Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՇԵՀՐԻՄԱնՏԱՆ (Շահրիմանյան) Ստեփանոս (1766, Թիֆլիս –1830, Թիֆ– լիս), հայ բժի^Կ․ բուսաբան, հասարակա– կան գործիչ։ Ավարտել է Վենետիկի հա– մալսարանը։ 1791–96-ին, որպես բժիշկ, աշխատել է Կ․ Պոլսում և այդ տարիների աշխատանքներն ամփոփել «Անդեղայ ժանտախտի» (1796) աշխատությունում (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատե– նադարան, ձեռ․ JVP 8303)։ 1815-ից ակտի– վորեն մասնակցել է Վրաստանի և Հա– յաստանի ազգային ու հասարակական կյանքին։ 1819-ից Թելավի հոգևոր սեմի– նարիայում դասավանդել է բժշկ․ առարկա– ներ և բուսաբանություն։ Շ․ հեղինակ է «Տնկաբանութիւն կամ Փղորայ Հայաս– տանի» (1796–1818) ձեռագիր ստվարա– ծավալ աշխատության (նույն տեղում, ձեռ․ JSP 9856, 6267), ուր նկարագրված են Հայաստանի 800 դեղաբույս, և բերված նն բուսաբանական, պատմ․ տվյալներ դրանց ծագման, տարածման ու օգտա– գործման մասին։ Շ․ Կովկասում առաջինն է կիրառել բույսերի դասակարգումն ըստ Կ․ Լիննեյի։ Գրկ․ Марджанян К․ С․, Схепанос Шариманян, «ՊԲՀ», 1971, № 3։

ՇԵՂԱՆԻՍՏ, զուգահեռանիստ (սովորաբար՝ թեք), որի նիստերն իրար հավասար շեղանկյուններ են։ Շ–ի առն– վազն երկու գագաթներն այնպիսին են, որ դրանց առընթեր բոլոր անկյուններն իրար հավասար են։

ՇԵԴԱՆԿՅՈհՆ, քառանկյուն (հարթության մեջ), որի բոլոր կողմերը իրար հավասար են։ Շ․ կարելի է նաև սահմա– նել որպես զուգահեռագիծ, որի երկու հարևան կողմերը հավասար են, կամ որի անկ– յունագծերը Փոխուղղահայաց են, կամ անկյունագիծը անկ– յան կիսորդ է։ Այն Շ․, որի անկյուններն ուղիղ են, կոչ– վում է քառակ ու սի։

ՇԵՂԱՏԱՌ, տպագրական տառատեսակ, որի հիմնական գծերի թեքվածությունը դեպի աջ է (սովորաբար 15°)։ Ծառայում է շարվածքում տեքստի որևէ մասը ընդ– գծելու համար։ Փոքրատառ Շ․ գրերը երբեմն նմանվում են ձեռագիր գրերի։

ՇԵՄԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆ, ընդունիչ սարքի ելքի ազդանշան՝ նվազագույն արժեքով, որի դեպքում ապահովվում է ազդանշանի գրանցման հավանականությունը՝ դրա կեղծ գրանցման տրված հավանականու– թյան դեպքում։ «Շ․ ա․» հասկացությունը կիրառվում է կապի, հիդրո– և ռադիոլոկա– ցիայի, ռադիոպելենգացիայի, օպտիկա– կան լոկացիայի և այլ համակարգերի որա– կի վերլուծության ժամանակ։ Գնահատ– վում է անտենայի (ռադիոընդունիչ սար– քավորումներում) բացվածքի դաշտի լար– վածությամբ կամ հզորությամբ ♦․էներգիա– յով, լույսի (օպտիկական ընդունիչների համար) քվանտների թվով, հոսանքով կամ լարումով, ճնշումով կամ ջերմաստի– ճանով (ռելեային համակարգերի մուտ– քում)։

ՇԵՄԱՅԻՆ ՏՐԱՄԱԲԱՆՈԻԹՏՈՒՆ, տրա– մաբանության բաժին, որն ուսումնասի– րում է շեմային տրամաբանական ֆունկ– ցիաները։ f(su, х;2,․․․, x,n) տրամաբանա– կան ֆունկցիան կոչվում է շեմային, եթե գոյություն ունեն այնպիսի а*, а2,․․․,ап, с իրական թվեր (որտեղ c-ն կոչվում է «շեմ»), որ ք(*ւ, *ո) = 1․ եթե aiXii-f- +a2X2+․․․+anXn^c և f(xi,x2 x,n) =0 հակառակ դեպքում, սովորաբար դի– տարկվում են 0 կամ 1 արժեքներ ունեցող Փոփոխականներից ․ կախված շեմային ֆունկցիաները։ Օրինակ, կոնյունկ– ցիան շեմային ֆունկցիա է, քանի որ այն ներկայացվում է վերը նշված ձևով, երբ 3 ai=l, а2=1, с––հ , սակայն, օրինակ, շեմային ֆունկցիա չէ։ Շ․ տ․ ուսումնասիրում է տարբեր տի– պի տրամաբանական ֆունկցիաների ներ– կայացման հնարավորությունները շեմա– յին ֆունկցիաների օգնությամբ։ Շ․ տ․ առաջացել է որպես կենդանիների և մար– դու նյարդային համակարգի աշխատանքի որոշ սկզբունքների ձևայնացում (օրինակ, նեյրոնների գրգռումը նրանց կողմից ըն– դունվող նյարդային ազդանշանների ազ– դեցությամբ նկարագրվում է շեմային ֆունկցիաների միջոցով)։ Շ․ տ–յան նշա– նավոր ներկայացուցիչներն են ամերի– կացի գիտնականներ ГН․ Մակկալոկը, Ու․ Փիտսը, Ս․ Մուռոգան և սովետական գիտնական Վ․ Ի․ Վարշավսկին։ Գրկ․ Дертоузос М․, Пороговая ло– гика, пер․ с англ․, М․, 1967․ Ի․ Զասչավսկի

ՇԵՄՅԱԿԻՆ Միխայիլ Միխայլովիչ (1908– 1970), սովետական քիմիկոս–օրգանիկ, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958)։ Կենսա– օրգանական քիմիայի հիմնադիրներից է, ՄՍՀՄ ԳԱ Նախագահության անդամ (1963), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1930)։ Եղել է (1950–70) ՍՍՀՄ ԳԱ բնա– կան միացությունների քիմիայի (1974-ից՝ Շ–ի անվ․ կենսաօրգանական քիմիայի) ինստ–ի կազմակերպիչը և առաջին դիրեկ– տորը։ Հիմնական գիտական աշխատանք– ները վերաբերում են տեսական օրգ․ քիմիայի և բնական միացությունների քիմիայի հարցերին։ Պարզաբանել է մի շարք քիմ․ ռեակցիաների մեխանիզմներ, մշակել (Ա․ Բրաունշտեյնի հետ համա– տեղ) պիրիդօքսալային ֆերմենտների ազդեցության ընդհանուր տեսությունը (1952), սինթեզել տետրացիկլին անտի– բիոտիկը։ Եղել է արտասահմանյան բազ– մաթիվ գիտական ընկերությունների ան– դամ։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշա– նով։ ՇԵՄՔ գրգռման (ֆիզիոլոգի ա– կ ա ն), գրգռիչի (սովորաբար էլեկտրա– կան հոսանքի) նվազագույն ուժը, որն ազդելով հյուսվածքի վրա, առաջ է բե– րում տարածվող գործողության պոտեն– ցիալ։ Որքան դրդեւի հյուսվածքի (օրի– նակ՝ մկանային, նյարդային) գրգռակա– նությունը ցածր է, այնքան բարձր է գըր– գըռման Շ․, և հակառակը։ էլեկտրական հոսանքի ուժի կամ լարվածության միա– վորներով արտահայտված գրգռման Շ․ կոչվում է ռ և ո բ ա զ ա, իսկ այն ամե– նակարճ ժամանակահատվածը, որի ըն– թացքում հյուսվածքի վրա կրկնապատկ– ված ռեոբազայով ազդելով կարելի է դըր– դում առաջացնել, կոչվում է ք ր ո ն ա ք– ս ի ա։ Որքան քրոնաքսիան փոքր է, այնքան մեծ է հյուսվածքի դրդունակու– թյունը։ ՇԵ8ԴԵՄԱՆ (Scheidemann) Ֆիլիպ (1865– 1939), գերմանական սոցիալ–դեմոկրա– տիայի աջ թևի պարագլուխներից։ Գերմա– նիայի ս–դ․ կուսակցության անդամ 1883-ից։ Եղել է ռայխստագի դեպուտատ (1903–18, 1920–33)։ Առաջին համաշ– խարհային պատերազմի (1914–18) տա– րիներին՝ սոցիալ–?ովինիստ։ 1918-ի Նո– յեմբերյան հեղափոխության (տես Նոյեմ– բերյան հեղափոխություն 19J8) ընթաց– քում, միապետության անխուսափելի կոր– ծանման պարագայում, հռչակեց (նոյեմբ․ 9-ին) հանրապետություն, մտավ կառա– վարության մեջ՝ աշխատելով խանգարել հեղափոխության հետագա զարգացմանը։ 1919-ի փետրվար–մարտին Վայմարյան Հանրապետության առաջին կառավարու– թյան ղեկավարն էր։ Գերմանիայոլմ ֆա– շիստական դիկտատուրայի հաստատու– մից հետո վտարանդվել է։

ՇԵՅԹԱՆ–ԴԱԴ, բրոնզի և երկաթի դա– րերի դամբարանադաշտ համանուն լե– ռան հս․ լանջին (ՀՍՍՀ Թումանյանի շրջանում, Այրում կայարանից արև– մուտք)։ 1887–88-ին Շ–դ–ում պեղումներ է կատարել ֆրանս․ հնագետ ժակ դը Մոր– գանը և պեղումների արդյունքներն ուղար– կել Փարիզի Տրոկադերո Ազգագրական թանգարան։ Պեղվել է 138 դամբարան։ Դրանք 4 սալաքարից կազմված քառան– կյուն արկղեր են՝ ծածկված մեկ կամ մի քանի խոշոր սալաքարերով, երբեմն՝ քա– րակամարով։ Որոշ նոր գերեզմաններ կա– ռուցել են հների վրա4 դրանց ծածկը դարձ– նելով հատակ։ Հանգուցյալները հողով ծածկված չեն եղել։ Յուրաքանչյուր դամ– բարանում եղել է մեկական կմախք՝ զա– նազան առարկաների հետ։ Շ–դ–ից հայտ– նաբերվել են հիմնականում բրոնզե, նաև՝ երկաթե առարկաներ (ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի նիզակներ, դաշույններ, նետասլաքներ, ուլունքներ, գինդեր, ապա– րանջաններ, գնդասեղներ, գոտի ևն), ար– ծաթե մանյակ, կավե կճուճներ ու ստվար– ներ։ Գրկ․ Լ ա լ tu յ ա ն Ե․, Դամբարանների պեղումները խորհրդային Հայաստանում, Ե․, 1931։tI/․ Սարդարյան ՇԵՅԿ (< անգլ․ shake – տարուբերվել), անգլիական ծագումով ժամանակակից պարահանդեսային պար՝ մարմնի և ուսե– րի բնորոշ, հանպատրաստից շարժումնե– րով։ Երաժշտ․ չւաիը քառամաս Է, տեմպը՝ չաւիավոր աբււգ։

ՇԵՅՍԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1786–1787, չքավոր ֆերմերների ապստամբություն ԱՄՆ–ում Անկախության պատերազմի (տես Անկախության պատերազմ Հյուսի– սային Ամերիքայում 1775–83) ավարտից հետո, դասակարգային պայքարի սրման պայմաններում։ Ապստամբության ղեկա– վարն էր չքավոր ֆերմեր Դանիել Շեյսը (այստեղից էլ <Շ․ ա․» անվանումը), որն աչքի էր ընկել Անկախության պատերազ– մի ժամանակ, ստացել կապիտանի կոչում։ Ապստամբները (մանր ֆերմերներ, ար– հեստավորներ, նախկին զինվորներ, շուր>ւ 8–10 հգ․ մարդ) չունեին հստակ ծրագիր