Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պահանջում էին հողի ն հարստության բաժանում, բոլոր պարտքերի վերացում և արդարացի դատավարություն։ Մի շարք քաղաքներում ապստամբները հարձակ– վել են դատարանների վրա, ոչնչացրել բռնագանձումների վերաբերյալ գործերը, ազատել պարտապաններին։ 1787-ի հունվ․ 25-ին Դ․ Շեյսը ապստամբների ջոկատով (1200 մարդ) փորձել է գրավել Սփրինգ– ֆիլդի զինանոցը, բայց1 անհաջող։ Փետըր– վարին կառավարական զորքերին հա– ջողվել է ճնշել ապստամբությունը։ Շ․ ա․ ԱՄՆ–ում XYIII դ․ վերջին քառորդի դեմո– կրատական շարժման բարձրակետն էր։ Գ• ՔԻւԻմւյաԱ ՇԵՆ, տես Գյուղ։ ՇԵՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Իփզանի գավառում։ 1909-ին ուներ 18 տուն հայ բնակիչ։ Զբաղ– վում էին հացահատիկի, խաղողի, մա– սամբ՝ ծխախոտի ու բամբակի մշակու– թյամբ։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։ Փրկվածներն անցել են Արևելյան Հայաս– տան։ ՇԵՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասնո գավառի 1սութ– Բռնաշեն գավառակում, լեռնային, ան– տառապատ վայրում։ 1909-ին ուներ 35 տուն (280 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին անասնապահությամբ և երկրագոր– ծությամբ։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածներից շատերն ապաստանել են Արևելյան Հայաստանում։ ՇԵՆ ԱՎԱՆ, գյուղ ՀՍՍՀ Ապարանի շրջա– նում, Արագածի հարավ՜արևելյան ստորո– տին, շրջկենտրոնից 15 կմ հարավ։ Կոլ– տնտեսությունն զբաղվում է անասնապա– հությամբ, հացահատիկի, կերային կուլ– տուրաների, կարտոֆիլի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի Շենավան տուն, գրադարյան, կապի բաժանմունք, հեռախոսակայան, կինո, կենցաղսպա– սարկման տաղավար, մանկապարտեզ, դեղատուն, բուժկայան։ Բնակիչների նախ– նիները եկել են Իրանից, 1829-ին։ ՇԵՆ ԱՎԱՆ, գյուղ ՀՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 13 կմ հարավ– արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ, խորդենագործու– թյամբ, պտղաբուծությամբ և անասնապա– հությամբ։ Ունի միջնակարգ դպրնց, մշա– կույթի տուն, գրադարան, կապի բա– ժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, հեռախոսակայան, մսուր– մանկապարտեզ, բուժկայան։ Շենավան ՇԵՆ ԱՎԱՆ, գյուղ ՀՍՍՀ Սպիտակի շըր– ջանում, Բազումի լեռնաշղթայի հարավ– արևմտյան ստորոտին, շրջկենտրոնից 7 կմ հյուսիս–արևմուտք։ Կոլտնտեսու– թյունն զբաղվում է անասնապահությամբ, շաքարի ճակնդեղի, հացահատիկի, կերա– յին կուլտուրաների մշակությամբ, բան– ջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադա– րան, կինո, մանկապարտեզ, բուժկայան։ Շենավան Գյուղում և շրջակայքում պահպանվել է միանավ բազիլիկ եկեղեցի (YI–VII դդ․)․ քարայր, գերեզմանոց։

ՇԵՆԳԱՎԻՓ, պղնձի դարի (էնեոլիթրսն) հնավայր ՀՍՍՀ–ում, Երևանի հարավ–արև– մտյան մասում, Հրազդան գետի (այժմ՝ Երևանյան լճի) ձախ ափին, բլրի վրա։ 1936–38-ին Շ․պեղել է Ե․ Բայբուրդյանը, 1958–80-ին՝ Ս․ Սարդարյանը։ Շ–ի բլուրն ունի 6 հա տարածք, երեք կողմից լանջերը զառիվայր են, հվ․ կողմից ծանծաղ ձո– րակ է։ Բնակավայրը բաղկացած է կացա– րանների միակցված խմբից, շրջապատված է խոշոր քարերով ․ շարված ամրոցային պարսպով, որն ունի աղյուսե պատերով քառանկյուն աշտարակներ։ Հս․ կողմից կա դեպի գետը տանող ստորերկրյա անցք։ Շ–ում բացվել են 4 հաջորդական ժամա– նակաշրջանների մշակույթ ներկայացնող շինարարական համալիրների շերտեր, որոնք վերաբերում են մ․ թ․ ա․ IY–II հա– զարամյակի սկզբին։ Տները կառուցվել են նախորդ շերտի մնացորդների վրա։ Առաջին շերտի բնակատեղին պատկա– նում է ուշ նեոլիթին։ Դրան բնորոշ է կա– վի, հարդի ու ավազի խառնուրդով, բաց դեղնավուն անգորով պատած մակերե– սով, եղևնաձև նախշերով, ելուստավոր շուրթերով կոպիտ խեցին։ Երկրորդ շեր– տից հայտնաբերվել են պղնձե գործիք– ներ ու զարդեր։ Այդ, ինչպես ն հաջորդ երկու շերտերին բնորոշ է սև, կարմիր– նարնջագույն, փայլեցված մակերեսով, գորշ կամ կարմիր աստառով, փորագիր երկրաչափական նախշերով, կլոր կանթե– րով խեցին՝ վրան փորագիր ու վերա– դիր համակենտրոն շրջաններ, պարույր– ներ, Փոսիկներ, զիգզագներ, թռչունների, այծերի, ձիոէ, եղջերվի ու այլ պատկեր– ներ։ Շ–ի բնակատեղիից գտնվել են շար– ժական կլոր օջախներ ու դրանց պատվան– դաններ։ Հայտնաբերված գործիքները մեծ մասամբ քարից են։ Գտնվել են ոսկրե ու քարե բրիչներ, մանգաղի կայծքարե շեղբեր, օբսիդիանից շեղբեր, քարե աղո– րիքներ, սանդեր, վարսանդներ, մուրճեր, կացիններ, գուրզեր, իլիկի գլուխներ, քարե, ոսկրն ու պղնձե նետասլաքներ, սայլի անվի քարե ու կավե մանրակերտ– ներ, հերոլններ, ասեղներ, կարթեր ևն։ Շ–ի բնակիչներն ապրել են 6–10 մ տրա– մագծով կլոր և դրանց կից քառանկյուն կացարաններում։ Կառույցներն ունեն քարե հիմք ն աղյուսե պատեր, բնակա– րանների հատակը պատած է խճաքարով ու աղյուսով։ Բնակարանների կենտրո– նում, օջախի կողքին, գտնվում է քարե սյան պատվանդանը, որի վրա հենվել է ձողերից ու եղեգներից պատրաստված կոնաձև տանիքը՝ նման հայկ․ հազարա– շեն ծածկին։ Քառանկյուն շենքերն ունե– ցել են հարթ ծածկ։ Այս կառույցները եղել են նահապետական ընտանեկան մեծ հա– մայնքի բազմասենյականոց տներ։ Շ․ հո– դագործական–անասնապահական հնա– գույն բնակատեղի Է։ Դեռևս մ․ թ․ ա․ III հազարամյակում այնտեղ գոյություն է ունեցել զարգացած անասնապահություն և ոռոգովի արորային հողագործություն (ցանել են գարի, ցորեն, կորեկ, ընտելաց– վել են կենդանիների շատ տեսակներ)։ Պարիսպներից դուրս բացված են զուգա– յին ընտանիքի տոհմային դամբարաններ, որոնցից յուրաքանչյուրում թաղված են տասնյակ մարդիկ։ Դամբարաններից հայտնաբերվել են կավամաններ, սար– դիոնից, ագատից ուլունքներ, նետասլաք– ներ, գնդասեղներ, կացին, հերուն, դուր, ոսկե ու արծաթե զարդեր նն։ Պատկերազարդումը տես 481-րդ Էջից առաջ՝ ներդիրում։ Գրկ․ Սարդարյտն Ս․, Նախնադար– յան հասարակությունը Հայաստանում, Ե․, 1967։

ՇԵՆԳԵԼԱՅԱ Նիկոլայ Միխայիլի (1903- 1943), վրացի սովետական կինոռեժի– սոր և սցենարիստ։ ՌՍՖՍՀ վաստ․ գոր– ծիչ (1935)։ 1924-ից աշխատել է կինոյում։ Առաջին ռեժիսորական աշխատանքը «Գյուլլի» (1927, Լ․ Պուշի հետ) ֆիլմն Էր։ Կադր հ Ոսկե գույն հովիտ» կինոնկա– րից (1937), ռեժ․ Ն* Շ և ն գ և լ ա– I Ш 1920-ական թթ․ համր կինոյի լավագույն գործերից է Շ–ի «Էլիսո» (1928) ֆիլմը, որը պարզորոշ է դարձրել սովետական վրաց․ կինեմատոգրաֆիայի զարգացման նոր Փուլի սկիզբը։ Հաջորդ՝ «Քսանվեց կոմի– սարներ» (1933) ֆիլմը, սովետական կի– նոյի նորարարական երկերից մեկը, նվիր–