Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

ված էր Բաքվի կոմունայի փառապանծ օրերին։ Շ–ի լավագույն աշխատանքնե– րից են նաև «Ոսկեգույն հովիտ» (1937), «Հայրենիք» (1940) են։ ՍՍՀՄ պետ․ մըր– ցանակ (1941)։ Գրկ* Церетели К», Н․ Шенгелая, М*, 1968․

ՇԵՆԻԵ (Chenier) Մարի ժոգեֆ (1764– 1811), ֆրանսիացի գրող, հրապարակա– խոս։ Ֆրանս, ակադեմիայի անդամ (1803)։ Շ–ի «Կարլոս IX կամ Դաս թագավորնե– րին» (բեմ․ 1789, հրտ․ 1790, հետագա– յում վերնագրվել է <Կարլոս IX կամ Բար– դուղիմեոսյան գիշեր») ողբերգությունը ֆրանս․ թատրոնում հաստատել է հեղա– փոխական կլասիցիզմը։ Ֆրանս, մեծ հե– ղափոխության տարիներին Շ․ եղել է Ցա– կոբինյան ակումբի անդամ, Կոնվենտի պատգամավոր։ ժող․ տոնախմբություննե– րի համար գրված հայրենասիրական– հանդիսավոր շատ հիմների հեղինակ է։ Պատկանել է յակոբինյանների չափավոր թեին, չի ընդունել հեղափոխական տե– ռորը։ Հեղափոխությունից հետո հավա– տարիմ է մնացել հանրապետական հա– մոզմունքներին։ Աննկուն ազատասիրու– թյան ոգով են տոգորված Շ–ի <Ֆիլիպ II» (1803), «Տիբերիոս» (1805) ողբերգություն– ները, ինչպես և չափածո երգիծանքները։

ՇԵՆԻԿ, ավան ՀՍՍՀ Թալինի շրջանում, շրջկենտրոնից 18 կմ հարավ–արևմուտք։ Վիտամինային կերերի արտադրության սովետական տնտեսությունն զբաղվում է վիտամինային խոտալյուրի արտադրու– թյամբ, կերային կուլտուրաների, հացա– հատիկի մշակությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ։ Ունի ութամյա դըպ– րոց, մշակույթի տուն, գրադարան, ման– Շենիկ կապարտեզ, կինո, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան։ Հիմնադրվել է 1971-ին։ Հ․ Հովհաննիսյան

ՇԵՆԻԿ, նախկինում գյուղ ՀՍՍՀ Թալի– նի շրջանի հս․ մասում, Զովասար գյուղից 2 կմ հվ–արմ․։ Շ–ում պահպանվել են վաղ միջնադարի երկու ճարտ․ հուշարձան։ Բլրի լանջին գտնվում է Ամենափրկիչ միանավ թաղա– ծածկ եկեղեցին (V դ․)՝ կառուցված կար– միր սրբատաշ տուֆի խոշոր քարերից (քանդված են ծածկը և հվ․ պատը)։ Մուտքը արմ․ ճակատից է։ Առանց լուսա– մատի բեմի աբսիդը և զույգ թաղակիր կամարները շեշտված պայտաձԱ են և նստում են պարզունակ իմպոստների վրա։ Դեպի արմ․, արհեստական ջրամբարի ափին կանգուն է Ս․ Աստվածածին եկե– ղեցին (YI1 դ․)։ Այն պատկանում է փոքր խաչաձև գմբեթավոր հուշարձանների տի– պին։ Բազմաստիճան որմնախարիսխի վրա բարձրացող եկեղեցին կառուցված է Շենիկի Ս․ Աստվածածիև եկեղեցին (VII դ․) մինչև վերակառուցումը Շննիկի Ս․ Ասա– վածածիկ եկեղե– ցու (YII դ․) հա– տակագիծը սրբատաշ տուֆից, պսակված է եղել ութա– նիստ թմբուկով գմբեթով (1903-ին այն վերակառուցվել է առանց գմբեթի փայտե սյուներով բազիլիկի, ավելացվել են արլ․ ավանդատները)։ Հուշարձանի անկյուն– ները մշակված են երեք քառորդ սյունիկ– ներով։ Քիվերը եռաշերտ են՝ պայտաձե կամարիկներով, սեղանաձև ատ ամիկնե– րով և կիսագլանով։ Լուսամուտներն ունեն YII դ․ բնորոշ քանդակազարդ երեսակալ– ներ։ Միակ՝ արմ․ կամարակապ շքա– մուտքն ունի զույգ կիսասյուներ։ Շար– վածքի հորիզոնական կարանները եզրա– կոսներով են։ Պատերին կան կառուցող վարպետների նշաններ, իսկ արլ․ ճակա– տին ճարտարապետի անվան կցագիրն է՝ «Արգամ»։ Ներսում, հս․ պատին, մկրտու– թյան ավազանի վերևում պահպանվեւ են որմնանկարի մնացորդներ։ Գրկ․ Գրիգորյտն Վ․, Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթի փոքր հուշարձանները, Ե․, 1982; Մ․ Հասրաթյան ՇԵՆ ԿԱՆ Ի, գյուղ ՀՍՍՀ Արագածի շրջա– նում, Արագած լեռան հյուսիս–արևելքում, Շենկտնի շրջկենտրոնից 3 կմ հյուսիս–արևելք։ Միա– վորված է Ռյա–թազայի անասնապահա– կան սովետական տնտեսության հետ։ Օննի ութամյա դպրոց, ակոսքբ, գրադա– րան, բուժկայան։ ՇԵՆ311Ն, Մ ու կ Դ և ն, քաղաք Հյուսիս– Արևելյան Չինաստանում, Հուանհե գետի (սփին, Լյ սանին նահանգի վարչական կենտրոնը։ 4,2 մլն բն․ (1975)։ Երկրի տրանսպորտային և ինդուստրիալ կարե– վորագույն կենտրոններից է։ Զարգացած են ծանր մեքենաշինությունը, էլեկտրա– տեխ․, էլեկտրոնային, տրանսպորտային, հաստոցաշինական, քիմ․ արդյունաբերու– թյունը, գյուղատնտ․ մեքենաշինությունը և մետալուրգիան։ Կան թղթի, պոլիգրաֆ, փայտամշակման, ցեմենտի, թեթև և սնըն– դի արդյունաբերության ձեռնարկություն– ներ։ Շ–ի շրջանում կառուցվում է նավթա– քիմ․ կոմբինատ (1978)։ Ունի համալսա– րան, ուս․, գիտական և մշակութային բազմաթիվ հիմնարկներ։ Շ–ով են անց– նում Պեկին–Մանջուրիա–Մոսկվա և Պե– կին–Փխենյան երկաթուղային մայրուղի– ները։ Շ․ Հոուչեն անվամբ հիմնադրվել է մ․ թ․ ա․ II դ․։ 1625–44-ին եղել է մանջու– րական պետության մայրաքաղաքը։ Ցին դինաստիայի օրոք (1844–1911) համար– վել է Չինաստանի «երկրորդ մայրաքաղա– քը»։ 1931-ի սեպտ․ 18-ին օկուպացրել են ճապոնացիները։ 1945-ի օգոստ․ 20-ին ազատագրել է սովետական բանակը։

ՇԵՆՈՆ (Shannon) Կլոդ էլվոլդ (ծն․ 1916), ամերիկացի գիտնական և ինժեներ, ին– ֆորմացիայի մաթեմատիկական տեսու– թյան ստեղծողներից (տես Ինֆորմացիայի տեսություն)։ 1956-ից ԱՄՆ–ի ազգային ԴԱ, Արվեստի և գիտության ամեր․ ակա– դեմիայի անդամ է։ Ավարտել է Միչիգանի համալսարանը (1936)։ 1941-ից՝ ԱՄՆ–ի պաշտպանության մինիստրության ազգա– յին–հետազոտական կոմիտեի խորհըր– դական։ 1957-ից՝ Մասսաչուսեթսի տեխ– նոլոգիական ինստ–ի էլեկտրատեխնիկա– յի և մաթեմատիկայի պրոֆեսոր։ Հիմնա– կան աշխատությունները վերաբերում են տրամաբանության հանրահաշվին, ււելեա– կոնտակտային սխեմաների և կապի մաթ․ տեսությանը, ինֆորմացիային, կիբեռնե– տիկային։ Եր կ․ Работы по теории информации и кибернетике, М․, 1963․

ՇԵՆՈՆԻ ԹԵՈՐԵՄՆԵՐ (Կ․ Է․ Շենոնի անունով), ինֆորմացիայի տեսության հիմնական թեորեմներ, որոնք վերաբե– րում են այնպիսի կապի գծերով ինֆոր– մացիայի հաղորդմանը, որտեղ առկա են աղմուկներ։ Կապի գծերով հաղորդվող ազդանշաններն աղմուկների պատճառով աղավաղվում են։ Հաղորդման հուսալիու– թյան բարձրացման պարզագույն միջոցը յուրաքանչյուր ազդանշանը մի քանի ան– գամ կրկնելն է։ Սակայն, այդպիսի կըրկ– նումները հանգեցնում են հաղորդման արագության (V) Փոքրացմանը։ Մշակված են հաղորդումը հուսալի կազմակերպելու՝ կրկնումների համեմատ ավելի արդյու– նավետ մեթոդներ, կապված են կապի գծի մուտքում հաղորդագրության կոդավոր– ման և ելքում ապակոդավորման բարդաց– ման, այսպես կոչված, սխալներ ուղղող