Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ախտանշաններն են4 ինքնամփոփությու– նը, լսողական և հոտառական զգայախա– բությունները, մտածողության խանգա– րումները (բնորոշվում են մտածողության և գործունեության աններդաշնակու– թյամբ), զառանցական մտքերը (տես Զա– ռանցանք), որոնք առավել հաճախ զու– գորդվում են ցնորքների հետ (ցնորազա– ռանցանքային սինդրոմ) և էմոցիոնալ ոլորտի խանգարումները (արտահայտ– վում են տվյալ իրադրությանը չհամա– պատասխանող զգացմունքներով), կամա– յին ոլորտի խանգարումները (բնորոշվում են գրգռվածությամբ կամ արգելակմամբ); Շ–ի դեպքում տուժում են նաև հակումնե– րը․ իջնում են, վերանում (աբուլիա) կամ աղավաղվում (սննդից հրաժարվելը կամ շատակերությունը, ինքնավնասման և ինք– նասպանության փորձերը են)։ Շ–ի ժամա– նակ գիտակցության պարզությունը խան– գարվում է միայն սուր սկսվող ձեերի դեպքում և արտահայտվում է շփոթ կամ քնանման վիճակներով։ հիվանդության զարգացումը, հատկապես նրա ծանր ձեե– րի դեպքում, հասցնում է սոցիալական կապերի աղավաղման կամ կորստի, հի– վանդների հոգեկան ակտիվության իջեց– ման, հասարակության մեջ նրանց արտա– հայտված անհարմարվողականության։ Շ․ ընթանում է կլինիկական տարբեր ձևե– րով, որոնք պայմանավորված են վերո– հիշյալ որևէ ախտանշախմբի գերակշռու– թյամբ։ հասարակ ձևը առավել հաճախ հանդիպում է պատանեկան հասակում։ Բնորոշվում է աստիճանաբար զարգացող հոգեկան ակտիվության անկմամբ, թոր– շոմածությամբ, ինքնամփոփությամբ ու մեկուսացմամբ։ Այս ձևին բնորոշ են էմո– ցիոնալ–կամային խանգարումները։ Զգաց– մունքներն աստիճանաբար աղքատանում են, հիվանդները դառնում են անտարբեր, թափթփված։ հարազատների նկատմամբ առաջանում է ատելություն, հաճախ՝ կո– պիտ ու ագրեսիվ հակումներ։ Այս ձևի առաջընթացը կարող է հասցնել ապատի– կո–աբուլիկ սինդրոմի (էմոցիոնալ–կամա– յին դեֆեկտ) և նույնիսկ թուլամտության զարգացման։ Հեբեֆրենիկ ձևը առավելապես հանդիպում է սեռական հասունացման շրջանում։ Հիվանդությունն սկսվում է հա– մեմատաբար ավելի սուր։ Բնորոշվում է գրգռվածությամբ և անմիտ ուրախությամբ ուղեկցվող հիմար վարքով։ Ծամածռու– թյուններ են անում, շարունակ կրկնում միևնույն անմիտ կատակները, խոսքերն ու շարժումները։ Նկատվում է մտքերի ճեղքվածություն, իմաստազուրկ նոր բա– ռերի ստեղծում։ Հիվանդության ընթացքը անբարենպաստ է, վերջանում է բավական արագ զարգացող թուլամտությամբ։ Կատատոնիկ ձևը հաճախակի նկատվում է 20–30 տարեկանում, եր– բեմն՝ ավելի ուշ։ Արտահայտվում է կա– տատոնիկ գրգռվածությամբ կամ արգե– լակմամբ (կատատոնիկ ստուպոր), ոչ հազ– վադեպ դառնում Շ–ի այլ ձևերի շարունա– կությունը («երկրորդային կատատոնիա»); (Տես Կատատոնիա)։ Պարանոիդ ձևը հիմնականում բնո– րոշվում է ցնորազաոանցանքային սինդ– րոմով․ հիվանդներն արտահայտում են հետապնդման, թունավորման և այլ զա– ռանցական մտքեր, իսկական և կեղծ լսողական, ինչպես նաև համի, հոտի և այլ ցնորքներ։ Այս ձևի համար կարևոր խանգարում է հոգեկան ավտոմատիզմը (Կանդինսկու–Կլերամբոյի սինդրոմ), ինչպես նաև մտածողության ճեղքվածու– թյունը («շիզոֆազիա»)։ Զառանցական մտքերը հաճախակի կրում են համակար– գային բնույթ։ Ցիրկուլյար ձևը բնորոշվում է պարբերաբար ընթացող մանիակալ (տրա– մադրության բարձրացում) կամ դեպրե– սիվ (տրամադրության անկում) սինդրոմ– ներով ուղեկցվող՝ Շ–ին բնորոշ ախտա– նշաններով։ Հոգեկան խանգարումների վերոհիշյալ հաջորդականություններն ընդհատվում են ռեմիսիաներով (լավաց– ման կամ լուսավոր շրջաններ)։ Ըստ ընթացքի Շ․ լինում է անընդմեջ– առաջընթաց, պարբերական (ետադարձ) և նոպայաձև–առաջընթաց (ընդմիջյվող– առաջընթաց կամ «շուբանման»)։ Աtն– ը ն դ մ և ջ–ա ռաջընթաց Շ․ բնորոշ– վում է համեմատաբար դանդաղ ընթաց– քով, որի ֆոնի վրա հետագայում զարգա– նում ու բացահայտվում են Շ–ի կլինիկա– կան չարորակ (հասարակ, հեբեֆրենիկ, պարանոիդ ևն) ձևերը։ Ելքը խիստ ան– բարենպաստ է, այն հիվանդին հասցնում է մինչև արատավոր վիճակի։ Պարբերական Շ․ բնորոշվում է սուր ընթացքով և երկարատև ռեմիսիա– ներով։ Ընթացքը բարորակ է, արտահայտ– վում է օնեյրոիդ կատատոնիայի, երբեմն ցիրկուլյար և դեպրեսիվ–պարանոիդ կլի– նիկական ձևերով։ Անձի փոփոխություն– ները լինում են աննշան ու զարգանում են խիստ դանդաղ։ Ն ո պ ա յ ա ձ և–ա ռաջընթաց Շ․ միջանկյալ տեղ է գրավում անընդմեջ– առաջընթաց ու պարբերական ձևերի միջև, ընթանում է դրանց բնորոշ հոգեախտաբա– նական ախտանշաններով։ Շ–ի ելքը բազ– մազան է, կարող է արտահայտվել անձի հազիվ նկատելի փոփոխություններից մինչև խորն արտահայտված էմոցիոնալ– կամային, ինտելեկտուալ արատավոր վիճակներով։ Բուժումը․ ստացիոնար պայման– ներում․ երկարատև է, կոմպլեքսային ու տարբերակված բնույթ ունի՝ կախված հի– վանդության ընթացքից, ձևից, կլինիկա– կան արտահայտությունից։ Սուր շրջանում՝ ակտիվ դեղամիջոցներ (ամինազին, տրիֆ– տագին, հալոպերիդոլ, մաժեպտիլ, էտա– պ երազին և այլ նեյրոլեպտիկ դեղամիջոց– ներ, ինսուլին ևն) աշխատանքային բուժ– մանը զուգահեռ։ Դեղորայքային բուժման կուրսն ավարտելուց հետո՝ պահպանիչ բուժում՝ նեյրոլեպտիկների փոքր դեղա– չափերով, որի նպատակն է երկարացնել հիվանդության ռեմիսիաները և կանխել սրացումները։ Կարևոր է սոցիալական ու աշխատանքային հարցերի կարգավորու– մը, իսկ դեֆեկտային վիճակում գտնվող քրոնիկական հիվանդների համար՝ աշխա– տանքային բուժում հոգեբուժական հիմ– նարկներում գործող ցերեկային ստացիո– նարներում։ Հոգեբուժության և մասնա– վորապես պսիխոֆարմակոլոգիայի զար– գացման արդի փուլում Շ․ անբուժելի հի– վանդություն չի համարվում; Գրկ․ 1Пизофреяия․ £Клшшка, патогенез, лечение], М․, 1969․ Վ․ Հովհաննիսյան ՇԻԹ, շարժման ձև, որի դեպքում հեղու– կը (գազը) հոսում է իր պարամետրերից տարբեր պարամետրեր (արագություն, ճնշում, խտություն, ջերմաստիճան ևն) ունեցող միջավայրով (հեղուկ կամ գա– զային)։ Շիթային շարժումները չափա– զանց տարածված են և բազմազան (հրթի– ռային շարժիչի ծայրափողակից դուրս եկող Շ–ից մինչև շիթային հոսանքը մըթ– նոլորտում)։Այդ շարժումներն ուսումնասի– րելիս դիտարկվում են արագության, խտու– թյան, ջերմաստիճանի և մյուս պարամետ– րերի Փոփոխությունները թե՝ Շ–ում, թե՝ այն շրջապատող միջավայրում։ Սկզբնա– կան և եզրային պայմաններից կախված՝ շիթային շարժումները լինում են տարա– ծական, առանցքային, հարթ, միաչափ, ստացիոնար, ոչ ստացիոնար ևն։ Տարբե– րում են նաև, այսպես կոչված, ոլորա– պտույտ Շ–եր։ Շիթային շարժման վիճա– կում կարող են գտնվել կաթիլային հե– ղուկները, գազերը, պլազման ևն։ Սեղմե– լի հեղուկների շիթային շարժումների ուսումնասիրության ժամանակ կարևոր նշանակություն ունի Շ–ի հոսանքի արա– գության (v) և Շ–ում ձայնի արագության (a) հարաբերությունը՝ v/a = M (Մախի թիվ)։ М-ի արժեքից կախված, Շ․ լինում է մինչձայնային (M< 1) և գերձայնային (М>1)։ Առանձին դաս են կազմում երկ– ֆազ Շ–երը (օրինակ, հեղուկ կամ կոշտ մասնիկներ պարունակող գազի Շ․)։ Ըստ հեղուկի շարժման բնույթի՝ տարբերում են լամինար և տուրբուլենտ Շ–եր։ Բնու– թյան մեջ և տեխնիկայում առավել տա– րածված են տուրբուլենտ շիթային հոսանք– ները։ Շ–ի և այն շրջապատող միջավայրի ֆիզիկաքիմիական հատկություններից կախված՝ Շ․ կարող է լինել խառնվող և չխառնվող։ Խառնվող Շ–ի դեպքում դրա մակերևույթի վրա գոյանում է հոսանքի ուղղությամբ մոնոտոն լայնացող մի շերտ, որն անվանում են Շ–ի սահմանային շերտ։ Դործնական նշանակություն ունի Շ–ի հե– ռահարության հատկությունը, որը կախ– ված է ոչ միայն Շ–ի դինամիկական բնու– թագրերից (սկզբնական իմպուլս, կինե– տիկ էներգիա ևն), այլև ծայրափողակի երկրաչափական ձևից։ Շիթային հոսանք– ներին վերաբերող խնդիրները լուծվում են հիմնականում փորձնական եղանակ– ներով։ Հետաքրքիր են այն դեպքերը, երբ Շ․ փոխազդում է զանազան մակերե– վույթների (կոշտ, առաձգական, ծակոտ– կեն ևն) հետ։ Շիթային տեսության ար– դյունքները լայն կիրառություն ունեն հատ– կապես ժամանակակից ռեակտիվ տեխնի– կայում։ Գրկ․ А 6 р а м о в и ч Г․ Н․, Теория тур– булентных струй, М․, 1960; Сверхзвуковые струи идеального газа, ч․ 1–2, М․, 1970–71․ 9–․ Բաբաշանյան

ՇԻԹԱՅԻՆ ՏԷՒՆԻ4Ա, պնևմո– և հիդրո– ավտոմատիկայի բնագավառ, որտեղ օգ– տագործվող սարքերը չունեն մեխանիկա– կան շարժվող մասեր, իսկ գործողությունը հիմնված է գազերի կամ հեղուկների հոս– քային հատկությունների վրա։ Շ․ ա–ի