Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


սարքերը պատրաստվում են «տպված» սխեմաների մեթոդով։ Շիթային տարրի աշխատանքի հիմքում ընկած են տարբեր աերոդինամիկ էֆեկտներ, շիթերի փո– խազդեցությունը, շիթային հոսքի սահմա– նամերձ շերտի «կպումը» կորագիծ պա– տին և «պոկումը» տեղական դիմադրու– թյունների կամ կիրառված ուժի շնորհիվ են։ Շ․ տ–ի տարրերը լինում են անընդհատ և ընդհատ գործողության։ Շ․ տ–ի սար– քերը պատրաստվում են դրոշմման (նկ․ա), Շիթային տեխնիկայի «տպված» սխեմաներ բարձր ճշգրտությամբ ձուլման կամ լուսա– քիմ․ խածագծման (նկ․ բ,գ) եղանակնե– րով։ Շ․ տ–ի հիմն, առավելություններն են․ շահագործման հուսալիությունը, արագա– գործությունը, սարքերի անզգայությու– նը՝ բարձր և ցածր ջերմաստիճանների նկատմամբ, ճառագայթային ներգործու– թյան չենթարկվելը, էներգիայի աննշան ծախսը (9,8 կպւս ճնշում և մինչե 0,1 վւո հզորություն)։ Կիրառվում է ավտոմատ կա– ռավարման ամենատարբեր համակարգե– րում (տես նաև Պնեմոնիկա)։ Լ․ Դիււսնյան

ՇԻԼԱԿԱՁԵ Իվանե Իսիդոնի [2․5․1910, գ․ Շեմոքմեդի (այժմ՝ Վրաց․ ՍՍՀ Մախա– րաձեի շրջանում)–26․11․1978, Թբիլիսի], վրացի սովետական լեզվաբան, հայա– գետ։ Բանասիրական գիտ․ դ–ր, պրոֆե– սոր (1966)։ Ավարտեք է Թբիլիսիի համալ– սարանի բանասիրական ֆակուլտետը (1936), 1964-ից եղել հայագիտության ամ– բիոնի վարիչը։ Իր ուսումնասիրություն– ներում քննել է ժամանակակից հայոց լեզվի և գրաբարի քերականության բազ– մապիսի հարցեր, գրել «ժամանակակից հայոց լեզվի քերականություն» (1971), «Հին հայերենի քերականություն» (1975) մենագրությունները, անդրադարձել հա– յերենի խոնարհման համակարգին։ Երկ․ Արդի հայերենի խոնարհման կատեգո– րիաները, տեէւ Լեզվի և ոճի հարցեր, հ․ 2, Ե․, 1964։

ՇԻԼԻՆԴՈՎՍԿԻ Պավել Ալեքսանդրովիչ (1881, Քիշնև –1942, Լենինգրադ), սովե– տական նկարիչ։ 1895–1900-ին սովորել է Օդեսայի գեղարվեստական ուսումնարա– նում, 1901 –14-ին՝ Պետերբուրգի գեղար– վեստի ակադեմիայում։ Շ–ի գծանկարով խիստ, դասական փորագրություն հիշեց– նող օֆորտներն ու փայտագրություն– ները (բնանկար, դիմանկար) աչքի են ընկնում նրբագծի հստակությամբ։ Ստեղ– ծել է նաև երփնագիր և վիմագիր աշխա– տանքներ։ Գործերից են «Բեսարաբիա» նկարաշարը (օֆորտ, 1913), «Պաշարված քաղաքը» (1941–42), Կ․ Մարքսի դիմա– նկարը (փայտագրություն, 1933), Հոմե– րոսի «Ոդիսականի» նկարազարդումները (հրատարակվել է 1935-ին)։ 1925-ին եղեյ է Հայաստանում, ստեղծել «Բերդի պա– րիսպը։ Երեան», «Սեանա վանքը», «Գե– ղարդի վանքը», «Հռիփսիմեի վանքը» մատիտանկարները (չորսն Էլ՝ Հայաս– տանի պետ, պատկերասրահում, Երևան)։ Շ Ի ԼԻՈՆ (Shillon), ամրոց Շվեյցարիա– յում, ժնև լճի ափին։ Առաջին անգամ հի– շատակվում է 1150-ին։ Միջնադարում եղել է Սավոյական կոմսերի (ապա՝ դուքսերի) նստավայրը։ 1530–36-ին Շ–ի ներքնա– հարկում կալանավորված է եղել շվեյց․ քաղ․ գործիչ Ֆ․ Բոնիվարը (Ջ․ Բայրոնի «Շիլիոնի կալանավոր»-ի նախատիպը)։ ՚

ՇԻԼԼԵՐ (Schiller) Լեոն [իսկական ազգա– նունը՝ դե Շիլդենֆելդ (de Schil- denfeld, 1887–1954)], լեհ թատերական գործիչ, ռեժիսոր և մանկավարժ։ ԼՄԲԿ անդամ՝ 1948-ից։ 1917–20-ին «Տեատր Պոլսկի», 1922–24-ին՝ «Ռեդուտա» թատ– րոնների ռեժիսոր, 1924–26-ին ղեկավա– րել է (Վ․ Հոժիցայի և Ա․ Զելվերովիչի հետ) Վ․ Բոգուսլավսկու անվ․ թատրոնը (բոլորն Էլ՝ Վարշավայում), 1930-ական թթ․՝ Պոզնանի, Լոձի, Լվովի թատրոննե– րը։ Շ–ի բեմադրությունները տոգորված էին հեղափոխական ռոմանտիկայով, բուրժ․ աշխարհի սոցիալական անարդա– րության դեմ բողոքով (Սլովացկու «Կոր– դիան», Կրասինսկու «Ոչ աստվածային կատակերգություն», Բրեխտի «Երեք գրո– շանոց օպերա»)։ 1946–49-ին Լոձում ղե– կավարել է Լեհական բանակի, 1949 – 1950-ին Վարշավայում՝ «Տեատր Պոլսկի» թատրոնները։ Շ․ որոշիչ ազդեցություն է ունեցել XX դ․ լեհ․ թատերարվեստի զար– գացման վրա։ Նա լեհ․ բեմարվեստում ձևավորել է մոնումենտալ թատրոնի սկըզ– բունքները, գեղագիտությունը և ոճը՝ հեն– վելով առավելապես ազգային ռոմանտի– կական դրամայի վրա։ 1952-ին հիմնել է «Թատերական օրագիր» ամսագիրը։ 1933-ից զբաղվել է մանկավարժությամբ։ 1947–52-ին՝ Սեյմի դեպուտատ, 1950– 1954-ին՝ Լեհ․ թատրոնի և կինոյի ար– տիստների միության նախագահ։ ԼԺՀ պետ․ մրցանակ (1948)։

ՇԻԼԼԵՐ (Schiller) Ցոհան Քրիստոֆ Ֆրիդ– րիխ (10․11․1759, Նեքարի Մարբախ– 9․5․1805, Վայմար), գերմանացի բանաս– տեղծ, դրամատուրգ, գեղագետ, պատ– մաբան։ Լյուդվիգսբուրգի լատինական դպրոցն ավարտելուց (1772) հետո Շ․ Վյուրտեմբերգի դքսի հրամանով ընդուն– վել է ռազմ, ակադեմիա, որտեղ նախ ուսանել է իրավաբանություն,ապա՝ բժըշ– կություն։ Ուսման տարիներին տարվել է Գ․ Լեսինգի, <Գրոհի ն․ փոթորկի» բա– նաստեղծների, ֆրանս․ և անգլ․ լուստ– վորիչ–փիլիսովաների գաղափարներով։ 1781-ին լույս է տեսել «Ավազակներ» դրա– ման՝ իր և հայրենի գրականության գլուխ– գործոցներից մեկը, հաջորդ տարում՝ «1782 թվականի անթոլոգիա»-ն, որի բա– նաստեղծությունների մեծ մասի հեղի– նակն ինքն Էր։ Մանհայմում «Ավազակ– ներ՜ի բեմադրությունը (1782) դիտելու նպատակով Շ․ առանց թույլտվության բացակայել է գնդից, որի համար նրան կալանավորել են և արգելել բժշկ․ երկե– Ֆ․ Շիլլեր րից բացի ուրիշ բան գրել։ Շ․ ստիպված թողել է ծննդավայրը, ապրել Գերմանիայի տարբեր վայրերում (1782–99), բայց և շարունակել ստեղծագործել․ գրել Է«Ֆիես– կոյի դավադրությունը Ջենովայում» (1783), «Սեր և խարդավանք» (1784, բնագրում՝ «Խարդավանք և սեր», սկզբում վերնագըր– ված՝ «Լուիզա Միլլեր») դրամաները։ Այս երեք պիեսների առաջատար գաղափա– րը «Ավազակներ»-ի երկրորդ հրատարա– կության համար բնաբան ընտրված «Ընդ– դեմ բռնակալների» կոչն է։ Շ․ իր դրամատիկական և քնարական առաջին ստեղծագործություններով «Գրո– հի և փոթորկի» շարժմանը տվել է հասա– րակականորեն առավել գործուն բնույթ։ 1783–87–ին աշխատել է ստեղծագործա– կան նոր փուլ նշանավորող «Դոն Կառլոս» դրամայի վրա, որի հերոս մարկիզ Պո– զան երազում է «լավագույն պետության» մասին, որտեղ մարդասեր ու բարի թագա– վորների կամքով կհաղթանակի արդա– րադատությունը։ 1787–93-ին Շ․ ժամանակավորապես հեռացել է գեղարվեստական ստեղծա– գործությունից և իրեն հուզող հասարա– կական–քաղ․ հարցերի պատասխանները փնտրել անցյալի գիտ․ ուսումնասիրու– թյան մեջ։ 1788-ին խմբագրել է «Նշանա– վոր ապստամբությունների ու դավադրու– թյունների պատմություն» խորագրով մա– տենաշարը։ Գրել է «Իսպանիայի գերիշ– խանությունից Նիդերլանդների դուրս գա– լու պատմությունը» (1788, հ․ 1), «Երես– նամյա պատերազմի պատմությունը» (1793)։ Շ․ տարվել է Ի․ Կանտի փիլիսոփայու– թյամբ, որի ազդեցությունն զգացվում է նրա «Ողբերգականը արվեստում» (1792), «Նամակներ մարդու գեղագիտական դաս– տիարակության մասին» (1795), «Նաիվ ու սենտիմենտալ պոեզիայի մասին» (1795– 1796) և այլ փիլ․ աշխատություններում։ Շ․ ոգևորությամբ է ընդունել Ֆրանս, մեծ հեղափոխության լուրը։ 1792-ին Կոն– վենտը նրան արժանացրել է «Ֆրանս, հանրապետության պատվավոր քաղաքա– ցու» կոչման «իբրև մարդկության և ազա– տության բարեկամի»։ Բայց Շ․ մերժել է հասարակության վերակառուցման ար– մատական միջոցները և առաջ է քաշել գեղագիտական դաստիարակության ըն– դարձակ ծրագիր, ըստ որի՝ «ազատության ճանապարհն անցնում է միայն գեղեցկու– թյան միջով»։ 1799-ից հաստատվել է Վայ– մարում։ Այստեղ․ Շ և Գյոթեն ստեղծել են էպիգրամների շարք (400-ից ավելի)՝ ուղղված ընդդեմ տափ ակ ռացիոնալիզմի, ֆիլիստերության՝ գրականության մեջ ու թատրոնում, ընդդեմ գերմ․ վաղ շրջանի