Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/554

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

են եկել տոնավաճառներում, ժող․ տոնա– խմբությունների, ինչպես և պալատական հանդիսությունների ժամանակ։ Շ–ների արվեստը հաճախ ունեցել է հակակղերա– կան ն․ հակաֆեոդ․ բնույթ։

ՇՊԻՆԵԼՆԵՐ (գերմ․ Spinell), շ պ ի ն fa- լի դ ն և ր, բարդ օքսիդների կարգի մի– ներալների խումբ A(A, B)o4 ընդհանուր բանաձևով, որտեղ A=Mg, Zn, Mn, Fe2+Co, Ni․B–Al, Fe3+, Cr, Mn9+, Ti4+, V3+։ Շ․ պինդ լուծույթների համակարգեր են՝ A և В կատիոնների լայն զարգա– ցած իզոմորֆիզմով։ Вtկատիոնի գե– րակշռող քանակից կախված տարբերում են ալյումաշպինելներ, ֆեռիշպինելներ, քրոմշպինելներ, տիտանշպինելներ, վա– նադիումշպինելներ։ Շ–ի բյուրեղային հա– մակարգը խորանարդային է։ Առաջացնում են հիմնականում օկտաէդրիկ բյուրեղ– ներ։ Կարծրությունը՝ 5–8, խտությունը՝ 3500–5100 կգ/մ3։ Շ․ առաջանում են բարձր ջերմաստիճանային պայմաններում։ Քրո– մի, երկաթի, մանգանի, ցինկի կարևոր հանքանյութեր են։ Կիրառվում են նաև խեցեգործության, հրակայուն իրերի, ջեր– մակայուն ներկերի արտադրության մեջ։ Կարմիր և կապտավուն (հազվադեպ) Շ․ (ազնիվ Շ․) թանկարժեք քարեր են (ռու– բին, ռուբիցել ևն)։ ՇՊԻ5ԲԵՐԳԵՆ (Spitsbergen) (Դ ր ու– մ ա ն տ, Ս վ ա լ բ ա ր դ), արշիպելագ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում։ Տարածությունը մոտ 62 հզ․ կմ2 է, բն․՝ 3,4 հզ․ (1976)։ Վարչական կենտրոնը՝ Լոնգիր։ Ափերը կտրտված են ֆիորդե– րով։ Լեռնաշղթաները զուգակցվում են սարահարթերով և լայն հովիտներով։ Բարձրությունը մինչև 1712 մ է (Նյուտոն լեռ)։ Կազմված է նստվածքային ապարնե– րից և գրանիտներից։ Կան ածխի հան– քեր։ Շ–ի տարածքի մեծ մասը (35,1 հզ․ կւ12) գրավում են սառցադաշտերը։ Կլիման արկտիկական է, ծովային։ Կա 150 բու– սատեսակ։ Հանդիպում են գաճաճ ուռե– նիներ և կեչիներ, կենդանիներից՝ սպի– տակ արջ, հս․ եղջերու, Գրենլանդիայից բերված ոչխարացուլ։ Շ․ առաջին անգամ (XI –XII դդ․) հասել են պոմորները, 1596–97-ին՝ Վ․ Բարենցը։ 1920-ին Փարի– զի միջազգային պայմանագրով Շ–ի վրա հաստատվել է Նորվեգիայի գերիշխանու– թյունը (Շպիցբերգենյան համաձայնագիր, ԱՍՀՄ–ը միացել է 1935-ին)։ 1925-ին Շ․ պաշտոնապես հայտարարվել է Նորվե– գիայի Թագավորության մաս։ ՇՊՈՆ (գերմ* Span, Spon–տաշեղ, միջա– դիր), 1․ փայտանյութի նուրբ թերթեր, որոնք ստացվում են ծառի բնի կոճղերի ծլեպման և ռանդման միջոցով։ Կիրառվում է ֆաների արտադրության մեջ և դետալ– ների երեսապատման համար։ 2․ Պոլի– գրաֆիայում, բացատանյութ, որ դրվում է շարվածքի տողերի միջև եղած արանքները մեծացնելու համար։

ՇՊՐՈՏՆԵՐ (Sprattus), 1․ հարինգազգի– ների ընտանիքի մանր ձկների սեռ։ Մարմ– նի երկարությունը 13–18 սմ է, քաշը՝ 10–12 գ։ Սեռահասուն են դառնում 1–2 տարեկանում, ապրում են 5–6 տարի։ ՍՍՀՄ–ում՝ Հյուսիսային, Բալթիկ և Սև ծովերում տարածված էեվրոպական շպրոտը (S․ sprattus), իր երկու ենթա– տեսակներով։ Շ․ հանդիպում են նաև Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Պա– տ ագոնիայի ափերին։ Կեր են ծառայում գիշատիչ ձկների և դելֆինների համար։ 2․ Չկան պահածո, սկզբնական շրջա– նում պատրաստվում էր միայն բալթիա– կան Շ–ից։ Հետագայում այդպես կոչվեցին նաև այլ մանր ձկների պահածոները։

ՇՊՈԻՐ (գերմ․ Spur), տես Պայթանցք։

ՇՎԱԲԻՆԱ4Ի (Svabinsky) Մաքս (1873– 1962), չեխ նկարիչ։ Չեխոսլովակիայի ժող․ նկարիչ (1945)։ 1891–98-ին սովորել է Պրագայի Գեղարվեստի ակադեմիայում։ Հանդես է եկել որպես հաստոցային գե– ղանկարչության վարպետ, վիտրաժների և որմնանկարների հեղինակ, սակայն առանձնապես ճանաչվել է որպես գծա– նկարիչ և փորագրող։ Կրել է սիմվոլիզմի ազդեցությունը, սակայն հիմնականում ստեղծել է ռոմանտիկական ^պաթոսով առ– լեցուն կենսահաստատ կերպարներ։ Շ–ի ստեղծագործությանը բնորոշ է իրական կամ հեքիաթային կերպարներով հարուստ ծաղկուն բնության վերարտադրումը («Վագրի որս», 1914, «Բերք», 1927, եր– կուսն էլ՝ «չոր ասեղ»)։ Ստեղծել է նաև չե– խոսլով․ մշակույթի ներկայացուցիչների դիմանկարների շարք («6ո․Մանես», 1917, փայտագրություն, «Յու․ Ֆուչիկ», 1950, «չոր ասեղ» ևն), նկարազարդել գրքեր (Վ․ Հյուգոյի ստեղծագործությունները, 1944, ևն)։ ՉՍՍՀ պետ․ մրցանակ (1952)։

ՇՎԱԲՆԵՐ, գերմանացիների մարզային խումբ։ Բնակվում են Բադեն–Վյուրտեմ– բերգի մեծ մասում և Արևմտյան Բավա– րիայում (ԳՖՀ)։ Խոսում են ալեմանական բարբառով։ Մեծամասնությունը կաթոլիկ է։ Շ–ի էթնիկական հիմքը կազմել են աչե– մանները՝ սվեվների (որոնցից էլ առաջա– ցել է «շվաբներ» անվանումը) հետնորդ– ները։ Որոշ երկրներում (օրինակ՝ Հունգա– րիայում) Շ․ անվանում են գերմանացի– ներին։ ՈւՍՍՀ Անդրկարպատյան մար– զի գերմանացիների Փոքր խմբի ինքնան– վանումը։

ՇՎԱՏԿԱՐԹ (Schweikart) Ռասել (ծն․ 1935), ԱՄՆ–ի տիեզերագնաց–օդաչու։ Ա– վարտել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիա– կան ինստ–ը (1956), ստացել գիտություն– ների բակալավրի և մագիստրոսի աստի– ճան։ ԱՄՆ–ի տիեզերագնացների խմբում է 1963-ից։ 1969-ի մարտի 3–13-ը, Ջ․ Մակ– դԻՎԻդԻ I1 Դ– Սկոաի հետ, որպես լուսնա– խցիկի օդաչու, թռիչք է կատարել «Ապոլ– լոն–9» տիեզերանավով։ Թռիչքը տևել է 241 Ժ 01 ր՝, Շ․ դուրս է եկել բաց տիեզերք (47 ր)։

ՇՎԱՅՏԵՐ (Schweitzer) Ալբերտ (1875– 1965), գերմանացի փիլիսոփա, աստվա– ծաբան, երաժշտագետ, երգեհոնահար, բժիշկ, քարոզիչ։ Կրթությունը ստացել է Մտրասբուրգի, Բեռլինի, Փարիզի համալ– սարաններում։ Փիլիսոփայության (1899), աստվածաբանության (1900) և բժշկագի– տության (1913) դ–ր։ Շ․ Ցո․ Ս․ Բախի ստեղ– ծագործությունների լավագույն կատարող– ներից էր, գրել է մենագրություն նրա կյանքի և ստեղծագործության մասին։ 1913-ին Լամբարենեում (Գաբոն) կնոջ՝ բուժքույր էլեն Բրեսլաուի հետ, իր մի– ջոցներով հիմնել է հիվանդանոց, որը դարձել է նրա գործունեության կենտրոնը։ 1928-ին Շ–ին շնորհվել է Գյոթեի մրցա– նակ, 1952-ին՝ խաղաղության նոբելյան մրցանակ, որից ստացված գումարով կա– ռուցել է բորոտանոց Լամբարենեում։ Շ–ի գլխավոր փիլ․ երկը («Մշակույթի փիլի– սովւայություն», հ․ 1–2, 1923) գրված է կյանքի մասին Լ․ Տոլստոյի ըմբռնման ազդեցությամբ։ Իր աշխարհայացքի հիմ– նական դրույթ է հռչակել «պատկառան– քը կյանքի նկատմամբ»։ Փիլիսոփայու– թյան նպատակը կյանքի յուրաքանչյուր դրսևորում պահպանել և զարգացնել ձըգ– տող հումանիզմն է։ Ըստ Շ–ի, արդի բուրժ․ հասարակությունը ճգնաժամից դուրս բե– րելու ուղին բարոյական կատարելագոր– ծումն է։ Չնայած որոշ դրույթների վերա– ցականությանը, Շ․ ժամանակի նշանավոր մտածողներից է, որի հայացքների հիմ– նավորման հիմնական փաստարկը դար– ձել են ոչ թե տեսական խորհրդածություն– ները, այլ կյանքը։ Լայնորեն հայտնի է իր հակապատերազմական ելույթներով։ Գրկ․ Носик Б․ М․, Швейцер, М․, 1971․ Կ․ Սվասյան ՇՎԱՆ (Schwann) Թեոդոր (1810–1882), գերմանացի կենսաբան, բջջային տեսու– թյան ստեղծողը։ Ավարտել է Բոննի հա– մալսարանի բժշկ․ ֆակուլտետը (1833)։ Եղել է Լյովենի (1839-ից) և Լիեժի (1848- 1880) համալսարանների պրոֆեսոր, Լոն– դոնի թագավորական ընկերության (1879), Փարիզի (1879) և Բրյուսելի (1841) ԳԱ անդամ։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են մարսողու– թյան ֆիզիոլոգիային, նյարդային հա– մակարգի անատոմիային, հյուսվածաբա– Թ․ Շվան նությանը։ Մարսողական հյութում հայտ– նաբերել է պեպսին ֆերմենտը (1836)։ Նկարագրել է ծայրամասային նյարդա– յին թելիկների թաղանթը կազմող բջիջ– ները (շվանյան բջիջևեր), որոնք կատա– րում են հենարանային և սնուցման ֆունկ– ցիա, մասնակցում նյարդային թելիկների վերականգնմաև պրոցեսին։ Համադրելով իր և Մ․ Շւայդենի տվյալները՝ Շ․ հան– գեց այն եզրակացության, որ կենդանա– կան և բուսական օրգանիզմները կառուց– ված են միևնույն բջջային սկզբունքով։

ՇՎԱՆԻՅՈՐ, գյուղ ՀՍՍՀ Մեղրու շրջա– նում, Արաքսի ձախ ափին, շրջկենտրոնից 11 կմ հս–արլ․։ Կոլտնտեսությունն զբաղ– վում է խաղողագործությամբ, պտղաբու– ծությամբ, անասնապահությամբ և մեղ– վաբուծությամբ։ Շ–ում է Երևանի տեխնո– լոգիական սարքավորումների արտադրա– կան միավորման մասնաճյուղը։ Ունի միջ– նակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպա–