Շվանիձոր Ծվանի ձորի ջրանցույցի (XYII դ․) ընդհանուր տեսքը սարկման ա աղա վար, մանկապարտեզ, բուժկայան։ Շ–ում կանգուն է XYII դ․ կառուցված ջրանցույցը։ Այն շարված, է սրբատաշ բազալտե քարերից՝ կրաշաղախով։ Միա– թռիչք թաղի կամարը (թռիչքը՝ 8,1 մ, բարձրությունը ջրատար նավից մինչև ձորակի հատակը՝ 9,3 մ) երկկենտրոն է։ Պատի հվ․ հատվածում գտնվող ավելի փոքր (թռիչքը՝ 1,8 մ), սլաքաձև կամարով բացվածքը ջրանցքի 2 կողմի խաղողի այգիները կապում է միմյանց։ Ջրանցույցն ունի կարևոր շինարարական առանձնա– հատկություն․ հիմնական բացվածքի հատ– վածում (15,5 t/՝ երկարությամբ) պատի ստորին մասը ավելի լայն Է, որի հետևան– քով բացվածքի թաղը դեպի վեր նեղանում է (1,35–1,45 մ)՝ կառույցին հաղորդելով լրացուցիչ կայունություն։ Շ–ի այժմ գոր– ծող ջրանցույցը միջնադարյան Հայաստա– նի այդ տիպի ինժեներական կառույցնե– րից ամենաարժեքավորն Է։ Գրկ․ Հասրաթ յան Մ․, Շվանիձորի (Մեղրի) միջնադարյան ջրանցույցը։ Հայկա– կան արվեստ, 1․ Հին և միջին դարեր, Ե․, 1974։ Թ․ ԴԻւանյան, Մ․ Հասրաթրսն
ՇՎԱՏՈՒՄ, բերքատու վագի խնամքի՝ կանաչ հատման ձև, ագրոտեխնիկական միջոցառում։ Շ–ման ժամանակ հեռացվում են վազի բնի, թևերի, ենթաթևերի վրա աճած ոչ բերքատու շիվերը, որոնք չեն հեռացվել թերբեռնվածությունը վերաց– նելու, կանաչ անդալիսի և այլ նպատակ– ներով։ Շ–մամբ կարգավորվում է բերքա– տու և ոչ բերքատու շիվերի համամասնու– թյունը՝ ապահովելով շիվերի, ծաղկաբույ– լերի, պտուղների բնականոն աճը, հասու– նացումը և հաջորդ տարում բարձր բեր– քի ստացումը։ Շվատված վազերի սաղար– թը նոսրանում Է, և բարելավվում են օդա– փոխության, լուսավորության, ջերմության պայմանները, բարձրանում է այգու սրըս– կումների և փոշոտումների արդյունավե– տությունը, ինչպես նաև հեշտանում է հա– ջորդ տարվա գարնանային էտի ու ձևա– վորման աշխատանքները, բարձրանում բերքի քանակն ու որակը։ Շ․ կիրառվում Է խաղողագործական բոլոր շրջաններում։ Առաջին Շ․ պետք է սկսել, երբ հնարավոր է տարբերել բերքատու և ոչ բերքատու շիվերը և ավարտել մինչև վազերի ծաղկու– մը։ Կատարվում է այգեգործական մկրա– տով։ Երկրորդ Շ․ կատարվում է լրիվ ծաղ– կումից անմիջապես հետո։ պ․ Սերոբյան
ՇՎԱՐՅ Եվգենի Լվովիչ (1896, Կազան - 1958, Լենինգրադ), ռուս սովետական գրող։ Սովորել է Մոսկվայի համալսարա– նի իրավաբ․ ֆակ–ում (1914–16)։ Մանուկ– ների հոգեբանության նուրբ ըմբռնումով, հումորով, մանկության պոեզիայի կեն– դանի զգացումով են հատկանշված Շ–ի վիպակները («Շուրայի և Մարուսյայի ար– կածները», 1937, «Ուրիշի աղջիկը», 1937, «Առաջին դասարանցին», 1949, հայ․ հրտ․ 1950)։ Առաջին պիեսների համար, որ գրվել ու բեմադրվել են 1929–34-ին բնորոշ է Էքսցենտրիկ հորինվածքն ու սրամիտ խաղը։ ժող․ հեքիաթների, ինչ– պես նաև Հ․ Անդերսենի հեքիաթների սյուժեները Շ․ օգտագործել է իր սեփա– կան աշխարհն ու ինքնատիպ կենդանի կերպարները ստեղծելու համար․ «Մերկ թագավորը» (1934, հրտ․ 1960), «Կարմիր գլխարկը» (1937), «Ձյունե թագուհին» (1938), «Ատվեր» (1940) պիեսները։ Պա– տերազմի տարիներին գրել է «Վիշապ» (1944) պիես–պամֆլետը՝ սովետական դրամատիկական երգիծանքի ամենախոր և ինքնատիպ երկերից մեկը։ Ետպա– տերազմյան տարիներին Շ–ի դրամա– տուրգիայում ուժեղացել է ուշադրությունը ժամանակակից մարդու կյանքի հոգեբա– նական ու․ կենցաղային մանրամասնու– թյունների նկատմամբ («Սովորական հրաշք», 1956, «Պատմվածք երիտասարդ ամուսինների մասին», 1958, պիեսներ)։ Նրա սցենարներով նկարահանվել են «Մոխրոտը» (1947), «Առաջին դասարան– ցին» (1948), «Դոն Կիխոտ» (1957, ըստ Մ․ Մերվանտեսի) և այլ կինոնկարներ։ Երկ․ Сказки․ Повести․ Пьесы, 2 изд․, JI․ 1969; Գրկ․ Цимбал С․, Евгений Шварц․ Кри- тико-биография․ очерк, Л․, 1961․ ՇՎԱՐ5ԿՈՊՖ (Schwarzkopf) Էլիզաբեթ (ծն․ 1915), գերմանացի երգչուհի (սոպրա– նո)։ Երաժշտ․ կրթությունն ստացել է Բեռլինի Բարձրագույն երաժշտ․ դպրոցում։ Առաջին ելույթը կայացել է 1938-ին, Բեռ– լինի քաղաքային օպերայում։ 1942–51-ին՝ Վիեննայի պետ․ օպերայի առաջատար մենակատարուհի։ 1948-ից հանդես է եկել Եվրոպայի և Ամերիկայի խոշորագույն օպերային բեմերում, մասնակցել Զալց– բուրգի և Բայրոյթի փառատոներին։ 1951-ից ապրել է Լոնդոնում, եղել «Քո– վենտ Դարդեն» թատրոնի մենակ ա տա– րուհի։ 1970-ական թթ․ կեսերից թողել է օպերային բեմը, շարունակել համերգա– յին գործունեությունը։ Վ․ Ա․ Մոցարտի և Ռ, Շտրաուսի ստեղծագործությունների լավագույն կատարողներից է։ ՇՎԱՐ6ՇԻԼԴ (Schwarzschild)Կարլ (1873 – 1916), գերմանացի աստղագետ, Բեռլինի ԴԱ անդամ (1912)։ 1901-ից՝ Դյոթինգենի համալսարանի պրոֆեսոր և այդ համալ– սարանի աստղադիտարանի դիրեկտոր, 1909-ից՝ Պոտսդամի աստղաֆի զի կական աստղադիտարանի դիրեկտոր, 1912-ից՝ Բեռլինի համալսարանի դիրեկտոր։ Շ․ մշակել է լուսանկարչական աստղային լուսաչափության մեթոդը, ստեղծել 3500 աստղի փայլերի լուսանկարչական բնո– րոշումը պարունակող աստղացուցակ։ Ո– րոշել է աստղերի արագությունների էլիպ– սոիդային բաշխումը, տվել աստղային վիճակագրության ինտեգրալ հավասա– րումների ընդհանուր լուծումը։ Շ․ ստեղ– ծել է աստղերի մթնոլորտների ճառագայ– թային հավասարակշռության տեսությու– նը, զբաղվել կրկնակի ու փոփոխական աստղերի, գիսավորների ուսումնասիրու– թյամբ, քվանտային մեխանիկայի և հա– րաբերականության տեսության աստղա– գիտական կիրառման հարցերով։ Հայտնի է նաև օպտիկայի բնագավառում կատա– րած աշխատանքներով։ Գրկ․ Амбарцумян В․ А․, Карл Шварцшильд, в кн․։ Творцы науки о звёз– дах․․․, Л-, 1930․ ՇՎԱՐ5ՎԱԼԴ (Schwarzwald), լեռնազանգ– ված ԴՖՀ հվ–արմ–ում։ երկարությունը 160 կմ է, լայնությունը՝ 35–60 կմ, բարձ– րությունը՝ մինչև 1493 մ (Ֆելդբերգ լեռ)։ Կազմված է գնեյսներից, գրանիտներից, ավազաքարերից։ Զառիթափ ․tիջնում է դեպի Վերինհռենոսյան դաշտավայրը։ Դագաթները հարթ են և գմբեթաձև, լան– ջերը՝ խորը կտրտված գետերով։ Մինչև 800 մ բարձրությունները ծածկված են կաղ– նու և հաճարենու, ավելի բարձր՝ եղևնու– եղևինի անտառներով։ Կան ուրանի հան– քավայրեր (Վիտիխեն), հանքային աղ– բյուրներ, առողջարաններ (Բաղեն–Բա– դեն, Բադենվայլեր)։
ՇՎԵԴԱ–ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ 1814–1905, Շվեդիայի և Նորվեգիայի պե– տական–իրավական միավորումը իրական միության (ունիայի) հիման վրա։ Պարտա– դրվել է զենքի ուժով Շվեդիայի կողմից, 1814-ի շվեդա–նորվեգական պատերազ– մից հետո։ Ուժի մեջ է մտել 1814-ի նոյեմբ․ 4-ից՝ շվեդ, թագավոր Կարլ XIII-ին Նոր– վեգիայի թագավոր ընտրելով։ Շվեդիան և Նորվեգիան ունեին ընդհանուր դիվա– նագիտական գերատեսչություն, յուրա– քանչյուրը պահպանում էր իր օրենքնե– րը, կառավարումը, դատարանը, եկեղե– ցին։ Նորվ․ բանակը (սպաները միայն նորվեգացիներ էին) գտնվում էր թագա– վորի հրամանատարության ներքո, բայց բանակի օգտագործումը Նորվեգիայի սահմաններից դուրս հնարավոր էր միայն նորվեգ․ պառլամենտի (ստորտինգ) հա– տուկ հրահանգով։ Ունիայի, որն արգե– լակում էր Նորվեգիայի տնտ․ և քաղ․ զար– գացումը, գոյության ամբողջ ընթացքում նորվեգացիները պայքարել են նրա խըզ– ման համար, և ստորտինգը եղել է այդ պայքարի կենտրոնը։ 1905-ի հունիսի 7-ին ստորտինգը որոշում ընդունեց ունիան խզելու մասին (դրան նպաստեց նաև Ռու– սաստանի և Մեծ Բրիտանիայի բարյա– ցակամ դիրքորոշումը Նորվեգիայի հան– դեպ)։ Խզումը ձևակերպվեց Կարլստադի շվեդա–նորվեգ․ համաձայնագրով (1905)։
ՇՎԵԴԵՐԵՆ, շվեդների լեզուն, Շվեդիայի պաշտոնական և Ֆինլանդիայի երկրորդ պետ․ լեզուն (ֆինլանդաշվեդերեն)։ Պատ– կանում է հնդեվրոպական լեզվաընտա– նիքի գերմ․ խմբի սկանդինավյան ճյուղի