Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/556

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

արլ․ ենթաճյուղին։ Խոսվում է Շվեդիա– յում, Ֆինլանդիայում, ԱՄՆ–ում, Կանա– դայում։ Խոսողների թիվը՝ մոտ 10 մլն մարդ (1975)։ Նախասկանդինավյան հիմք լեզվից որպես ինքնուրույն լեզու առանձնացել է X–XI դդ․։ Ունի բարբա– ռային տարբերակներ։ Արդի գրական Շ․ սկսել է կազմավորվել XYI–XVII դդ․4 մի շարք բարբառների և հին գրավոր Շ–ի (XIV դ․) բարդ փոխազդեցության հետևան– քով։ Հնչյունական առանձնահատկություն– ներից են կարճ U երկար հնչյունների տար– բերակումը, բառական երաժշտ․ շեշտի, վանկային հավասարակշռության առկա– յությունը։ Գոյականը տրոհված է 6 խըմ– բի։ Ունի սեռի (ընդհանուր և չեզոք), թվի (եզակի U հոգնակի), հոլովի (ընդհանուր և սեռական) կարգեր։ Որոշիչ հոդը վեր– ջադիր է։ Բայն ունի 4 խոնարհում՝ առանց թվի և դեմքի տարբերակման։ Առաշին գրավոր հուշարձանները IX–XII դդ․ ռոլ– նական վիմագիր արձանագրություններն են։ Մինչե XIX դ․ օգտագործել է գոթական, ապա լատինական այբուբենը՝ 4 տառի հավելումով։ Գրկ․ В е с с е н Э․, Скандинавские языки, пер․ со швед․, М․, 1949; М а с л о в а-Л шанская С․ С․, Шведский язык, ч- 1, Л*, 1953; С т е б л и н-К а м е н с к и й М․ И․, История скандинавских языков, М․–Л․, 1953․ Հ․ Ասմանգոէւյան

ՇՎԵԴԻԱ (Sverige), Շվեդիայի Թագավո– րություն (Konungariket Sverige)։ Բովանդակ ու թյուն I․ Ընդհանուր տեղեկություններ 556 II․ Պետական կարգը t 556 III․ Բնությունը t 556 IY․ Բնակչությունը*t 556 V․ Պատմական ակնարկ ․․․․․․ 556 VI․ Քաղաքական կուսակցություն– ները և արհմիությունները ․․ 556 VII․ Տնտեսաաշխարեագրական ակ– նարկ t 558 VIII․ Զինված ուժերը t 559 IX․ Բժշկաաշխարհագրական բնու– թագիրը t 559 X․ Լուսավորությունըt 560 XI․ Գիտությունը և գիտական հիմ– նարկները t 560 XII․ Մամուլը» ռադիոհաղորդումնե– րը, հեոուսաատեսությունը 562 XIII․ Գրականությունը t 562 XIV․ ճարտարապետությունը և կեր– պարվեստը t 563 XV․ երաժշտությունըt 564 XYI․ Բալետը t 565 XVII․ Թատրոնը t 565 XVIII․ կինոն t 565 I․ Ընդհանուր տեղեկություններ Շ․ պետություն է Հյուսիսային Եվրոպա– յում, Սկանդինավյան թերակղզու արւ–ում և հվ–ում։ Սահմանակից է Նորվեգիային ե Ֆինլանդիային։ Ափերը ողողվում են Բալ~ թիկ ծուԱւ, էրեսուն, Կատեգատ և Սկագե– րակ նեղուցների ջրերով։ Շ–ի կազմում են Գյոթլանդ U էլանդ կղզիները (Բալթիկ ծո– վում)։ Տարածությունը 450 հզ․ կմ2 է (առանց ներքին ջրերի՝ 411,5 հզ․ կմ2), բն․ 8354 հզ․ (1981)։ Մայրաքաղաքը՝ Մտոկհոլմ։ Բաժանված է վարչատերի– տորիալ 24 միավորի (լենի), աշխարհա– գրական U պատմաշխարհագրական առու– մով՝ 3 մասի՝ Գյոթլանդ, Մվեալանդ և Նորլանդ։ II․ Պետական կարգը Շ․ սահմանադրական միապետություն է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1975-ից։ Պետության գլուխը թագավորն է, որն իրականացնում է ներկայացուցչա– կան ֆունկցիաներ։ Ընտրական իրավուն– քից օգտվում են 18 տարին լրացրած բո– |որ քաղաքացիները։ Օրենսդիր բարձ– րագույն մարմինը ռիկսդագն է (միապա– (ատ պառլամենտ), որն ընդունում է օրենքներ, պետության բյուջեն, ընտրում պրեմիեր մինիստրին, հաստատում կա– ռավարության կազմը, ընտրում օմբուդս– մեններին են։ Լեներում կենտրոնական իշխանությունը ներկայացնում է նահան– գապետը, որը գլխավորում է հատուկ վար– չական բյուրոն, վերահսկում տեղական ինքնավարության մարմինները՝ լանդս– տինգները լեներում, լիազորների ժողով– ները՝ քաղաքներում և գյուղական կո– մունաներում։ Դատական համակարգը կազմում են գերագույն դատարանը, ապել– յացիոն դատարանները, քաղաքային և օկրուգային դատարանները։ Կան հատուկ դատարաններ՝ գույքի բաժանման, հո– ղային գործերի, ոստիկանական ևն։ III․ Բնությունը Շ․ գտնվում է Ֆենոսկանդինավիայում։ Գերակշռում են ոչ բարձր, ժայռոտ ափե– րը՝ մանր կղզիներով ու շխերներով, որոնք դժվարացնում են մերձափնյա նավագնա– ցությունը։ Բոտնիկի ծոցի ափերը ցածրա– դիր են, գլխավորապես՝ ավազային։ Շ–ի հս․ և արմ․ շրջանները զբաղեցնում են Սկանդինավյան լեռները (բարձրությու– նը՝ մինչև 2123 մ, Կեբնեկայսե լեռ), որոնք լեռնաշղթաների, սարահարթերի և միջլեռնային գոգավորությունների զու– գակցում են։ Մառցադաշտերը (ավելի քան 200) գրավում են մոտ 400 կմ2։ Երկրի հս–ում տարածված է խիստ մասնատված Նորլանդ սարահարթը (բարձրությունը՝ 200–800 մ)։ Ավելի հվ․ գտնվում է Միջին– շվեդական դաշտավայրը՝ իրար հաջորդող թմբաշարերով և գոգավորություններով, որոնց զգալի մասն զբաղեցնում են լճերը։ Տարածված են ռելիեֆի սառցադաշտային ձևերը (օզեր, մորեններ ևն)։ Երկրի հվ–ում Մմոլանդ բարձրությունն է, որը շառավ– ղաձև հովիտներով կտրտված է առանձին բլրաշարերի և լեռնազանգվածների։ Երկրաբանական կառուց– վ ա ծ ք ը․ Շ․ գտնվում է Արևելա–Եվրո– պական պլատֆորմի Բալթիական վահանի սահմաններում և £րջաւիակված է կալեդոն– յան ծալքավորման կառուցվածքներով։ Ծածկված է քեմբր–սիլուրի մնացորդնե– րով և առավելապես անթրոպոգենի սառ– ցադաշտային նստվածքներով։ Օգտակար հանածոներից կան երկաթ, պղինձ, կա– պար, ցինկ, վոլֆրամ, հազվագյուտ մե– տաղներ և ֆլյուորիտի ոչ խոշոր հանքա– վայրեր, հանքային աղբյուրներ։ Կլիման բարեխառն է, խիստ զգացվում է գոլֆստրիմի ազդեցությունը (աշխար– հագրական այդ նույն լայնությունների համեմատությամբ Շ–ում միջին ջերմաստի– ճանը բարձր է՝ հունվարին 10, հուլիսին 3°Շ–ով)։ Հս․ շրջաններում կլիման ավելի խիստ է, միջին և հվ․ շրջաններում՝ ան– ցումային ծովայինից ցամաքայինի։ Հուն– վարի միջին ջերմաստիճանը հվ–ում 0–5°C է, հս–ում՝ –6°Շ–ից մինչև – 14°C, հուլի– սինը՝ համապատասխանաբար 15–17 և 10– 11°C։ Տարեկան տեղումները լեռնե– րում 1500–1700 մմ են (տեղ–տեղ մինչև 2000 մմ), հարթավայրերում՝ 700–800 մմ, հս–արլ–ում՝ 300–600 մմ։ Հս․ լեռներում ձնածածկույթի տևողությունը 6–7 ամիս է, հվ–ում՝ մինչև 1 ամիս, որոշ շրջաննե– րում ձնածածկույթը բացակայում է։ Ներքին չրերը։ Գետերը կարճ են, ջրառատ, սնումը՝ ձնաանձրեային։ Մեծ գետերն են էսթերդալէլվենը, Տուռնեէլվե– նը, Կլարէլվենը, Օնգերմանէլվենը, Գյո– թաէլվը։ Գետերն ունեն մեծ անկում, սա– հանքավոր են, առաջացնում են ջրվեժ– ներ։ Առավելագույն հոսքը լինում է գար– նանը և ամռանը։ Գետերի սառցակալման տևողությունը հվ–ում 3–4 շաբաթ է, հս–ում՝ 5–6 ամիս։ Հիդրոէներգիայի պա– շարներով (տարեկան շուրջ 80 մլրդ կվա^ժ) Շ․ Արևմտյան Եվրոպայում գրա– վում է 2-րդ տեղը (Նորվեգիայից հետո)։ Երկրի տարածքի 9%–ը զբաղեցնում են լճերը։ Խոշոր լճերն են Վենեռնը, Վեթեռ– նը, էլմարենը, Մելարենը։ Հողերը, բուսականությունը և կեն– դանական աշխարհը։ Տարածքի 50%–ը զբաղեցնում են անտառները։ Հս–ում, պոդզոլային հողերի վրա տարածված է տայգան, հվ–ում, ճմապոդզոլային հո– ղերի վրա՝ խառն անտառները, Սկոնե թերակղգում, անտառային գորշ հողերի վրա՝ լայնատերև անտառները։ Տարածքի մոտ 14%–ը զբաղեցնում են ճահիճները, 15%-ը՝ տունդրային բուսականությունը։ Ծովափնյա շրջաններում և հարթավայրե– րում հանդիպում են մացառուտներ, մար– գագետնային տեղամասեր։ Կենդանինե– րից կան որմզդեղն, գորշ արջ, գայլ, աղ– վես, լուսան, սկյուռ, նապաստակ, կզա– քիս, ոզնի, բևեռաղվես, լեմինգ։ Շատ են ջրլող թռչունները։ Գետերն ու լճերը հա– րուստ են ձկներով։ Շ–ում կա 16 ազգային պարկ և 850 արգելոց։ IV․ Բնակչությունը 96%–ը շվեդներ են, բնակվում են նաև սաամներ (Հս․ Շ–ի բնիկները), ֆիններ։ Պաշտոնական լեզուն շվեդերենն է, կրո– նը՝ լյութերականությունը, տոմարը՝ գրի– գորյանը։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 20,3 մարդ է (1981), քաղաքային բնակչու– թյունը՝ 81% (1977)։ Առավել խիտ են բնակեցված երկրի միջին և հվ․ շրջաննե– րը։ Խոշոր քաղաքներն են Ստոկհոլմը, Գյոթեբորգը, Մալմյոն։ V․ Պատմական ակնարկ Շ–ի տարածքում մարդու բնակության հետքերը մ․ թ․ ա․ YIII–IX հազարամյակ– ներից են։ Մոտ II հազարամյակում եվրո– պական մայրցամաքից Շ․ են ներխուժել