հիմնադիրը Դ․ Դավիդսոնն է, որի աշխա– տություններում նկատելի է անգլ․ բուրժ․ դասական (հատկապես Դ․ Ռիկարդոյի ուսմունքի) և գռեհիկ քաղաքատնտեսու– թյան ավստրիական դպրոցի ազդեցությու– նը։ XIX դ․ վերջին – XX դ․ սկզբին բուրժ․ քաղաքատնտեսության նոր դասական ուղ– ղության զարգացման մեջ մեծ էր Գ․ Կասե– լի և Կ․ Վի1աելի ավանդը։ 1929–33-ի համաշխարհային տնտ․ ճգնաժամի և Շ–ում քեյնսականության սաղմնավորման պայ– մաններում ձևավորվեց քաղաքատնտեսու– թյան ստոկհոլմյան դպրոցր (P․ Ուլին, Գ․ Կ․ Մյուրդալ, է․ Լինդալ և ուրիշներ), որի հիմնական խնդիրը ճգնաժամերի ու գործազրկության հաղթահարման գործ– նական միջոցառումների ու ուղիների որո– նումն էր։ XX դ․ 30-ական թթ․ շվեդ, տըն– տեսագիտության մեջ լայն տարածում ստացան խառը էկոնոմիկայի գաղափար– ները (է․ Վիգֆորս)։ ժամանակակից ռե– ֆորմի ստ–տնտեսագետները (Պ․ Հոլմբերգ, Տ․ և Պ․ Լինդբումներ, Գ․ Ադլեր–Կարլսոն) մասնագիտանում են սոցիալ–տնտ․ հար– ցերում։ Ադլեր–Կարլսոնը, օրինակ, զար– գացնելով «դեմոկրատական սոցիալիզմի» գաղափարները, առաջ է քաշում կոնվեր– գենցիայի տեսության նոր4 «ֆունկցիոնալ սոցիալիզմի» տարբերակը։ Երկրորդ հա– մաշխարհային պատերազմից հետո տըն– տեսագիտության մեջ իշխող դարձան համաշխարհային կապիտալիստական էկոնոմիկայի բուրժ․ տեսությունները։ ժամանակակից շվեդ, տնտեսագետներից ամենանշանավորը ինսաիտոէցիոնաւիզմի հայտնի ներկայացուցիչ Մյուրդալն է, որը զբաղվում է «երրորդ աշխարհի» երկրների տնտ․ հարաբերությունների ուսումնասի– րությամբ։ 1960-ական թթ․ շվեդ բուրժ․ տնտեսագետներ Ս․ Կարլսոնը, Ի․ Սվենիլ– սոնը, P․ Հանսոնը և ուրիշներ գլխավոր ուշադրությունը հատկացնում են գների, ինֆլյացիայի, դրամաշրջանառության պետ ․-մոնոպոլիստական կարգավորման և հարկադրման պրոբլեմների մշակմանը։ Շվեդ, բուրժ․ տնտեսագետների և մարք– սիստների (առաջին մարքսիստ–տնտեսա– գետը եղել է Տ․ Ռուբինստեյնը) միջև բանավեճը սկսվել է XIX դ․ վերջին – XX դ․ սկզբին։ Սոցիալական զարգացման մարքսիստական ու ռեֆորմիստական տե– սությունների պայքարը բանվորական շարժման մեջ հատկապես սրվեց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ ժամանակակից Շ–ում մարքսիստական տնտեսագիտական միտքը խորանում է սոցիալ–տնտ․ հարցերի ուսումնասիրու– թյան մեջ։ Այդ ուսումնասիրություններում կենտրոնական տեղը գրավում է շվեդ, «բարօրության հասարակության» սոցիալ– դասակարգային կառուցվածքի փոփոխու– թյան վերլուծությունը, կապիտալիստա– կան արտադրական հարաբերություննե– րի արմատական վերափոխումներ կատա– րելու անհրաժեշտության հիմնավորումը, որոնք նախադրյալներ են ստեղծում հա– սարակության սոցիալիստական վերակա– ռուցման համար։ Տնտեսագիտության կենտրոններն են՝ Ստոկհոլմի համալսարանին առընթեր մի– ջազգային էկոնոմիկայի ինստ–ը (հիմնա– դրվել է 1962-ին), Ստոկհոլմի բարձրա– գույն առևտրական դպրոցին առընթեր տնտեսագիտության ԳՀԻ–ն (1929-ին)։ Տնտեսագիտական կադրեր են պատրաս– տում Ստոկհոլմի բարձրագույն առևտրա– կան դպրոցը (1909-ին), Գյոթեբորգի, Լունդի, Ստոկհոլմի, Ուփսալայի և Ումեռ– յի համալսարանները։ 3․ Գիտական հիմնարկները Գիտ․ գործունեության կոորդինացումը և գիտատեխ․ քաղաքականությունն իրակա– նացնում է 1962-ին ստեղծված կոնսուլտա– տիվ խորհուրդը՝ պրեմիեր մինիստրի գըլ– խավորությամբ, ուր ընդգրկված են լու– սավորության, ֆինանսների, արդյունա– բերության, գյուղատնտեսության պաշտ– պանության մինիստրները, առաջնակարգ արդ․ ֆիրմաների ներկայացուցիչները և խոշորագույն գիտնականները։ Համալսա– րանների և տեխ․ բուհերի գիտահետազո– տական աշխատանքները ղեկավարում է լուսավորության մինիստրությունը։ Մյուս մինիստրությունները պատասխանատու են ինչպես պետ․, այնպես էլ մասնավոր ԳՀ կազմակերպությունների փորձարա– րակոնստրուկտորական աշխատանքի կոնկրետ բնագավառների համար։ Գիտ․ աշխատանքների զարգացման գործում ղե– կավար դեր է կատարում 7 պետ․ ԳՀ խոր– հուրդ՝ բնական, տեխ․ (Տեխ․ զարգացման վարչություն), բժշկ․, գյուղատնտ․ և ան– տառային, հումանիտար, սոցիալական գիտությունների և ատոմային հետազո– տությունների։ Կարևոր նախագծերի ընտ– րությամբ զբաղվում է գիաանախապաա– րաստական հանձնաժողովը։ Գիտ․ խո– շոր հիԱ1ւարկներից են․ Շվեդ․ Թագավո– րական ԳԱ (հիմնադրվել է 1739-ին, շնոր– հում է նոբելյան մրցանակներ), ինժենե– րական ԳԱ (1919), ատոմային ֆիզիկայի հետազոտական ինստ․, ավիատեխնիկա– յի ԳՀԻ, արդ․ կոնցեռնների կոնստրուկ– տորական բյուրոները և այլ ԳՀԻ–ներ։ XII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հե ռուսաաւոեսությունը Առավել ազդեցիկ թերթերից են․ «Ար– բետետ» («Arbetet», 1887-ից, Մալմյո, Շ–ի սոցիալ–դեմոկրատական բանվորա– կան կուսակցության օրգան), «Աֆտոնբլա– դետ» («Aftonbladet», 1830-ից, Ստոկհոլմ, պատկանում է Շ–ի արհմիությունների կենտրոնական միավորմանը), «Գյոթե– բ որգս–պ ոստ են» (« G oteborgs-Posten», 1858-ից, Գյոթեբորգ), «Սվենսկա դագբ– լադետ» («Svenska Dagbladet», 1884-ից, Ստոկհոլմ), «Սյուդսվենսկա դագբլադետ սնելպոստեն» («Sydsvenska Dagbladet Snallposten», 1848-ից, Մալմյո), «էքս– պրեսսեն» («Expressen», 1944-ից, Ստոկ– հոլմ), «Արբետարտիդնինգեն–Նյու դագ» («Arbetartidningen-Ny Dag», 1974-ից, Ստոկհոլմ, ձախ կուսակցություն՝ կոմու– նիստների օրգան), «Նորշենսֆլամման» («Norrskensflamman», 1906-ից, Լուլեո բան– վորական կուսակցություն՝ կոմունիստնե– րի օրգան)։ Շվեդ, հեռագրական բյուրոն՝ TT, հիմնադրվել է 1921-ին (Ստոկհոլմ)։ Ռադիոհաղորդումները (1924-ից) և հե– ռուստահաղորդումները (1956) վարում են մասնավոր կորպորացիաներ՝ պետության հսկողությամբ։ Ներքին ռադիոհաղոր– դումները տրվում են 3 ծրագրով, արտա– սահմանյան հաղորդումները՝ 7 լեզվով։ Գործում է 190 ռադիոկայան, 111 հեռուս– տատեսային և 379 ռելեական կայան (1976)։ XIII․ Գրականությունը Պահպանված հուշարձաններից ամենա– հինը ռունական վիմագիր արձանագրու– թյուններն են։ Ֆեոդալիզմի կազմավոր– ման և քրիստոնեության տարածման շըր– ջանում առաջացել է լատիներենով կրոն, գրականությունը։ XIV–XV դդ․ տարածվեւ են բալլադ–երգերը։ XIV դ․ սկզբներին երևան են եկել պատմ․ ժամանակագրություններն ու ասպետա– կան պոեզիան, XVII դ․՝ դրամատուրգիան ու քնարերգությունը։ XVIII դ․ սկզբներին կազմավորվել է Լուսավոր ականությ ան գր ականությ ունը։ 6ա․ Հ․ Մյորկի (1714–63) «Ադալրիկի և Գետիլդայի արկածները» (1742–44) լու– սավորական առաջին վեպն է, Ցա․ Վա– լենբերգի (1746–78) և բնափորձախույզ Կ․ Լիննեյի ճանապարհորդական ակնարկ– ները կարևոր դեր են խաղացել արձակի զարգացման մեջ։ Կլասիցիզմի էպիգոնների (Կ․ Գ․ Լեո– պոլդ, 1756–1829) և բուրժ․ կարգերի նկատմամբ լուսավորական պատրանք– ների դեմ պայքարն ավարտեցին ռոման– տիկները [«Ֆոսֆորոս» («Phosphoros, 1810–13) հանդես]։ «Ֆոսֆորականների» միստիկական միտումների դեմ հանդես եկան, այսպես կոչված, Գոթական (Յո– թական) միության ռոմանտիկները «Իդու– նա» («Iduna», 1811–24) հանդեսում, որ հրատարակում էր նրանց առաջնորդ է․ Գ․ Գեյերը (1783–1847), «Գոթերը» կոչ էին անում վերակենդանացնել հերոսական ավանդույթները, դիմում էին ֆոլկլորին։ «Գոթերի» հետ կապված է․ Տեռները (1782–1846) հայրենասիրական ու հու– մանիստական գաղափարները մարմնա– վորեց «Սագա Ֆրիտյոֆի մասին» (1819– 1825) պոեմում, որը դարձավ յուրատեսակ ազգային էպոս։ Հասարակական հակասությունների սրումը 30-ական թթ․ առաջացրեց շրջա– դարձ դեպի սոցիալ–քննադատական խըն– դիրները, սաղմնավորեց ռեալիզմը։ 1870-ական թթ․ վերջերին –80-ական թթ․ սկզբներին, կապիտալիզմի ու բան– վորական շարժման բուռն վերելքի շրջա– նում, ռեալիզմի ամրապնդմանը նպաս– տեց դանիացի Գ․ Բրանդեսի գրական– քննադատական գործունեությունը։ Կենտ– րոնական տեղ գրավեց Ա․ Ստրինդբերգի (1849–1912) «Կարմիր սենյակ» (1879) սուր քննադատական վեպը։ Ստրինդբեր– գի շուրջը խմբվել էին «Երիտասարդ Շվե– դիայի» գրողները, որոնք շվեդ, կյանքի հրատապ խնդիրներն էին արծարծում։ Ստրինդբերգի «Հայրը» (1887), «Ֆրյոկեն Ցուլիյա» (1888) և այլ դրամաներ մի նոր աստիճան եղան եվրոպական դրամայի զարգացման ասպարեզում։ Ու․ Հանսոնի (1860–1925) պոեզիան ու արձակը ար– տացոլեցին աստիճանական անցումը նա– տուրալիզմից իմպրեսիոնիզմի ու սիմվո– լիզմի։ 1890-ական թթ․ նատուրալիզմի դեմ հան– դես եկան նեոռոմանտիկները՝ Վ․ Հայ– դենստամի (1859–1940) գլխավորությամբ։ Ցա․ Սյոդերբերգը (1869–1941) իր հո–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/562
Արտաքին տեսք