Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/588

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տարական ինտերնացիոնալիզմի սկզ– բունքներին։ ՇԼԿԿ պատվիրակություննե– րը մասնակցել են կոմունիստական և բան– վորական կուսակցությունների միջազգա– յին (1957, 1960 U 1969, Մոսկվա) խորերր– դակցություններին և հավանություն տվել նրանց ընդունած փաստաթղթերին։ Կոմկուսը կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով։ Կուսակցու– թյան բարձրագույն մարմինը համագու– մարն է, համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում՝ ԿԿ, որի կենտրո– նական գործադիր մարմինը քաղբյուրոն է։ Տպագիր օրգաններն են «Մավբիմա» (սինհալերեն), «Դեսաբխիմանի» (թամի– լերեն), «Ֆորվարդ» («Forward», անգլե– րեն) թերթերը։

ՇՐԻՖԵՐ (Schrieffer) Զոն Ռոբերտ (ծն․ 1931), ամերիկացի ֆիզիկոս։ Ավարտել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստ–ը (1953)։ 1953–57-ին աշխատել է Իլինոյսի տեխնոլոգիական ինստ–ում (Զ․ Բարդինի ղեկավարությամբ), 1957– 1959-ին՝ Չիկագոյի համալսարանում, 1959-ից՝ Իլինոյսի համալսարանում։ 1962-ից՝ Պենսիլվանիայի համալսարանի (Ֆիլադելֆիա) պրոֆեսոր։ Աշխատանքնե– րը վերաբերում են պինդ մարմնի ֆիզի– կային և ցածր ջերմաստիճանների ֆի– զիկային։ Ջ․ Բարդինի և Լ․ Կապերի հետ համատեղ մշակել է գերհաղորդականու– թյան միկրոսկոպիկ տեսությունը (հրա– պարակվել է 1957-ին) հ նրանց հետ ար– ժանացել նոբելյան մրցանակի (1972)։

ՇՐԻՖՏ (գերմ․ Schrift – գիր, գրություն), տես Տպատառ։

ՇՐՅՈԴԵՐ, Սք րոդեր (Schroder), Ցո– հան Ցոախիմ (6․6․1680, Նայկիրխեն – 19․6․1756, Մարբուրգ), գերմանացի արևե– լագետ–հայագետ։ Տիրապեւոել է հայերե– նին, եբրայերենին, եթովպերենին (հա– բեշերեն)։ Սովորել է Մարբուրգի և Ֆրանկ– ֆուրտի համալսարաններում։ 1707-ին մեկ– նել է Ուտրեիսո, որտեղ հայ եպիսկոպոս Թովմա Գողթանցու U տպագրիչ Ղուկաս Նուրիջանի օգնությամբ կաւոարելագոր– ծել է հայերենի իր գիտելիքները։ Երկար ժամանակ (1712–56) վարել է Մարբուրգի համալսարանի արլ․ լեզուների ամբիոնի հայագիտության բաժինը։ Հրատարակել է «Արամեան լեզուի գանձ» (1711, Ամստեր– դամ) աշխատությունը, որտեղ տեղեկու– թյուններ է հաղորդել հայերի և հայերե– նի մասին։ Ըստ Շ–ի՝ հայերենը աշխարհի հնագույն լեզուներից է ե, գուցե, զիջում է միայն եբրայերենին, ուստի, այն ինք– նուրույն լեզու է և չի սերել որևէ այլ լեզ– վից։ Շ․ տվել է գրաբարի և աշխարհաբարի («քաղաքացիական հայերենի») քերակա– նությունը (ձևաբանություն, շարահյուսու– թյուն), հնչյունաբանությունը, ուղղագրու– թյունը, կատարել ստուգաբանություններ, անդրադարձել հայերենի բարբառների առաջացման, հայ երաժշտության ու տա– ղաչափության հարցերին։ Հետևելով Մով– սես Իարենացուե, Շ․ Հայկ նտհապետին համարել է հայերի նախահայրը և անվա– նադիր նախնին։ Հայկ․, եբրայական և հու– նա–լատ․ սկզբնաղբյուրների քննական վերլուծությամբ նա ընդհանուր գծերով ներկայացրել է հայոց պատմության հիմ– նական անցուդարձերը։ Ունի նաև հայե– րեն–լատիներեն բառարան, որն անտիպ է (Քասսելի մատենադարան)։ Շ–ի հայագի– տական հայացքների մի մասը հաստատ– վել է ժամանակակից գիտության կողմից։ Գրկ․ Շրումպֆ Գ․ Ա․, Ուսումնասիրու– թիւնք հայ լեզուի եւ մաաենագրութեան յարե– մուտս (ԺԴ–ԺԹ դար), Վնտ․, 1895։ Ա ղ ա– յան է․ Բ․, Հայ լեզվաբանության պատմու– թյուն, հ․ 1* Ե․, 1958։ Ջահուկյան Գ․ Բ․, Գրաբարի քերականության պատմություն (XVII-XIX դդ․)․ Ե․, 1974։ յխա Կարադեչյան, Պ․ Հովհաննիսյան

ՇՐՅՈԴԵՐ (Schroder) Ֆրիդրիխ Լյուդվիգ (1744–1816), գերմանացի դերասան, ռե– ժիսոր, մանկավարժ և թատերական գոր– ծիչ։ Գերմ․ թատրոնում Լուսավորության դարաշրջանի խոշորագույն ներկայացու– ցիչ (Գ․ է․ Լեսինգի հետ)։ 1756–59-ին հանդես է եկել Մ․ Ստյուարտի կրկեսա– յին, ֆարսային դերասան 6ո․ Ֆ․ Կուրցի, 1759–69-ին՝ Կ․ Աքքերմանի թատերախըմ– բերում։ Մասնակցել է Համբուրգի Ազգա– յին թատրոնի ստեղծմանը, 1771–80-ին, 1785–98-ին և 1811 –12-ին գլխավորել է համբուրգյան թատերախմբերը։ 1781 – 1785-ին աշխատել է «Բուրգթեատր»-ում (Վիեննա)։ Շ․ խաղացել է կատակերգա– կան դերեր, եղել է իմպրովիզացիայի վար– պետ, ստեղծել և բեմադրել է բալետներ (շուրջ 70)։ Գերմ․ դերասաններից առա– ջինն է խաղացել Տրուֆալդինոյի (Գոլդո– նիի «Երկու տիրոջ ծառա») դերը, գերմ․ բեմում բեմադրել (իր թարգմանությամբ) Շեքսպիրի ողբերգությունները («Համ– լետ», «Լիր արքա, «Օթելլո», «Մակբեթ» ևն), խաղացել գլխավոր դերերը։ Խաղա– ցել է նաև Շիլլերի դրամաներում։ Շ․ թատ– րոնում հաստատել է ազգային խաղա– ցանկ, բեմարվեստի ռեալիստական սկըզ– բունքներ, քարոզել կատարման բնական, հոգեբանորեն պատճառաբանված շար– ժուձևեր։ Դերասանական արվեստում ներ– դաշնակ զուգակցել է զգացմունքայնու– թյունը և արտաքին նկարագրի մանրա– զնին մշակված ճշգրտությունը։

ՇՐՅՈԴԵՐ–ԴԵՎՐԻԵՆՏ (Schroder-Dev- rient, օրիորդական ազգանունը՝ Շ ր յ ո– դ և ր) Վիլհելմինա (1804–1860), գերմա– նացի երգչուհի (սոպրանո)։ Յու․ Մոցաւո– տիի աշակերտուհին։ Դրամատիկ դերա– սան է․ Ֆ․ Դևրիենտի կինը։ Առաջին ելույ– թը կայացել է 1821-ին, Վիեննայում։ 1823-ից Դրեզդենի պալատական օպերա– յի մեներգչուհի։ Լավագույն դերերգերից են՝ Սենտա (Վագների «Թռչող հոլանդա– ցին»), Ագատա (Վեբերի «Ազատ հրաձի– գը»)։ 1847-ին թողել է բեմը, հանդես եկել որպես համերգային երգչուհի։ Մասնակ– ցել է 1849-ի Դրեզդենյան ապստամբու– թյանը։ Ելույթներ է ունեցել Իտալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում և Ռուսաստա– նում։ ՇՐՈՏ (գերմ․ Schrot, հիմնական նշանա– կությունը՝ մանր կտորներ), ձիթարդյու– նաբերության երկրորդական արտա– դրանք, ստացվում է ձիթատու բույսերի սերմերից ձեթը լուծահանելով։ Արժեքա– վոր սպիտակուցային կեր է։ Ըստ հումքի տեսակի տարբերում են արևածաղկի, բամբակենու, գետնանուշի, եգիպտացո– րենի, կանեփի, հլածուկի, սոյայի, տըզ– կանեփի, վուշի ևնի Շ–ներ։ Ընդհանուր սննդարարությամբ համազոր են հատի– կային կերերին, իսկ պրոտեինի պարու– նակությամբ (մինչև 35–45%) գերազան– ցում են դրանց։ Շ–ները պարունակում են նաև E և В խմբի վիտամիններ, հարուստ են կալիումով և ֆոսֆորով, աղքատ՝ կալցիումով ու նատրիումով։ 100 կգ արևա– ծաղկի Շ․ պարունակում է 100 կերային միավոր և 37,6 կգ մարսելի պրոտեին։ Շ– ները օգտագործելիս պետք է հաշվի առնել դրանց ում թունավոր (արևածաղկի Շ–ում՝ հոսիպոլը, խաչածաղկավորների Շ–ում՝ եթերամանանեխային յուղերը, տզկանե– փի Շ–ում՝ ռիցինը ևն) և վնասակար նյու– թերի առկայությունը։ Նպատակահարմար է օգտագործել համակցված կերերի հետ։ Շ–ները պետք է պահել չոր, մաքուր և ախտահանված շենքերում։

ՇՐՈՓՇԻՐՅԱՆ ՈՁՒԱՐԻ ՑԵՂ, կիսանըր– բագեղմ կարճաբուրդ մսաբրդատու ոչխար– ներ։ Ստացվել է XIX դ․ 1-ին կեսերին Մեծ Բրիտանիայում (Շրոփշիր և Ստաֆորդշիր կոմսություններում) մգագլուխ մաքիների և սաութդաուն ցեղի խոյերի տրամախա– չումից։ Անեղջյուր են։ Ւայերի կենդանի միջին զանգվածը՝ 80–120, իսկ մաքինե– րինը 70–90 կգ է։ Փափուկ և առաձգական բուրդը սպիտակ է (դնչի, ականջների և վերջավորությունների մոտ մուգ դարչնա– գույն), 54–56 որակի, մոտ 10 սմ երկա– րության։ Խոյերի բրդատվությունը՝ 4–6, իսկ մաքիներինը 3–4 կգ է։ Ցեղին բնո– րոշ է բարձր պտղատվությունը (100 մա– քուց 150–170 գառ)։ Ոչխարները վաղա– հաս են։ Բուծվում է Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ–ում, Նոր Զելանդիայում, Ավստրա– լիայում ևն։ ՍՍՀՄ–ում շրոփշիրները օգ– տագործվել են լատվիական մգագլուխ և էստոնական սևագլուխ ոչխարների ցեղե– րի բուծման ժամանակ։

ՇՐՋԱԴԼՈՒՄ, թերթավոր նախապատրաս– տուկից ճնշող գործիքների օգնությամբ սիմետրիկ սնամեջ դետալների ձևագո– յացման գործողություն։

ՇՐՋԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ, նախադասության մեջ բառերի սովորական, ուղիղ շարադա– սությունից տարբեր դասավորություն, որն ուժեղացնում է խոսքի արտահայտչակա– նությունը։ Ի տարբերություն շարահյուսա– կան շրջուն շարադասության, Շ․ ընդգծում է որևէ բառ կամ միտք, արտահայտությա– նը հաղորդում յուրահատուկ բովանդա– կություն։ Շ․ դրսևորվում է երեք եղանա– կով՝ հակադասությամբ (ընդունված կար– գին տրամագծորեն հակառակ դասավո– րություն), շարախախտումով (բառակա– պակցության իմաստով անմիջականորեն կապված բառերի տեղաշարժում) և հեր– թաշրջումով (նկարագրվող երևույթների կամ գործողությունների տրամաբանա– կան հերթականության խախտում)։ Ֆ․ Իւղաթյան

ՇՐՋԱԿԱՅՔ մետրիկական տա– րած ու թյան а կ և ա ի, այն կետերի, բազմությունը, որոնց հեռավորությունը տրված а կետից փոքր է տրված г դրա– կան թվից (а կետի г շառավղով շրջակայք)։ Ավելի ընդհանուր՝ տոպոլոգիա– կան տարած ու թյան տրված կետը պարունակող յուրաքանչյուր բաց բազ– մություն անվանում են (տրված կետի) շրջակայք։ Իրական ուղղի [d(x;,y)=|x;– –yl, x;, y€R մետրիկայով] a կետի շըր–