Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/603

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նը հասնում է 0,5–1,5 %։ Շ․ շ․ ստեղծում են բարենպաստ պայմաններ պտղի ազատ շարժման և զարգացման համար, պաշտ– պանում են արտաքին անբարենպաստ ազդեցություններից, կանխում պորտա– լարի ճնշվածությունը պտղի մարմնի և արգանդի պատի միջև։ Ծննդաբերություն– ների ժամանակ Շ․ ջ․ նպաստում են ար– գանդի վգիկի բացմանը։

ՇՈՒՐՖ (գերմ․ Schurf), մինչև 25 մ խորու– թյան և ուղղանկյուն, քառակուսի կամ կլոր հատվածքով ուղղաձիգ կամ թեք հանքային փորվածք, որը տարված է ան– միջապես երկրի մակերևույթից՝ օգտա– կար հանածոները հետախուզելու, օդա– փոխության, պայթեցման աշխատանքնե– րի, ջրահեռացման և այլ նպատակների համար։

ՇՈՒՔՈՒՐՅԱՆ ԿիմՀայկի (ծն․ 23․07․1924, Կամո), հայ սովետական բժիշկ, քիթ– կոկորդ–ականջաբան (օտորինոլա– րինգոլոգ)։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1966), պրոֆեսոր (1967)։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ 1947-ին ավարտել է Երևանի բժշկ․ ինստ–ի բուժական ֆակուլտետը։ 1962-ից Երևանի բժշկ․ ինստ–ի քիթ–կոկորդ–ականջի հի– վանդությունների ամբիոնի վարիչն է։ Շ․ ՀՍՍՀ–ում առաջինն է կիրառել լսողու– թյունը վերականգնող վիրահատություն– ները։ Գիտական աշխատությունները հիմ– նականում նվիրված են անգինաների և քրոնիկական նշիկաբորբերի ախտածնու– թյան մեխանիզմների պարզաբանման, դրանց ախտորոշման և բուժման հարցե– րին։ Շ․ ՀՍՍՀ քիթ–կոկորդ–ականջաբան– ների գիտական ընկերության նախագահն է (1970-ից), ՀՍՍՀ առողջապահության մինիստրության գլխ․ մասնագետը (1970-ից)։ Պարգևատրվել է Աշխատանքա– յին կարմիր դրոշի շքանշանով։ Երկ․ համառոտ տեղեկագիրք ականջի, քթի և կոկորդի հիվանդությունների, Ե․ք 1973 (հե– ղինակակից՝ Ազիզյան Ի․ Բ․)։ Ականջի, քթի, և կոկորդի հիվանդություններ, Ե․, 1982։

ՇՓԱԲՈՐԲ, մաշկածալքերի բորբոքային ախտահարում։ Պատճառներն են՝ ճարպա– և քրտնարտադրության ուժեղացումը, ան~ միզապահությունը, խուղակներից արտա– դրությունը, թութքը, լողանալուց հետո մաշկածալքերի անբավարար չորացումը ևն։ Նկատվում է ոտքերի (հազվադեպ ձեռ– քերի) մատների արանքում, թևատակա– յին փոսերում, կաթնագեղձերի տակ, գեր մարդկանց որովայնի և պարանոցի ծալ– քերի շրջանում։ Սկզբում ընթանում է էրիթեմայի նման, այնուհետև ծալքերի խորքում գոյանում են մակերեսային չար– յունահոսող ճաքեր։ Անուշադր ության մատնելիս մաշկի եղջերաթաղանթը պոկ– վում է և առաջացնում էրոզիա։ Բ ու ժ ու մ ը․ պատճառի վերացում, հակաբորբոքային միջոցներ։ Կան– խարգել ու մ ը․ մաշկի հիգիենայի պահպանում։ ՇՓ114ԱՆՆէՐ, խոսքի բաղաձայն հնչյուն– ներ, որոնց արտաբերման ժամանակ ար– տասանական ուղոլ որևէ մասում ստեղծ– վում է նեղ անցք (կլոր կամ աափակ)․ օդը սրա միջով անցնելիս շփվում է պա– տերին և առաջացնում շփման աղմուկ։ Ըստ արտաբերման տեղի հայերենի Շ․ լինում են՝ շրթնատամնային՝ վ, ֆ, ատամ– նային (լնդերքային)՝ ս, զ, նախաքմային՝ շ, ժ, կատկային՝ խ, ղ, և հագագային՝ հ։ Ավանդական դասակարգմամբ ատամ– նայինները կոչվում են նաև սուլական, իսկ նախաքմայինները՝ շչական, որը, հիմնը– ված լինելով լսողական տպավորության վրա, խախտում է դասակարգման ընդհա– նուր սկզբունքը՝ ըստ եղանակի և տեղի։ Տհս Բաղաձայններ։ Ա․ Խաչատրյան

ՇՓՈՒՄ արտաքին, հպվող մարմին– ների հարաբերական տեղաշարժի ժամա– նակ դրանց շոշափման հարթության մեջ առաջ եկող մեխանիկական դիմադրու– թյուն; Շ․ ուղեկցվում է մեխանիկական, ֆիզիկաքիմ․, էլեկտրական, ջերմային և այլ բնույթի երևույթներով, որոնք առա– ջացնում են շփվող մարմինների մաշում և քայքայում։ Շ–ման քանակական գնահատ– ման համար օգտվում են մարմնի վրա ազ– դող և դրա հարաբերական տեղաշարժին հակառակ ուղղված շփման ուժի գա– ղափարից։ Երկու փոխադարձաբար անշարժ մար– մինների միջև շփումը կոչվում է դադարի Շ․։ Ըստ կինեմատիկական հատկանիշ– ների տարբերում են սահքի և գլորման Շ․։ Սահքի Շ․ բնութագրվում է սահքի Շ–ման fu չափազուրկ գործակցով, որը հավասար է Շ–ման ուժի և նորմալ բեռն– վածքի հարաբերությանը։ Գլորման Շ–ման բնութագիրը՝ fq գլորման Շ–ման գործա– կիցը, հավասար է գլորման Շ–ման մո– մենտի և նորմալ բեռնվածքի հարաբերու– թյանը։ Շ–ման մեծությունը կախված է ար– տաքին պայմաններից (բեռնվածքից, արագությունից, անհարթությունից, ջեր– մաստիճանից, յուղումից) և շփվող մար– մինների բնույթից։ Չյուղված մակերևույ– թով մարմինների միջև Շ․ կոչվում է չ ո ր Շ․, իսկ յուղված մակերևույթների դեպ– քում՝ հեղ ու կային Շ․։ Սահքի Շ․։ Եթե մարմնին կիրառված ուժի՝ երկու մարմինների հպման հարթու– թյան մեջ գտնվող բաղադրիչը բավարար չէ սահք առաջացնելու համար, ապա առաջ եկող Շ–ման ուժը կոչվում է ո չ լրիվ շփման ուժ (նկ–ի OA տեղա– ՇՓման ուժի կախումը շՓվող մարմինների հարաբերական շեղումից մասը)։ Այն պայմանավորված է հպման գոտում առաջացող Փոքր, մասամբ դար– ձելի տեղափոխություններով, որոնք հա– մեմատական են կիրառված ուժին։ Երբ ուժը աճում է 0-ից մինչև դադարի շփման ու ժ կոչվող առավելագույն արժեքը (A կետը), տեղափոխությունների արժեքը շարունակում է փովւոխվել։ Այդ տեղափոխությունը կոչվում է նախնական տեղաշարժ։ Կիրառված ուժի՝ կրիտիկա– կանից մեծ արժեքների դեպքում նախնա– կան տեղաշարժը վերածվում է սահքի, ընդ որում Շ–ման ուժը վւոքր–ինչ նվազում է (Ai կետը), և դրա կախումը տեղափոխու– թյունից դադարում է։ Շ․ ունի երկակի՝ մոլեկուլային–մեխա– նիկական բնույթ։ Շփվող պինդ մարմին– ների մակերևույթներից յուրաքանչյուրի անհարթության պատճառով շոշափումը տեղի է ունենում հպման առանձին մակե– րեսներով, որոնք գտնվում են ելունների կատարներին։ Առավել կոշտ ելունները ներդրվում են դեֆորմացվող հակամարմ– նի մեջ, և դրանց իրական հպման մասե– րում առաջ են գալիս կառչման ուժեր (աղ– հեզիա, քիմ․ կապեր, փոխդիֆուզիա ևն)։ Այդ կառչումների առաջացումը կախված է ոչ միայն անհարթության աստիճանից, այլև մակերևույթների կարծրության աս– տիճանից։ Ողորկ մակերևույթների Շ–ման ժամանակ փոքր ճնշումների դեպքում Շ–ման ուժը հիմնականում կախված է մակերևույթների միջև մոլեկուլային փո– խազդեցությունից։ Այդ իսկ պատճառով հպվող մակերևույթների տեղաշարժի ժա– մանակ դրանց վրա անդարձելի փոփոխու– թյուններ տեղի չեն ունենում։ Շ–ման ընդհանուր գործակիցը որոշվում է մոլեկուլային և մեխանիկական բաղա– դրիչների գումարով․ ք=£մոլ +քմեի=է0/Րք+ Р+Кссг Հ h/R * որտեղ to-ն և (Յ–ն մոլեկուլային կապի տեղաշարժի դիմադրությունը բնութագրող պարամետրեր են, Pr-ն՝ փաստացի ճըն– շումը, K-ն՝ ելունների ձևի և ըստ բարձ– րության դրանց բաշխումը բնութագրող գործակիցը, ar-ն՝ հիսաերեզիսով պայ– մանավորված կորուստների գործակիցը, h/R-ը՝ միավոր անհարթության հարաբե– րական ներդրումը։ Շ–ման զույգի արդյու– նավետ աշխատանքի համար պինդ մարմ– նի մակերևութային շերտը պետք է ունե– նա ավելի Փոքր տեղաշարժի դիմադրու– թյուն, քան խորքի շերտերը։ Այդ նպատա– կով օգտագործում են շփվող մակերե– վույթները բաժանող հեղուկ քսուքներ, որոնցում գործում են դադարի շփման բա– ցակայությամբ բնութագրվող հեղուկա– յին շփման օրենքները։ Ըստ մակերևութային շերտի դեֆորմա– ցիայի բնույթի տարբերում են առաձգա– կան և պլաստիկ հպումների, ինչպես նաև միկրոկտրման դեպքում առաջ եկող Շ․։ Բեռնվածքից և շփման զույգի մեխանիկա– կան հատկություններից կախված որոշա– կի պայմաններում արտաքին Շ․ վերած– վում է ներքին շփման։ Գլորման Շ․։ Գլորման Շ–ման ժա– մանակ հպվող մարմինների միջև առաջա– ցող ուժերը ստեղծում են գլորմանը դի– մադրող մոմենտ։ Հպման տիրույթում մարմինների դեֆորմացիայի հետևանքով հպման առանձին մասերում գլորումն ուղեկցվում է մասնակի սահքով։ Ինչպես և սահքի ժամանակ, գլորումը տեղի է ունե– նում միայն այն դեպքում, երբ արտաքին ուժերի մոմենտը գերազանցում է որոշա– կի կրիտիկական արժեքը։ Այսինքն, գո– յություն ունի ստատիկ և կինետիկ գլոր– ման Շ․։