Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/604

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մեքենաներում Շ․ կարող է լինել թե՝ օգտակար (Շ–ման միջոցով մի դետալից մյուսին ճիգեր հաղորդելիս, օրինակ, ար– գելակներում, կցորդիչներում, փոխհա– ղորդակներում), թե՝ վնասակար (շփվող դետալների մաշում, էներգիայի կորուստ)։ Շփման զույգերի, հանգույցների կոնստ– րուկցիաների և դրանց ճիշտ շահագործ– ման ճանապարհով Շ–ման կառավարումը տեխնիկական նոր գիտության՝ արիբո– տեխնիկայի ուսումնասիրության առար– կան է։ Գրկ․ Дерягин Б․ В․, Что такое тре– ние?, 2 изд․, М․, 1963; Крагельский И․ В․, Трение и износ, 2 изд․, М․, 1968; Дьячков А․ Трение, износ и смазка в машинах, М․, 1958; Трение полимеров, М․, 1972․ Ա․Պողոսյան

ՇՔԱԾԱՌ՛ (Araucaria), ա ր ա ու կ ա - Ր Ի ա, շքածառազգիների ընտանիքի ասեղնատերև բույսերի ցեղ։ Ւաշոր, 30– 60 և նույնիսկ 90 մ բարձրությամբ ծառեր են։ Առաջացնում են երկու տիպի կոներ՝ կլորավուն (իգական, տրամագիծը՝ 20 սմ) և երկարավուն (արական, երկարությու– նը՝ 15–20 սմ)։ Հայտնի է Շ–ի 20 տեսակ՝ տարածված Ավստրալիայում, Նոր Գվի– նեա, Նոր Կալեդոնիա, Նորֆոլկ կղզի– ներում և Ամերիկայում։ Սերմերը մեծ մասամբ ուտելի են։ Շ–ի որոշ տեսակներ օգտագործվում են քաղաքների և պուրակ– ների կանաչապատման մեջ, աճեցվում սենյակներում ու ջերմոցներում։ Բնա– փայտը կիրառվում է ատաղձագործու– թյան մեջ։

ՇՔԱՄՈՒՏՔ, պ n ր տ ա լ (< լատ․ por– ta – մուտք, դարպաս), ճարտարապետո– րեն ձևավորված բացվածք՝ հիմնականում շենքի մուտքը։ Հին Եգիպտոսին և անտիկ շրջանի հու– նա–հռոմ․ ճարտ․ առավել բնորոշ են պարզ հարդարանքով Շ–երը, Միջագետքին՝ կա– մարակապ, Մերձավոր և Միջին Արևելքին՝ պեշտակ տիպի Շ–երը։ XI դարից ռոման․, գոթական և հին ռուս, ճարտ–ում տարա– ծում են գտել կամարակապ հեռանկարա– յին Շ–երը։ Վերածննդի և բարոկկոյի շըր– ջանում մշակվել են Շ–եր, որմնամույթե– րով և սյուներով, որոնք կրում են անտաբ– լեմենտ կամ ճակտոն։ Հայկ․ ճարտ․ մեջ Շ․ կառույցի ձևավոր– ման կարևոր մանրամաս է և կիրառվել է հարդարման բազմաթիվ ձևերով։ Հայաս– տանի նախաքրիստոնեական շրջանից ճարտարապետորեն ձևավորված կանգուն Շ–եր չեն պահպանվել (բացառություն է Դառնիի հեթանոսական տաճարի Շ․)։ IV– XIV դդ․ միջնադարյան ճարտ․ մեջ տարածված է եղել Շ–ի յոթ հիմնական տիպ՝ բազմաթիվ տարբերակներով, ընդ որում հարդարման նույնատիպ մոտիվ– ներով Շ–եր չեն հանդիպում։ Միջնադար– յան Շ–երի հարդարանքում լայնորեն կի– րառվել են երկրաչափական և բուսական զարդաքանդակներ, գունավոր քարերով տարբեր երկրաչափական ձևերի դրվա– գումներ, պատկերային բարձրաքանդակ– ներ։ IV–VII դդ․ տարածված է եղել Շ–ի երկու հիմնական տիպ․ մուտքի երկու կողմում տեղադրված տարբեր ձևի որմնամույթե– րը կամ զույգ կիսաշրջանաձև հատված– քով որմնասյուները պսակված են մի դեպքում՝ պայտաձև որմնակամարով (Եղ– վարդի տաճարի, Մաստարայի, Թալինի Ներսեհ Կամսարականի եկեղեցիների Շ–երը), մյուս դեպքում՝ որմնակամարի վերին մասը ունի նաև երկթեք ծածկ՝ ճակտոն (Տեկորի տաճարի, Քասախի, Երերույքի բազիլիկների, Ավանի, Պտըղ– նիի, Զվարթնոցի, Օձունի տաճարների, Կոշի, Օշականի Մանկանոց եկեղեցիների Շ–երը)։ X–XI դդ․ կիրառվել է Շ–ի ևս երկու հիմնական տիպ․ առաջին՝ մուտքի երկու կողմում տեղադրված տարբեր ձևի երեք քառորդ սյուների փունջը, զուգակցված երկրաչափական տարբեր մանրամասերի հետ, պսակված է ձևավոր տրամատով որմ– նակամարով (Կեչառիսի վանքի Մ․ Լուսա– վորիչն Մ․ Նշան, Հաղպատի վանքի Մ․ Նը– շան, Ամբերդի միջնաբերդի եկեղեցիների Շ–երը), երկրորդ՝ դռան բացվածքը երի– զող լայն ձևավոր երեսակալը ավարտ– վում է արխիտրավային ծածկով և քանդա– կազարդ սանդրիկով, որը հայկ․ հելլե– նիզմի ձևերի արտահայտությունն է (Անիի միջնաբերդի, Մարմաշենի, Ցախաց քա– րի եկեղեցիների Շ–երը)։ XII–XIV դդ․ կիրառվել է Շ–ի երեք տիպ։ Առաջին՝ հիմնական տիպը նախորդ դարերում կիրառում գտած կամարակապ Շ․ է, որը լրացուցիչ եզրափակված է ուղ– ղանկյուն երեսակալով։ Առավել լայն տա– րածում գտած այս տիպի լավագույն օրի– նակներն են Մակարավանքի Ս․ Աստվա– ծածին, Արենիի Ս․ Աստվածածին, Վերնա– շենի Սպիտակավոր–Աստվածածին, Գո– շավանքի Լուսավորիչ եկեղեցու և գավթի, Հաղարծնի վանքի Ս․ Աստվածածին եկեղեցու և սեղանատան, Հաղպատի և Աանահինի վանքերի զանգակատների, Տեղերի վանքի, Հառիճավանքի գավիթ– ների Շ–երը ևն։ Այս տիպը ունի երեք տար– բերակ․ առաջին՝ աստիճանաձև եզրափա– կող երեսակալով (Մակարավանքի գավթի Շ․), երկրորդ՝ կամարակապ խորշի և ար– տաքին երեսակալի միջև ընկած տարա– ծության լայնացման ձևով, որը հիմնակա– նում զարդարվել է տարբեր երկրաչա– փական գունազարդ դրվագումներով (Հով– հաննավանքի գավթի Շ․), երրորդ՝ կրկնա– կի խորշերով, որտեղ նույնպես կիրառվել են գունազարդ դրվագումներ (Սաղմոսա– վանքի գավթի Շ․)։ Երկրորդ տիպը մեկը մյուսի վրա դրված երկու Շ․ է, ընդ որում երկրորդ հարկի բացվածքը պատուհան է։ Այս տիպի Շ–երը զբաղեցնում են կառույցի ամբողջ ճակա– տը և հիմնականում կիրառվել են քաղա– քացիական շինարարությունում (Անիի Պարոնի պալատի և հյուրանոցի Շ–երը)։ Երրորդ տիպը խորը խորշով և ստալակ– տիտային ծածկով Շ․ է (Սելիմի կարավա– նատուն, Նեղուցի վանքի գավթի Շ–երը)։ ժամանակակից սովետահայ ճարտ․ մեջ կիրառվում են Շ–երի բազմաթիվ տիպեր, որոնցում լայնորեն օգտագործվում են պատմ․ անցյալի ավանդույթները։ Պատկերազարդումը տես 576–577-րղ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XIII։ Շ՜․ Սզատյան

ՇՔԱՆՇԱՆ, պետական պատվավոր պար– գև ծառայությունների համար։ Պատրաստ– վում է տարբեր նյութերից (հիմնակա– նում՝ մետաղներից կամ համաձուլվածք– ներից), խաչի, հնգաթև կամ բազմաթև աստղի, շրջանակի ևն ձևերով։ Շ–ները կրում են ժապավենով կամ շղթայով, բարձրագույն Շ–ները՝ որոշակի գույնի լայն ուսաժապավենով։ Շ․ կարող է ունե– նալ մեկ կամ մի քանի աստիճան։ Որոշա– կի ավագություն է սահմանված պետու– թյան բոլոր շքանշանների միջև։ Շ–ների մասին ստատուտով (ՍՍՀՄ–ում՝ կանոնա– դրություն) սահմանվում է Շ–ի հանձնման ծիսակատարություն կամ հանդիսություն։ Արևմտյան Եվրոպայում Շ–ի ծագումը կապ– վում է կաթոլիկական միջնադարյան օր– դենների հետ [այստեղից էլ՝ օրդեն (< լատ․ ordo – շարք, կարգ) տերմինը եվրոպ․ լեզուներում]։ XVIII –XIX դդ․ Շ․ կիրառվում էր գրեթե բոլոր երկրներում։ Առանձին դեպքերում Շ․ ստացողը ձեռք էր բերում ազնվականի տիտղոս կամ այլ արտոնություն։ Ռուսաստանում առաջին Շ–ները հիմնադրել է Պետրոս 1։ Հոկտեմ– բերյան մեծ հեղափոխությունից հետո ՀԿԳԿ–ի և ԺԿԻյ–ի դեկրետով դասային արտոնությունների հետ վերացվեցին ցա– րական բոլոր Շ–ները։ Առաջին սովետա– կան Շ․ սահմանվել է 1918-ին (տես Շքա– նշաններ ՍՍՀՄ)։ Պատմ․ Հայաստանում, ինչպես ամենուրեք, ընդունված է եղել պարգևատրումը կալվածքներով, թանկար– ժեք իրերով ու մետաղադրամներով։ Են– թադրվում է, որ Արտաշեսյանների, հատ– կապես Տիգրան Բ–ի, Արտավազդ Բ–ի օրոք իբրև պարգև շնորհվել են տիրա– կալի պատկերով դրամներ [ամենայն հա– վանականությամբ՝ չորեքդրամյաններ (մեծ արժեքի դրամներ)]։ ժամանակակից իմաստով Շ–ներ Հայաստանում ստեղծվել են սովետական կարգերի հաստատու– մից հետո (Կարմիր դրոշի Շ․, Աշխատան– քային կարմիր դրոշի Շ․, Արծաթյա աստղ)։ Սոցիալիստական մյուս երկրներում սահմանված Շ–ներից առավել նշանավոր– ներն են՝ Գեորգի Դիմիտրովի Շ․՝ Բուլ– ղարիայում, Կարլ Մարքսի Շ․՝ ԳԴՀ–ում, Հունգարական ժողովրդական Հանրա– պետության դրոշի Շ․՝ Հունգարիայում, ժողովրդական Լեհաստանի շինարարնե– րի Շ․՝ Լեհաստանում, «Ռումինական ժո– ղովրդական Հանրապետության աստղը»՝ Ռումինիայում, Կլեմենտ Գոտվալդի Շ․՝ Չեխոսլովակիայում, «Հարավսլավական մեծ աստղը»՝ Հարավսլավիայում ևն։ ԱՄՆ–ում առավել հայտնի Շ–ներից է «Ծիրանի սիրտը», Ֆրանսիայում՝ Պատվո լեգեոնի Շ․ ևն։ Հ․ Սարգսյան

ՇՔԱՆՇԱՆՆԵՐ ՍՍՀՄ, բարձրագույն պե– տական պարգևներ սոցիալիստական շի– նարարության և ՍՍՀՄ պաշտպանության բնագավառում հատուկ վաստակի հա– մար։ Սովետական առաջին՝ Կարմիր դրոշի Շ․ սահմանվել է 1918-ի սեպտ․ 16-ին, Համառուսաստանյան Կենտգործկոմի դեկրետով՝ մարտական գործունեության բնագավառում հատուկ խիզախություն և արիություն ցուցաբերած քաղաքացինե– րին պարգևատրելու համար։ 1920–21-ին սահմանվել են Կարմիր դրոշի, Կարմիր կիսալուսնի, Արծաթյա աստղի, Կարմիր