ասաղի մարտական Շ․ նաև մյուս հանրա– պետություններում։ 1924-ի օգոստ․ 1–ին միասնական–միութենական Կարմիր դրո– շի Շ–ի սահմանումով, հանրապետական Շ–ով պարգևատրումը դադարեցվել է։ 1920-ի դեկտ․ 28-ին Սովետների համա– ռուսաստանյան 8-րդ համագումարը աշ– խատանքային սխրանքների համար սահ– մանել է ՌՍՖՍՀ Աշխատանքային կարմիր դրոշի Շ․։ Աշխատանքային կարմիր դրո– շի Շ․ է սահմանվել նաև սովետական մյուս հանրապետություններում (տես «Աշխատանքային կարմիր ղրոշ> ՀՍՍՀ)։ 1928-ի սեպտ․ 7-ին միասնական–միութե– նական Աշխատանքային կարմիր դրոշի Շ–ի սահմանումով հանրապետական Շ–ով պարգևատրումը դադարեցվել է։ ՍՍՀՄ սահմանադրությամբ (հոդված 121) Շ․ սահմանելու և պարգևատրելու իրավունքը պատկանոմ է ՄՄՀՄ Գերա– գույն սովետի Նախագահությանը։ «Մայ– րական Փառք* Շ–ով բազմազավակ մայրե– րի պարգևատրումը կատարում են միու– թենական և ինքնավար հանրապետու– թյունների Գերագույն սովետների Նա– խագահությունները ՄՄՀՄ Գերագույն սո– վետի Նախագահության լիազորությամբ և նրա անունից։ ՄՄՀՄ Շ․ են (թվարկվում են ըստ սահմանման ժամանակագրական կարգի)․ Կարմիր դրոշի (1924-ի օգոստ․ 1), Աշխա– տանքային կարմիր դրոշի (1928-ի սեպտ․ 7), Լենինի (1930-ի ապրիլի 6), Կարմիր աստղի (1930-ի ապրիլի 6), «Պատվո նշան> (19357ի նոյեմբ․ 25), Հայրենական պատերազմի I և II աստիճանի (1942-ի մայիսի 20), Մուվորովի I, И, III աս– տիճանի, Կուտուգովի I, II աստի– ճանի, Ալեքսանդր Նևսկու (1942-ի հու– լիսի 29), Կուտուզովի III աստիճանի (1943-ի փետր․ 8), Բոգդան խմելնիցկու 1, II, III աստիճանի (1943-ի հոկտ․ 10), «Հաղթանակ» բարձրագույն ռազմ․ Շ․, Փառքի I, II, III աստիճանի (1943-ի նո– յեմբ․ 8), Ուշակովի I և II աստիճանի, Նա– խիմովի I և II աստիճանի (1944-ի մարտի 3), «Հերոսուհի մայր», «Մայրական փառք» I, II, III աստիճանի (1944-ի հուլիսի 8), Հոկտեմբերյան հեղափոխության (1967-ի հոկտ․ 31), ժողովուրդների բարեկամու– թյան (1972-ի դեկտ․ 17), Աշխատանքա– յին Փառքի I, II, III աստիճանի (1974-ի հունվ․ 18), «ՄՄՀՄ Զինված ուժերում հայրենիքի ծառայության համար» I, II, III աստիճանի (1974-ի հոկտ․ 28)։ Ցուրաքանչյուր շքանշան ունի ՄՄՀՄ Գերագույն սովետի Նախագահության կողմից հաստատված իր ստատուտը, նրա– նում սահմանված են պետությանը և հա– սարակությանը մատուցած այն հատուկ ծառայությունները, որոնց համար կատար– վում է պարգևատրումը, Շարունակում է կոնկրետ կանոններ՝ կապված տվյալ Շ–ով պարգևատրելու հետ (Շ․ կրելու կարգը ևն)։ ՄՄՀՄ Շ–ով պարգևատրելու հետ կապված ընդհանուր հարցերը կարգավոր– վում են ՄՍՀՄ շքանշանների մասին ընդ– հանուր կանոնադրությամբ (հաստատվել է 1936-ի մայիսի 7-ին) և «ՄՄՀՄ շքանշան– ներով ու մեդալներով պարգևատրելու կարգի մասին» ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության 1958-ի փետր․ 11-ի հրա– մանագրով։ ՄՄՀՄ Շ–ով պարգևատրվում են անհատներ (սովետական քաղաքացի– ներ և օտարերկրացիներ), կոլեկտիվներ, ձեռնարկություններ, հիմնարկություններ, կազմակերպություններ, հանրապետու– թյուններ, երկրամասեր, մարգեր, քաղաք– ներ և այլ բնակավայրեր, զորամասեր ու միավորումներ։ Մ, Կարապետյան Պատկերազարդումը տես 608–609-րդ էջերի միչև՝ ներդիրում։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/605
Արտաքին տեսք