Ո, հայերեն այբուբենի քսանչորսերորդ տառը։ Անունն է վո։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը՝ տառակերտման սեփական սկզբունքով։ Կազմվել է երեք ուղղաձիգ՝ երկու երկար և մեկ լայն տարրերից, որոնք նուրբերով իրար են միանում վերին ծայրից՝ Ո։ Շուտով տառը զրկվել է լայնից և մի նուրբից, ստացել պարզ տեսք՝ Ո։ Այդպես էլ անփոփոխ հասել է մեզ։
Գրչագիր Ո-ի երկարները իրար են միանում ուղիղ, իսկ երկաթագրինը՝ կոր նուրբերով՝ Ո։ Գրվում են երկու տողագծերի միջև։ Բուորգիր ո նույն գրչագիրն է, միայն ամբողջ մարմնով նստում է տողագծի վրա՝ Ո․ վեր և վար ձգվող մասեր չունի։ Նոտրգիրն ու շղագիրը սերում են բոլորգրից։
Ո նշանագրում է ժամանակակից հայերենի՝ 1․ ետնալեզվային միջին բարձրացման օ ձայնավոր հնչույթը (բառամիջում, ինչպես նաև ով, ովքեր, Օվսաննա բառերի սկզբում), 2․ վօ հնչյունակապակցությունը (բառասկզբում և բառամիջում ձայնավորից հետո), ւ-ի (վյունի) հեա կազմում է ժամանակակից հայերենի ետնալեզվային շրթնայնացած վերին բարձրացման ու ձայնավոր հնչույթը։ Գրաբարում և արևմտահայ գրական լեզվում հանդես է գալիս որպես երկբարբառի և եռաբարբառի բաղադրիչ տարր, բարբառներում հաճախ քմայնանում է։
Ո նշանակել է վեց հարյուր և վեց հարյուրերորդ, բյուրի նշանով (Ո)՝ վեց միլիոն։ Արաբ, թվանշանների ընդունումից հետո էլ օգտագործվել է որպես քանա– կական և դասական թվական։ Այժմ գործածվում է միայն որպես դասական թվական։
ՈԳԵՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ, անիմիզմ (< լատ․ anima – ոգի, հոգի), հավատ ոգիների և հոգու նկատմամբ, որոնք իբր կառավարում են մարդկանց, կենդանիներին, շրջապատող աշխարհի առարկաներն ու երևույթները։ Ո․ է նաև այն կեղծ հայեցակետը, ըստ որի բնության բոլոր էակներն ու առարկաներն ունեն հոգի։ Ո-ից պետք է տարբերել մոգությունը (հավատ գերբնական ճանապարհով նյութական առարկայի վրա անմիջականորեն ազդելու մարդու հնարավորությունների նկատմամբ) և անիմատիզմը [(< լատ․ animatus – շնչավորված) հավատ բնության կամ նրա մասերի անդեմ շնչավորվածության նկատմամբ]։ Ո-յան ծագման հարցը աղերսվում է կրոնի ծագման մասին ավելի ընդհանուր հարցին։ Ո․ տոհմային համայնքի փուլում առաջացած երևույթ է, որի տարրերը պահպանվել են համաշխարհային բոլոր կրոններում։
ՈԳԵՏԵՍՈՒԹՅՈՒՆ, սպիրիտիզմ (< լատ․ spiritus – հոգի, ոգի), միստիկական հոսանք, որի հիմքում ընկած է հավատը հանդերձյալ աշխարհում մեռածների հոգիների գոյության և դրանց հետ հաղորդակցվելու հնարավորության նըկատմամբ։ Ո-յան կողմնակիցները «մշակել» են հաղորդակցվելու ձևեր, այսպես կոչված, մեդիումիզմի հնարներ (սեղանի «պտտեցում» ևն)։ Ծագել է XIX դ․ կեսին, ԱՄՆ–ում, հետագայում տարածվել է Արմ․ Եվրոպայի և Ամերիկայի բազմաթիվ երկրներում։ Գրականության մեջ օգտագործվում են նաև ոգեկոչություն, ոգեհարցություն, մեռելահարցություն տերմինները։
ՈԳԻ, փիլիսոփայական հասկացություն, որը, մատերիալիստական մեկնաբանությամբ, ընդգրկում է գիտակցությունն իր տարբեր դրսևորումներով, որոնք կազմում են հոգևոր կյանքի (ոգեկանի) տարբեր ոլորտները, մարդու անհատական հոգևոր կյանքը՝ նրա գիտակցությունն ու ինքնագիտակցությունը,իդեալականի բնագավառը՝ որպես ընդհանրապես հոգեկանի ձևեր, և հասարակության հոգևոր կյանքը՝ հասարակական գիտակցության ձևերը։ Մասնավոր դեպքերում Ո․ այն բարոյական, գեղագիտական, ճանաչողական, սոցիալական և այլ գաղափարներն ու իդեալներն է, որոնք իմաստավորում են հասարակական կեցությունը, այս առումով խոսում են «ժողովրդի ոգու», «ժամանակի ոգու», «ազատության ոգու» մասին ևն։ Ո․ հակադիր է բնությանը և նրանից ածանցյալ՝ երկրորդային է։
Փիլիսոփայության պատմության մեջ «Ո․» հասկացությունը [համապատասխանում է և լատ․ spiritus (շունչ), գերմ․ Geist տերմիններին] ընդ– հանրացվել է որպես այն ամենի կրողը, ինչ օրինաչափ, նպատակադիր բնույթ է տալիս աշխարհի երևույթներին՝ «շնչավորում է» անկենդան բնությունը, այդպիսին է նուսը։ Օբյեկտիվ իդեալիզմը բացարձակացնում է բնության այդ ակտիվ