Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/607

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

օրինաչափ, նպատակադիր կողմը՝ П․ հըռ– չակելով «մեռյալ» բնության նկատմամբ առաջնային (տես Հեգեւ հոդվածում)։ Գերմ․ փիլ․ ավանդույթի մեջ (հեգելակա– նություն, նեոկանտականություն, քննա– դատական գոյաբանություն ևն) առանձ– նացվում են, ի տարբերություն բնության փիլիսոփայության և բնագիտության, ոգու փիլիսոփայությունը և ոգու մասին գիտու– թյունները՝ նկատի ունենալով մարդու հո– գևոր զարգացման և հասարակության պատմությունը, մշակույթի ոլորտը։ Կրո– նի մեջ և կրոնափիլիսոփայական ուս– մունքներում (տես Կրոն, ացիրիւոուա՜ էիզմ) П․, ըստ էության, մարմնից անջատ– ված, ինքնուրույն բացարձակ գոյությամբ օժտված հոգին է՝ ի հակադրություն մարմ– նի (մարմնականի), որը «հողեղեն» է՝ օժտված հարաբերական, անցողիկ, անիս– կական գոյությամբ։ <,․Գեոբգյան

ՈԳԻՆԵՐ, երևակայական, գերբնական էակներ։ Ո–ի պաշտամունքը ծագել է նախ– նադարյան հասարակարգում և հետագա– յում դարձել կրոն, հավատքների բաղա– դրատարր։ П-ի մասին դատողություններն ու պատկերացումները սովորաբար առաս– պելաբանական են և չեն ենթարկվում տրամաբանության օրենքներին։ Որոշ ժողովուրդների, այդ թվում հին հայերի հավատքում, П․ համարվել են չար (մարդուն վնասող) և բ ա ր ի (մար– դուն օգնող, հովանավորող)։ Հայոց մեշ բարի fl-ին անվանեւ են քաջքեր (դևեր), ուրվականներ, հավերժահարսներ, հրեշ՜ տակներ ևն։ Քաջքերը ներկայացվել են որպես լեռնաբնակներ, արդարության պաշտպաններ, խիզախ պատերազմողներ (այստեղից էլ՝ քաջ, քաջություն, քաջարի, քաջազարմ, քաջազեն ևն արտահայտու– թյունները), նաև գինեմոլներ, ահարկու պատժողներ, բերք հաՓշտակողներ։ «Քաջ» կամ «քաջք» անունով են կերտվել հին հայկ․ մի շարք տեղանուններ (Քաջա– վազ դաշտ, Քաջաքար լեռ, Քաջբերունիք գավառ, Քաջաց քաղաք, Քաջատուն ավան ևն)։ Ննջեցյալների Ո․՝ ուրվականները, համարվել են իրենց կենդանի տոհմակից– ների հովանավորողներն ու աջակցող– ները, իսկ եթե չեն արժանացել ապրողնե– րի կարեկցանքին ու ողորմածությանը՝ վրեժխնդիր ու պատժող ուժեր։ Ուրվա– կանների սրբազան խորհրդանիշը հա– մարվել է Ուրուն (էգը՝ Ուրհի կամ Ուհի)։ Վերջինս հայկ․ մի շարք անվանումների հետ արտահայտում է իգականություն (դիցուհի, աստվածուհի, սրբուհի, թագու– հի ևն)։ Չարադևերից Ի»ուժք ու Դրուժք կոչվող– ները համարվել են արդարության թշնա– միներ, խառնակիչներ, խաբեբաներ ու մատնիչներ (այստեղից էլ՝ խուժադուժ, խուժան, դրուժան, դժնի, դժնդակ և այլ արտահայտությունները)։ Թուխք կամ Տուխս կոչվածները դիտվել են խոր խա– վարում բնակվող կույր չարադևեր։ Շի– դարք կոչվածները իբր կուրացրել են մարդու միտքն ու բանականությունը։ Ըստ զրույցի, դրանք են խելահեղել և Մասսի վիհում բանտարկել որսի ելած Սրտա– վազդ արքային։ Չարադևերից հիշվում են նաև Վշտիկը (դահիճ ոգի), Գիշերակին (իբր վնասում է ճանճի կերպարանքով), Այսը (վնասում է հիվանդաբեր քամիների ձևով, որտեղից էլ՝ հիվանդի «այսահար», «դիվահար» անվանումները), Սիրադևը, Պարառու դևը ևն։ Չար П-ի կարգն են դասվել Սատանան, ճփվաղը (փցուն, այ– լանդակ և շահամոլ ոգի), Թպղան (չար ու ահարկու ոգի), Իփպիլիկը կամ Ւողըլիկը (քնածներին ճնշող, տանջող և մղձավան– ջի մատնող ոգի), Ալը կամ Ալքը (խորխո– րատներում, վիհերում, անդունդներում, ճահիճներում բնակվող, նորածիններ հափշտակող ոգի) ևն։ Հոգեառ ոգին կոչ– վել է Գրող, Կրող կամ Առնակ։ Բարու կերպարանքով քողարկվող, խաբեությամբ կործանող ոգուն անվանել են Նեռ (հե– տագայում այս անունը տրվեց դերաքրիս– տոսին)։ Հայոց մեջ բազմաթիվ այլ անուն– ներով հիշվող Ո–ի մասին շատ քիչ բան է հայտնի։ Բարի Ո–ի բարեհաճությունը շահելու համար կատարվել են հմայական արարողություններ։ Քրիստոնեության տարածումից հետո Ո–ի մասին պատկերացումները ենթարկ– վել են զգալի ձևափոխությունների։ Ո–ի մասին հին հավատքը պահպանվել է ժող․ ավանդազրույցներում, ւ{րանց միջոցով՝ նաև գրականության և կերպարվեստի մեջ։ Գրկ․ Ալիշան Ղ․, Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց, Վնա․, 1895։ Մ․ Կւսավաւյան․

ՈԴԻՍԱԿԱՆ» («’ОбиастеСа»), հին հու– նական էպիկական երկրորդ պոեմը «Իլիա– կանից» հետո, որը նույնպես վերագրվում է Հոմերոսին։ «Ո․» է կոչվել գլխ․ հերոսի՝ Իթակեի թագավոր Ոդիսևսի անունով։ Հիմ– նական բովանդակությունը՝ Տրոյական պատերազմից հետո Ոդիսևսի երկար տա– րիների թափառումների և հայրենիք վե– րադառնալու պատմությունն է, ինչպես նաև Տրոյական պատերազմի առանձին դրվագների նկարագրությունը։ «Իլիա– կան»-ի նման, «Ո․» սկզբում հռապսոդները հատվածաբար երգել են տոնախմբություն– ների ժամանակ։ Հավաքվել և գրի է առնը– վել մ․ թ․ ա․ VI դ․, Աթենքում։ Բաղկացած է հեկզամետրով գրված 13100 տողից։ Մ․ թ․ ա․ IV–III դդ․ Ալեքսանդրիայի քե– րականներն այն բաժանել են 24 երգի՝ հուն, այբուբենի տառերի թվին համա– պատասխան։ Առաջին անգամ հայերեն է թարգմանվել 1847-ին (գրաբար, չափածո, թրգմ․ Եղիա Թովմաճան), ապա 1924-ին (արևմտահայերեն, չափածո, թրգմ․ Արսեն Ղազիկյան)։ «Ո․»-ի առաջին ամբողջական թարգմանությունը (արևելահայերեն, չա– փածո, թրգմ․ Ս․ Գրքաշարյան) լույս է տեսել 1957–ին։ Ս․ Կրկյաշարյան

ՈԴԻՍԵՎՍ (հուն․ ’Обиаеис;), Իթակե կղզու առասպելական արքա, <Իւիական> հ<Ոդի– սական> դյուցազներգությունների հերոս։ Լաերտես արքայի (այլ տարբերակում՝ Սի– գիփոսի) ևԱնտիկլեայի որդին։ Մասնակ– ցել է Տրոյական պատերազմին, հռչակվել քաջությամբ, հնարամտությամբ ու խո– րամանկությամբ, հովանավորվել Աթենաս դիցուհուց։ Զորականների վճռով ստա– ցել է զոհված հերոս Աքիլլեսի զենքերը։ Հափշտակել է Տրովադա (Տրոյա) քաղաքի հովանավորուհի Պալլաս դիցուհու սրբա– զան անդրին։ Ո–ի խորհրդով կառուցվել է Տրոյայի ձին։ Տրովադայի կործանումից հետո, հայրենիք վերադառնալիս, են– թարկվել է բազմաթիվ արկածների, որոնց մասին պատմվում է «Ոդիսականում»։ Քսանամյա դեգերումների ընթացքում զա– նազան փորձություններ հաղթահարելուց և բոլոր ուղեկիցներին կորցնելուց հետո, ի վերջո, վերադարձել է Իթակե, Տելեմաքոս որդու օգնությամբ կոտորել հավատարիմ կնոջը՝ Պենեչոպեին գայթակղեցնող փե– սացուներին, վերստին տիրել հայրենի գահը։ Պատահականորեն սպանվել է Կիր– կե կախարդուհուց ծնված որդու՝ Տելե– գոնոսի ձեռքով։ Կիրկեն իբր վերակեն– դանացրել է նրան և դարձրել անմահ։ Ո․ սովորաբար պատկերվել է հին հուն, նա– վաստոլ գլխարկով։ Ո–ի մասին առասպելական զրույցները պատմ․ տեղեկություններ են պարունա– կում Հին Հունաստանի այն ժամանակա– շրջանի մասին, երբ հույներն սկսել էին գաղութացնել շրջակա երկրները։ Ո–ի կեր– պարն արտացոլվել է գրական մի շարք ստեղծագործություններում (Մոֆոկլեսի «Փիլոկտետես», Եվրիպիդեսի «Իփիգե– նիան Ավլիսում» ևն), արվեստում (նկար– ներ սկահակների վրա, որմնանկարներ Պոմպեյում ևն)։ «Ոդիսական» բառը հա– ճախ այլաբանորեն գործածվում է որպես արկածների, դեգերումների և Փորձու– թյունների հոմանիշ։ ՈձԻՍ*, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մղերդի գավառի Բար– վարի գավառակում։ 1909-ին ուներ 150 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին այգե– գործությամբ (խաղողամշակություն և պտղաբուծություն), անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղում կար եկե– ղեցի և դպրոց։ Բնակիչները տեղահան– վել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապար– հին։ Փրկվածներն ապաստանել են Արե– վելյան Հայաստանում։ ՈձՄԻ ԵՆԹԱԲԱՐԲԱՌ, ըստ ձևաբանա– կան դասակարգման պատկանում է «կը» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակա– գրական դասակարգման՝ արմ․ խմբակցու– թյան Վանի կամ հվ․ միջբարբառախմբին։ Խոսվել է Արևմտյան Հայաստանի Բիթ– լիսի (Բաղեշի) վիլայեթի Ոզիմ (Հուզէ^մ) գյուղում։ Ունի երկանդամ ձայնեղազուրկ բաղաձայնական համակարգ։ Գրաբարի ձայնեղներին համապատասխանում են պարզ խուլեր (բերան >պ^էրան)։ Կան քմայիններ՝ գԼ կ1, ք1, նաև փոխառյալ ղ(կղ)։ Հ–ի դիմաց առկա էխ(հաց>խաց)։ Զայնավորասկիզբ մեծ թվով բառեր ունեն հավելավոր հ (ուրդ >հօՈԼռթ)։ Հարուստ է պարզ և երկբարբառակերպ ձայնավոր– ներով՝ ա, ա, է, ը, ի, ու, ու, օ, օ, ^ա, րէ» ԸԻ* V 4 և երկբարբառներով՝ աու, ա՝ու, օ ու, օ՝ու, է՝°։ Խոսքի շղթայում ձայնավորներն ու երկբարբառային հըն– չյունները հաճախ լծորդվում են (սեաւ– ս^իվ || սիվ)։ Ձայնավորները տարբեր դիր– քերում ենթարկվել են այլազան ՓոՓոխու– թյունների․ ա >ա, (նաե ըստ Հ․ Աճաո– յանի օրենքի)․ ե>յէ, ի, ըէ, ըի․ Է<յէ, Րէ․ ի>է, է1 ը, ըէ․ ո>վօ, ու, ու․ ոէ>օ, °՝ո օոլ (բան >պէան, եզն >իզ, բեռն >