>պ*էռ, ծեփ>ծԴՓ, Էշ<յէշ, կէս>կ^էս, ԻւհԿ>է1է^Կ» իմ>րմ, ծիլ >ծէ^լ, ձոր> >ծւսր, ոտն>վ6տ, ոսպն>ուսպ, ունի մ > >օնիմ, շուր<ճօՈԼր)։ Գրաբարի երկբար– բառների դիմաց կան ե՝ պարզ ձայնա– վորներ, և՝ եոկբարբառային հնչյուններ․ այ>յէ, ա, է, ըէ, ի,եա>ի, Դ, 4․ աւ> >վօ, ու, ու, օ, օ․ իւ>ու, ու, ը, օՈԼ, օ, է․ ոյ>ու, ու (այծ >յէծ, ծայ^ծ^էր, օձ> <վօց, ձիւն>ծօուն, արիւն< 3էրօն)։ Գո– յականի հոգնակին կազմվում է իր, նիր, ք3, ստար[|ստար, տԴր, ք3ըտԴր, ք3իր, վիր ձևույթներով։ Սեռական–տրականի թեքույթներն են՝ ը՝ (որոշյալ ՝է^ն՝ ծառը՝ > <ծաոէ^ն), ու||ու, ան||ան, վա(ն), ուչ^ օ||ը6, կա (Հօվան^էս՜Հօվընըսկա), ա||ա, ց։ Որոշյալ հայցականը կազմվում է զ նախդրով (ըզաոճ)։ Անձի բացառականն ունի բաղադրյալ կազմություն՝ մօտ^էե, մէն^է բառ–մասնիկներով (քյուրուչ մօ– ա^էն)։ Ներգոյականի իմաստն արտա– հայտվում է ինի կապով և սեռական– տրական հոլովաձևով։ Որոշիչ հոդն է ն։ Անորոշ դերբայն ունի իլ^իլ, ալ||րալ, կատարելին՝ ու, վաղակատարը՝ իր, հարակատարը՝ օկ||օկ)|օոլկ, ած||ած, ենթակայականը՝ օղ, ժխտականը՝ ի, ա||ա, համընթացականը՝ էն, ման[|ըման վերջավորությունները։ էական բայի խո– նարհման հարացույցն է իմ||ըմ, իս||ըս, ա||ա, ինք])ընք, էք]||ըքԼ ին[|ըն, է, էր, էր, էնք, էք3, էն։ Բայերը խոնարհ– վում են երկու լծորդությամբ՝ ի և ա։ Հարկադրականը կազմվում է տը կամ կըպա եղանակիչներով։ ժխտական խո– նարհման մեջ չ մասնիկն ավելանում է կա՝մ եղանակիչին (չըպա կանչիմ), կա՛մ բայաձևին (կըպա չըկանչիմ)։ Հարկա– դրականն արտահայտում է նաև սահմա– նական և պայմանական ապառնիի իմաստ; Գրկ․ Ա ճ ա ռ յ ա ն Հ․, Հայոց Լեզվի պատ– մություն, մաս 2, Ե․, 1951։ Ջահուկյան Դ․ Բ․, Հայ բարբառագիտության ներածու– թյուն, Ե․# 1972։ ԱէՀանեյան ՈձՆԱԻՈՏ (Dactylis glomerata), դաշտ– ավլուկազգիների ընտանիքի բազմամյա բույս։ Ցողունի բարձրությունը՝ մինչև 1,5 */, տերևները նշտարաձև են, երկար։ Ծաղկաբույլը հուրան Է։ Հատիկները մանր են՝ պարփակված թեփուկների մեշ։ Ար– մատային համակարգը հզոր Է։ Խաչաձև փոշոտվող։ Ցանքի տարում դանդաղ է զարգանում։ Բարձր բերք է տալիս երկ– րորդ տարվանից սկսած։ Ստվերասեր բույս Է, աճում է փուխր, բերրի, ա– զոտով հարուստ հողերում։ Տարածված է ՍՍՀՄ անտառատափաստանային և տա– փաստանային գոտիներում և լեռնային մարզերում։ Ո․ արժեքավոր կերաբույս Է։ Խոտի բերքատվությունը 70–75 ցյհա Է, հատիկինը՝ 7–10 ց/հա։ 100 կգ կանաչ զանգվածը համապատասխանում է 22,7 կերային միավորի և 2,1 կգ մարսելի պրոտեինի, 100 կգ խոտը՝ համապատաս– խանաբար 55,0 և 4,5։ Ցանքի նորման՝ 18– 20 կգ/հա։ Ցանքը կատարվում է 2–3 սմ, խորությամբ։ Խոտը հավաքում են հուրան– ներ արձակելուց անմիջապես հետո, սեր– մը՝ հատիկների մոմային հասունացման փուլում։ Ո–ի լավագույն սորտերից են Մոսկովսկայա 222-ը, Մոսկովսկայա 1139-ը, Լենինգրադսկայա 353-ը, Մորշանս– կայա 123-ը։ Ա․ Մաթևոսյան «ՈձՆԻ», երգիծական պատկերազարդ հանդես։ Լույս է տեսնում 1954-ից, Երե– վանում։ Խմբագիրներ՝ Հ․ Քոչար, Գ․ Տեր– Գրիգորյան, Ա․ Սահակյան (1982-ից)։ Ծաղրի զենքով պայքարում է սովետա– կան իրականությանը անհարիր երևույթ– ների դեմ, ծանակում բյուրոկրատներին, պաշտոնամոլներին, բանսարկուներին, օրինազանցներին ևն։ Օրվա հրատապ հարցերին արձագանքող ֆելիետոններից ու թղթակցություններից զատ տպագը– րում է երգիծա– կան պատմվածք– ներ, բանաս– տեղծություններ, հումորիստական մանրապատում– ներ։ Ունի «Ոզ– նու» ընդունա– րան», <Ակամա երգիծաբաններ», « Անօգտ ակա ր խորհ ուր դներ», «Խորթ բարքեր» մշտական խորա– գրերը։ Ծաղրա– նկարները լրաց– նում, ամբողջական են դարձնում տեքս– տային նյութերի երգիծանքն ու հումորը։ Հանդեսի հեղինակությանը նպաստել է Լեռ Կամսարի, Է․ Խոճիկի, Ա․ Փալանջ– յանի (Աշւիալ), Դ․ Դեմիրճյանի, Ն․ Զար– յանի, Ս․ Վահունու, Ս․ Արուտչյանի, Վ․ Պոդպոմոգովի, Ա․ Բեքարյանի և ուրիշ– ների աշխատակցությունը։ է․ Սարգսյան Ո&ՆԻՆԵՐ (Erinaceidae), միջատակերնե– րի կարգի կաթնասունների ընտանիք։ Հայտնի է Ո–ի 20 տեսակ, որոնք ընդգըրկ– վում են 2 ենթաընտանիքներում՝ առնե– տանման և իսկական Ո․։ Վերջիններիս բնորոշ են կարճ պոչը, մեջքի Փշերի առ– կայությունը և ենթամաշկային երկայնա– կան ու օղակավոր մկանները, որոնց կըծ– կումից մարմինը վերածվում է փշապատ Ոզնիներ․ /․ սովորական, 2․ մեծականշ, 3․ երկարաա– սեղ գնդի։ ՍՍՀՄ–ում հանդիպում է Ո–ի 4, ՀՍՍՀ–ում՝ 2 տեսակ՝ սովորական և մե– ծականշ Ո․։ Սովորական Ո–ի (Eri- naceus europaeus) մարմնի երկարությու– նը 20–25 սմ Է, պոչինը՝ 2–3,5 սմ։ Փորի մորթին գորշ Է։ Տարածված են Թուման– յանի, Ստեփանավանի, Հոկտեմբերյանի, Աշտարակի և Աբովյանի շրջաններում, հիմնականում՝ անտառներում, այգինե– րում, թփուտներում, գետերի ափերին և կիսաանապատներում։ Ակտիվ են գիշե– րը։ Ձմռանը քուն են մտնում։ Սնվում են միջատներով և մանր ողնաշարավորներով (այդ թվում՝ օձերով)։ Օգտակար են, ոչնչացնում են վնասակար միջատներին։ Մեծականջ Ո–ի (Hemiechinus auri- tis) մարմնի երկարությունը 15–19 սմ Է, ականջները մեծ են, փորի մորթին սպի– տակ է ու փափուկ։ Կենսակերպով նման են սովորական Ո–ին։ ՈԼՈՌ (Pisum), բակլայազգիների ընտանի– քի միամյա և բազմամյա բույսերի ցեղ։ Ընդգրկում է 6–7 տեսակ, ՍՍՀՄ–ում աճում է 5–6 տեսակ։ Մշակության մեջ հայտնի է P․ sativum-ը, որն ունի 2 ենթատեսակ՝ Ո․ սովորականը (ssp․ sativum) և Ո․ դաշտայինը՝ դաշտոլոռ (ssp․ arvense)։ Արմատն իլիկաձև Է, ցողունի բարձրությունը՝ 20–250 սմ, փռվող, կառ– չող։ Տերևները՝ զույգ փետրաձև, վերջա– նում են բեղիկներով։ Ծաղիկները՝ սպի– տակ կամ կարմրամանուշակագույն երան– գով։ Պտուղն ունդ Է, պարունակում է 3– 11 սերմ։ 1000 սերմի զանգվածը 35–400 գ։ Սերմերը ձվաձև են, կլորավուն, անկյու– նավոր, հարթ կամ կնճռոտված մակերե– սով, տարբեր գույնի։ Ո․ ցրտադիմացկուն Է։ Սերմերը ծլում են 1–2°C ջերմության պայմաններում, ծիլերը դիմանում են –8– 12°C սառնամանիքներին։ Ինքնափոշոտ– վող Է, խոնավասեր։ Ո–ի համար լավ նա– խորդ են սև ցելերից հետո մշակված աշնա– նացան ցորենը, շարահերկ կուլտուրանե– րը։ Պարարտացվում է ազոտական, ֆոս– ֆորական, կալիումական պարարտանյու– թերով։ Ցրտահերկը կատարվում է 25– 30 սմ խորությամբ։ Ցանքից առաջ սերմե– րը ախտահանվում են։ Ցանքի նորման՝ 1,0–1,3 մլն/Лш ծլունակ սերմ։ Սերմը հավաքում են միջին մասի ունդերի հա– սունացման, իսկ կանաչ զանգվածը՝ լրիվ ծաղկման փուլերում։ Սերմերը պա– րունակում են 18–34% սպիտակուցներ, ֆերմենտներ, վիտամիններ։ Ո․ օգտա– գործվում է սննդի մեջ (ձավար, պահա– ծոներ) և որպես կեր։ Մշակության մեջ հայտնի Էդեռևս մ․ թ․ ա․ IV դ․։ Հայրենի– քը համարում են Արևելյան Աֆղանստանը և Հյուսիսային Հնդկաստանը։ Մշակվում է Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ–ում, Ռումինիայում, Հունգարիայում, Գերմանիայում, Անգլիայում։ ՍՍՀՄ–ում՝ Կենտրոնական սևահողային ն ոչ–սևա– հողային գոտում, Թաթարական և Բաշկի– րական ԻՍՍՀ–ներում, Ուկր․, Բելոռուս․, Մերձբալթյան ՍՍՀ–ներում ևն։ ՀՍՍՀ–ում՝ Սևանի ավազանի, Կենտրոնական, Շի– րակի, Լոռի–Փամբակի և Զանգեզուրի գոտիներում՝ Վիկտորիա մանդորֆսկա– յա, Չեռնիգովսկի 190, Ուգբեկսկի 71 սոր– տերը։ Բերքատվությունը՝ 64 ց/հա սերմ, 370–380 ցյհա կպնաչ զանգված։ Ա․ Մաթևոսյան
ՈԼՈՐՈՂ ՄԵՔԵՆԱ, տեքստիլ արտադրու– թյան մեջ թելեր, ոլորված թելեր, կորդ, շպագատ պատրաստող մեքենա։ Հիմնա– կան աշխատանքային օրգանը իւիկն է։ Ոլորված թելերի պատրաստման համար արդյունավետ են մանող–ոլորող մեքենա– ները, որոնցում համատեղված են տեխնո– լոգիական 4 գործողություն (մանում, միա– հյուսում, ոլորումն կոճի վրա փաթաթում)։