վասար, եթե դրանք կարող են համընկնել՝ որոշակի ձևով շարժելով ոլորտի վրայով։ Ոլորտային եռանկյունների համար ճիշտ են հարթ եռանկյունների հավասարու– թյան երեք հայտանիշները, բայց տեղի ունի նաև չորրորդ դեպքը4 եթե եռանկյան անկյունները հավասար են, ապա եռան– կյունները հավասար են։ էյլերյան եռան– կյան ցանկացած կողմ փոքր է մյուս երկու կողմերի գումարից և մեծ՝ նրանց տարբե– րությունից (երկու կետերի հեռավորու– թյունը այդ կետերը միացնող և մեծ շըր– ջանի վրա ընկած կարճագույն աղեղի եր– կարությունն է)։ Բայց շատ այլ առումներով П․ ե․ տար– բերվում է հարթաչափությունից, օրինակ, П․ ե–յան մեջ չկան զուգահեռ ուղիղներ, քանի որ ցանկացած երկու մեծ շրջանա– գծեր հատվում են։ П․ ե–յան եռանկյան անկյունների Տ գումարի համար (я^ ^ Տ ^Зл), e=S–тс տարբերությունը ան– վանում են ոլորտային ավելցուկ։ Ոլորտա– յին եռանկյան մակերեսը հավասար է R2(S–jt), որտեղ R-ը ոլորտի շառավիղն է։ Գրկ․ ւոես Ոչորաային եռանկյունաչափու– թյուն հոդվածի գրականությունը։ Ս․ Հարությունյան
ՈԼՈՐՏԱՅԻՆ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐ, գնդա– յին (սֆերիկ) կոորդինատ– ներ, տես Կոորդինատներ։
ՈԼՈՐՈՒՄ նյութերի դիմադրու– թյունում, ղեֆորմացիւսյի տեսակ, որը բնութագրվում է դեֆորմացվող մարմնի (ձող, լիսեռ, սալ, թաղանթ ևն) լայնական կտրվածքների փոխադարձ պտույտով4 այդ կտրվածքներում գործող մոմենտների (ուժազույգերի) ազդեցությամբ։ Ռ–ման ժամանակ կլոր ձողերի (լիսեռների) լայ– նական կտրվածքները փոքր դեֆորմա– ցիաների դեպքում մնում են հարթ։ Պրիզ– մայաձև ձողերի Ո–ման դեպքում տեղի է ունենում լայնական կտրվածքների ձևա– փոխություն, այսպես կոչված, դ և պ լ ա– ն ա ց ի ա։ Եթե բոլոր լայնական կաըր– վածքները միատեսակ են դեֆորմացվում, ապա Ո․ կոչվում է ազատ կամ չկաշկանդ– ված։ Ո․ կոչվում է կաշկանդված, եթե լայ– նական կտրվածքների դեպլանացիաները տարբերվում են միմյանցից։ Այդ դեպքում լայնական կտրվածքներում շոշափող լա– րումների հետ մեկտեղ առաջ են գալիս նաև նորմալ լարումներ։ Գործնականում առավել հաճախ հանդիպող դեպքը կլոր ուղիղ ձողի П․ է․ ոլորող մոմենտի ազդե– ցությամբ ձողի լայնական կտրվածքնե– րում առաջանում են շոշափող լարումներ, իսկ ձողի կտրվածքները շրջվում են մեկը մյուսի նկատմամբ ոլորքի ф անկյունով։ Ձողի միավոր երկարությանը բաժին ընկ– նող ոլորքի անկյունը կոչվում է ոլոր– քի տեսակարար անկյուն։ Դ/ity․ А р у т ю н я н Н․ X․, Абрамян Б․ JL, Кручение упругих тел, М․, 1963; Беляев Н․ М․, Сопротивление материа– лов, 15 изд․, перераб․, М․, 1976․ Բ․ Աբրահամյան
ՈԼՈՐՈՒՄ տեքստիլ ա ր դ յ ու ն ui- բերության մեջ, թելերի, ման– վածքների, պարանների, ճոպանների, էլեկտրաքուղերի, էլեկտրահաղորդալարե– րի ու գորգերի ֆիզիկամեխանիկական մշակման ձև։ Լայն կիրառություն ունի տեքստիլ, տրիկոտաժի և կարի արդյու– նաբերությունում։ Я-ման մեծությամբ (ին– տենսիվությամբ), ուղղությամբ և բնույ– թով են պայմանավորված արտադրանքի ամրությունը, մաշակայունությունը, փափ– կությունը, հաստությունը, արտաքին տես– քը, ձև ընդունելու և պահպանելու, ար– դուկման և ծալք առաջացման հատկու– թյունները, հետևապես և՝ որակը։ Ոլոր– քը բնութագրվում է մեկ մ երկարությամբ թելին հաղորդած Փաստացի ոլորների թվով, երկայնական առանցքի նկատմամբ մանվածքի և թելերի ձախ և աջ թեքվածու– թյամբ։ Ձախ ոլորքի դեպքում թելի կամ մանվածքի բաղադրյալները՝ մանրաթե– լերը, աջից բարձրանում են վեր՝ թեքվե– լով դեպի ձախ, փաստորեն, մանվածքն իր առանցքի շուրջը թեքվածությամբ պը– տույտ է կատարում ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Աջ ոլորքի դեպքում ման– վածքը ձախից գնում է վեր, թեքվում դեպի աջ և պտտվում ժամացույցի սլաքի հա– կառակ ուղղությամբ։ Բարդ ոլորքով ման– վածքներում յուրաքանչյուր բաղադրյալը ոլորվում է առանձին, կամ մի քանիսը ոլորվում են սկզբում դեպի աջ, մյուսնե– րը՝ դեպի ձախ (տարբեր լարվածությամբ), որից հետո միացվում են և ոլորվում դեպի աջ կամ ձախ՝ մնացորդային ոլորով։ Վերջինը գործվածքի երեսաշերտում առա– ջացնում է հատուկ տեսք (այդ գործվածք– ներից է կրեպդեշինը)։ Հավասարակշռված թելերը ագատ վիճակում ինքնոլորում չեն տալիս, ոլորաօղակներ և հանգույցներ չեն առաջացնում, չեն խափանում արտա– դրական պրոցեսները, արատների պատ– ճառ չեն դառնում։ <․Պողոսյան ՈԼՏ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ ճարտա– րապետ։ Ըստ շինարարական արձանա– գրության ճարտարապետներ Ընձակի և Գազանի հետ 1244-ին կառուցել է Կարսի բերդի բուրգերը։
ՈԴԱԿԱՆ, П ղ n կ ա ն, բերդ Մե# Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավա– ռում, Մուշ քաղաքից հս․, Արածանի գետի ձախ ափին, այժմյան Ախկան գյուղի մոտ։ Հիմնադրման ժամանակն անհայտ է։ Առա– ջինը հիշատակել է հույն աշխարհագիր Ստրաբոնը՝ Օլանե ձևով։ Մինչև 320-ական թթ․ եղել է Սլկունի տոհմի իշխանանիստ կենտրոնը։ Տրդատ Բ Մեծի դեմ Մլկուն– յաց Սլուկ իշխանի ապստամբությունից և նրա սպանությունից հետո Տրդատի հրա– մանով П․ տրվել է Մամիկոնյան նախա– րարական տոհմին՝ որպես ժառանգական սեփականություն՝ դառնալով նրանց կենտրոնատեղին։ Պապ թագավորի գա– հակալման տարիներին (369–374) П․ պատկանել է Տարոնի իշխան Մուշեղ Մա– միկոնյանին։ Վերջինս П․ հրավիրելով Հայր Մարդպետին՝ նրան նետել է զըն– դան, այնուհետև՝ մահապատժի ենթար– կել։ Արաբ, նվաճումների ժամանակ Գա– գիկ Արծրունին Ո–ում մեկ տարի դիմադրել է բերդը պաշարած արաբներին։ П-ի մա– սին աղբյուրներում այլ տեղեկություն– ներ չեն հանդիպում։ Գրկ․ Փավստոս Բուզանդ, Պատ– մություն Հայոց, Ե․, 1968։ Մովսես Ի* ո– ր և ն ա ց ի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Հովհաննեսյան Մ․Հ․, Հայաստանի բերդերը, Վնտ․, 1970։ Լ․ Շահինյան ՈԴԲ գրական ու թյան մեջ, գրա– կան ժանր։ Ծագել է հնագույն ժամանակ– ներում և բարձր զարգացման հասել ան– տիկ աշխարհի և միջնադարի գրականու– թյան (հատկապես բանաստեղծության) մեջ։ Հայկ․ П-ի ժանրային ձևավորման բանահյուսական–գրական ակունքներն են ազգային–ժող․ լալյաց բանաստեղծությու– նը, որը կազմել է հուղարկավորության ան– հրաժեշտ տարրը և ունեցել իր հատուկ հորինող–կատարողները («ձայնարկու գու– սանք ողբերգակք», մայր ողբոց կամ եղե– րամայր ևն), հուն, անտիկ П․, Հին կտա– կարանի «Ողբք սրբոյն Երեմեայ մար– գարէի» հատվածն ու մարգարեություն– ները։ П․ թեմատիկ առումով լայն ընդ– գրկում ունի, արտացոլում է կյանքի այն– պիսի իրողություններ ու դեպքեր (մարդ– կային կորուստ, պատմաքաղ․ արհա– վիրք, տարերային աղետ ևն), որոնք եղերական բնույթ ունեն։ Ըստ այդմ հայկ․ Ո–երը լինում են պատմ․, դամբանական (գերեզմանական), անձնական–քնարա– կան, ողբ–հիշատակարաններ ևն։ Ո–ին հատուկ են սրտաճմլիկ պատումը (հաճախ դիմառնաբար առնված հերոսի անունից), հուզական լարվածությունը, խոսքի հռե– տորական երանգը, սուր և չափազանց– ված համեմատությունները, թեմայի քնա– րական մեկնաբանությունը։ Իրար են հա– կադրվում «երանելի» անցյալը և դառնա– ղետ ներկան։ Ի հակակշիռ ողբերգական իրականության, հեղինակի միտումը դառ– նում է գալիքի երազանքը, ժամանակա– կիցներին հորդորելն ու մխիթարելը․ Ո․ գրվում է «ի սփոփանս տրտմեցելոց»։ Հայ գրական Ո–ի առաջին նշանավոր արտահայտությունը Մովսես 1սորենացու «Ողբ»-ն է («Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 69), ամենակատարյալ օրինակը՝ Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» ստեղ– ծագործությունը։ Աչքի են ընկնում Գավ– թակ Քերթողի, Գրիգոր Տղայի, Խաչա– տուր Կեչսաեցու, Մտեփանոս Օրբելյանի, Առաքել Բաղիշեցու, Սիմեոն Ապարանե– ցու, Հովհաննես Մակվեցու П-երը, որոնք ստեղծվել են VII –XVII դդ․՝ ժանրի բուռն զարգացման շրջանում, որից հետո գրա– կան այդ տեսակն աստիճանաբար դա– դարել է գոյություն ունենալուց։ Երաժշտ ու թյան մեջ նաև՝ ո ղ– բ և ր գ, շատ ժողովուրդների ժող․ երգի մի տեսակը, որ կապված է հուղարկավո– րության, հարսանիքի, ինչպես և ծեսից դուրս՝ կենցաղային այլ հանգամանքնե– րում լացի արարողության հետ, հիմնված ավանդական խոսքային և մեղեդիական բանաձևերի հանպատրաստից տարբե– րակման վրա։ Հայկ․ իրականության մեջ, հնում, կազմել է թագավորների, զորավար– ների և այլ նշանավոր անձանց կորուստը սգալու–ողբալու ծեսի գլխավոր բաղկա– ցուցիչը։ Կատարել են մասնագետ, ող– բասաց («ձայնարկու») կանայք հանդիսա– վոր իրադրության մեջ, «լալով, երգելով ու նվազելով․․․ պարելով ու կաքավելով»։ Բուն․ ժող․ տեսակը ավելի շուտ՝ կենցաղա– յին, քան թե ծիսական երևույթ է և մինչև այժմ էլ գոյատևում է։ Մրանք որոշակի ելևէջային պաշարի վրա հիմնվող, բայց իմպրովիզացիայի սկզբունքով զարգա– ցող մեղեդիական դարձվածքներ են, որ