միավորվելով, այնուամենայնիվ, ավար– տուն երգային ձև են ընդունում։ Նկատելի դեր է կատարում ասերգային–արտասա– նական տարրը, ռիթմն ամբողջապես կապված է խոսքային տեքստից, հուզա– կանությունը, որպես կանոն, զուսպ է։ Բնույթով բոլորովին այլ են ծնողական տնից բաժանվելու կապակցությամբ հար– սի կամ մոր հրաժեշտի տխուր երգերը, որոնք հարսանեկան ծեսի մաս են կազ– մում։ Գրկ․ Խաչատրյան Պ․, Հայ միջնադար– յան պատմական ողբեր, Ե․, 1969։ Հովհան– նիսյան Հ․, Թատրոնը միջնադարյան Հա– յաստանում, Ե․, 1978։ Պ․ Խաչատրյանէ Ռ․ Աթայան
ՈՂԲԱՍԱՑ, ողբ ասող, նոխազերգակ, ող– բերգական տաղեր, մեղեդիներ ու պարեր հորինող։ Հայ մատենագրության մեջ հայտնի է «ձայնարկու գուսանք» բնու– թագրմամբ։ Հնում ողբերգությունը նոխա– զերգությունն էր՝ Դիոնիսոսին (հայկ․ Սպանդարամետին) նվիրված տոնակա– տարությունների ժամանակ կատարվող ծիսակատարությունը, որի ընթացքում խումբը երգել ու պարել է այն զոհասեղա– նի շուրջը, ուր զոհաբերվել է նոխազը՝ այծը։ Հետագայում այն հաստատվել է որպես եղերերգություն՝ սգո հիշատակու– թյուն և թաղման ծեսերին կապվող գոր– ծողություն, որի ժամանակ լալկան կա– նանց գլուխ է անցել եղերամայրը U դար– ձել պարագլուխ՝ Ո․։ ժ․ Խաչատրյան
ՈՂԲԵՐԳԱԿ (ողբ և երգ բառերից), միջ– նադարում ողբի հեղինակ կամ բանա– վոր ողբասաց, նոր ժամանակներում՝ ող– բերգությունների հեղինակ կամ ողբեր– գություններում խաղացող դերասան։ Գրա– կանության մեջ Ո․ են կոչվում հին հուն, և հռոմ․ դրամատիկական երկերի հեղինակ– ները, որոնցից առաջինները հ՝ գրել են, ե՝ խաղացել (էսքիլես, Սոֆոկլես, Եվրիպի– դես, Ագաթոն), ինչպես և Վերածնության դարաշրջանի դրամատուրգները (Ա․ Պո– լիցիանո, Զ․ Տրիսսինո, Ք․ Մառլո, վ․ Շեքսպիր) և կլասիցիսաական ողբեր– գությունների հեղինակները (Պ․ Կոռնել, ժ․ Ռասին)։ Նոր շրջանում Ո․ են կոչվել ողբերգություններում գլխավոր դերը կա– տարողները (Ջ․ Ֆ․ £եմբլ, Ֆ․ ժ․ Տալմա, է․ Քին, Ա․ Ռիստորի, Թ․ Սալվինի, է․ Ռոս– սի, ժ․ Մունե–Սյուլլի, Պ․ Մոչալով, Վ․ Կա– րատիգին, Պ․ Ադամյան, Վ․ Փափազյան)։ Հ․ Հովհաննիսյան
ՈՂԲԵՐԳԱԿԱՆԸ, փիլիսոփայական և գե– ղագիտական կատեգորիա, որը բացա– հայտում է կամքի ազատության և անհրա– ժեշտության փոխհարաբերությունը և ար– տացոլում կենսականորեն կարևոր արժեք– ների կործանմանը հանգեցնող, անխու– սափելի ու զարգացման տվյալ փուլում անլուծելի անհատական–հասարակական պատմական բախում։ П․ պատահական հանգամանքների արդյունք չէ, այն բխում է կործանվողի էությունից։ Ո–ի հիմքում ընկած է այն հակասությունը, որ հենց մարդու ազատ գոծողությունն է հանգեց– նում անդառնալի կործանման։ Ո․ հարա– բերակցում է վեհին, քանի որ անբաժանե– լի է մարդկային արժանապատվության իդեալից (որով և տարբերվում է հոռե– տեսությունից)։ Ո․ ունի կոնկրետ հսաա– րակական–պատմական բովանդակություն։ Ի հակադրություն Ո–ի իդեալիստական ըմբռնման, ըսա որի Ո–ի էությունը մարդ– կային գոյության անելանելիության մեջ է, մարքսիստական գեղագիտությունը Ո–ի հիմնական պատճառ է համարում հակա– դիր սոցիալական ուժերի բախումը։ Ար– վեստում Ո–ի մարմնավորման յուրահա– տուկ ձև է ողբերգությունը։ Հայ Փիլ–յան մեջ Եզնիկ Կողբացին, չքննելով բուն Ո–ի պրոբլեմը, այնուամե– նայնիվ անդրադարձել է կամքի ազատու– թյան և նախասահմանման փոխհարաբե– րությանը4 բացարձակացնելով կամքի ազատությունը և այն պայմանավորելով բանականությամբ։ Կամքի ազատության բացարձակ բնույթն ընդգծել են նաև Հով– հան Մայրավանեցին, Անանիա Շիրակա– ցին, Գրիգոր Տաթևացին։ Ստեփանոս Լեհացին մերժելով կամքի ազատության բացարձականության դրույթը, նշել է, որ կամքը կենսագործվում է նախասահման– ման միջամտությամբ։ Դատելով երևույթ– ների հիմքում ընկած հակասությունների մասին, նա պնդել է, որ դրանք հանգեցնում են տվյալ երևույթի կործանմանը և մյուսի առաջացմանը։
ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ, գրական–թատերա– կան ժանր։ Պատկերում է իրականության առավել լարված, հաճախ անլուծելի հա– կասությունները, հակադիր սոցիալական և բարոյական ուժերի պայքարը, որն ավարտվում է հերոսի կործանումով։ Սկիզբ է առել հին հուն, գրականության մեջ՝ Դիոնիսոս աստծու տառապանքի, մահվան և վերածնության մասին պատմող ժող․ երգերի ու ներկայացումների հիման վրա։ Այդ ներկայացումները կոչվել են «տրագեդիա» (հուն․ xpayq>8ia, բառացի՝ այգերգություն, Схра^ос; – այծ և фал – երգ), քանի որ ավարտվել են աստված– ներին մատուցվող այծի զոհաբերումով (միջնադարյան Հայաստանում Ո․ կոչվել է նաև «նոխազերգություն»)։ Հին հուն․ Ո–յան բարձրակետն են էսքիլեսի, Սո– ֆոկլեսի, Եվրիպիդեսի ստեղծագործու– թյունները (մ․ թ․ ա․ У դ․)։ Նրանց երկե– րի հիմքում դրվել է հերոսների բախումն ու պայքարը ճակատագրական ուժերի դեմ, նյութը քաղվել է հուն, դիցաբանությունից, Տրոյական պատերազմից և պարսիկների դեմ մղված կռիվներից։ Հերոսների արարքներին ու դեպքերին միջամտել են աստվածային ուժերը։ Ներկայացման մեջ մեծ դեր է խաղացել նաև երգչախումբը, որն արտահայտել է ժողովրդի կարծիքը կատարվող դեպքերի մասին։ Ո․ որոշակիորեն դրսևորվել է նաև Հին Հռոմի գրականության մեջ (Սենեկա և ուրիշներ), միջին դարերում, սակայն, Ո–յան պատմության մյուս բարձրակետը (Միստերիաներ) կապվել է Վերածննդի հետ։ Ֆեոդ, հասարակարգի կործանման և նոր՝ բուրժ․ հարաբերությունների ձևա– վորման դարաշրջանն իր գեղ․ մարմնա– վորումը գտել է Շեքսպիրի Ո–ներում («Համլետ», «Օթելլո», «Լիր արքա» ևն), որոնք ցույց են տալիս հումանիստ ան– հատի բախումն ու կործանումը՝ հասարա– կական հին ուժերի դեմ պայքարում։ Ավելի ուշ Ո․ ժանրը բազմազան տարատե– սակներով հանդես է եկել կլասիցիստ գրողների (Կոռնել, Ռասին, Վոլտեր), Գյոթեի, Շիլլերի, Պուշկինի և ուրիշների ստեղծագործություններում։ XIX դ․ հայ գրականության մեջ բազմաթիվ Ո–ներ գրվել են ազգային պատմության հերո– սական և ողբերգական դրվագների մա– սին (Մ․ Պեշիկթաշլյան, Պ․ Դուրյան, Թ․ Թերզյան, Մուրացան)։ Սովետական գրականության մեջ գըր– վել են Ո–ներ ինչպես արդիական (վ․ Վիշ– նևսկի, «Լավատեսական ողբերգություն»), այնպես էլ պատմական (Ն․ Զարյան, «Արա Գեղեցիկ») թեմաներով։ 4/ւ^․Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ար– վեստի մասին, հ․ 1–2, Ե․, 1963–64։ Արիս– տոտել, Պոետիկա, Ե․, 1955։ Борев Ю-, О трагическом, М-, 1961; Вtо л ь к е н- штейн В․ М․, Драматургия, 5 изд․, М․, 1969; Гегель, Эстетика, т․ 3, М․, 1971․ Է․ Ջրքաշ յան
ՈՂՅՈՒՄՊ, Ու ղ յ ու պ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Դարանաղյաց Անիի Արամազդ աստծո տաճարի քուրմ, մեհենական պատ– մությունների հեղինակ։ Ապրել է մոտ I–II դդ․։ Հիշվում է միայն Մովսես Ի^որե– նացու «Հայոց պատմության» մեջ։ Ըստ իյորենացու, Ո–ի երկն ամփոփել է Հայոց թագավորներ Երվանդ Դ Վերջինի և նրան հաջորդած Արտաշես М-ի պատմությունը։ Այդ պատմության (Երվանդի և Արտաշեսի պայքարը գահի համար, Արտաշատի հիմ– նադրումը, Արտաշեսի արշավանքներն ու ագրարային բարեփոխությունները ևն) ճշմարտացիությունը հաստատվում է հու– նա–հռոմ․ պատմիչների (հատկապես Ստրաբոնի) և Արտաշես Ա–ի արամեերեն արձանագրությունների տվյալներով։ Ո–ի և նրա երկի գոյությունը (որ հայագիտու– թյան մեջ երկար ժամանակ կասկածելի է համարվել) հիմնավորվում և հաստատ– վում է նորագույն հետազոտություններով։ Գրկ․ Սարգսյան Գ․ Խ․, Հելլենիստա– կան դարաշրջանի Հայաստանը և Մուխես Խորենացին, Ե․, 1966։ Նույնի, Նախամես– րոպյան շրջանի պատմագրությունը, «ՊԲՀ», 1969, № 1։ Գ․ Սարգսյան
ՈՂՆԱՇԱՐ, ողնաշարավոր կենդանիների և մարդու առանցքային կմախքի հիմնա– կան մասը։ Օրգանիզմների պատմական զարգացման (ֆիլոգենեզի) ընթացքում փոխարինել է ցածրակարգ քորդավորնե– րի քորդային։ Անհատական զարգացման (օնտոգենեզի) ընթացքում ևս Ո․ կազմող ո ղ ն և ր ի զարգացումը հանգեցնում է սաղմերի քորդայի կրճատման և հետագա– յում լրիվ դուրսմղման։ Պատմականորեն Ո–ի առաջացումը կապվում է ջրային մի– ջավայրում շարժունակության և շարժման արագության մեծացման հետ։ Քորդայի ճկունությունը Փոխհատուցվել է իրանի մկանների գործունեության համար ան– հրաժեշտ Ո–ի առաձգականությամբ և ամ– րությամբ։ Ողնաշարավորների ցամաքա– յին կենսակերպի անցնելու կապակցու– թյամբ առանձնապես աճել է Ո–ի հենարա– նային դերը։ Ո–ի երկրորդային դերը ող– նուղեղի պաշտպանությունն Է։ Ըստ ֆունկ– ցիայի Ո․ բաժանվում է մի շարք բաժիննե– րի, որոնց քանակն աճում է ցածրակարգ ողնաշարավորներից մինչև բարձրակարգ ողնաշարավորները։ Զկներն ունեն Ո–ի 2 բաժին՝ իրանի և պոչի, ցամաքային ող–