նաշարավորները՝ 4–5՝ պարանոցային, կրծքային, գոակային (որոշ խմբեր չու– նեն), սրբոսկրային և պոչային։ Մարդու П․ (Columna vertebralis) զար– գանում է սաղմնային կյանքի միայն աոա– ջին երկու ամիսներում պահպանվող թիկ– նալարից։ Կազմված է միմյանց վրա դա– սավորված ոսկրային հատվածներից և դրանց մարմիններն իրար միացնող մի– ջողնային աճառային սկավառակներից։ Տարբերում են Ո–ի պարանոցային (7 ող), կրծքային (12 ող), գոտկային (5 ող), սրբոսկրային (5 ող) U պոչուկային (4– 5 ող) հատվածներ։ Ողները միմյանց հետ միացած են իսկական հոդերով, ա– ճառային և շարակցական կցումներով և շարժուն են, իսկ սրբոսկրային և պո– չուկային ողները՝ միայն ոսկրային միա– ցումներով և անշարժ են։ П-ի կողմ– նային մակերեսներին, յուրաքանչյուր երկու հարևան ողների միջև, գոյա– նում են միջողնային անցքեր, որոնցով անցնում են ողնուղեղային նյարդերը և արյան անոթները։ Նորածին երեխայի Ո․ գրեթե ուղիղ է։ Ուղղահայաց դիրքին անցնելիս առաջանում են ֆիզիոլոգիական ծռումներ, որոնք հետագայում ավելի են արտահայտվում և վերջնականապես ձևա– վորվում ու ամրանում են 17–19 տարե– կանում։ Պարանոցային և գոտկային հատ– վածների ծռումը կորությամբ դարձած է առաջ և կոչվում է լորդոզ, իսկ կրծքային ու սրբոսկրային հատվածներինը՝ ետ և անվանվում է կիֆոգ։ Այդ ծռումները պահ– պանվում են շնորհիվ Ո–ի կապանային ապարատի և մկանների լարվածության։ Ո․ մարմնի համար նեցուկ է, պաշտպա– նում է ողնաշարային խողովակի մեջ զե– տեղված ողնուղեղը, կատարում է շարժում– ներ․ ճակատային առանցքի շուրջ՝ ծա– լում առաջ և ետ, նետաձիգի շուրջ՝ թե– քում աջ և ձախ, ուղղահայաց առանցքի շուրջ՝ պտույտ։ Տես նաև Ողնաշարի ծռում– ներ՝․ Լ․ Մանուկյան ՈՂՆ ԱՇ ԱՐԱԲ ՈՐԲ, սպոնդիլիա (<հուն․ GJtov6uXog – ող), մարդու ողնա– շարի քրոնիկական բորբոքային հիվան– դություն։ Պատճառը առավել հաճախ ւոու– քերկոււոզն է, հազվադեպ՝ այլ վարակիչ հիվանդությունները (ստաֆիլոկոկային, սիֆիլիսային ևն)։ Տուբերկուլոզային Ո–ով հիվանդանում են հիմնականում մինչև 10 տարեկան երեխաները։ Հաճախ ախ– տահարվում են կրծքային ողները․ հա– րուցիչներն ընկնելով ողնի մարմնի սպուն– գանման նյութի մեջ՝ զարգացնում են տու– բերկուլոզային պրոցես։ Ո․ արտահայտ– վում է ողնի մարմնում տուբերկուլոզային գրանուլոմայի առաջացմամբ, որի հե– տևանքով աստիճանաբար ողնի ոսկրա– նյութը սկսում է քայքայվել։ Տուբերկու– լոգային Ո․ զարգանում է դանդաղ։ Սկըզբ– նական շրջանում ոսկրի Փոփոխություն– ները հայտնաբերվում են միայն ռենտ– գենյան ախտորոշմամբ։ Պրոցեսը ողնի հարևան հյուսվածքներին անցնելիս առա– ջանում են ցավեր, որոնք ուժեղանում են շարժվելիս։ Ո–ի դեպքում ողնաշարի ձևա– խախտումը կուզի առաջացման հիմնա– կան պատճառն է։ ԶևաՓոխված ողների մարմինները կարող են ճնշել ողնուղեղը կամ դրանից սկսվող նյարդարմատները և առաջացնել լուծանքներ, նյարդային ցավեր և զգացողության խանգարումներ։ Թարախածին վարակից առաջացած Ո․ ընթանում է բուռն, ջերմության բարձրաց– մամբ և թունավորման երևույթներով։ Մա– կայն ողների մարմինների քայքայումը, ի տարբերություն տուբերկուլո զային Ո–ի, սահմանափակ է։ Բ ու ժ ու մ ը․ տուբեր– կուլոզային Ո–ի դեպքում՝ հակատուբեր– կուլոզային միջոցներ, ողնաշարի անշար– ժացում գիպսային մահճակալում (ստա– ցիոնար պայմաններում), որն արդյունա– վետ է հիվանդության վաղ շրջանում և վիրաբուժական միջամտություն՝ թարա– խամեռուկային զանգվածի հեռացում։ Ո–ի մյուս ձևերի դեպքում՝ անշարժացում, ան– տիբիոտիկներ, վիրաբուժական միջա– մտություն։
ՈՂՆԱՇԱՐԱՎՈՐՆԵՐ, գանգավոր– ներ (Vertebrata կամ Craniota), քորդա– վոր կենդանիների ենթատիպ։ Կենդանի– ների առավել կազմակերպված և բազ– մազան խումբը, տեսակների քանակով (40–45 հզ․) նշանակալիորեն զիջում են անողնաշարավորներին (1,25–1,45 մլն տեսակ), բայց իրենց նշանակությամբ ժա– մանակակից կենսոլորտում գերազանցում են վերջիններին։ Հարմարվողական տի– պերի և կենսաձևերի բազմազանությամբ, ինչպես նաև գոյության պայմաններին ճկունությամբ հարմարվելու շնորհիվ Ո․ տարածված են ամենուրեք, Համաշխար– հային օվկիանոսի հատակից մինչև ձյու– նածածկ լեռները և անապատները։ Ո–ի էվոլյուցիոն պրոցեսն ընթանում է կառուց– վածքային մեկ հիմնական պլանի զար– գացմամբ։ Դա պայմանավորված է ոչ միայն կառուցվածքի այդ պլանի կատա– րելությամբ, այլև Ո–ի էվոլյուցիայում նըս– տակյաց կենսաձևի և մակաբուծականու– թյան բացակայությամբ, որոնք այլ խըմ– բերում հանգեցնում են զարգացման խախ– տումների և ձևաբանական ռեգրեսի։ Ո․ ծագել են ծովային ցածրակարգ քոր– դավորներից (թաղանթավորներ, անգանգ– ներ)։ էվոլյուցիայի ընթացքում առաջնա– յին առանցքային կմախքը՝ քորդան, փո– խարինվել է շարժական ողներից միակց– ված կռճիկային կամ ոսկրային ողնաշա– րով (այստեղից՝ անվանումը)։ Երկարա– ցած մարսողական խողովակի տարբեր բաժիններում (բերանի խոռոչ, կերակրա– փող, ստամոքս, աղիքներ) առաջացել է հաջորդաբար սնունդը մշակող մարսո– ղական ֆերմենտների յուրօրինակ «կոն– վեյեր»։ Լյարդը վերածվել է բազմազան ֆունկցիաներով քիմ․ բարդ լաբորատո– րիայի։ Մկանուտ սիրտը բաղկացած է մի քանի հիմնական և լրացուցիչ բաժիննե– րից։ Արյունատար համակարգը Փակ է։ Ջրային Ո–ի շնչառության օրգաններն են խռիկները, ցամաքայիններինը՝ զույգ թո– քերը։ Առաջացել են արտաթորության նոր օրգաններ՝ իրանային և կոնքային երի– կամները։ Բարդացել է հորմոնային նյու– թափոխանակությունը։ Նյարդային հա– մակարգը կազմված է գլխուղեղից և ող– նուղեղից։ Բարձր զարգացման են հասել զգայարանները՝ տեսողության, լսողու– թյան, համի, հոտառության, շոշափելիքի օրգանները։ Ո․ սովորաբար բաժանասեռ են (որոշ ձկների հատուկ է հերմաֆրո– դիաիզմը)։ Ցածրակարգ Ո․, որպես կա– նոն, բազմանում են ձվադրությամբ։ Բո– լոր խմբերում (բացի բոլորաբերաններից և թռչուններից) հանդիպում է կենդանա– ծնությունը, որը կաթնասունների բազմաց– ման հիմնական ձևն է։ ժամանակակից Ո․ բաժանվում են հետևյալ դասերի՝ բոյո– րաբերաններ՝ անծնոաներ (Cyclostoma- ta), ձկներ (Pisces), երկկենցաղներ (Am– phibia), սողուններ (Reptilia), թռչուններ (Aves) և կաթնասուններ (Mammalia)։ Ո․ մարդու համար ունեն մեծ և բազմազան նշանակություն։ Ո․ են համարյա բոլոր որսարդյունագործական և ընտանի կեն– դանիները։ Բազմաթիվ տեսակներ վնաս են հասցնում ժող․ տնտեսությանը, որոշ Ո․ վարակիչ հիվանդությունների հարու– ցիչների կրողներ են։ Կան և թունավոր տեսակներ։ Գրկ․ Լ ու կ ի ն Ե․ Ի․, Կենդանաբանու– թյուն, Ե․, 1971։ Жизнь животных, т․ ,4–6, М․, 1969–71; Наумов С․ П․, Зоология позвоночных, 3 изд․, М․, 1973․
ՈՂՆԱՇԱՐԻ ԾՌՈՒՄՆԵՐ, ողնաշարի բնա– կանոն կոնֆիգուրացիայի փոփոխություն, որն առաջանում է ողնաշարի ֆիզիոլո– գիական ծռումների մեծացման, խորաց– ման կամ հարթեցման, ինչպես նաև կողմ– նային ծռումների (սկոլիոզ) հետևանքով։ Ո․ ծ–ի հիմքում ընկած է երեխայի ոսկրա– մկանա–կապանային ապարատի բնածին և ձեռքբերովի թուլությունը։ Պատճառնե– րը նյարդային համակարգի զանազան հիվանդություններն են, նյութափոխանա– կության խանգարումները, երեխայի հա– մար սովորույթ դարձած ոչ ճիշտ դիրքը (հատկապես գրելիս), վնասվածքները և անբարենպաստ այլ գործոններ։ Ողնաշա– րի ախտաբանական ծռումները խախտում են մարմնի համաչափ կառուցվածքը, բնականոն կոնֆիգուրացիան, կեցվածքը, ինչպես նաև առաջացնում մորֆոլոգիա– կան փոփոխություններ ուսագոտու,կրծքա– վանդակի, գոտկային շրջաններում, որոնք կարող են պատճառ դառնալ ներքին օր– գանների գործունեության խանգարում– ների։ Բ ու ժ ու մ ը․ բուժական մարմնա– մարզություն և մերսում։ Կանխարգե– լ ու մ ը․ երեխաների բազմակողմանի ֆի– զիկական ճիշտ դաստիարակություն։ 1965-ին Երևանում հիմնվել է հատուկ գիշերօթիկ դպրոց՝ կեցվածքի շեղումնե– րով և սկոլիոզով հիվանդ երեխաների բուժման համար։ Կեցվածքի շեղումների ակտիվ շտկման մշտական խմբեր են գոր– ծում նաև բուժական ֆիզկուլտուրայի հան– րապետական դիսպանսերում, բժշկ․ ինստ–ում, մի շարք պոլիկլինիկաներում, ինչպես ,նաև Լենինականի մասնագիտաց– ված մանկական պոլիկլինիկայում։ Ստեղծ– վել են նաև ուղղիչ մարմնամարզության հատուկ սարքեր (հեղինակ՝ պրոֆ․ Դ․ Մի– նասյան)։ Տրավմատոլոգիայի և օրթո– պեդիայի ԳՀԻ–ին կից գործում է կեցված– քի արատների բուժման հարցերով զբաղ– վող հատուկ հանձնաժողով։
ՈՂՆԱՍԱՀՈՒԼք, սպոնդիլոլիս– տ և զ (< հուն․ ajt6v6uXog – ող և ծԱօՓղօդց – սահել), մարդու ողնաշարի հիվանդություն, ողների տեղաշարժը դե– պի առաջ կամ միջողնային սկավառակի կագմաՓոխական Փոփոխությունները։