Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/617

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

XX դդ․ գեղարվեստական մշակույթին խո– շորագույն նվաճումներ բերած ուղղու– թյունների պայքարն ու ստեղծագործող անհատականության զարգացումը հետե– վողականորեն հանգեցրել են ոճական ընդհանրության խարխլման։ XIX–XX դդ․ սահմանագծում գեղարվեստական գի– տակցության նոր ամբողջականության որոնումները շատ բանով գունավորված էին «fl-ի համար մղվող պայքարի» պա– թոսով, որը «մոդեռնի» արվեստում հան– գեցրեց ոճական միասնություն ստեղծե– լու փորձերի, իսկ ավելի ուշ՝ ճարտ․ մեջ և դիզայնում՝ կոնստրուկտիվիզմի, որն ուժեղ ազդեցություն գործեց XX դ․ ճար– տարապետագեղարվեստական պրակտի– կայում ոճական որոնումներ կատարելու վրա։ Գրական ու թյան մեջ Ո․ գե– ղարվեստական մտածողության, արտա– հայտչամիջոցների, բովանդակային, ձե– վային, լեզվական, կառուցվածքային տար– րերի, պոետիկայի ամբողջ համակարգի այն միասեռ ամբողջությունն է, որով ձևավորվում–ստեղծվում է տվյալ գրական երկը, տվյալ գրողի աշխարհը, տվյալ գրական ուղղության կամ խմբակցության գեղագիտությունը։ Լայն ըմբռնմամբ գրա– կան Ո․ իր մեջ ներառնում է այն բոլոր գրական–գեղարվեստական տարրերը, որոնց միասնությունից U կայուն, հետևո– ղական կիրառությունից համադրվում է գրողի կամ գրական ուղղության ոճական նկարագիրը։ Սխալ է գեղարվեստական գրականության Ո․ հանգեցնել խոսքի սոսկ լեզվական կազմին կամ պատկերա– յին համակարգին։ Գրական Ո․ համատե– ղում է գեղարվեստական խոսքի ձևաիմաս– տային ամբողջությունը։ Գրական երկի ոճական տարրերն իրենց օրգանական միասնությամբ ստեղծում են գեղարվեստական այն ընդհանուր մթնո– լորտը, որը դառնում է նրան այլ երկերից տարբերակող հատկանիշը։ Ո․ ածանցվում է գրականության, փիլ․, գաղափարական, տեսական–գեղագիտական հիմքերից և ձե– վավորվում որպես տվյալ դարաշրջանի, տվյալ մտայնության արտահայտություն։ Կարելի է ընդհանուր գծերով տարբերա– կել առանձին ազգ․ գրականությունների, գրական մեթոդների, իսկ մասնավոր որո– շակի բնութագրումներով՝ գրական ուղ– ղությունների, հոսանքների, դպրոցների, խմբակցությունների Ո–եր։ Գրական П․ սերտ կապ ունի մեթոդների ու հոսանք– ների ընդհանուր գեղագիտության հետ։ Միանգամայն տարբեր է կլասիցիզմի, ռոմանտիզմի, ռեաչիզմի գրական մեթոդ– ների կամ սիմվուիզմի, ֆուաուրիզմի, իմաժքւնիզմի գրական հոսանքների ոճա– կան նկարագիրը։ Համաշխարհային գրա– կանությունը հարուստ է առանձին մե– թոդների, դպրոցների կամ խմբակցու– թյունների զանազան դեկլարացիաներով, որոնք գրական սկզբունքների, գեղագի– տության ընդհանուր վերակառուցման հետ մեկտեղ բերում են նաև fl-ի Փոփո– խություններ։ Գրական П․ բացահայտում է նաև յու– րաքանչյուր գրողի ստեղծագործական ան– հատականությունը։ Անհատական Ո–ի հիմ– քում ընկած են հեղինակի աշխարհայաց– քը, ստեղծագործական ինքնուրույնությու– նը, ազգ․ և համաշխարհային գրականու– թյան հետ ունեցած կապերը, խոսքի բո– վանդակային ընդգրկումը, արտահայտ– ման ձևային, լեզվական կառուցվածքային տարրերը, պատումի բնույթը և այլ բա– ղադրամասեր։ Գրողի Ո․ կարող է փովւոխ– վել՝ կապված գաղափար ակ ան–գեղագի– տական զարգացման հետ։ Այսպես, Ե․ Չա– րենցի ստեղծագործության առանձին շըր– ջաններին բնորոշ են սիմվոլիստական (1912–1917), հեղափոխական–ռոմանտի– կական (1918–1921), ֆուտուրիստական– կոնստրուկտիվիստական (1922–1924), ռեալիստական–էպիկական (1925–1929), ռեալիստական–համադրական (1930– 1937) ուղղությունները, որոնք, սակայն, ամբողջության մեջ շարունակելով, բա– ցասելով ու լրացնելով իրար, ստեղծում են գրողի անհատական П․։ Գրականության պատմությանը հայտնի են որոշակի ստեղծագործական կողմնո– րոշումներ, որոնք ստեղծում են առանձին ոճական ուղղություններ։ Այդպիսին է «գի– տակցության հոսքի» գրականությունը, որի ներկայացուցիչները (Մ․ Պրուստ, Գ․ Մտայն, Վ․ Վուլֆ, Զ․ Զոյս, Ու․ Ֆոլկ– ներ) պատկերվող վիճակը, հարաբերու– թյունը հոգեբանորեն հնարավորին չափ լրիվ վերլուծելու, նկարագրելու նպատա– կով, գրական երկի գլխ․ պատումային գծին համընթաց, կարևորություն էին տա– լիս մարդու ներաշխարհի, ապրումների ու մտքերի հոսքի, լուռ մենախոսության ու ներքին խոսքի զուգահեռ վերարտադըր– մանը։ Ըստ արտահայտման կերպի և լեզվա– կան կուլտուրայի (խիստ գրական, կեն– դանի–խոսակցական, ժող–բարբառային)՝ գրականության մեջ ընդունված է տարբե– րակել բարձր, միջին և ցածր Ո–եր (այս տարբերակումը գալիս է դեռևս լատինա– կան գրականությունից)։ Նյութին որոշակի երանգավորում հաղորդելու նպատակով (լեզվական, բառակազմական, պատկե– րային, տաղաչափական, հոգեբանական ևն) տվյալ գրողի, գրական ուղղության, դարաշրջանի П-ի հետագա օգտագործու– մը հանգում է ոճավորման գրական հնա– րանքին։ Ե․ Չարենցի «Տաղարան» շար– քում օգտագործված են աշուղական պոե– զիայի, մասնավորապես Սայաթ–Նովայի տաղերի, ոճական տարրերը։ ժամանակակից սովետական գրակա– նագիտությունը տարբերակում է գրակա– նության (հատկապես արձակի) տարբեր ոճական ուղղություններ՝ էպիկական–նկա– րագրական, քնարական–խոստովանան– քային ևն։ Ոճական ուղղությունների տար– բերակում կա նաև պոեզիայում՝ հրապա– րակախոսական–հռետորական, խաղաղ– քնարական։ դ4Գասպարյան Գր կ․ Античные теории язцка и стиля, М/–Л․, 1936; Гегель Г․ Bi Ф-, Манера, стиль и оригинальность, в его кн․։ Эстетика, т- 1, М․, 1968; Вельфлин Г․, Основные понятия истории искусств, пер․ с нем․, М․–Л․, 1930; Кантор А- М․, О стилях, М․, 1962; Ренессанс․ Барокко․ Классицизм․ Проблема стилей в западноевропейском ис– кусстве XV–XVII вёков, М․, 1966; Гри– горян А․ П․, Проблемы художествен– ного стиля, Е․, 1966; Նույնի, Художест– венный стиль и структура образа, Е․, 1974; Сакулин П․ Н․, Теория литературных стилей, М․, 1927; Виноградов В․ В․, Проблема авторства и теория стилей, М-, 1961; Тимофеев Л․ И․, Советская ли– тература․ Метод, стиль, поэтика, М․, 1964; Чичерин А․ В․, Идеи и стиль, М․, 1965; Соколов А․ Н-, Теория стиля, М․, 1968; Поспелов Г․ Н․, Проблемы ли– тературного стиля, М․, 1970!; Проблемы ху– дожественной формы социалистического реа– лизма–, т․ 1–2, М․, 1971; Смена литературных стилей․․․, М․, 1974; Schapiro М-, Style, в сб․, Anthropology Today, Chicago, 1953, p․ 287 –312; Kroeber A․ L․, Style and Civilizations, N․ Y․, 1957; Jahn J․, Die Problematik der Kunstges-chichtlichen Stil- begriffe, В-, 1Ф66; Finch М․, Style in Art History, Metuchen, 1974․ Ոճ լեզվի, հաղորդակցման պայման– ներին, իրադրությանը և նպատակին հա– մապատասխան լեզվական միջոցների ընտրության և խոսքի կառուցման յուր– օրինակություն։ Լեզվաբանության մեջ գործածվում է երեք նշանակությամբ․ 1․ լեզվական համակարգի պատմականորեն ձևավորված շեշտ, տարբերակ, որ կապ– ված է հասարակական կյանքի որոշակի բնագավառի հետ (գործառական ոճ)։ Օգ– տագործելով գրական լեզվի ընդհանուր բաոապաշարն ու քերականությունը՝ գոր– ծառական Ո–երը միաժամանակ առանձնա– նում են իրենց բառապաշարային հատոսյ ենթաշերտերով, խոսքի կառուցման հնա– րանքներով, արտահայտչամիջոցներով։ Գործառական П-երը լինում են՝ ա․ ա ռ– օ ր յ ա–խ ոսակցական․ գործադըր– վում է առօրյա կյանքում, հասարակական և արտադրական հարաբերություններից դուրս՝ ընտանքում, կենցաղում, փողո– ցում, շուկայում։ Նրան բնորոշ է բարբա– ռաբանությունների և հասարակաբանու– թյունների բառապաշարային ենթաշերտը, բ․ վարչական, գործադրվում է պե– տական–պաշտոնական, հասարակական– քաղ․ գործունեության ոլորտում, գրասեն– յակային գրագրություններում, դատական գործում, ունի պաշտոնական և գրասեն– յակային ենթաոճեր, բնորոշվում է յուրա– հատուկ բառապաշարային ենթաշերտի՝ վարչաբանությունների (կաղապարաբա– նությունների) առատ օգտագործումով, գ․ գիտական, գործադրվում է գիտահե– տազոտական աշխատանքի ոլորտում՝ գիտ․ աշխատություններում, դասախոսու– թյուններում, զեկուցումներում, ունի գի– տատեխ․ և գիտահանրամատչելի ենթա– ոճեր, բնորոշվում է տերմինների լայն գոր– ծածությամբ, դ․ հրապարակախո– սական․ գործադրվում է պարբերական մամուլում և հրապարակային ելույթնե– րում․ դրսևորվում է երկու տարբերակով՝ հրապարակախոսություն (բանավոր) և հրապարակագրություն (գրավոր), ե․ գ ե– ղարվեստական․ գործադրվում է գեղարվեստական գրականության և բա– նահյուսության մեջ։ Կարող է ընդգրկել գրական լեզվի այլ П-երին հատուկ, ինչ– պես նաև ոչ գրական և այլալեզվյան տար– րեր։ Գեղարվեստական Ո–ին բնորոշ հնա– րանքներից է ոճավոր ու մը՝ պա– տումը որևէ անձնավորության, խավի, ազգության, աշխարհագրական վայրի կամ պատմական ժամանակաշրջանի հա–