Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/618

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

աուկ լեզվամտածողության տեսանկյունից վարելը, պատմողի խոսքը նրանց խոսքին նմանեցնելը՝ բնորոշ լեզվական տարրերի միտումնավոր օգտագործման միջոցով։ Ըստ այդմ ոճավորումը կարող է լինել սո– ցիալական, տեղական, պատմական, եր– գիծական (պարոդիա), ազգային։ Գեղ․ П-ի հիմնական հատկանիշներն են պատկե– րավորությունն ու արտահայտչականու– թյունը, որոնք դրսևորվում են դարձույթ– ների՝ փոխաբերական գործածության վրա հիմնված և առարկաները, երևույթները նրանց հատկանիշների համադրման ու հակադրման միջոցով արտահայտչորեն բնութագրող արտահայտությունների [հա– մեմատություն, մակդիր, փոխաբերու– թյուն, փոխանունություն, համըմբռնում (սինեկդոխա), խորհրդանիշ, հեգնանք, չափազանցություն, նվազաբերություն (լիտոտա), շրջասույթ, անձնավորում, դի– մառնություն] ու բանադարձումնե– ր ի՝ խոսքի արտահայտչականությունն ուժեղացնող յուրահատուկ շարահյուսա– կան կառույցների [անհետևողականու– թյուն (անակոլութ), անձնավորում, ան– շաղկապություն, աստիճանավորում, բազ– մաշաղկապություն, բացթողում, զուգա– դրություն, զեղչում, ժխտում, խաչաձևում, կրկնաբերություն, հակադրություն, հան– գույց, հարանունություն, ճարտասանա– կան հարց, ճարտասանական բացական– չություն, նրբաբանություն (օքսիմորոն), շեղում, շրջադասություն] ձևով։ 2․ Լեզվա– կան միջոցների օգտագործման և խոսքի արտահայտչական կառուցվածքի յուրօրի– նակություն, որ պայմանավորված է խոս– քի նպատակադրումով և իրականացման պայմաններով (իրադրական Ո․)։ ի տար– բերություն լեզվի գործառական Ո–երի, իրադրական Ո–երը խոսքի П-եր են։ Լի– նում են՝ հանդիսավոր (վերամբարձ), պաշտոնական (չոր), հորդորական, մտեր– մական, փաղաքշական, կատակաբան ևն։ 3․ Գրական լեզվի օգտագործման յուրօրի– նակոլթյուն, որ պայմանավորված է խո– սողի մտավոր գարգացմամբ, աշխարհա– յացքով, խառնվածքով ու ճաշակով (ան– հատական Ո․)։ Գեղարվեստական П-ի շրջանակներում այս կամ այն գրողի Ո․ անհատական Ո–ի դրսևորումն է։ Ֆ․ խչղաթյան

ՈՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ւեզվաբանության ճյուղ, որն ուսումնասիրում է լեզվի ոճերը (տես Ոճ լ և զ վ ի), խոսքային գործու– նեության տարբեր պայմաններում և հա– սարակական կյանքի տարբեր բնագավառ– ներում լեզվի նպատակահարմար գործա– դրման օրինաչափությունները։ Այս կա– պակցությամբ Ո․ զբաղվում է նաև լեզվի արտահայտչական հնարավորություննե– րի և խոսքի մեջ լեզվական համարժեք կամ հարաբերակից միջոցների ընտրու– թյան հարցերով, շոշափում է խոսքի գե– ղագիտության ու մշակույթի հարցեր։ Ո․ բաղկացած է մի քանի բաժնից՝ բա– ռային Ո․, քերականական Ո․, հնչյունա– կան Ո․։ Ըստ ընդգրկման շրջանակների պետք է տարբերել ընդհանուր կամ տե– սական Ո․, որն ուսումնասիրում է ոճերին վերաբերող ընդհանուր տեսական հար– ցեր, գործնական Ո․, որն ուսումնասիրում է որևէ կոնկրետ լեզվի ոճական համա– կարգը, զուգադրական Ո․, որը զուգա– դրության միջոցով ուսումնասիրում է տար– բեր լեզուների ոճական համակարգերը։ Այս բոլոր դեպքերում ոճաբանական ուսումնասիրությունները կատարվում են համաժամանակյա (սինխրոնիկ) սկըզ– բունքով, ուստի պիտի առանձնացնել նաև պատմական П․, որը լեզվի ոճական հա– մակարգն ուսումնասիրում է տարաժամա– նակյա (դիախրոնիկ) սկզբունքով։ Լինելով լեզվաբանական գիտաճյուղ՝ П․ սերտորեն առնչվում է նաև բանասիրա– կան այլ գիտաճյուղերի (գրականագիտու– թյուն, պոետիկա, թարգմանության տե– սություն, տեքստաբանություն) հետ, իսկ լեզվաբանության մյուս ճյուղերից տար– բերվում է ընդգրկման առավել լայն ծա– վալով, քանի որ զբաղվում է լեզվական բոլոր մակարդակների միավորների ուսումնասիրությամբ (հնչյուն, բառ, նա– խադասություն և խոսք)։ Գրկ․ I» լղ ա թ յ ա ն Ֆ․ Հ․, Ոճաբանու– թյան առարկան և խնդիրները, Ե․, 1971։ Ն ու յ ն ի, Ոճաբանական տերմինների բա– ռարան–տեղեկատու, Ե․, 1976։ Ջահուկ– յան Գ․ P․, Ի» լ ղ ա թ յ ա ն Ֆ․ Հ․, Հայոց լեզու։ Ընդհանուր գիտելիքներ։ Ոճաբանու– թյուն, Ե․, 1976։ Ֆ․ իքչղաթյան

ՈՃԱՎՈՐՈՒՄ կ երպարվեստում, պատկերվող մարմինների և առարկաների դեկորատիվ ընդհանրացում՝ գծանկարի, ծավալաձևերի, գունահարաբերումների պարզեցմամբ, մի շարք պայմանական հնարքների կիրառմամբ։ Դեկորատիվ ար– վեստում, ուր առանձնապես կարևոր է յուրաքանչյուր արտահայտչատարրի են– թարկումը ընդհանուր անսամբլին, Ո․ ողջ հորինվածքի ռիթմիկ կազմակերպման օրինաչափ մեթոդ է։ Ո․ առանձնապես բնո– րոշ է զարդապատկերին, ուր Ո–ման շնոր– հիվ պատկերվող օբյեկտը դառնում է զար– դանախշի մոտիվ։ Դիզայնի պատմության մեջ կարևոր դեր է խաղացել ծավալային ձևի Ո․ (օրինակ, 1930–40-ական թթ․ արդ․ կերավածքների «շրջահոսուն» ձևերը)։ Հաստոցային արվեստում Ո․ դեկորատի– վության տարրեր է մտցնում։ ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՈԼՈՐՏ, ժողովրդական տնտեսության ճյուղերի ամբողջություն, որտեղ իրագործվում են նյութական բա– րիքների բաշխումը, փոխանակությունն ու սպառումը, ստեղծվում հոգևոր արժեքներ ու կատարվում սոցիալ–կուլտուրական ծա– ռայություններ։ ԱՍՀՄ ԿՎՎ–ն և Պետպլա– նը Ո․ ա․ ո–ին վերագրում են բնակարա– նային–կոմունալ տնտեսությունը և բնակ– չության կենցաղսպասարկումը (ոչ արտա– դրական բնույթի), մարդատար տրանս– պորտը, կապը (Ո․ ա․ ո–ին և բնակչությանը սպասարկող), առողջապահությունը, ֆիզ– կուլտուրան և սոցիալական ապահովու– թյունը, լուսավորությունը, մշակույթը, ար– վեստը, գիտությունը և գիտ․ սպասարկու– մը, վարկավորումը և պետ․ ապահովա– գրությունը, կառավարումը, հաս․ կազ– մակերպությունները։ Այս ոլորտում հիմ– նականում աշխատանքը (բժշկի, ուսուցչի, արտիստի, պետ․ ապարատի աշխատող– ների ևն) հանդես է գալիս ծառայություն՜ ների ձևով, որոնց կատարումն ու սպառու– մը տեղի են ունենում միաժամանակ, իսկ հոգևոր արժեքների ստեղծման պրոցե– սում աշխատանքը (նկարչի, քանդակա– գործի, գրողի ևն) ստանում է «առարկա– յական» ձև, և դրանց իրականացումն ու սպառումը չեն համընկնում։ Ո․ ա․ ո–ում աշխատանքի պրոցեսը, հետևանքի տե– սակետից, արտադրություն չէ, ուստի օգ– տագործվող նյութական միջոցներն էլ արտադրության միջոցներ չեն, այլ սպառ– ման առարկաներ։ Ծախսված աշխատան– քով մեծանում է հասարակության սպառ– ման ընդհանուր ծավալը, բայց ոչ ազգա– յին եկամուտը, որովհետև այն անարտա– դրողական է (տես Արտադրողական և անարտադրողական աշխատանք) և նյու– թական արդյունք, արժեք չի ստեղծում։ Ոլորտը գործում է նյութական արտադրու– թյան մեջ ստեղծված ազգային եկամտի վերաբաշխման հաշվին, արտադրությունը դրան տալիս է գործունեության նյութա– կան միջոցներ (շենքեր, գործիքներ, մե– քենաներ, նյութեր) ու սպառման առար– կաներ (սնունդ, հագուստ)։ Սոցիալիս– տական երկրներում Ո․ ա․ ո․ անընդհատ ընդլայնվում է, որը պայմանավորված է նյութական արտադրության զարգացման հնարավորություններով, աշխատավորնե– րի բարեկեցության բարձրացման և անհա– տի համակողմանի զարգացման խնդիր– ներով։ Կապիտալիստական երկրներում Ո․ ա․ ո–ի զարգացման մակարդակը ոչ միայն արտադրողական ուժերի կատարելագործ– ման, այլև պորտաբուծության աճի հե– տևանք է․ խիստ ուռճանում են առևտուրը, վարկը, ֆինանսները, ռազմաբյուրոկրա– տական ապարատը։ Վ․ Ներկաբարյան․ ՈՉ ԳԾԱՅԻՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ, տես Ծրա– գրավորում։ ՈՉ ԳԾԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, տատանողա– կան համակարգեր, որոնց հատկություն– ները կախված են դրանցում ընթացող պրոցեսներից։ Այդպիսի համակարգերի տատանումները նկարագրվում են ոչ գծա– յին հավասարումներով։ Ոչ գծային են, օրինակ, մեխ․ այն համակարգերը, որոնց մեջ մտնող մարմինների զանգվածները կախված են արագությունից, սեգնետո– էլեկտրիկներ պարունակող էլեկտրական այն համակարգերը (շղթաները), որոնց դիէլեկտրիկ թափանցելիությունը կախ– ված է էլեկտրական դաշտի լարվածու– թյունից ևն։ Գծային համակարգերից Ո․ գ․ հ․ տարբերվում են վերադրման սկըզ– բունքի խախտումով (Հուկի օրենքի խախ– տումը {քեխ․ Ո․ գ․ հ–ում, Օհմի օրենքի խախտումը էլեկտրական Ո․ գ․ հ–ում ևն)։ Այդ հանգամանքը խիստ բարդացնում է Ո․ գ․ հ–ի վերլուծումը, քանի որ բացառ– վում է արտաքին բարդ ազդեցություննե– րի պատկերումը պարզ (տարրական) ազ– դեցությունների գումարի տեսքով։ Եթե արտաքին ազդեցության չափը չի սահմա– նափակվում, ապա իրական բոլոր հա– մակարգերը վաղ թե ուշ դրսևորում են ոչ գծային հատկություններ։ Գծային մո– տավորությունը հնարավոր է արտաքին ազդեցության փոփոխման սահմանափակ տիրույթում։ Ո․ գ, հ–ի ամենակարևոր կիրառումը չմարող տատանումների գըր– գըռումն է։ Մինչդեռ գծային համակար– գերում չմարող տատանումներ սկզբուն– քորեն հնարավոր չեն․ դրանք կամ մա–