Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/642

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ, աշխա– տանք, որը պահանջում է աշխատողի նախնական հատուկ պատրաստվածու– թյուն, կարողություն և գիտելիքներ։ Ի տսյրբերություն չորակավորվածի (պար– զի)՝ բարդ աշխատանք է, դրա մեկ ժամը համարժեք է պարզ աշխատանքի մի քանի ժամին։ Այդ պատճառով П․ ա․ չորակավոր– վածից բարձր է վարձատրվում (տես Աշ– խատանք, Աշխատավարձ, Որակավորում)։

ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ, 1․ աշխատողի պրոֆեսիոնալ պատրաստվածության աստիճանն ու տեսակը, որոշակի աշխա– տանք կատարելու համար անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հըմ– տության առկայությունը։ Արտահայտվում է աշխատողին տարիֆային կարգ շնոր– հելով, որը վկայում է աշխատանքի տըվ– յալ ամբողջությունը կատարելու նրա պի– տանելիությունը։ ՍՍՀՄ–ում աշխատողնե– րի П․, որպես կարգ, տարիֆաորակա– վորման տեղեկատուի պահանջներին հա– մապատասխան, սահմանում է որակավոր– ման հատուկ հանձնաժողովը։ П-ման ցու– ցանիշ, տարակարգից բացի, կարող են լինել նաև կատեգորիան, դիպլոմը, կո– չումը, գիտ․ աստիճանը։ 2․ Որոշակի աշխատանքի բնութագիրը, որը սահմանվում է կախված դրա բարդությու– նից, ճշգրտությունից և պատասխանատը– վությունից։ ՍՍՀՄ–ում աշխատանքի Ո․ սովորաբար որոշվում է այն տարակար– գով, որին տարիֆաորակավորման տեղե– կատուով վերագրված է աշխատանքի տըվ– յալ տեսակո, իսկ ինժեներատեխ․ աշխա– տողների, ծառայողների և արտադրու– թյան մեջ անմիշաբար չզբաղված այլ ան– ձանց աշխատանքի Ո․՝ զբաղեցրած պաշ– տոնին ներկայացվող պահանջներով։ 3․ Առարկայի, երեույթի բնութա– գիրը, այն որեէ կատեգորիայի, խմբի վե– րագրելը (տես նաև Ատեստավորում)։

ՈՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆ ՍՍՀ Մ–ում, 1967-ից կիրառվող նշան, որը դրոշմվում է ժող․ սպառման U արտադրաաեխ․ նշա– նակության բարձրորակ ապրանքների կամ դրանց փաթեթների ու տարաների, ինչ– պես նաև ապրանք ուղեկցող փաստաթղթե– րի, ապրանքանիշերի, պիտակների վրա։ Ո․ պ․ ն–ի օգտագործման իրավունքը, 2–3 տարի ժամկետով, ձեռնարկություններին են տալիս մինիստրությունները (գերա– տեսչությունները)՝ հիմք ունենալով դը– րանց թողարկած արդ․ ապրանքների պետ․ ատեստավորման արդյունքները։ 1980-ի սկզբին Ո․ պ․ ն–ով ՍՍՀՄ–ում թողարկվում էր 75,3 հզ․, ՀՍՍՀ–ում՝ 2420 ապրանքա– տեսակ։ ՈՐԲ, գետ Հայկական լեռնաշխարհում։ Տես Մոկս։

ՈՐԲԱՆՈՑ, տես Մանկատուն։

ՈՐԲԵՐՅԱՆ Ռուբեն (1874, Սալաթի ա – 3․1․1931, Փարիզ), հայ բանաստեղծ։ Նախ– նական կրթությունն ստացել է ծննդա– վայրում։ 1892-ին ավարտել է իյարբերդի Եփրատ վարժարանը, որտեղ աշակերտել է Ռ․ Զարդարյանին և Թլկատինցուն։ 1893–1900-ին նախ Կ․ Պոլսում, ապա Զմյուռնիայում զբաղվել է ուսուցչությամբ։ 1901-ին մեկնել է արտասահման, 1903– 1920-ին ապրել ֆրանս․ Մոմալիի Զիբուտի քաղաքում։ 1920-ից վերջնականապես Ռ․ Որբերյան հաստատվել է Փարիզում։ 1893-ին լույս է տեսել Ո–ի «Հիշատակաց ծաղիկներ» ռո– մանտիկական շնչով գրված չափածո և արձակ բանաստեղծությունների ժողո– վածուն, 1906-ին (Ռուբեն Ալիքյան ստորա– գրությամբ)՝ «Ծփանքներ» պոեմը (հատ– վածներ), 1920-ին՝ «Օվասիս» հատընտի– րը։ Աշխատակցել է «Մասիս», «Արեելյան մամուլ» պարբերականներին, տպագրել ինքնակենսագրական բնույթի «Ելեէջներ» («Ծաղիկ», 1895), «Ֆանին և ես» («Բյու– րակն», 1898) ու այլ գործեր։ «Գյուղիս ճամփան», «Նոր տնակս», «Գընա․․․», «Առ լուսին գիշեր», «Վարդենին» բանաստեղ– ծություններն աչքի են ընկնում հուզակա– նությամբ ու արդիականությամբ։ Թարգ– մանել է Զ․ Բայրոնի ստեղծագործություն– ներից («Չայլդ Հարոլդ»-ից հատվածներ, «Կայեն», «Երկինք և երկիր»)։ 1932-ին «Բազմավեպ»-ում լույս է տեսել «Լորտ Պայրըն» ուսումնասիրությունը։ Ո․ ող– ջունել է սովետական կարգերի հաստա– տումը Հայաստանում։ Երկ․ Երկ․, Ե․, 1963։

ՈՐԲՈՒՆԻ Զարեհ (էոքսյուզյան Զարեհ Մարտիրոսի) (24․5․1902, Օրդու –12․1981, Փարիզ), հայ գրող։ Սփյուռքահայ գրա– կանության հիմնադիրներից։ Սովորել է ծննդավայրի Մովսիսյան վարժարանում։ 1915-ին, հոր զոհվելուց որոշ ժամանակ անց, Ո․ ընտանիքի հետ փոխադրվել է Ռուսաստան, որտեղ մեկ տարի մնալուց հետո վերադարձել է (1919) Կ․ Պոլիս։ Մինչե 1922-ը սովորել է Պերպերյան վար– ժարանում։ Ապա մեկնել է Ֆրանսիա և մշտապես հաստատվել այնտեղ։ Պ․ Զա– րոյանի հետ խմբագրել է «Նոր հավատք» (1924) և «Լուսաբաց» (1938–39) պարբե– րականները։ Աշխատակցել է սփյուռքա– հայ մամուլին։ Ո․ գրական ասպարեզ է իջել 20-ական թթ․ կեսերին։ Համբավ է ձեռք բերել «Փորձ» (1929)՝ «Հալածված– ները» շարքի առաջին ծավալուն վեպով, որը պատկերում է տարագրության ճանա– պարհներից Մարսելում ապաստանած մի հայ ընտանիքի ծանր կյանքի պատմու– թյունը։ Այնուհետե տպագրվել են Ո–ի «Վարձու սենյակ» (1939), «Անձրեոտ օրեր» (1958) պատմվածքների ժողովածուները, «Դեպի երկիր» («Հուշեր հայրենիքեն», 1947) գիրքը, «Պատմվածքներ»-ը (1966), «Եվ եղե մարդ» (1964) վեպը, որը հետա– գայում դարձավ Ո–ի 1967-ին Երեանում հրատարակված հատընտիրի խորագիրը։ Հետագայում լույս տեսան «Հալածվածնե– րի» մյուս հատորները՝ «Թեկնածուն» (1967), «Տարօրինակ օր մը», «Ասֆալտ» (1972)։ Ո–ի երկերին բնորոշ են խոր հո– գեբանական նկարագրությունները, մարդ– կային տառապանքի ու պայքարի «պոե– զիան»։ Երկ․ Եվ եղն մարդ, Ե․, 1967։ Գ․ Սևան

ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ, Լկարմրորդ, կոկ– ցիդների ենթակարգի տարբեր ընտանիք– ների միջատներ, որոնց էգերն օգտագործ– վում են կարմիր ներկի՝ կարմինի ստաց– ման համար։ Առավել արժեքավոր են հայկական, մեքսիկական և լեհական Ո․ կ–ները։ ՀՍՍՀ–ում տա– րածված են կարմինակիր որդանների 3 տեսակ․ Porphyrophora hamelii Brandt, P․ monticola Borchs և P․ tritici Bod․, որոնցից ներկի ստացման համար օգտա– գործվել է միայն առաջինը՝ բուն հայկա– կան (արարատյան) Ո․ կ․։ Հայկա– կան Ո․ կ․ հայտնի ներկատու միջատ– ներից ամենախոշորն է։ Լավ է արտահայտ– ված սեռական երկձեությունը։ էգերն ան– թե են, օվալաձե, 4–12 մմ երկարությամբ, ունեն 2 պարզ աչք։ Արուների մարմնի երկարությունը 2–3 մմ է, ունեն մեկ զույգ թե, բարգ ֆասետային աչքեր, երկար հով– հարաձե պոչ։ Ո․ կ–ի զարգացման համար– յա ողջ ցիկլը կատարվում է հողում։ Ապ– րում է որդանխոտի և եղեգնի արմատների վրա։ Սեպտեմբեր–հոկտեմբեր ամիս– ներին բեղմնավորված էգը թաղվում է հողի մեջ, 1–5 սմ խորությամբ, որտեղ ձեավորվում է ձվապարկը և ձվադրում։ Ապրիլի վերջին և մայիսի սկզբներին ձմեռած ձվերից դուրս են գալիս թրթուր– ները, որոնք բարձրանում են կերաբույ– Որդան կարմիր․ 1․ էգը, 2․ արուն սերի մատղաշ աերեների վրա, ապա նո– րից մտնում հողի տակ, կպչում բույսերի ստորգետնյա ցողուններին ու արմատնե– րին։ Սնման ընթացքում թրթուրները մաշ– կափոխվելուց հետո ցիստավորվում են։ Սեպտեմբերի սկզբներից, 35–40 օրվա ընթացքում, վաղ առավոտյան (ժամը 6-ից մինչե 10–11-ը) էգերը և արուները դուրս են գալիս հողի երես և բեղմնավորվում, որից հետո արուները ոչնչանում են, իսկ էգերը թաղվում հողի մեջ և մի քանի օրից սկսում ձվադրել (ձվադրում են նաե չբեղմնավորված էգերը)։ Զարգացման բո– լոր փուլերում ե՝ էգերը, ե՛ արուներն ունեն կարմիր գույն, սակայն ներկ պատրաստե– լու համար հնուց ի վեր օգտագործվել են միայն էգերը։ Ո․ կ․ հավաքում են բեղմնա– վորման համար հողի երես դուրս գալիս։ Ըստ պատմական աղբյուրների, Ո․ կ․ տարածված է եղել Արաքսի միջին շըր– ջանի, հատկապես Արարատյան դաշտի, ինչպես նաև Ուրմիա լճի և էրզրումի նահանգի աղուտներում։ Ներկայումս ՀՍՍՀ տարածքում Ո․ կ․ հանդիպում է Հոկտեմբերյանի, էջմիածնի, Սասիսի և Արարատի շրջանների աղուտներում (մոա 4000 հա)։ Վերջին տարիներին այդ շըր– ջաններում աղուէոների աղազերծումը,