Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/643

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

արդ․ և տնա․ օբյեկտների ու ձկնաբու– ծական լճակների ստեղծումը խիստ կըր– ճատել է П․ կ–ի տարածման սահմանները և վտանգի ենթարկել այդ արժեքավոր միջատի գոյությունը։ Ո․ կ–ի պահպա– նությունը կազմակերպելու նպատակով ստեղծվել է «Որդան կարմիր» արգելա– վայրը (200 հա)։ Հոկտեմբերյանի շըր– ջանում մշակվում են արհեստական պայ– մաններում Ո․ կ․ բուծելու մեթոդներ։ 2․ Կարմիր ներկ, ստացվում է Ո․ կ․ միջատից։ Հիմնական բաղադրիչը կարմինն է կամ նրա ածանցյալները։ Կազ– մում է միջատի կենդանի քաշի 2–5%-ը։ Ո․ կ․ աչքի է ընկնում գույնի պայծա– ռությամբ, լույսի, ժամանակի և այլ գոր– ծոնների նկատմամբ մեծ կայունությամբ։ Հայտնի էհին ժամանակներից։ Ասորես– տանի Սարգոն II թագավորը (մ․ թ․ ա․ 714) հիշատակում է Մուսասիրի Խալդի աստծո տաճարից որպես ավար վերցված կար– միր գործվածքները։ Ըստ հուն, և հռոմ․ աղբյուրների, Հայաստանից արտահան– վող Ո․ կ․ համարվում էր ամենագեղեցիկ ներկը, «արքայական ծիրանին», որով ներկում էին արքայական և իշխանական զգեստները։ Ո․ կ․ օգտագործվում էր նաե մանրանկարչության մեջ և որպես արքա– յական ու կաթողիկոսական կնիքի ներկ։ Ո․ կ–ից ստացված պատրաստուկները օգտագործվել են նաև բժշկության մեջ, որպես հակաբորբոքային, հակաբեզմնա– վորիչ և ջերմությունն իջեցնող դեղամի– ջոցներ։ Ո․ կ․ Հայաստանից համաշխար– հային շուկա արտահանվող գլխ․ ապրանք– ներից էր։ Այդ մասին հիշատւսկել են հռոմեացի բնագետ Պփնիոս Ավագը (I դ․), արաբ աշխարհագիրները և ուրիշ– ներ։ Ո․ կ–ի մասին բազմիցս նշված է նաև հայկ․ ձեռագրերում (Ղազար Փար– պեցի, «Պատմություն Հայոց», <Աշխարհա– ցոյց> են)։ Սկսած XIII դարից հայկ․ Ո․ կ–ի արդյունահանումը զգալիորեն նվազում է, աստիճանաբար դուրս մղվում համաշխար– հային շուկայից։ Ո․ կ–ի ստացման Հայաս– տանում հայտնի եղանակներն աստիճա– նաբար մոռացվեցին։ XIX դ․ սկզբներին էջմիածնի Մայր տաճարի վարդապետ (հետագայում արքեպիսկոպոս) Սահակ Ծաղկարարը զբաղվել է Ո․ կ–ի ստացման եղանակների վերականգնման հարցով (Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռագիր J45 6247)։ Ավելի ուշ նույն հար– ցով զբաղվել է ցարական կառավարու– թյունը, որի կողմից Հայաստան գործուղ– ված ժ․ Համելն իր ուսումնասիրություն– ների արդյունքները հրատարակել է Պե– տերբուրգի ԳԱ տեղեկագրում (YI սերիա, հ․ 3, մաս 2, էջ 9–64) և ներքին գործերի մինիստրության ամսագրում («Журнал министерства Внутр․ дел», ч․ XVII, 1835, июль, էջ 192–217)։ Սովետական շրջա– նում Ո․ կ–ի ուսումնասիրությամբ զբաղ– վել են նաև Р․ Կուզինը, Մ․ Մակարյանը, Հ․ Ավետյանը, Մ․ Տեր–Գրիգորյանը, Ա․ Հարությունյանը, Ի»․ Գալֆայանը, Ա․ Մուշեղյանը և ուրիշներ։ 1971-ից Ո․ կ․ որպես արդ․ հումք օգտագործելու նպա– տակով ուսումնասիրություններ են կա– տարվում ՀԱԱՀ ԳԱ կենդանաբանության և օրգ․ քիմ․ ինստ–ներում, Երևանի հա– մալսարանում։ Մակայն առայսօր վերծան– ված չէ Ո․ կ–ի ստացման գաղտնիքը։ XX դ․ սինթետիկ ներկերի արտադրության զարգացման կապակցությամբ Ո․ կ–ի (հիմ– նականում մեքսիկական) մշակույթը խիստ նվազել է։ Ո․ կ․ օգտագործվում է սննդի, օծանելիքի են արդյունաբերու– թյան մեջ և մանրէաբանական պատրաս– տուկների ներկման համար։ Գրկ․ Ք յ ուրդյան Հ․, Ուսումնասիրու– թյուններ հայ գեղարվեստի պատմության հա– մար, Վնտ․, 1932։ Հարությունյան Ա․, Ներկերի և թանաքների գործածությունը հին հայկական ձեռագրերում, Ե․( 1941։ Մ և լ ի ք– ս ն թ–Բ եկ Լ․, Հայաստանում կարմիր որ– դան ներկի արտադրության պատմությունից, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս․ գիտ․», 1946, № 2–3։ Տ և ր–Գ ր ի գ ո ր յ ա ն Մ․ Ա․, Տըվ–՜ յալներ արարատյան որդան կարմրի տարած– վածության վերաբերյալ, «Հայաստանի կեն– սաբանական հանդես», հ․ 28, N° 4, 1975։

ՈՐԴԱՆԽՈՏ (Aeluropus), հացազգիների ընտանիքի բազմամյա, կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է Ո–ի շուրջ 5 տեսակ, տարածված Եվրոպայի հվ–ում, Ասիայում, Աֆրիկայում։ Առավել հայտնի է ՍՍՀՄ եվրոպական մասի և Արևմտյան Սիբիրի հվ–ի, Միջին Ասիայի և Անդր– կովկասի աղուտներում և աղակալած հո– ղերում աճող աղասեր Ո․ (A․ lottora- lis)։ Մինչև 1940–50 թթ․ այն Արարատյան դաշտավայրի աղակալած հողերի գերիշ– խող տեսակներից էր, սակայն աղուտնե– րի մելիորացման և գյուղատնտ․ ցանքա– տարածությունների ընդարձակման պատ– պառով այժմ պահպանվել են Ո–ի ոչ խո– շոր օջախներ Հոկտեմբերյանի, էջմիած– նի, Մասիսի, Արարատի և Արտաշատի Որդանխոտ շրջաններում։ Արարատյան դաշտի Ո․ 20–60 սմ երկարությամբ, գետնատարած կամ քիչ բարձրացող ցողունով խոտաբույս է։ Տերևները նեղ գծային են, ծաղկաբույլը 4–5 ծաղկով հասկաձև հուրան է։ Արմա– տային համակարգը և կոճղարմատը թա– փանցում են հողի մեջ մինչև 2 մ խորու– թյամբ և սնվում ստորգետնյա ջրերով։ Բազմանում է և՝ վեգետատիվ, և՝ գենե– րատիվ (սերմերով) եղանակներով։ Ո–ի բուսուտների 1 Лш-ից ստացվում է 8– 9 ց խոտ։ Ո–ի վեգետացիան սկսվում է ապրիլի վերջերին, մայիսի սկզբներին, ծաղկում է մայիսի երկրորդ տասնօրյա– կին, սերմնակալում՝ հունիսից։ Ո․ կարող է աճել ամենաաղի հողերում՝ տալով անասնաբուծության համար միանգա– մայն պիտանի բուսական կենսազանգ– ված։ Ո–ի կարևորագույն նշանակությունը Հայաստանի էնդեմիկ ներկատու միջա– տի՝ հայկ․ որդան կարմրի համար հիմնա– կան կեր ծառայելն է։ Ա․ Րարսեղրսն

ՈՐԴԱՆՄԱՆ ԵԼՈՒՆ (processus vermifor- mis), ապենդիքս (լատ․ appendix;– ՜հավելված), կրծողների մեծ մասի, որոշ գիշատիչների, կիսակապիկների, կապիկ– ների և մարդու կույր աղիքի հավելված։ Ո․ ե․ ծագում է կույր աղիքի միջային–ետին երեսից, զստակույրաղիքային անցքից մի փոքր ներքև։ Հասուն մարդու Ո․ ե–ի երկա– րությունը 8–10 սմ է, երբեմն՝ 28 սմ, լուսանցքի տրամագիծը՝ 4–5 մմ։ Ո․ ե–ի /․ Կույր աղիք, 2․ որդանը– ման ելուն, 3․ բարակ աղիք ենթալորձային շերտը հարուստ է լիմ– ֆոիդ հյուսվածքով, ունի միջընդերք, նյարդեր և արյունատար անոթներ։ Ո․ ե–ի ֆունկցիան և նշանակությունը քիչ են ուսումնասիրված։ Ո․ ե․ ֆիքսված չէ, և դիրքը կախված է կույր աղիքի տեղադրու– թյունից։ Րարձրադիրք կույր աղիքի դեպ– քում Ո․ ե․ երբեմն կպած է լինում լյար– դին։ Ո․ ե․ անոթավորվում է զստախթա– ղիքային զարկերակի ճյուղերով, նյար– դավորվում՝ միջընդերային հյուսակով։ Հիվանդություններից առավել հաճախ հանդիպում է որդանման եչունի բորբո– քումը։

ՈՐԴԱՆՄԱՆ ԵԼՈՒՆԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, ապենդիցիտ, կույր աոիքի որդա– նման եչանի բորբոքային ախտահարում։ Հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ (բացառությամր կրծքի երեխաների)։ Առա– ջացման պատճառները դեռևս լրիվ պարզ– ված չեն։ Կույր աղիքում և որդանման ելունում մշտապես պարունակվող մանրէ– ները կարող են դառնալ ախտածին՝ կղանքային զանգվածի երկարատև կան– գի (ելունի տեղադրության որոշ առանձ– նահատկությունների և ծռումների դեպ– քում), ելունում մանր որդերի կուտակման, օտար և այլ մարմիններով ելունի լուսանց– քի խցանման հետևանքով։ Հիվանդության զարգացմանը նպաստում են հաստ աղիք– ների թորշոմածությունը, փորկապությու– նը, սննդի որակը (մսամթերքների առատ օգտագործումը) ևն։ Նյարդաանոթային տեսության համաձայն Ո․ ե․ բ․ պայմա– նավորված է ելունի արյան շրջանառու– թյան խանգարմամբ, որն առաջանում է նյարդային համակարգի գրգռվածության հետևանքով։ Ո․ ե․ բ․ ըստ կլինիկական ընթացքի լինում է սուր և քրոնիկական։