Սուրն իր հերթին լինում է հասարակ (կա– տարալ) և քայքայիչ (ֆլեգմոնոգ, գանգրե– նոզ և ծակված)։ Ս ու ր բորբոքման հիմ– նական ախտանշանը որովայնի աշ զըս– տափոսային շրջանի ցավերն են, որոնք առաջանում են հանկարծակի (ինչպես դանակի հարված) կամ աստիճանաբար։ Ցավերը հաճախ տեղակայվում են պորտի կամ ենթակրծոսկրային շրջաններում, այնուհետև տարածվում դեպի աջ զստա– փոս։ Գրեթե միշտ լինում է սրտխառնոց, փսխում, լուծ կամ փորկապություն, չա– փավոր յեյկոցիտոզ, երբեմն՝ ջերմության բարձրացում (37,5–38,5°С)։ П․ ե․ բ–ման ախտորոշման համար գոյություն ունեն ավելի քան 100 ցավոտ կետեր ու ախտա– նշաններ։ Երբեմն բորբոքումը կարող է թափանցել որովայնի խոռոչ և որովայնա– մղի բորբոքման պատճառ դառնալ։ Առա– վել ծանր դեպքերում, նոպայի ժամերին, ելունը կարող է մեռուկանալ կամ ծակվել, որի հետևանքով որովայնի խոռոչ են թա– փանցում բազմաթիվ մանրէներ և զարգա– նում է որովայնամզի տարածուն բորբո– քում։ Բ ու ժ ու մ ը․ անհապաղ վիրապա– տություն՝ որդանման ելունի հեռացում (ապենդեկտոմիա)։ Արգելվում է կիրառել ջեռակներ, հոգնաներ, օգտագործել լու– ծողական և ցավը հանգստացնող դեղա– միջոցներ, որոնք փոխում են հիվանդու– թյան պատկերը և դժվարացնում ախտո– րոշումը։ ժամանակին չվիրահատելու դեպքում, երբ առաջանում է բորբոքային պրոցեսի սահմանափակում, և որովայնի խոռոչում գոյանում է ինֆիչարաւո, վի– րահատությունը հետաձգում են մինչև վերջինիս ներծծվելը։ Քրոնիկական Ո․ ե․ բ․ լինում է ռեցիդիվող (նոպաների սրացոււհւերով) և ռեզիդուալ (բորբոքման մնացորդային երևույթներով)։ Հաճախ զարգանում է սուր բորբոքումից հետո, երբեմն՝ որպես առաջնային քրոնիկական բորբոքում։ Ըն– թանում է որովայնի կայուն ցավերով, որոնք երբեմն ուժեղանում են, աղիքների գործունեության խանգարումներով (լուծ, Փորկապություն) և սրտխառնոցով։ Հնա– րավոր է նաև կարճատև (1–2 ժ) նոպա (այսպես կոչված, ապենդիկուլյար խիթ)։ Քրոնիկական Я․ ե․ բ․ ցանկացած պահի կարող է վերածվել սուր բորբոքման։ Բ ու ժ ու մ ը․ որդանման ելունների հե– ռացում։ Գրկ․ Պ ա ր ո ն յ ա ն Ռ․ Լ․, Վիրաբուժա– կան հիվանդություններ, Ե․, 1968։ Дву– жильная Е․ Д․, Клиника и морфология острого аппендицита, Киев, 1964 (ունի մա– տենագիտություն)։ Колесов В․ И․, Кли– ника и лечение острого аппендицита, Л․, 1972 (ունի մատենագիտություն)։ Մ․ Շահմուրադյան
ՈՐԴԱՆՆԵՐ, կոկցիդների ենթակարգի հա– վասարաթև կնճիթավոր միջատների ընդ– հանուր անվանումը։ Ընդգրկում է օրտե– զիաների, հսկա, ալրավոր, զույգգեղձանի Ո–ի, ինչպես նաև թաղիքավորների ընտա– նիքները։ Փոքր, ծծող միջատներ են, խիստ արտահայտված է սեռական երկ– ձևությունը։ Արուների մարմինը (երկա– րությունը՝ 0,6–7,0 մմ) բաժանված է գլխի, կրծքի և վւորիկի։ Բերանային ապարատը բացակայում է, հասուն ան– հատները չեն սնվում։ Արուներն ունեն թևեր, վերջավորությունները զարգացած են, փորիկի վրա կան 2 երկար թելիկներ կամ փնջանման սպիտակ մոմաթելեր։ էգերի մարմինն (երկարությունը՝ 0,5– 12 մմ) ուռուցիկ է, ձվաձև կամ գնդաձև, բաժանված չէ հատվածների, գլուխը ձուլ– ված է կրծքի հետ, թևեր չունեն, ոտքերը մարմնից կարճ են, երբեմն ետ են զարգա– ցած կամ բացակայում են։ Մարմինը պատ– ված է պաշտպանական ծածկույթով։ Ո–ի մեծ մասը բազմանում է ձվադրությամբ, որոշ տեսակների էգերը կենդանածին են։ Տարեկան տալիս են 2–4 սերունդ։ Առան– ձին տեսակներ արուներ չունեն և բազմա– նում են կուսածնությամբ։ Թրթուրը 2– 3 անգամ կերպարանափոխվում է։ Հայտնի է 1600-ից ավելի տեսակ, որից 250-ը՝ ՍԱՀՄ–ում, 115-ը՝ նաև ՀՍՍՀ–ում։ Ո–ի շատ տեսակներ պտղատու, դեկորատիվ ծառերի, թփերի, ջերմոցային ու տեխ․ բույսերի, մշակովի հացազգիների լուրջ վնասատուներ են։ ՀՍՍՀ–ում առավել տարածված տեսակներից են Կոմստոկի (վնաս են հասցնում թթենուն), խոզանա– վոր և ծովամերձ (ջերմոցային բույսերի վնասատուներ են), ինչպես նաև խաղողի ալրավոր (խաղողի վնասատու) Ո․։ Կան նաև առանձին օգտակար տեսակներ, որոնցից ստացվում են արժեքավոր նյու– թեր՝ շելլակ, կարմիր ներկ (տես Որդան կարմիր)։ Մ․ Տեր–Գր իգոր յան
ՈՐԴԵԳՐՈՒՄ, ընտանեկան իրավունքում իրավաբանական գործողություն, որով որդեգրողի և որդեգրվողի միջև սահման– վում են ծնողական և որդիական իրավունք– ներ ու պարտականություններ։ Հնարա– վորություն է տալիս ընտանիքում դաս– տիարակել ծնողական հսկողությունից ու խնամքից զրկված կամ ծնողներ չունե– ցող երեխաներին։ ՀՍՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքով (հոդված 111) թույլատրվում է մինչև 18 տարեկան երե– խաների որդեգրումը՝ հաշվի առնեյով նը– րանց շահերը։ Ո–ման իրավունք չունեն ծնողական իրավունքներից զրկվածները, անգործունակ ճանաչվածները, նախկին որդեգրողները, եթե նրանց Ո․ վերացվել է պարտականություններն անբարեխիղճ կատարելու համար։ Ծնողներ ունեցող երեխաների Ո․ թույլատրվում է նրանց ծնողների գրավոր համաձայնությամբ, եթե ծնողական իրավունքներից զրկված չեն, չեն ճանաչվել անգործունակ կամ ան– հայտ բացակայողներ։ Չի պահանջվում նաև մի տարուց ավելի երեխայի հետ չբնակվող, նրա նկատմամբ ծնողական պարտականությունները դադարեցրած ծնողների համաձայնությունը։ Եթե որդե– գրել ցանկանում է համատեղ ապրող ամուսիններից մեկը, պահանջվում է նաև մյուսի գրավոր համաձայնությունը։ 10 տարին լրացած երեխաների Ո․ թույլատըր– վում է նրանց համաձայնությամբ։ Ո․ օրի– նականացնելու պահից նախկին ծնողների և զավակների Փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները դադարում են։ Ո–ման հարցերով զբաղվում են շրջանա– յին (քաղաքային) սովետի գործադիր կո– միտեներն ու նրանց բաժինները։ Գործկո– մի որոշումը պարտադիր գրանցվում է զագսում։ Ո–ման գաղտնիությունը պահ– պանվում է օրենքով։ Հին և միջնադարյան Հայաստանում Ո․ կարգավորվել է ասորա–հռոմ․ դատաստա– նագրքով, անորդի հոգևորականների Ո–ման հարաբերությունները՝ Դվինի ժո– ղովի (645) «Ը» կանոնով։ Ի տարբերու– թյուն այդ կանոնի, աշխարհիկ օրենքով թույլատրվում էր ազգականների երեխա– ների և «ազատ» ծնվածների Ո․։ V դ․ Ո–ման համար կազմվում էր հատուկ գիր ու վա– վերացվում իշխանավորի կնիքով։ Գրկ․ Հովհաննիսյան Ս․ Հ․, Ամուս– նա–ընտանեկան իրավունքը վաղ ավատական Հայաստանում (IY–IX դդ․)» Ե․, 1976։ Беля– кова A M․, Ворожейкин Е․ М․, Советское семейное право, М․, 1974․ Ս․ Հովհաննիսյան
ՈՐԴԵՐ (Vermes), որոշ առաջնաբերա– նային անողնաշարավոր կենդանինե– րի ընդհանուր անվանումը։ Ընդգրկում է մոտ 46 հզ․ տեսակ։ Բոլոր Ո–ի ընդ– հանուր հատկանիշներն են․ վերջավո– րություններից զուրկ, երկարացած մար– մինը, որի պատերը կազմված են մաշկա– ծածկույթից ու մկաններից (մաշկամկա– նային պարկ), մարմնի կծկումների շնոր– հիվ կատարվող գալարակծկանքային շարժումները– Տարբերում են ստորին և բարձրակարգ Ո․։ Բարձրակարգ Ո․ ունեն հատվածավոր մարմին, մարմնի երկրոր– դային խոռոչ՝ ցելոմ, արյունատար հա– մակարգ։ Ստորին Ո․ ունեն շատ պարզ կառուցվածք և նման են աղեխորշավոր– ներին։ XIX դ․ բոլոր Ո․ միասին դասա– կարգվել են մեկ տիպի մեջ, իսկ այժմ՝ առանձին տիպերում, օրինակ, տափակ որդերը (Plathelminthes), նեմերտինները (Nemertini), օղակավոր որդերը (Anne– lida) ևն։ Ո․ ապրում են հողում (նեմա– տոդներ, բազմախոզաններ), հուփ մա– կերևույթին և բույսերի վրա (որոշ թար– թիչավոր որդեր, որոշ տզրուկներ), ծո– վերում ու քաղցրահամ ջրերում (թարթի– յավորներ, նեմատոդներ)։ Առանձին Ո․ (տրեմատոդներ, երիզորդեր) մակաբույծ– ներ են (տես նաև Անողնաշարավորներ)։
ՈՐԴՆԱԼՎԻՃ, ֆ ի լ n ք ս և ր ա խ ա ղ ո– ղ ի (Viteus vitifolia կամ Philloxera vastatrix; Planch), ւվիճևերի ենթակարգի, ֆիլոքսերինե ընտանիքի միջատ, խաղողի վազի վտանգավոր վնասատու։ Հայրենի– քը ԱՍՆ է։ ՍՍՀՍ–ում տարածված ԷՍոլդա– վիայում, Ուկրաինայում, Անդրկովկասում և Հյուսիսային Կովկասի մի քանի շրջան– ներում, ՀՍՍՀ–ում՝ Նոյեմբերյանի, Իջե– վանի, Շամշադինի և Թումանյանի շրջան– ներում։ Ո–ի մարմինը օվալաձև է, դեղնա– կանաչավուն, երկարությունը՝ 0,8 – 1,2 մմ, աչքերը՝ կարմիր, կնճիթը՝ ծակող– ծծող տիպի։ Լրիվ ցիկլով զարգանում է խաղողի վազի վերերկրյա և ստորգետնյա օրգանների վրա։ Ունի 2 ձև՝ արմատային և տերևային։ Ձմեռում են առաջին և երկ– րորդ հասակի թրթուրները՝ արմատների վրա։ Չորրորդ մաշկափոխումից հետո ձևավորվում է էգը, բազմանում է կուսա– ծնությամբ, արմատների վրա դնում մինչև 200 ձու։ Ծնված թափառող թրթուրները կպչում են արմատներին, և սկսվում է հա– ջորդ գեներացիան (սերունդը)։ Արմատա– յին ձևը վեգետացիայի ընթացքում հվ․ շրջաններում տալիս է 6–9 սերունդ։ Ամռանը արմատային թրթուրներից առա–