րը՝ լարված, ընդբախումը՝ ցավոտ Ան։ Բորբոքային պրոցեսի զարգացման հետ հիվանդի դիմագծերը սրվում են, աչքերը փոս ընկնում (այսպես կոչված, Հիպո– կրատի դեմք), պուլսը հաճախանում է, մաշկը դաոնում է խոնավ, լեզուն՝ չոր, վւառակալած, ջերմությունը բարձրանում է։ Անուշադրության մատնելիս կլինիկա– կան ընթացքը չափազանց ծանրանում է, առաջանում է օրգանիզմի ընդհանուր թու– նավորում և սուր որովայն։ Քրոնիկա– կան П․ բ․ (սովորաբար տուբերկուլո զի ժամանակ) լինում է հազվադեպ և ընթա– նում է որովայնի խոռոչում արտաքիրտի կուտակումով կամ զանգվածային կպում– ների առաջացմամբ։ Բ ու ժ ու մ ը․ սուր տարածուն Ո․ բ–ման դեպքում՝ վիրահա– տություն, իսկ սահմանափակի և քրոնի– կականի ժամանակ՝ հիմնական պատճա– ռի վերացում, П․ բ–ման պատճառ հանդի– սացող հիվանդությունների ժամանակին ախտորոշում և բուժում։ Գրկ․ Симонян К- С․, Перитонит, М․» 1971․
ՈՐՈՎԱՅՆԱՄԻԶ (peritoneum), որովայնի պատերը ներսից և որովայնի խոռոչում տեղադրված օրգաններն արտաքինից պատող շճաթաղանթ։ П․ շատ բարակ է, թափանցիկ, փայլուն, բաց վարդագույն, հարուստ է արյան և ավշային անոթա– ցանցով ու զգացող նյարդային վերջույթ– ներով։ Կազմված է նյարդաշարակցահյուս– վածքային հենքից, ազատ մակերեսը ծածկված է մեզոթելային բջջաշերտով։ Ռ․ բաղկացած է առպատային և ընդերային թերթիկներից, առաշինը պաստառում է որովայնի պատերը ներսից, երկրորդը՝ օրգաններն արտաքինից։ Օրգանները fl-ով պատված են՝ մեկ, երեք կամ բոլոր կողմերից և համապատասխանաբար ան– վանվում են՝ արտաորովայնամգային, միշորովայնամգային և ներորովայնամզա– յին։ Ո․ որովայնի պատից օրգանին կամ օրգանից օրգան անցնեյիս գոյացնում է կապաններ, որոնք անվանվում են համա– պատասխան օրգանների անուններով, միայն աղիքների Ո․ կոչվում է միջընդերք։ Ո․ գոյացնում է նաև փոքր ու մեծ ճարպոն– ները։ П-ի թերթիկների ազատ, շփվող, մակերեսներով սահմանվում է որովայ– նամզային խոռոչը, որը պարունակում է փոքր քանակությամբ շճային հեղուկ։ Վերջինս խոնավ է պահում օրգանների մակերեսները և հեշտացնում միմյանց հպված օրգանների շփումներն ու շարժում– ները։ Ո․ օրգանների համար կատարում է պատնեշային, պաշտպանողական ֆունկ– ցիա։ Հիվանդություններից առավել վտանգավոր է որովայնամզի բորբոքու* մը։
ՈՐՈՎԱՅՆԱՅԻՆ ՏԻՖ (typhus abdomi- nalis), մարդու աղիքային սուր վարակիչ հիվանդություն, բնորոշվում է տենդով, ընդհանուր թունավորման երևույթներով, բակտերարյունությամբ, ավշային, սիրտ– անոթային, նյարդային ու մարսողության համակարգերի ախտահարումով։ П․ տ․ առաջինը նկարագրել են ֆրանսիացի բժիշկներ Ֆ․ Բրետանոն (1813) և Շ․ Լուին (1829)։ XX դ․ ամենուր նկատվել է հիվանդու– թյան դեպքերի նվազում, սակայն սան․ ցածր կուլտուրա ունեցող երկրներում այն դեռևս զգալի բարձր է։ ՍՍՀՄ–ում դեպքերը եզակի են։ П․ տ–ի հարուցիչը՝ Salmonella typhi-ն, հայտնաբերել է գերմ․ գիտնական Կ․ էբերտը (1880)։ Վարակի աղբյուրը միայն հիվանդ կամ բացիլակիր մարդն է։ Հարուցիչներն արտաքին մի– ջավայր են ընկնում հիվանդի կղանքի և մեզի հետ։ Վարակվում են ջրի, սննդա– մթերքի և ճանճերի միջոցով։ Մանրէները թաւիանցելով օրգանիզմ, տեղակայվում են և բազմանում բարակ աղիքների ավշային հանգույցներում՝ առաջացնելով П․ տ–ին հատուկ բորբոքային գրանուլո– մա։ Հիվանդության գաղտնի շրջանը տե– վում է 7–12, երբեմն՝ 20–21 օր։ Այնու– հետև, հարուցիչներն ավշային ճանապար– հով թավւանցում են արյան մեջ, կուտակ– վում որոշ հյուսվածքներում ու օրգաննե– րում (փայծաղում, լյարդում, ոսկրածու– ծում)։ Նկատվում է ընդհանուր թուլու– թյուն, հիվանդի ջերմությունն աստիճա– նաբար բարձրանում է, զարգանում են թունավորման երևույթներ, որոնք առա– վել ցայտուն են դրսևորվում 4–5 օր անց։ Առաջանում են գլխացավեր, մաշկը դառ– նում է գունատ, սարդն ու փայծաղը մե– ծանում են։ Հիվանդության հաջորդ՝ բուռն շրջանում ջերմությունը բարձրանում է մինչև 39–40°C, որովայնի մաշկի վրա նկատվում է վարդացան։ Հիվանդության 3-րդ շաբաթում П․ տ․ կարող է բարդանալ աղիքային արյունահոսությամբ, խոցի ծակվելով, թոքաբորբով, թրոմբոֆլեբի– տով ևն։ Ապաքինման շրջանում բոլոր ախտանշաններն սկսում են մեղմանալ։ fl․ տ–ին հատուկ է սեզոնայնությունը, այն նկատվում է տարվա բոլոր եղանակ– ներին, հատկապես՝ ամռանը և աշնանը։ Առավել հաճախ լինում են ջրային և սնըն– դային կոնտակտ–կենցաղային բռնկում– ները։ Բ ու ժ ու մ ը․ հատուկ դիետա, անտիբիոտիկներ, ընդհանուր կազդուրիչ և ախտանշանային դեղամիջոցներ։ Կան– խարգելումը․ սանիւոարա–հիգիե– նային միջոցառումներ, ջրամատակարար– ման, բնակավայրի մաքրման, սննդի, անձնական հիգիենայի պահպանում, պայ– քար ճանճերի դեմ, կանխարգելիչ պատ– վաստումներ։ գ․ Ղուկասյան
ՈՐՈՎԱՅՆԻ ՒՈՌՈՁ, փորի խոռոչ, 1․ ողնաշարավոր կենդանիների մարմնի երկրորդային խոռոչի կամ ցելոմի մաս, ուր պարփակված են ներքին օրգանները, բացառությամբ երիկամների և սրտի, իսկ կաթնասունների մոտ՝ նաև թոքերի։ 2․ Մարդու մարմնի խոռոչ, որը սահմանա– փակված է որովայնի առաջակողմնային, գոտկային և քառակուսի մկաններով, գոտկային ողների մարմիններով, կրծքա– որովայնային միջնորմով (տես Ստոծանի) և ներքևից մեծ ու Փոքր կոնքերի խոռոչ– ներով։ П․ խ–ում գտնվում են ստամոքսա– աղիքային համակարգը (կերակրափողի որովայնային հատվածից մին£և ուղիղ աղիքը), լյարդը, ենթաստամոքսային գեղ– ձը, փայծաղը, մակերիկամները և միզա– սեռական օրգանները։ Ո․ խ–ի կենա օր– գանների մեծ մասը ծածկված է որովայնա– մէլով։ П․ խ–ի ետին պատի շրջանում որո– վայնամզով առանձնացվում է ետորովայ– նամզային խոռոչը, ուր գտնվում են զույգ օրգանները (երիկամներ, մակերիկամ– ներ, միզածորաններ), ճարպաբջջանքով շրջապատված արյունատար անոթները, նյարդահյուսակները։
ՈՐՈՏԱՆ, Բ ա զ ա ր չ ա յ, Բարգու– շ ա տ, գետ ՀՍՍՀ հվ–ում և Ադրբ․ ՍՍՀ–ում։ Արաքսի ձախ վտակը։ Երկարությունը 178 կմ է, ավազանը՝ 5650 կմ2։ Ակիզբ է առնում Ղարաբաղի բարձրավանդակի արմ–ից, հոսում է հվ–արմ․, ապա՝ հվ–արլ․, մտնում Ադրբ․ ՍՍՀ և թափվում Արաքսի մեջ։ Լեռնային գետ է, հոսում է խոր կա– նիոնով։ Անկումը 1 կմ վրա 16 մ է։ Իաշոր վտակներն են՝ Սիսիան, Լեռնաշեն, Դո– րիս, Ադրբ․ ՍՍՀ–ում՝ Հագար ու։ Ունի խառը սնում (50%-ը՝ ստորգետնյա ջրեր)։ Ռեժիմը անկայուն է, հորդանում է գար– նանն ու ամռան սկզբին (հոսքի ավելի քան 60%–ը)։ Տարեկան միջին ծախսը (Որոտան բնակավայրի մոտ) 21,5 մ3/վրկ է, տարեկան հոսքը՝ 680 մլն մ3, Հագարու վտակն ընդունելուց հետո ծախսը մոտ 40 մ3[վրկ է, հոսքը՝ 1300 մլն մ3։ Առավե– լագույն ծախսը ՀՍՍՀ–ում 350 մ3յվրկ է, նվազագույնը՝ 11 մ3/վրկ։ Զմռանը վերին հոսանքում նկատվում են սառցային երե– վույթներ, որոշ հատվածներում սառցա– կալում է։ Գետը սղինատար է, ջրերը՝ լավորակ։ Վերին հոսանքում հանքայ– նացումը 50–60 մգ/ւէ, միջին հոսանքում՝ 100–120 մգհ։ Ո–ի վրա են Անգեղակոթի, Տոլորսի և Շամբի ջրամբարները, Տաթևի, Շամբի ու կառուցվող Սպանդարյանի ՀԷԿ–երը, ձախափնյա ավազանում գործում է Սպան– դարյանի անվ․ ջրանցքը։ Կառուցվում է էլեկտրակայանների կասկադ, Սպան– դարյանի ջրամբարը։ Նախատեսվում է գետի վերին հոսանքից տարեկան 200 մլն մ3 ջուր տեղափոխել Արփայի ավա– զան, այնտեղից՝ Սևանա լիճ։ Ո–ի ափին է Սիսիան քաղաքը։ Հ․ Գաբրիեչյան
ՈՐՈՏԱՆ, գավառ Սյունիքում։ Տես Ծղուկ։
ՈՐՈՏԱՆ (մինչև 1968-ը՝ Ու ո․ ու ա), գյուղ ՀՍՍՀ Սիսիանի շրջանում, Որոտան գետի ձախ ափին, շրջկենտրոնից 8 կմ հվ–արլ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնա– պահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբու– ծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, ավտոմատ հեռա– խոսակայան, կինո, բուժկայան։ Որոտան գետի աջ ափին, գյուղից մոտ 3 կմ արմ․, պահպանվել են Որոտնաբերդ ամրոցը (X– XIII դդ․), գյուղատեղիներ (Որոտնա– բերդ և Որոտան, IX–XIV դդ․), գերեզմա– նոց խաչքարերով, Որոտան գետի վրա՝ կամուրջ (1855)։ Որոտան