Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/651

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«ՈՐՈՏԱՆ», երկօրյա թերթ։ ՀԿԿ Սիսիանի շրջկոմի և ժող․ դեպուտատների Սիսիանի շրջսովետի օրգան։ Լույս է տեսնում 1933-ից (1933–39-ին՝ «Սիսիանի հարվա– ծային», 1940–41, 1946–62-ին՝ «Կոմու– նիզմի ուղեգիր», 1962–64-ին՝ «Զանգե– զուր», միացյալ), Սիսիանում։ Լուսաբա– նում է շրջանի կուսակցական ու սովետա– կան մարմինների գործունեությունը, կո– լեկտիվ ու սովետական տնտեսություննե– րի, արդ․ ձեռնարկությունների առօրյան։ Տպագրում է ակնարկներ անվանի մարդ– կանց մասին, նպաստում երիտասարդու– թյան ինտերնացիոնալ դաստիարակու– թյանը։ Պատմում է շրջանի մարզական– մշակութային իրադարձությունների մա– սին, զետեղում բժշկ․, իրավաբանական խորհրդատվություններ, քաղ․, աշխարհա– գրական տեղեկանքներ, լուրեր գիտու– թյան ու տեխնիկայի նորությունների վե– րաբերյալ։

ՈՐՈՏԱՆԻ ԼԵՌՆԱՆՑՔ, գտնվում է Զան– գեզուրի լեռնաշղթայի ծայր հս․ մասում, Ամուլսար լեռնազանգվածի մոտ, 2344 Վ բարձրության վրա։ Թույլ մասնատված տեղանքը ծածկված է ենթալպյան մարգա– գետիններով։ П․ լ–ով է անցնում Եղեգնա– ձորից Սիսիան տանող խճուղին։ Հաճա– խակի են քամիները։

ՈՐՈՏԱՆԻ ԿԱ^ԹՆԱԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, գտնվում է ՀՍՍՀ Սիսիանի շրջանում, շրջկենտրո– նից 19 կմ հվ–արլ․։ Կազմակերպվել է 1968-ին։ Տնտեսության ընդհանուր հողա– տարածությունը (1981) 6810 հա է, գյուղա– տնտեսության համար պիտանի՝ 6051 հա (որից վարելահող՝ 2153 հա, խոտհարք– ներ՝ 485 հա, արոտավայրեր՝ 3413 հա)։ Հիմնական ուղղությունը անասնապահու– թյունն է։ Տնտեսությունում բուծում են կովկասյան գորշ տավարի ցեղը, 1980-ին ընդհանուր գլխաքանակը եղել է 1721, որից կովեր՝ 687։ Զբաղվում է նաև հացա– հատիկային և կերային կոււտուրաների մշակությամբ։

ՈՐՈՏԱՆԻ ԿԱՍԿԱԴ, ՀՍՍՀ հարավում, Որոտան գետի վերին և միջին հոսանք– ների հատվածում, միմյանց հաջորդող երեք հիդրոէներգետիկական կառույցնե– րի՝ Սպանդարյանի հիղրոէչեկտրակայա– նի, Շամբի հիդրոէչեկ տրակ ա յանի հ Տա– թևի հիդրոէւեկարակայանի համալիր։ П․ կ–ի գումարային հզորությունը 404,2 Մվա է, էլեկտրաէներգիայի միջին տա– րեկան արտադրանքը՝ 1,1 մլրդ կվաժ։ Ո․ կ․ ՀՍՍՀ հվ․ շրջանների լեռնահանքա– յին և պղնձամոչիբդենային արդյունաբե– րությունն ապահովում է էժան էլեկտրա– էներգիայով, կատարում հայկ․ էներգահա– մակարգի հիմնական կարգավորիչի դե– րը, մեծացնում ոռոգվող հողատարածու– թյունների ջրապահովվածությունը։ Որո– տանի վերին հոսանքի գոգահովտում 277 մլն մ3 կարողության Սպանդարյանի կարգավորող ջրամբարն ապահովում է Ո․ կ–ի հաջորդ աստիճանների աշխա– տանքը, որով և մեծանում է կասկադի ՀԷԿ–երի հզորությունը։ Ո․ կ–ի էլեկտրա– էներգիան մտնում է ՀՍՍՀ միացյալ էներ– գահամակարգ, որը Անդրկովկասի միաց– յաւ էներգահամակարգի բաղկացուցիչ մասն է։ Ռ․ Մաչխազյան ՀԷԿ–երի կասկադը Որոտան գետի վրա

ՈՐՈՏԱՆԻ ՈՌՈԳԻ9 ՀԱՄԱԿԱՐԳ, կա– ռուցվել է 1966–74-ին։ Սնվում է Որոտան գետի վրա կառուցված Տաթեի ՀԷԿ–ի ճընշ– ման ավազանից։ Մայր ջրանցքի երկարու– թյունը 27,7 կմ է, գլխամասում ջրի ելքը՝ 4,33 մ3/վրկ։ Ոռոգում է Գորիսի շրջանի 6,4 հզ․ հա հողատարածություն (3,4 հզ․ հա պոմպակայանների օգնությամբ, մնացա– ծը՝ ինքնահոս ջրատարներով)։ Բարձրլեռ– նային հատվածներում կառուցված է 3,33 հզ․ մ ընդհանուր երկարությամբ 3 թու– նել, խոր ձորերում տեղադրված է զույգ խողովակաշար (մետաղական 11 դյու– կերով), իսկ ոչ մեծ ձորերում՝ երկաթբե– տոնե 12 ջրանցույց։ Զրանցքի վրա կան նաե 75 այլ կառուցվածքներ։ Խնձորեսկ, Քարաշեն, Շինուհայր, Քարահունջ և Miui- ծախ գյուղերի հողատարածությունները (գտնվում են մայր ջրանցքից ավելի բարձր դիրքում) ոռոգման ջրով ապահովելու հա– մար ստեղծված են 30–420 ]/վրկ ջրի ծախսով և 135–430 մ մղման բարձրու– թյամբ 6 պոմպակայան։ Ռ․ Շահոյան ՈՐ ՈՏՆ UP ԵՐԴ, Որոտն, Որոտան, բերդ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկ գավառում (այժմ՝ ՀՍՍՀ Սիսիանի շրջա– նի Որոտան գյուղի մոտ), Որոտան գետի աջափնյա լեռնաբազուկի վրա։ Եղիշեն Ո․ հիշատակում է պարսկ․ բռնակալնե– րից 450-ին Վարդանանց ազատագրած բերդերի ու ավանների թվում։ Ստեփան– նոս Օրբելյանը (XIII դ․) Ո․ դասել է Սյու– նիքի նշանավոր բերդերի շարքը, որը 1075–94–ին պատկանել է Սյունյաց (Կա– պանի) թագավոր Սենեքերիմ Ա–ին։ 1104-ին Ո․ գրավել են սելջուկյան թուրքե– րը, 1219-ին Իվանե Զաքարյանը ազատա– գրել է Ո․ և հանձնել Լիպարիտ Օրբելյա– նին։ 1386-ին Լենկթեմուրի հորդաները ասպատակելով Սյունիքը, գրավել են նաև Ո․, որտեղ ամրացած Բուրթել և Սմբատ Օրբելյան իշխաններին գերեվարել են Սամարղանդ (որոշ ժամանակ անց վերա– դարձել են, կրկին տիրել հայրենի բեր– դը)։ 1407-ին Սմբատ իշխանից բերդը գրավել է Կարա–Ցուսուֆ թեմուրյան բռնա– կալը։ 1724-ին Ո․ ուրացած Մելիք Բաղրից ազատագրել է Դավիթ Բեկը։ Ո․ այժմ ավե– րակ է։ Ունի հս–արմ–հվ–արլ․ ձգվածու– թյամբ թամբի ձև։ Երեք կողմից երիգված է Որոտան գետի անդնդախոր կիրճով, պարսպապատված է եղել միայն հվ–արմ–ից (պահպանվել են երկշարք պարսպապա– տերի մնացորդները)։ Հվ–արլ–ում, ընդհա– նուր տարածքից մոտ 50 մ բարձր (նույն– պես երեք կողմից շրջապատված գահա– վեժ ժայռերով), միջնաբերդն է։ Վերջինիս հս–արմ–ում կառուցված է կրաշաղախով և բազալտե խոշոր կիսամշակ քարերով երկ– տակ պարիսպը, որի հվ–արմ–ում եղել է բերդի հետ կապող կամարակապ դարպա– սը։ Միջնաբերդի արլ․ մասում կան կիսա– շրջանաձև պատով դիտաշտարակի, մա– տուռի մնացորդներ։ Այստեղ է գտնվել Որոտան գետը տանող գետնուղու գլխա– մասը։ Ինչպես միջնաբերդի, այնպես էւ բերդի ողջ տարածքը ծածկված է ճեղքված բազալտից, առանց շաղախի կառուցված ուղղանկյուն կամ կլորավուն ոչ մեծ չա– փերի կացարանների պատերով։ Ուշա– գրավ են բերդի հվ–արմ․ մասում գտնվող զույգ քառակող կոթողների ստորին մասի մնացորդները (ավելի քան 2 մ բարձրու– թյամբ)։ Ո–ից 3 կմ հս–արմ․ Ռրոտնավանըն է, իսկ արլ․ մասում, միջնաբերդի զառի– թափի ստորոտին, Որոտան գետի վրա՝ Մելիք–Թանգու կառուցած միաթռիչք կա– մարակապ կամուրջը (1855)։ Գրկ․ ՍտեՓանռս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ․, 1910։ U լ ի շ ա ն Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։ Լ ա–