Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/671

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ծանր ողբերգությանը։ 1916-ի աշնանը մեկնել է Մոսկվա, ընդունվել Շանյավսկու անվ․ ժող․ համալսարանը։ Մոսկվայի հեղափոխական միջավայրը էական դեր է խաղացել Չ–ի հեղափոխական տրամա– դրությունների կազմավորման գործում։ 1918–19-ին, իբրե կարմիր բանակի շար– քային զինվոր, Չ․ մասնակցել է Ռուսաս– տանի քաղաքացիական կռիվներին (Ցա– րիցին, Հս․ Կովկաս)։ 1919-ի վերջին եկել է Հայաստան, 1920-ին մասնակցել Մա– յիսյան ապստամբությանը։ 1920-ին Չ․ աշխատել է լուսժողկոմում՝ որպես ար– վեստի բաժնի վարիչ։ 1921-ին, փետրվար– յան խռովության ժամանակ, զենքը ձեռ– քին կռվել է Ղամարլուի ճակատում։ Հա– յաստանում խորհրդային իշխանությունն ամրապնդվելուց հետո, 1922-ին մեկնել է Մոսկվա, սովորել Վ․ Բրյուսովի հիմնա– դրած գրական–գեղարվեստական բարձ– րագույն ինստ–ում։ 1928–35-ին աշխա– տել է Պետհրատում՝ որպես գեղարվես– տական խմբագրության վարիչ։ Հայ իրա– կանության մեջ 1910-ական թթ․ արմատա– վորված սիմվոլիզմի ազդեցությամբ է սկսել Չ․ իր բանաստեղծական ուղին։ 1912-ին Թիֆլիսում հրատարակվող «Պա– տանի» ալմանախում տպագրած նրա առա– ջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին․․․», տոգորված է սիմվոլիստական զգացողու– թյամբ՝ «անհայտ հեռուների» կարոտով։ 1914-ին Կարսում լույս է տեսել «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծական գրքույկը, որտեղ Չ․ սիմվոլիստների հե– տնությամբ պաշտամունքի առարկա է դարձրել երազների «կապույտ հեռունե– րը», «երկնային ճամփաները»։ Իդեալա– կան աշխարհի որոնման և մարդու տա– ռապանքի թեման արծարծել է «Տեսիլա– ժամեր» (1915, հրտ․ 1922), «Հրո երկիր» (1913–16), «Ծիածան» (1917) բանաստեղ– ծական շարքերում։ 1910-ական թթ․ հայ բանաստեղծները պարբերաբար դիմում էին հնօրյա տեսիլ– ներին ու առասպելներին՝ լուծելու ազգա– յին գոյության առեղծվածը։ Այդ հոգեբա– նության բնորոշ արտահայտությունն է Չ–ի «Կապուտաչյա հայրենիք» (1915) քնա– րական պոեմը․ իրական հայրենի– քի կործանվող պատկերի հետ միաժամա– նակ Չ․ հյուսել է ապագա Հայաստանի պատրանքը («Օ՜, հեռավոր, կապուտաչյա սիրուհիս․․․»)։ Արյան ու կոտորածների Հայաստանի ողբերգության վերապրում– ներն են «Վահագն» (1917), «Մահվան տեսիլ» (1922) բանաստեղծությունները, «Դանթեական առասպել» (1916) պոեմը, որ Չ․ գրել է պատերազմի անմիջական տպավորությունների տակ։ Վաղ շրջանի ստեղծագործություննե– րում խորապես ներշնչվել է Մ․ Մեծարեն– ցի և մասնավորապես Վ․ Տերյանի քնարեր– գությունից։ Վերջինիս նման Չ․ ես Հոկ– տեմբերյան հեղափոխությունը համարել է մարդկության նոր այգաբացը և նրա մեջ տեսել «նայիրյան երկրի» վերածնության ճանապարհը։ Չ–ի հեղափոխական պոեզիայի նախեր– գանքը «Մոմա» (1918) պոեմն է։ Հին հնդ․ «Ռիգվեդա» գրական հուշարձանի սրբա– զան կրակի և ազատության աստվածուհու կերպարի միջոցով Չ․ արտահայտել է հին աշխարհի կործանման հեղափոխական գաղափարը։ «Մոմա» պոեմում հեղափո– խությունը ներկայացվում է իբրե «ռո– մանտիկական–հուզական բռնկման պրո– ցես»։ Նույն գեղարվեստական սկզբունք– ներով է գրված նաև «Ամբոխները խելա– գարված» (1919) հերոսական ասքը, որտեղ փառաբանվում են ազատագրական պայ– քարի ելած «խենթ ամբոխների»՝ ժող․ զանգվածների հեղափոխական կամքը, դյուցազնական ոգին ու նպատակների վեհությունը։ Այս պոեմների ուղղակի շա– րունակությունն են Չ–ի «Ողջակիզվող կրակ» (1918–20) շարքի «Առավոտ» են– թաշարքը U «Բոլորին, բոլորին, բոլորին» (1920) խորագրով հրապարակված ռա– դիոպոեմները («Նայիրի երկրի ց», «Դեպի ապագան», «Բրոնզե թեերը կարմիր գա– լիքի»)։ 1920–21-ին Չ․ ստեղծել է հայ հե– ղափոխական պոեզիայի գլուխգործոցնե– րից մեկը՝ «Ամենապոեմը», 1922-ին՝«Չա– րենց–Նամե» ինքնակենսագրական պոե– մը։ 1926-ին լույս է տեսել Չ–ի «Երկիր Նայիրի» վեպը, որի երեք մասերը («Քա– ղաքը և բնակիչները», «Դեպի Նայիրի», «Երկիր Նայիրի») նախապես 1922–25-ին հաջորդաբար լույս են տեսել «Նորք» հան– դեսում։ Վեպը հայ գրականության ամենա– բարդ, ինքնատիպ երկերից է, հայ սովե– տական արձակագրության հիմնաքարը։ Նյութը Կարսի իրադարձություններն են՝ համաշխարհային պատերազմի սկզբից մինչե քաղաքի գրավումը (1919) թուրք, զավթիչների կողմից։ Կարսի աղետալի ճակատագրի միջոցով Չ․ ներկայացրել է հայ ժողովրդի ողբերգական վիճակը, ինչ– պես նաև ազգ․ շարժման մակաբույծների հոգեկան վերասերումը։ Վեպում երգիծական մտրակման ոճի հետ միասին Չ․ դիմել է քնարական պա– թետիկային, մեծարել Երկիր Նայիրիի գաղափարը։ Չ–ի ստեղծագործության հայ– րենասիրական պոեզիայի գագաթն է «Տաղարան» (1922) շարքի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, որը ասք է՝ նվիրված Հայաստանի հոգեոր արժեքներին, բանաստեղծական կտակ, հայրենական սրբությունները պահպանե– լու պատգամ։ 1922–24-ին Չ․, հայ բանաստեղծության համար նոր կառուցվածք որոնելու մղում– ներով, ժամանակավորապես անցել է «ձախ» արվեստի դիրքերը, սոցիալիստա– կան նոր արվեստի շինարարության մեջ բացասել դասական ժառանգության նշա– նակությունը։ Չ–ի «ձախ» դիրքերը տեղ են գտել թե" «Երեքի» դեկլարացիան» (1922) և «Standarfc-ի կուրսը» (1924) դեկլարա– ցիաներում, թե՝ քննադատական–տեսա– կան հոդվածներում («Ի՞նչ պետք է լինի արդի հայ բանաստեղծությունը», 1922, «Երկու աշխարհի սահմանագծում», 1923) և բանաստեղծական նոր ժողովածունե– րում («Ռոմանս անսեր», 1922, «Պոեզո– զուռնա», 1922, «Կոմալմանախ», 1924)։ 1923-ին գրել է առաջին թատերական երկը՝ «Կապկազ թամաշա» ագիտկան, որը 1925–1926-ին բեմադրվել է Բաքվի ու Թիֆլիսի հայկ․ դրամատիկական թատրոն– ներում։ 1924-ի վերջին Ա․ Մյասնիկյանի հանձնարարությամբ Չ․ Թուրքիայով մեկ– նել է Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա։ Այդ ճանապարհորդությունը խորացրել է Չ–ի սովետական հայրենասիրությունը, ինչպես նաև բեկել նրա գեղագիտական հայացքները։ Արտասահմանից վերադառ– նալուց անմիջապես հետո Չ․ հիմնել է <Նոյեմբեր> (1925) գրական միությունը, եղել նրա նախագահը։ Բանաստեղծի գեղագիտական դավա– նանքի արտահայտություններից են 1924– 1925-ին գրած լենինյան պոեմների շարքը («Լենինն ու Ալին», «Բալլադ Վլադիմիր Իսիչի» մուժիկի և մի զույգ կոշիկի մասին» ևն), որը լենինապատումի լավագույն էջե– րից է, և հերոսական բալլադները («Կո– մունարների պատը Փարիզում», 1925, «Բալլադ քսանըվեցի մասին», 1928, «Բո– րիս Զնելաձե», 1932)։ 1927-ին Թիֆլիսում տպագրվել է Չ–ի «Հիշողություններ Երևանի ուղղիչ տնից» խորագրով արձակ ստեղծագործությունը, որտեղ վեր է հանել համազգացման իր վարակիչ պաթոսը, հուզական վերաբեր– մունքը՝ կալանավորների աշխարհի հան– դեպ։ Ռեալիզմի գեղագիտության դավա– նանքի յուրացումներից մեկն է «|սմբա– պետ Շավարշը» (1929, «Նոր–Ուղի», JSfi 1) պոեմը, որտեղ դիմելով մենախոսական– դրամատուրգիական կառուցվածքին, Չ․ հասել է պատմ․ հերոսի ներաշխարհի հո– գեբանական խոր վերլուծության։ Նրա գեղարվեստական որոնումների նոր աս– տիճանն է նշանավորել «էպիքական լու– սաբաց» (1930) ժողովածուն, որի «Թուղթ Ակսել Բակունցին՝ գրված Լենինգրադից», «Մուսայիս» և այլ բանաստեղծություննե– րում, ինչպես նաև «Ars poetica» (1931) շարքում առաջադրել է ժամանակի գե– ղագիտության արմատական խնդիրները։ Դրանցից առաջինը ժամանակի և գրակա– նության կապի խորացման պահանջն է․ այդ խնդրի լուծման պայմաններից մեկը Չ․ համարել է Հոմերոսից ու Դանտեից մինչև Պուշկինի և Թումանյանի գեղարվես– տական ավանդների յուրացումը։ Մեծ ար– վեստի ստեղծման մյուս նախապայմանը համարել է մարդու հոգեկան աշխարհի հարստության բացահայտումը։ Ռեալիս– տական–հոգեբանական արվեստի օրի– նակներ են նրա «Լենինգրադյան ցիկլ»-ը («Ձմեռային պալատի ներքնահարկում», 1929, <Անակնկալ հանդիպում Պետրո– պավլովյան ամրոցում», 1929, «Հոկտեմ– բերի 25–26 1917», 1929), չափածո նո– վելները («Homo Sapiens», 1929, «Գանգրա– հեր տղան», 1928–29, «Մեծ առօրյան», 1929), «Մանկություն» (1932) պոեմը։ Այս գործերում Չ․ նվաճել է արտահայտչա– կանության պլաստիկական և վերլուծու– թյան հոգեբանական սկզբունքը։ «էպիքական լուսաբաց» գրքում տեղ են գտել նաև նրա էպիգրամները, որոնք հայ գրականության պատմության մեջ այդ ժանրի արժեքավոր նմուշներն են։ 1934-ին լույս է տեսել Չ–ի «Գիրք ճա– նապարհի» ժողովածուն, որը թե՝ արծար– ծած նյութերի ու թեմաների, թե՝ բանաս– տեղծական ձևերի բազմազանությամբ նշանավորել է հայ պոեզիայի նոր բար– ձունքը։ Հայ ժողովրդի պատմ․ ճակատա– գրի յուրօրինակ տարեգրություն է «Պատ– մության քառուղիներով» (1933), «Մահ–