վան տեսիլ» (1933), «Սասունցի Դավիթ» (1933), «Դեպի լյառը Մասիս» (1933), «Նորք» (1933), «Գովք խաղողի, գինու և գեղեցիկ դպրության» (1932), «Զրահա– պատ «Վարդան Զորավար» (1933), «Գա– լիքի որմնադիրները» (1932), «Համայնա– կան դաշտերի սերմնացանները» (1933) պոեմների շարքը։ Հայ ժողովրդի պատ– մության տարեգրությունն սկսելով հնա– դարյան ժամանակներից U ավարտելով սոցիալիստական վերածննդի տարինե– րով, պատմագիտական կոնցեպցիայի որոշ միակողմանիությամբ, Չ․ արտահայտում է այն միտքը, որ հայոց պատմության հե– ռանկարը կրում է ժողովրդի անշեջ ոգին։ «Գիրք ճանապարհի» (1934) ժողովածուի «Գիրք իմացության» շարքում, որի մեջ մտնում են ռուբայինները, բեյթերը, դիս– տիքոսները, Չ․ փիլ․ քննության է ենթար– կում գոյի օրենքները, հանգելով դրա, իբրե փոխառնչությունների ու փոխներ–, թափանցումների ճկուն համակարգի ըմ–1 բըռնման։ «Տաղեր և խորհուրդներ» (1933) շարքում, որը ձոնված է ապագայի պար– մաններին, եկվորներին, ճանապարհորդ– ներին, հիվանդներին, մեռյալներին, գըր– քերին, բնությանը, մանրանկարիչներին, քաղաք կառուցողներին ու վարպետներին, գալիքի սերմնացաններին ու գալիքի երգասաններին, Չ–ի ստեղծագործության փիլ․ երակը նոր հնարավորություններ հայտնաբերեց։ Հռչակելով կեցության ամ– բողջականության և հարստության հա– յացքը՝ Չ․ փառաբանել է մարդկային գոյության ստեղծարար աղբյուրը՝ սերը, գործը, ոգին, հիշատակը և այլն։ «Գիրք ճանապարհի» ժողովածուում անդրադար– ձել է նաև արվեստի ամենաբազմագան խնդիրների, իր անցած գրական ճանա– պարհի փորձն ամփոփելով «Ցոթը խոր– հուրդ գալիքի երգասաններին» բանաս– տեղծության մեջ։ 1935–37 թվականներին գրել է Կոմի– տասի ճակատագրին նվիրված «Հավեր– ժական հանգիստ» (1964) պոեմը, «Դոֆին նայիրական» սոնետների շարքը՝ նվիր– ված Աղասի 1«անջյանին, «Նավզիկե», «Իմ լուսաստղը», «Իմ լերան աղոթքը», «իմ Մուսային», «Ակսել Բակունցին» քնարա– կան բանաստեղծությունները։ Չ․ եղել է մի շարք պարբերականների նախաձեռնողը, մասնակցել մայրենի լեզ– վի և գրականության դպրոցական դասա– գրքերի ստեղծմանը ե, հատկապես, հրա– տարակչական գործի կազմակերպմանը։ Չ․ բեղուն գործունեություն է ծավալել հայ դասականների երկերի հրատարակու– թյան, համաշխարհային գրականության գլուխգործոցների թարգմանության և գըր– քի պատկերազարդման գործում։ Չ–ի տեսական հետաքրքրությունների առանցքը սոցիալիստական ազգային մշա– կույթի շինարարությունն է, որը նա պատ– կերացրել է իբրե մշակույթի ազգ․ ավանդ– ների և հասարակական կյանքի ինտեր– նացիոնալիստական գծերի միասնություն։ Սոցիալիստական մշակույթի շինարարու– թյան չարենցյան հայացքները շարադըր– ված են սովետական գրողների համամիու– թենական I համագումարում արտասանած ճառում (1934)։ Այն գեղագիտական ու Փիլ․ մեծարժեք վավերաթուղթ է։ Հայ բանաստեղծական արվեստը Չ․ հարստացրեց թե՝ ազգային ու համամարդ– կային մոտիվներով, թե՝ գեղարվեստա– կան բազմազան ձևերով ու ոճային սկըզ– բունքներով։ Նրա գեղարվեստական նո– րարարությունն առավել ցայտուն է արտա– հայտվել պոեմի ժանրում («Դանթեական առասպել», «Ամբոխները խելագարված», «Իոքբապետ Շավարշ», «Դեպի լյառը Մա– սիս», «Մահվան տեսիլ», «Պատմության քառուղիներով» են)։ Առաջին անգամ հայ պոեզիայում կիրառել է ռադիոպոեմի, ագիտպոեմի, ամենապոեմի, ինքնապոե– մի տեսակները։ Չ–ի պոեզիան աչքի է ընկնում բանաս– տեղծական ձեերի բազմազանությպմբ։ Քնարերգության դասական ձևերից բացի (սոնետ, օդա, տրիոլետ, սոնատ, եղերերգ են), օգտագործելով միջնադարյան հայ պոեզիայի փորձը, նա ժամանակակից գրականություն բերեց նոր տեսակներ՝ հիմներ, տաղեր, խորհուրդներ։ Տաղաչափության զարգացումը Չ․ հա– մարել է գեղարվեստական ձեերի զար– գացման պայմաններից մեկը, ուստի դի– մել է հայ դասական ժող․ քնարերգության, ինչպես նաև համաշխարհային քնարեր– գության այն չափերին, որոնք արտասա– նական հնարավորություններով համա– պատասխանում էին հայոց լեզվի օրենք– ներին։ Վ․ Տերյանից հետո Չ․ լայնորեն կիրա– ռել է մաքուր յամբական և մաքուր անա– պեստյան չափերը, գրել համաշեշտ ու ազատ ոտանավորով հայերենի համար ոչ բնորոշ այնպիսի չափով, ինչպիսին ամ– ֆիբբաքոսն է (քողաղոտ)։ Օգտագործել է նաև արևելյան աշուղական պոեզիայի մի շարք չափեր ու ձևեր (գազել, ռուբա– յաթ, մուխամմազ, բեյթ)։ Չ․ էական նորություններ ունի նաև հան– գի ու բանաստեղծական տան կառուց– վածքի բնագավառում։ Վ․ Տերյանից հետո նա ավելի մեծ չաւիով է դիմել մոտավոր (կամ ասոնանսային) հանգին, իսկ բա– նաստեղծական տան ավանդական կա– ռուցվածքները դարձրել առավել շարժուն և անկաղապար։ Չ–ի կիրառած գեղարվեստական ձեերի բազմազանությունը բացատրվում է նրա ստեղծագործական ընդգրկումների լայ– նությամբ։ Չ–ի ստեղծագործության ուսումնասի– րությունն սկսվել է դեռես 20–30-ական թթ․։ Արժեքավոր հոդվածներով հանդես են եկել Ա․ Չոպանյանը, Հ․ Սուրխաթյանը, Ա․ Կարինյանը, Ս․ Հակոբյանը, Պ․ Մա– կինցյանը, Մ․ Շահինյանը, Վ․ Գոլցեը, Վ․ Կավերինը և ուրիշներ։ Չ–ի վաստակի կարևորագույն մասն են կազմում թարգմանությունները՝ եվրոպա– կան և ռուս, բանաստեղծներից։ 1920-ական թթ․ Չ․ թարգմանել է գերա– զանցապես քաղաքացիական շնչի բանաս– տեղծություններ՝ Մ․ Լերմոնտովի «Մեռ– նող գլադիատորը», Հ․ Հայնեի «Ջուլհակ– ները», Ու․ Ուիտմենի և է․ Վերհառնի շարքերը։ Նրա թարգմանությունների պսակն են կազմում Վ․ Մայակովսկու, Ա․ Պուշկինի, Վ․ Ցո․ Գյոթեի, Մ․ Գորկու և ուրիշների ստեղծագործություններից կա– տարած թարգմանությունները։ Չ–ի երկերը թարգմանվել են աշխարհի և ՄՍՀՄ ժողովուրդների լեզուներով։ Նրա անվամբ են կոչվում Չարենցավան քաղա– քը, Երևանի գրականության և արվեստի թանգարանը, դպրոցներ, փողոցներ, գրա– դարաններ են։ Երևանի Լենինի պողո– տայի այն բնակարանում, ուր վերջին տա– րիներին ապրել է բանաստեղծը, գործում է Չ–ի տուն–թանգարանը։ Երկ․ Երկ․ ժող․* հ․ 1–2, Մ․, 1922։ Պոեմներ, ԿՊ, 1923։ Երկիր Նայիրի, Ե․, 1926։ Երկ․, Ե․, 1932։ Ընտիր երկ․, Ե․, 1954։ Ընտիր երկ․, Ե․, 1955։ Ընտիր երկ․, Ե․, 1957։ Գրականության մասին, Ե․, 1957։ Երկ․ ժող․, հ․ 1–6, Ե․, 1962– 1968։ Բանաստեղծություններ, Ե․, 1977։ Из– бранное, М․, 1956; Стихотворения и поэмы, Л․, ШЗ․ Գրկ․ Հակոբյան Ս․, Եղիշե Չարենց, Վնն․, 1924։ Սալախյան Հ․, Եղիշե Չա– րենց, Ե․, 1957։ Նույնի, ժամանակիդ շուն– չը դարձիր, Ե․, 1967։ Եղիշե Չարենցի ստեղ– ծագործությունը, Ե․, 1957։ Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին, Ե․, 1961։ Կարին– յ ան Ա․, Եղիշե Չարենց․ Հոդվածներ և հուշեր, Ե․, 1972։ Մ ա հ ա ր ի Գ․, Չարենց– Նամե, Ե․, 19 68։ Թ ա մ ր ա գ յ ա ն Հ․, Երի– տասարդ Չարենցը, Ե․, 1974։ Ն ու յ ն ի, Եղի– շե Չարենց, Ե․, 1981։ Աղաբաբյան Ս․, Եղիշե Չարենց, հ․ 1–2, Ե․, 1973–77։ Չա– րենց Ա․, Չարենցի ձեռագրերի աշխարհում, Ե․, 1978։ Անանյան Գ․, Եղիշե Չարենց, Ե․, 1977։ Նույնի, Եղիշե Չարենցը և ռուս գրականությունը, Ե․, 1979։ Չարենցյան ըն– թերցումներ, հ․ 1–4, 1973–79։ Григо– рян А-, Поэзия Егише Чаренца, Е-, 1961; Арутюнов Д․, Чаренд․ Эволюция твор– чества, Е-, 1967; Агабабян С․, Егише Ча- ренц․ Очерк творчества, М․, 1982․ Ս․ Աղաբաբյան
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ (մինչև 1967-ը՝ Լուսա– վան), շրջանային ենթակայության քա– ղաք (1961-ից) Հայկական ՍՍՀ Հրազդա– նի շրջանում։ Գտնվում է Երևանից 38 կմ հս․, Հրազդան գետի ձախ ափին։ Կա երկաթուղային կայարան։ Չ․ հիմնադըր– վել է 1948-ին, որպես Գյումուշի ՀԷԿ–ի բանվորական ավան։ Չ․ է կոչվել ի պա– տիվ բանաստեղծ Եղիշե Չարենցի։ 1953-ին, ՀԷԿ–ի շինարարության ավար– տից հետո կառուցվեցին մի շարք ձեռնար– կություններ, և Չ․ դարձավ հանրապետու– թյան արդ․ կենտրոններից մեկը։ Առաջա– տար ճյուղը մեքենաշինությունն է, որը տալիս է արդյունաբերության համախառն արտադրանքի մոտ 67%–ը։ Արդյունաբե– րության առաջնեկը երկաթբետոնե կա– ռուցվածքների գործարանն է (1958), այ– նուհետև շարք են մտել հասաոցաշինա– Չարենցավան քաղաքի Վերածնունդ մուտք– հուշահամալիրը, բազալտ, տիտան, ալյումին (1980, հեղինակ՝ ճարտ․ Հ․ Առաքելյան, քան– դակագործ՝ Խ․ Միրիջանյան)