Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/673

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Տեսարան Չարենցավանից կան (1959), գործիքաշինական (համա– խառն արտադրանքի ծավալով և բանվոր– ների թվով ամենախոշորը քաղաքում), «Կենտրոնաձուլ» (1966), «Լիզին» (1974), դարբնոցային, «Բջնի» հանքային ջրերի (1977) գործարանները, կարի ֆաբրիկան (1978)։ Գործում են նաև հոսանքի ստաց– ման քիմ․ աղբյուրների ԳՀԻ–ի փորձնա– կան գործարանը, շին․ իրերի կոմբինատ են։ Քաղաքի արդ․ արտադրանքի շատ տե– սակներ առաքվում են այլ հանրապետու– թյուններ և երկրի սահմաններից դուրս։ Արտադրամաս Չարենցավանի հաստոցաշի– նական գործարանում 1982–83-ին քաղաքում կար 6 միշնա– կարգ, 1 սպորտային և 1 երաժշտական դպրոց, 9 մանկապարտեզ, հաստոցագոր– ծիքային տեխնիկում, տեխ․ ուսումնա– րան։ Գործում են կինոթատրոն, մշա– կույթի պալատ, Չարենցին նվիրված հու– շասրահ, հիվանդանոց (300 մահճակա– լով), ստոմատոլոգիական պոլիկլինիկա, ավտոմատ հեռախոսակայան։ Քաղաքում ստեղծվել է հանգստի գոտի՝ ֆուտբոլի մարզադաշտով և կուլտուրայի ու հանգըս– տի զբոսայգով։ 1980-ին քաղաքի մուտքի մոտ կառուցվել են «Վերածնունդ» հուշա– համալիրը՝ Ե․ Չարենցի «Գանգրահեր տղան» պոեմի մոտիվներով բրոնզապատ արձանով, Սովետական Հայաստանի 60-ամյակի հուշակոթող և «Առատության կարասներ» սանդղաջրվեժը (հեղինակ– ներ4 ճարտ․ Հ․ Առաքելյան, քանդակա– գործ Խ․ Միրիջանյան)։ Նոր գլխավոր հա– տակագծով (1971, ճարտ–ներ՝ Ա․ Միրի– ջանյան և Մ․ Սաֆրաստյան) նախատես– վում է քաղաքի զարգացում 708 հա տա– րածքի վրա և բնակչության աճ մինչե 65 հզ․ մարդ (2000-ին)։ Քաղաքի կազմի մեշ է մտնում Ալափարս, Գյումուշ, Ավա– զան գյուղերի տարածքը։ Չ․ ունի 3 բնա– կելի շրջան, 8 միկրոշրջան, հասարակա– կան կենտրոններ, արդ․, կոմունալ, պա– հեստային գոտիներ են։ Հիմնականում կառուցապատվել է 5 և 9-հարկանի շենքե– րով, նախատեսվում է կառուցել նաև 14– 16-հարկանի շենքեր։

ՉԱՐԵՆՏԻ ՏՈՒՆ–ԹԱՆԳԱՐԱՆ, ստեղծվեւ է Հայկ․ ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1964-ի փետր․ 8-ի որոշմամբ, Երեանում, բանաստեղծի՝ կյանքի վերջին տարինե– րին ապրած բնակարանում։ Հետագայում թանգարանին տրամադրվել է ես երկու հարկաբաժին։ Չ․ տ–թ–ում հավաքված են չարենցյան շուրջ 5300 անձնական իրեր, ցուցանմուշների ընդհանուր թիվն անցնում է 15 հզ–ից։ Վերականգնված է բանաստեղ– ծի աշխատասենյակը։ Երեք սրահներում ներկայացված է նրա կյանքն ու ստեղծա– գործությունը։ Գործում է «Չարենցը կեր– պարվեստում» մշտական ցուցահանդես, կազմակերպվում են պոեզիայի օրեր, չա– րենցյան ընթերցումներ։ Չ․ տ–թ–ում կա– տարվում է գիտ․ աշխատանք։ Այստեղից օգտվում են գրականագետներ, ասպի– րանտներ, ուսանողներ և ուրիշներ։ Բա– նաստեղծի 80-ամյա հոբելյանի առթիվ Չարենցի տուն–թանգարանի ցուցասրահներից Չ․ տ–թ․ մշտական գործող հուշասրահ է բացել նաև Չարենցավան քաղաքում։ Ն․ Բաղդասարյան․ ՉԱՐԵ£ԱՎԱՆ£, Չարեքա անա– պատ, հայկ․ միջնադարյան ճաոա․ հու– շարձան Ադրբ․ ՍՍՀ Գետաբեկի շրջանում, Շամխոր գետի ձախ ափին։ Վանքի Ս․ Աստ– վածածին եկեղեցին (XVII դ․) երկու զույգ, մույթերով եռանավ բազիլիկ է, որին արմ՜ից կից է հվ․ ճակատում եռակամար բացվածքով թաղածածկ գավիթը (1681)՝; Գավթից հս․ կանգուն է երկհարկ, ութ– սյուն ռոտոնդայով զանգակատունը (1659)։ Համալիրից արմ․ խոհանոցով, քարե սե– ղաններով սեղանատունն է։ Պարիսպնե– րին կից կան թաղածածկ փոքր խցեր։ Գրկ․ Լ ա լ ա յ ա ն Ե․, Գանձակի գավառ, հ․ 1, Թ․, 1901։ Մ․Հասրաթյան Չարեքավանքը (XVII դ․) հարավ–արնմուտքից ՁԱՐԵ&ՅԱՆ Սուրեն Գաբրիելի (22․1․ 1901, Թիֆլիս –12․8․1979, Երեան), հայ սովետական դիրիժոր և մանկավարժ։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1956)։ Ուզբ․ ՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1944)։ 1932-ին ավարտել է Լենինգրադի կոնսերվատո– րիան։ 1932–34-ին և 1944 – 79-ին՝ Երե– վանի Ա․ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր (1957 – 1964-ին՝ գլխ․ դիրիժոր)։ Ղեկավարել է Տ․ Չուխաճյանի «Լեբլեբիջի», «Արշակ Երկրորդ», Լ․ Խոջա–էյնաթյանի «Նամուս», Գ․ Արմենյանի «Խաչատուր Աբովյան», ռուս և արեմտաեվրոպական կոմպոզի– տորների մի շարք օպերաների կատարու– մը։ 1934–36-ին՝ Թբիլիսիի Զ․ Փալիաշ– վիլոլ անվ․ օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1936–44-ին՝ Տաշքենդի Սվերդ– լովի անվ․ օպերայի և բալետի թատրոնի գլխ․ դիրիժոր, ղեկավարել է ուզբ․ ազգա– յին օպերաների կատարումը։ 1927–29, 1932–34, 1945-48, 1954-79-ին դասա– վանդել է Երեանի կոնսերվատորիայում (1971-ից՝ պրոֆեսոր)։ Գրկ․ Պ ետրոսյան Մ․, Երեքը հայ դի– րիժորներից, Ե․, 1976։ Ա․ Բոէդաղյան

ՉԱՐԸԳ Արամ, Վտարանդի (1874, Կարին –1947, Մոսկվա), հայ բանաս– տեղծ, մանկավարժ, թարգմանիչ։ Սովո– րել է Գեորգյան ճեմարանում, Ներսիսյան դպրոցում։ Լայպցիգի համալսարանում հետեել է գրականության ու պատմության դասընթացներին, ապա գրականություն ուսանել Փարիզում։ Ուսուցչություն է արել Ֆիլիպեում, Վառնայում (Բուլղարիա), Կա– բինում (1909–11), եղել Կ․ Պոլսի Օրթա– գյուղի ազգային վարժարանի տնօրենը (1912–15)։ Մեծ եղեռնից (1915) հետո