Գրկ․ տես Միավորների համակարգեր հոդ– վածի գրականությունը։
ՉԱՓԻՉ ԱՆՈԹՆԵՐ, հեղուկների ծավալը չափող ապակյա անոթներ, որոնք օգտա– գործվում են հետազոտականն գործարա– նային աշխատանոցներում (լաբորատո– րիաներում)։ Ծավալի* չւաիումն իրակա– նացվում է Չ․ ա–ի վրա դրոշմված սանդ– ղակների կամ ծավալանիշ գծիկների օգ– նությամբ, որոնք համապատասխանում են 20°Շ–ում չափվող ծավալներին։ Ար– տադրվում են 0,5–2000 մչ ծավալով Չ․ ա․։ Համեմատաբար կոպիտ չափումների հա– մար օգտագործում են չափագւաններ և մենզուրներ, ճշգրիտ չափումների համար4 բյուրեաներ, ւցիպետներ և չափասրվակ– ներ, փոքր ծավալների առավել ճշգրիտ չափումների համար՝ միկրոբյուրետներ և միկրոպիպետներ։ Ըստ չափման ճըշ– տության տարբերում են I և II դասերի Չ․ ա․։ I դասի անոթների չաւիման սխալը Չափիչ անոթներ․ /• չափագլան, 2․ մենզոր, 5․ չափասրվակ, 4, բյուրեաներ, 5․ պիպետներ մեծ չէ Չ․ ա–ի ծավալի 0,2%–ից, II դասի անոթներինը՝ 0,5%–ից։ Չափագլաէւների և մենգուրների չավւման ճշտությունը ավե– լի Փոքր է։
ՉԱՓԻՉ ԿԱՄՐՋԱԿ, դիմադրություննե– րի, ունակությունների, ինդոլկտիվու– թյունների և այլ էլեկտրական մեծու– թյունների չափման համար օգտագործ– վող էլեկտրական շղթա, որի աշխատան– քը հիմնված է չափվող մեծությունը նմու– շայինի հետ համեմատելու մեթոդի վոա։ Հաստատ ու ն հոսանքի Չ․ կ–ի պարզագույն սխեման, ակտիվ դիմա– դրությունների չափման համար, տրված է նկ–ում։ Մուտքի Ա և Բ սեղմակներին տալիս են սնման լարում (հոսանք), իսկ ելքի Գ և Դ սեղմակներին միացնում զրոյական ինդիկատորը կամ չափիչ սար– քը։ Կարգավորելով մեկ կամ մի քանի փո– փոխական դիմադրություններ, հասնում են պոտենցիալների հավասարության Գ և Դ կետերում։ Կայունացման պահը որոշում են զրոյական ինդիկատորով, որը ցույց է տալիս հոսանքի բացակայությունը չա– փիչ անկյունագծում (հավասարակշռված կամրջակ)։ Հավասարակշռված Չ․ կ–ի համար Ri*R4=R2*R3 (հավասարակշռու– թյան պայման)։ R* դիմադրության չաՓ– ման համար այն միացնում են որեէ դի– մադրության (օրինակ, Ri) փոխարեն և R R որոշում Rx= առնչությունից։ Քա–
- V4
ռաբազուկ միաթե Չ․ կ–ները կիրառում են R^ 1 օհմ էլեկտրական դիմադրության չափման համար։ 1 մկօհմ–ից 1 օհմ դիմա– դրությունների չաւիման համար կիրառում են երկ– կամ բազմաբազուկ Չ․ կ–ներ, որոնք չափում են դիմադրություններ 1 մկօհմ–ւց մինչե 1 մօհմ, հ±0,002% սխա– լանքով։ Ունակության, ինդուկտիվության, Հաստատ ու ն հոսանքի միաթև կամրջակի էլեկտրական սխե– ման, E–հոսանքի աղբյուր, Գ–գալվանա– մետր ԱԳ, ԳԲ, ԲԴ, ԴԱ–կամրջակի բազուկներ, Rx–չաՓվող դիմադրություն, R2, R3․ R4– տրամաչափված տեղակայման դիմադրություն– ներ փոխինդուկտիվության չափման համար կիրառում են Փոփոխական հո– սանքի Չ․ կ–ներ։ Վերջինիս սկզբուն– քային սխեման նման է նկ–ում բերվածին, այն տարբերությամբ, որ այստեղ կամըր– ջակի յուրաքանչյուր բազուկ պետք է ունենա ինդուկտիվություն, ունակություն և դիմադրություն։ Փոփոխական հոսանքի Չ․ կ–ի հավասարակշռման կարելի է հաս– նել կարգավորելով ոչ թե մեկ, այլ երկու տարրեր։ Հաստատուն հոսանքի Չ․ կ–ի համար, որպես զրոյական ինդիկատոր ծառայում է մագնիսաէլեկտրական գալվանամետրը, իսկ փոփոխական հոսանքի Չ․ կ–ի հա– մար՝ թրթռավոր գալվանամետրը, հեռա– խոսը, սլաքավոր ցուցիչով կամ էլեկտրո– նաճառագայթային խողովակով էլեկտրո– նային ինդիկատորը։
ՉԱՓԻՉ ՄԵՔԵՆԱ, դետալների ներքին և արտաքին գծային չափսերի չափման օպ– Օսյտիկամեխանիկական չափիչ մեքենա․ /․ հենոց, 2․ պինոլի կոճղակ, 3․ լյունետներ, 4․ առարկայի սեղան, 5․ հաշ– վանքի սարքով չափիչ կոճղակ տիկամեխանիկական սարք։ ՍՍՀՄ–ում պատրաստում են մինչև 1, 2, 4, 6, 8, 12 մ (արտաքինը՝ 0-ից, ներքինը՝ 13,5 t/ /–ից) արտաքին և ներքին գծային չաՓսերի չաւի– ման վերին սահմանով Չ․ մ․։ Վերահսկվող դետալը տեղավորվում է (նկ․) առարկա– յի սեղանի (դետալի զանգվածը 10 կգ է, հատուկ տեսակի սեղանների վրա՝ մինչև 60 կգ) կամ լյունետների վրա՝ պինոլի կոճ– ղակի և հաշվանքի սարքի ծայրերի միջե։ Որպես հաշվանքի սարք օգտագործվում է օպտիմետրի կամ ինտերֆերոմետրի խո– ղովակը։ Չափումը կատարվում է հարաբե– րական (համեմատական) կամ բացար– ձակ մեթոդով։ Հարաբերական մեթոդի դեպքում վերահսկվող դետալի չափսը համեմատվում է նմուշ դետալի նախապես հայտնի չափսի հետ։ Որպես նմուշ առա– վել հաճախ օգտագործվում են երկարու– թյան հարթ զուգահեռ ծայրաչափերը։ Վերահսկվող դետալի շեղումը նմուշից ցույց է տալիս հաշվանքի սարքը։ Բացար– ձակ մեթոդի դեպքում վերահսկվող դետա– լի չափսը որոշում են երկու սանդղակնե– րով․ առաջինը՝ չափման վերին սահմա– նին հավասար երկարության և 100 մմ բաժանման, երկրորդը՝ 100 մմ երկարու– թյան և 0,05 մմ բաժանման արժեքներով։ Սովորաբար երկու սանդղակների ցուց– մունքները օպտիկական համակարգի օգ– նությամբ միաբերվում են չափիչ կոճղա– կում տեղավորված միկրոսկոպում։ Չ․ մ․ կիրառվում է գլխավորապես ներ սա չա– փերի ստուգման և հարմարեցման հա– մար։ Կան Չ․ մ–ներ, որոնցով հնարավոր է չափել ընթացքային պտուտակների քայ– լերը։ Երբեմն, սխալ ձևով «Չ․ մ․» տեր– մինը կիրառվում է բարդ ստացիոնար չա– Փիչ միջոցների համար։ Գրկ․ ГОСТ 10875–64․ Машины оптико– механические для измерения длин, М․, 1964․
ՉԱՓԻՉ ՍԱՐՔ, չափման միջոց, որը հնա– րավորություն է տալիս անմիջապես հաշ– վելու (գրանցելու) չափվող մեծության ար– ժեքը։ Անալոգային Չ․ ս–ում հաշ– վումը կատարվում է սանդղակով, իսկ թ վ ա յ ի ն ու մ՝ թվային հաշվիչ հարմա– րանքով։ Ցուցադրական Չ․ ս․ նա– խատեսված է ցուցմունքների միայն տե– սողական հաշվման համար, գրանցող Չ․ ս․ (ինքնագիր՝ ցուցմունքները գրանցում է դիագրամի տեսքով, տպա– գրող՝ ցուցմունքները տպագրում է թվերի տեսքով) հանդերձված է սևեռման հարմարանքով։ Ուղղակի գործողության Չ․ ս–ում (մանոմետր, ամպերմետր) իրա– կանացվում է չափվող մեծության մեկ կամ մի քանի փոխակերպում, և արժեքը չի հա– մեմատվում հայտնի համանուն մեծու– թյան հետ։ Համեմատման Չ․ ս–ում չափ– վող մեծությունը անմիջականորեն հա– մեմատվում է չափով արտահայտված հա– մանուն մեծության հետ։ Չ․ ս–երի տարա– տեսակներից են նաև ինտեգրող և գ ու մ ա ր ո ղ սարքերը։
ՉԱՓԻՉ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐ, էլեկտրական տրանսֆորմատոր, որի առաջնային փա– թույթի վրա ներգործում է չափվող հո– սանքը կամ լարումը, իսկ երկրորդայինը՝ իջեցնողը, միացված է չափիչ սարքերին կամ պաշտպանական ռելեին։ Կիրառվում է գլխավորապես բաշխիչ հարմարանքնե– րում և բարձր լարման փոփոխական հո– սանքի շղթաներում՝ էներգիայի, հզո– րության, լարման, հոսանքի ուժի ան– վտանգ չափման համար։ Տարբերում են լարման (նկ․ 1) և հոսանքի (նկ․ 2) Չ․ տ–ներ։ Հաստատուն հոսանքի շղթա–