Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/686

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

անուղղակի ի դեպքում՝ մեկից ավելի փոր– ձերի արդյունքների ու չափվող մեծության հեա հայտնի կապի միջոցով։ Համատեղ Չ–ման դեպքում Փնտրվող թվական ար– ժեքներն ստացվում են ուղղակի Չ–ման արդյունքները հավասարումների մեջ տե– ղագրելուց U դրանք համատեղ լուծելուց հետո։ Չ–ման համար, րացի չափվող օբ– յեկտից ու միավորից, կարևոր են նաև չափման մեթոդները, Չ–ման միջոցները և դիտողը կամ գրանցող հարմարանքը։ Մի– ջոցներն են չ ա Փ և ր ը, չափիչ սարքերը, չափման փոխակերպիչնե– րը, համասարքերը, ինֆոր– մացիոն չաՓիչ համակարգե– ր ը։ Չափը տվյալ մեծության միավորի առարկայական ձևն է՝ տրված արժեքով։ Փոխակերպիչները Չ–ման ինֆորմացիան վերածում են հարմար ազդանշանի։ Հա– մասարքերը հնարավորություն են տալիս լավագույն ձևով կազմակերպել Չ․։ Ին– ֆորմացիոն չաՓիչ համակարգերը նախա– տեսված են ինֆորմացիան բազմաթիվ օբյեկտներից կապի գծերով հաղորդելու համար։ Տարբերում են նաև բացարձակ և հարաբերական Չ–ներ։ Բացարձակ են անուղղակի Չ–ները, երբ չափվում են մեկ կամ մի քանի հիմնական մեծություն– ներ (երկարություն, զանգված, ժամա– նակ ևն) ֆիզիկական հաստատունների միջոցով։ Հարաբերական են այն Չ–ները, որոնց դեպքում տվյալ մեծությու– նը որոշվում է մեկ ուրիշ նույնանուն մե– ծության համեմատությամբ, որն ընդուն– ված է որպես ածանցյալ միավոր կամ ելա– կետային արժեք։ Կախված չափվող մե– ծության ժամանակային փոփոխությունից, տարբերում են ստատիկ և դինամիկ Չ–ներ։ Չ․ դասակարգվում է նաև ըստ օբյեկտնե– րի․ գծային, մեխանիկական, էլեկտրա– կան ևն Չ–ներ։ Չ․ ուղեկցվում է անխուսա– փելի սխալներով (տես Սխաչանք)։ Գրկ․ Электрические измерения, под ред․ А․ В․ Фремке и Е․ М․ Душина, 5 изд․, пе- рераб․ и доп․, Л․․ 1980․ ժ․ Աբրահամյան

ՁԱՔՐՏԱՆ Հարություն Խաչիկի [1918, գ․ Դումիստա (այժմ՛ Աբխազ․ ԻՍՄՀ–ում)-– 8․5․1944], Սովետական Միության հերոս (24․3․1945, ետմահու), կապիտան։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ 1939-ին զորակոչվել է կարմիր բանակ, 1941-ին ավարտել ժի– տոմիրի հետևակային ուսումնարանը։ 1941-ի հունիսից մասնակցել է Հայրենա– կան մեծ պատերազմին, կռվել Կովկաս– յան, Հվ․, 4-րդ Ուկր․ ռազմաճակատնե– րում։ Ս․ Օրջոնիկիձեի անվ․ 77-րդ հրա– ձգային դիվիզիայի 276-րդ հրաձգային գնդի գումարտակի հրամանատարի օգ– նական Չ․ հերոսի կոչման է արժանացել Ղրիմի ազատագրման մարտերում, 1944-ի ապրիլի 11-ին Կիրկ Իշուն բնակավայրի գրավման, ապրիլի 15–18-ին գումարտա– կի առաջխաղացումը դեպի Սևաստոպոլ ապահովելու, մայիսի 7-ին Սապուն– Գորայի գրոհի ժամանակ ցուցաբերած խիզախության ու անձնազոհության հա– մար։ Զոհվել է Սևաստոպոլի մատույցնե– րում։ ՅԱՖԻ (Chaffee) Ռոջեր (1935-1967), ԱՄՆ–ի տիեզերագնաց–օդաչու, ռազմածո– վային ուժերի լեյտենանտ։ Ավարտել է Լաֆայեթ քաղաքի (Ինդիանայի նահանգ) Հ․ Ի․ Չաքրյան Պ․ Լ․ Չեբիշե Պերդյու համալսարանը (1957)։ Ամերիկ– յան տիեզերագնացների խմբում էր 1963-ից։ Նշանակվել էր առաջին «Ապոլ– լոն»տիեզերանավի անձնակազմի (Վ․ Գրի– սոմի և է․ Ռայթի հետ) անդամ։ Զոհվել է անձնակազմի հետ տիեզերանավի երկրա– յին փորձարկումների ժամանակ (խցիկի հրդեհի հետևանքով)։ Չ–ի անունով է կոչվում Լուսնի չերևացող կողմի խառնա– րաններից մեկը;

ՁԲԵՐՈհԹՅՈհՆ, տես Ստերջություն։ 9ԵԲԱՆ Թամարա Աավելևնա (ծն․ 1914), մոլդավ․ սովետական երգչուհի (սոպրա– նո)։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1960)։ ՍՄԿԿ անդամ 1953-ից։ 1946-ին ավարտել է Քիշնևի կոնսերվատորիան։ Եղել է Մոլդավ․ ռադիոյի մենակատարուհի (1944–51), հանդես եկել մոլդավ․ ժող․ գործիքների «Ֆլուերաշ» նվագախմբի հետ։ 1973-ից երգեցողություն է դասավանդում Քիշնևի Արվեստի ինստ–ում (1976-ից4 դոցենտ)։ Մոլդավ․ ՍՍՀ Երաժշտա–երգչախմբային ընկերության պատվավոր նախագահ (1973-ից)։ Չ․ մոլդավ․ ժող․, ինչպես և մոլ– դավ․ կոմպոզիտորների երգերի նշանա– վոր կատարող է։ ՍՍՀՄ III–V գումարում– ների Գերագույն, սովետի դեպուտատ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1950)։ 9ԵԲ1*ՇԷՎ, Չ և բ ի շ ո վ, Պաֆնուտի Լվո– վիչ (1821 – 1884), ռուս մաթեմատիկոս և մեխանիկ, Պետերբուրգի ԳԱ ակադեմի– կոս (1856)։ Ավարտել է Մոսկվայի համալ– սարանը (1841)։ 1847-ից դասավանդել է Պետերբուրգի համալսարանում (1850– 1882-ին՝ պրոֆեսոր)։ Երկար տարիներ եղել է ռազմագիտական կոմիտեի հրե– տանային բաժանմունքի և ժող․ լուս․ մինիստրության գիտական կոմիտեի ան– դամ։ Չ․ պետերբուրգյան մաթ․ դպրոցի հիմնադիրն է․ այդ դպրոցի ականավոր ներկայացուցիչներից են Ե․ Ի․ Զուոտար– յովը, Ա․ Մ․ Լյապունովը, Ա․ Ա․ Մարկովը, Վ․ Ա․ Ստեկւովը։ Չ–ի հետազոտություննե– րը վերաբերում են մաթ․ անալիզին, հա– վանականությունների տեսությանը, թվե– րի տեսությանը, մեխանիզմների տեսու– թյանը և մաթեմատիկայի ու հարակից գիտությունների այլ բնագավառների։ Մաթ․ անալիզի բնագավառում Չ․ հետա– զոտել է իռացիոնալ արտահայտություն– ների ինտեգրելիության հարցերը, մասնա– վորաբար ստացել է դիֆերենցիալ երկան– դամի ինտեգրելիության պայմաննե– րը։ Կառուցել է օրթոգոնալ բազմանդամ– ների ընդհանուր տեսություն, ստացել մոտավոր ինտեգրման բանաձևեր։ Չ․, այսպես կոչված, ֆունկցիաների կոնստ– րուկտիվ տեսության հիմնադիրն է․ կա– ռուցել է հանրահաշվական և եռանկյու– նաչափական բազմանդամներով և ռա– ցիոնալ ֆունկցիաներով հավասարաչափ լավագույն և քառակուսային մոտարկում– ների տեսությունը։ Հավանականություն– ների տեսության մեջ Չ–ի հիմնական վաս– տակը պատահական մեծությունների հա– մակարգված ուսումնասիրումն է, սահմա– նային թեորեմների ապացուցումը նոր եղանակով, մեծ թվերի օրենքի առավել ընդհանուր տեսքով ապացուցումը ևն։ Թվերի տեսության մեջ Չ․ էապես զար– գացրել է պարզ թվերի բաշխման հարցի հետազոտումը։ Մեքենաների և մեխա– նիզմների տեսության մեջ Չ–ի աշխա– տանքները վերաբերում են հոդակապա– յին մեխանիզմների սինթեզին։ Չ–ի աշխատանքները դեռևս նրա կեն– դանության օրոք ճանաչում են ստացել Ռուսաստանում և արտասահմանում։ Նա ընտրվել է Բեռլինի ԳԱ (1871), Փարիզի ԳԱ (1874), Լոնդոնի թագավորական ըն– կերության (1877) և արտասահմանյան ուրիշ ակադեմիաների ու գիտական ըն– կերությունների անդամ կամ պատվավոր անգամ։ Երկ․ Полн․ собр․ соч․, т․ 1–5, М․–Л․, 1944–51 (лит․)․ ^․Ляпунов А․ М-, Пафнутий Льво– вич Чебышев, в кн․։ Чебышев П․ Л-г Избр․ математические труды, М․– Л․, 1946․ Վ․ Սաղաթեւյան

ՉԵԲՈՏԱՐՅԱՆ Գայանե Մովսեսի (ծն․ 8․11․1918, Դոնի Ռոստով), հայ սովետա– կան կոմպոզիտոր, դաշնակահարուհի, երաժշտագետ, մանկավարժ։ ՀՍՍՀ ար– վեստի․ վաստ․ գործիչ (1965)։ ՍՄԿԿ ան– դամ 1960-ից։ 1943-ին ավարտել է Լենին– գրադի կոնսերվատորիայի Ք․ Ս․ Քուշ– նարյանի ստեղծագործական և Մ․ Ցա․ Իոսլֆինի դաշնամուրի դասարանները։ 1947-ից դասավանդում է Երևանի կոնսեր– վատորիայում (1977-ից՝ պրոֆեսոր)։ Մշա– կել է <Պոլիֆոնիան հայ երաժշտության մեջ» դասընթացը։ Չ–ի ստեղծագործու– թյուններն աչքի են ընկնում մտահղաց– ման պարզությամբ, կոմպոզիցիայի հըս– տակությամբ․ դրանցում քնարականու– թյունն ու մեղեդիական արտահայտչակա– նությունը զուգակցվում են խիստ և լակո– նիկ մտածողության հետ։ Գրել է «Հայաս– տան» պոեմ–կանտատը սիմֆոնիկ նվա– գախմբի և երգչախմբի համար (1947), «Տոնակատարություն» սիմֆոնիկ պատկե– րը (1950), դաշնամուրի կոնցերտ (1980), դաշնամուրային տրիո (1948), դաշնամու– րի համար՝ Վարիացիաներ ժող․ թեմայով (1939), սոնատ (1943), Պրելյուդներ (1948), կոնցերտային էտյուդներ (1963), «Պոլիֆո– նիկ ալբոմ պատանեկության համար» (1972), պրելյուդների և ֆուգաների շարք՝ հայկ․ ժող․ երաժշտության լադերում, խըմ– բերգեր, ստեղծագործություններ ձայնի և դաշնամուրի համար, կատարել ժող․ երգերի մշակումներ։ Երկ․ Полифония в творчестве Арама Ха– чатуряна, Е․, 1969․ Գրկ․ Г и л и н а Е․, Гаянэ Чеботарян, Е․, 1979․ Կ․ ԽուդաբաշյաԱ

ՁԵԲՈՏԱՐՅՈՎ Նիկոլայ Գրիգորևիչ (1894–1947), սովետական մաթեմատի– կոս, ՍՍՀՄ ԳԱ թղթ․ անդամ (1929)։ 1916-ին ավարտել է Կիևի համալսարանը։