Կազանի համալսարանի պրոֆեսոր (1928-ից)։ Հիմնական ուսոււ14ւասիրու– թյունները վերաբերում են ժամանակակից հանրահաշվին։ 1924-ին Չ․ լուծել է Ֆրո– բենիուսի պրոբլեմը՝ դրանով իսկ աալով թվաբանական պրոգրեսիաներում պարզ թվերի բաշխման մասին Դիրիխլեի թեո– րեմի ամենախոր ընդհանրացումը։ Ստացել է (1930) ռեզոլվենտների տեսության առա– ջին ընդհանուր թեորեմը։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1948)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Երկ․ Собр․ соч․, т․ 1–3, М․–Л․, 1949–50․
ՁԵԲՈՔՍԱՐԻ (չուվաշերեն՝ Շուպաշքար), Չուվաշական ԻՍՍՀ մայրաքաղաքը (1925-ից)։ Գտնվում է Վոլգայի աշ ափին։ Գետային նավահանգիստ է, ավտոճա– նապարհների հանգույց։ Կա երկաթուղա– յին կայարան, օդանավակայան։ 323 հզ․ բն․ (1980)։ Հայտնի է 1469-ից, 1555-ից Մոսկովյան պետության ամրոցն էր։ Քա– ղաք է 1781-ից։ 1611 –12-ին բնակիչնե– րը մասնակցել են Մինինի և Պոժարս– կու ղեկավարած ժողովրդական աշխար– հազորին։ 1920–25-ը Չուվաշական Ինք– նավար Մարզի վարչական կենտրոնն էր։ Չ․ արդ․ և մշակութային խոշոր կենտրոն է։ Առաջատար ճյուղերն են մեքենաշինու– թյունը, թեթև, սննդի և փայտամշակման արդյունաբերությունը։ Կա շինանյութե– րի արտադրություն, 2 ԶԷԿ։ Վոլգայի վրա է Չեբոքսարիի ՀԷԿ–ը։ Չ–ում է Չուվաշա– կան համալսարանը, ունի մանկավարժա– կան և գյուղատնտ․ ինստ–ներ, Մոսկվայի կոոպերատիվ ինստ–ի ֆակուլտետ, տեխ– նիկումներ, ուսումնարաններ, ԳՀԻ–ներ, թանգարաններ, 5 թատրոն։ 9ԵձՈ£ ԳՈՏԻ (միջազգային իրավուն– քում), աշխարհագրական որոշակի շըր– ջան, որը չեզոքացման ռեժիմի հիման վրա չի կարող լինել պատերազմի թատերա– բեմ կամ ռազմ, ամրությունների, զինված ուժերի տեղաբաշխման վայր։ Լինում է ժամանակավոր և մշտական։ ժամանակա– վոր Չ․ գ․ են հռչակվում սահմանակից գո– տիները՝ այլ պետությունների միջև պա– տերազմական գործողությունների դեպ– քում անվտանգությունն ապահովելու նը– պատակով։ Այդպիսի Չ․ գ․ էր, օրինակ, Լոռու <Չեզոք գոտին*։ Չ․ գ–ներ են հըռ– չակվել Բելգիայի, Բրազիլիայի, Նիդեր– լանդների, ճապոնիայի օրենսդրություն– ներով։ Մշտական Չ․ գ․ են ճանաչվել Մագելանի նեղուցը, Պանամայի ջրանցքը, Սուեզի ջրանցքը, Շպիցբերգենի արշի– պելագը, Անտարկտիկան, երկնային մար– մինները ևն։ 9Ե£Ո£Ա5ՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐ քիմիա– յ ու մ, լուծույթում թթվի կամ հիմքի պա– րունակությունը որոշելու քանակական անաչքւզի եղանակներ։ Չ․ ե․ վերլուծա– կան քիմիայի տիարա չափական վեր– չուծության կարևոր եղանակներից են։ Հիմնված են չեզոքացման ռեակցիաների վրա։ Լուծույթում թթվի պարունակությու– նը որոշելու համար այն տիարում են հիմ– քի (օրինակ, NaOH, КОН) հայտնի կոն– ցենտրացիայի լուծույթով, հիմքի պարու– նակությունը որոշելու համար՝ թթվի (օրի– նակ, НС1, H2S04) լուծույթով։ Սովորա– բար օգտագործում են թթվի և հիմքի ջրա– յին լուծույթները, հազվադեպ՝ նրանց լու– ծույթները օրգ․ լուծիչներում։ Տիտրման վերջնակետը որոշում են ինդիկատորնե– րի, պղտոր ու գունավոր լուծույթները տիտրելիս՝ վերչուծության էւեկտրա– քիմիական եղանակների միջոցով։ Չ․ ե․ կի– րառում են քիմ․ արդյունաբերության մեջ, այլ արտադրություններում՝ քիմ․ վերա– հսկողության համար և հետազոտական աշխատանքներում։
ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՌԵԱԿՑԻԱ, չեզոքա– ց ու մ, թթվի հատկություններ ունեցող նյութերի և հիմքի հատկություններ ունե– ցող նյութերի միջև ընթացող քիմիական ռեակցիա, որի հետևանքով այդ նյութերը կորցնում են թթուներին ու հիմքերին բնորոշ հատկությունները։ Առավել բնո– րոշ է ուժեղ թթուների և ուժեղ հիմքերի ջրային լուծույթներում հիդրոնիում և հի– դրօքսիդ իոնների միջև ընթացող ռեակ– ցիան, որի հետևանքով առաջանում են ջրի մոլեկուլներ՝ Нз0+-|–0Н~=2Н20։ Համարժեք քանակներով ուժեղ թթվի և ուժեղ հիմքի Չ․ ռ–ի հետևանքով լուծույ– թում այդ իոնների կոնցենտրացիաները դառնում են մաքուր ջրում նրանց հավա– սարակշռային կոնցենտրացիաներին հա– վասար (20°Շ–ում մոտ 10~7 գիոն/ւ, рН^։7)։ Թույլ թթուների և ուժեղ հիմքերի (նաև ուժեղ թթուների և թույլ հիմքերի) միջև ընթացող Չ․ ռ․ զգալիորեն դարձելի է՝ տեղի չի ունենում հիմքի (թթվի) լրիվ չեզոքացում, լուծույթի ջրածնական ցու– ցիչը (pH) մոտենում է, բայց չի հավասար– վում 7-ի։ Ոչ ջրային պրոտոլիտային (պրո– տոններ՝ Н+ ընդունելու կամ տալու ըն– դունակ լուծիչներ) լուծույթներում թթվի և հիմքի չեզոքացումն ավարտվում է, երբ սոլվատացված ջրածին իոնների կոն– ցենտրացիան հավասարվում է մաքուր լու– ծիչում այդ իոնների կոնցենտրացիային։ Չ․ ռ․ ոչ պրոտոլիտային լուծույթներում հանգեցնում է կատիոնների կամ անիոն– ների մաքուր լուծիչին բնորոշ կոնցենտրա– ցիային։ Չ․ ռ–ները կիրառվում են քիմ․ արդյունաբերության մեջ և քիմ․ աշխա– տանոցներում, նաև արտադրական և կեն– ցաղային թափոնները վերամշակելիս։ Չ․ ռ–ները ընկած են քիմ․ վերլուծության չեզոքացման եղանակների հիմքում։ вт․ Կւյաչկո ՁԵձՈՔԱՑՈՒՄ, միջազգային համաձայնա– գրերով սահմանված հատուկ ռեժիմ, որով բացառվում է այս կամ այն պետության տերիտորիայի որոշակի հատվածի օգ– տագործումը ռազմ, նպատակներով։ Չե– զոքացված տերիտորիայում արգելվում է տեղադրել օտարերկրյա ռազմ, բազա– ներ, պահել զինված ուժեր կամ ստեղծել ամրություններ։ Ի տարբերություն մշտա– կան չեզոքության, Չ–ման դեպքում ռազմ, բախումներին մասնակցելու, խմբավորում– ներին հարելու պետության իրավունքն ամբողջովին չի բացառվում։ Հաճախ զու– գորդվում է տերիտորիայի ապառազմա– կանացմամբ։ Չ․ և ապառազմականացու– մը կիրառվել են նաև պատմական Հայաս– տանում։ Այսպես, Մարաստանի հետ կըն– քած պայմանագրով Երվանդ Ա թագա– վորը պարտավորվել է վերացնել իր ամ– րոցները։ 9Ե£Ո£ՈՒ£ՅՈհՆ, միջազգային իրավուն– քում պատերազմող կողմերին ռազմ, օգ– նություն ցույց չտալու, ռազմ, խմբավո– րումներին, ուրիշ պետությունների միջև մղվող պատերազմներին չմասնակցելու արտաքին–քաղաքական կուրս։ Չ–յան պատմական ձևերն են՝ լրիվ, ոչ լրիվ, բա– ցարձակ, բարյացակամ, զինված և զի– նաթափված, ակտիվ և պասսիվ, կամա– վոր և պայմանագրային, ժամանակավոր և մշտական։ Չ․ մշտական է, եթե պետու– թյունը պարտավորվում է խաղաղասիրա– կան քաղաքականություն վարել ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղ ժամա– նակ։ Առաջին անգամ մշտական չեզոք պետություն է հռչակվել Շվեյցարիան՝ Վիեննայի կոնգրեսում (1815)։ Ներկա– յումս մշտական չեզոք պետություններ են Շվեյցարիան և Ավստրիան, Չ․ է պահպա– նում Ֆինլանդիան։ Նախկինում չեզոք պետություններ Բելգիան, Նիդերլանդնե– րըն ու Լյուքսեմբուրգը այժմ հարում են ագրեսիվ–քաղաքական խմբավորումների։ Մշտական Չ․ հաստատվում է միջազգա– յին պայմանագրի ուժով, միակողմանիո– րեն փոխվել կամ վերացվել չի կարող։ Մշտական Չ․ պահպանող երկիրը, ՄԱԿ–ի կանոնադրության համաձայն (հոդված 51), ունի անհատական և կոլեկտիվ պաշտ– պանության իրավունք։ Ստրկատիրական և ֆեոդ, հասարակարգերում, ուր զավթո– ղական պատերազմները պետությունների արտաքին քաղաքականության հիմնա– կան կուրսն էին, Չ–յան պահպանումը փաստորեն բացառվում էր։ Աշխարհա– գրական դիրքի պատճառով Հայաստանը գտնվում էր պատերազմների թատերա– բեմում և, անկախ Չ․ պահպանելու նրա ձգտումներից, ագրեսիայի կամ պալա– տական հեղաշրջումների ու դավադրու– թյունների հետևանքով ակամա պատե– րազմական գործողությունների մասնա– կից էր դառնում։ Լավագույն դեպքում Չ․ պահպանած Հայաստանը պարտավոր– վում էր իր երկրի տերիտորիայով թույլ տալ պատերազմող կողմի զորքերի անար– գել անցումը։ Քսենոփոնի վկայությամբ, Տիրիբազը համաձայնել էր թույլ ւոաւ հույ– ների նահանջը Հայաստանի տերիտո– րիայով այն պայմանով, որ նրանք պար– տավորվեին վնաս չհասցնել բնակչությա– նը։ Սակայն Հայաստանը, անկախ խոչըն– դոտներից, Չ․ դիտել է որպես արտաքին քաղաքականության հետևողական կուրս, օգտվել դրա բոլոր ձևերից, ընդհուպ մինչև մշտական Չ․։ Այսպես, Տիգրան Բ նպա– տակ ունենալով ստեղծել դեպի Միջեր– կըրական ծովն անցնելու լայն գոտի և ամ– րապնդել դիրքերը Ասորիքում, Կիլիկիա– յում և Պաղեստինում, որպեսզի չբախվի Հռոմի հետ, ձևական Չ․ է պահպանել Պոն– տոսի և Հռոմի միջև վերսկսվող պատե– րազմի ժամանակ, իսկ հետո, առանց Հռո– մի հետ բախվելու, իր տերությանն է միաց– րել վերջին սելևկյանների տերիտորիա– ները։ ժամանակավոր Չ․ պահպանելու հարցը հայերը լուծել են սեփական նա– խաձեռնությամբ, երկրի շահերից ելնելով։ Որպես իրավահարաբերության ինքնու– րույն սուբյեկտ նրանք խաղաղ ժամա– նակ Չ․ պահպանելու որևէ պարտավորու– թյուն չեն ստանձնել։ Հռանդեայի հաշտու– թյան պայմանագրով (տես Հոանդեայի պայմանագիր 64) հայերը մնում էին