Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/697

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լեռներ նւ Կրկոնոշե լեռնաշղթաները 800– 1200 ւ/ բարձրություններով (առավելա– գույնը՝ 1602 t/, Սնեժկա լեռը Կրկոնոշե լեռնաշղթա) ում)։ Չեխ․ զանգվածի հվ– արլ–ոււք Չեխա–Մորավական բարձրավան– դակն Է, ուր տարածված են ռելիեֆի կարաոային ձևերը։ Չ–ի արլ․ մասում Կար– պատյան լեռների համակարգն Է՝ Տաա– րաներ (Գեռլախովսկի Շաիա լեռ, 2655 t/f Դեմենովյան քարայրը Չ–ի և Կարպատների ամենաբարձր կե– տը), Մեծ ն Փոքր Ֆատրա, Ցածր Տատրա– ներ, Մլովակյան Հանքային լեռներ և այլ լեռնաշղթաներով։ Լեռները խիստ մաս– նատված են խոր ձորերով, Մլովակյան Կրասի լեռներում զարգացած են կարս– տային երևույթները, Կարպատների հվ․ մասում՝ հրաբխային զանգվածները։ Հվ–ից Չ–ի տարածքն է մտնում Միջինդանուբյան հարթավայրի մի մասը։ Չ–ի արմ․ մասը (Չեխ․ զանգվածը) հան– դիսանում է Կենտրոնական Եվրոպայի հին հիմքի վարիսկյան ծալքավորության միջուկը, արլ․ մասը (Կարպատների արմ․ ճյուղերը) պատկանում է Ալպյան գեոսին– կլինալային մարգին։ Չեխ․ զանգվածի հիմքը կազմված է մինչքեմբրիի գնեյսնե– րից, գրանուլիտներից, միգմատիտներից, բյուրեղային թերթաքարերից և պալեո– զոյի թերթաքարերից, քվարցիտներից ու ավազաքարերից, նստվածքային ծածկո– ցը՝ կավճի և կայնոզոյան հասակի ապա– րատեսակներից։ Կարպատների հիմքը կազմում են մինչքեմբրիի և պալեոզոյի մետամորֆային ապարները։ Օգտակար հանածոներից կան քարածուխ, գորշ ածուխ, նավթ, գազ, երկաթ, մանգան, կապար, ցինկ, պղինձ, անագ, վոլֆրամ, ծարիր, սնդիկ, ֆլյուորիտ, գրագիտ, բա– րիտ, պիրիտ, կաոլին, մագնեզիտ, շինա– նյութեր ևն։ Կլիման բարեխառն Է, բայց արմ–ից արլ․ և ներքին գոգավորություններում ցամաքայնությունն աճում Է։ Հարթավայ– րերում հունվարի միջին ջերմաստիճանը – 1°Օից մինչև –4°C Է, Չեխական զանգ– վածի լեռներում՝ մինչև –7°C, Կարպատ– ներում՝ մինչև – I0°C, հուլիսինը՝ համա– պատասխանաբար՝ 19–21°C, 8°C և 4°C։ Տարեկան տեղումները հարթավայրերում 450–700 tltl են, լեռներում՝ 1600–2100 t/ /։ Զնածածկույթի տևողությունը հարթավայ– րերում 1,5–2 ամիս Է, լեռներում՝ 2,5–3 ամիս, Կարպատների կատարային մա– սում՝ մինչև 6 ամիս։ Ներքին ջրերը։ Գետային ցանցը խիտ Է, գետերը՝ կարճ։ Մեծ գետերն են Դանու– բը (միշին հոսանքի մի մասը) Վահ, Մո– րավա ն Տիսա վտակներով (Սև ծովի ավա– զան), Օդրան և Լաբան (վերին հոսանքնե– րի շրջանում, Բալթիկ ծովի ավազան)։ Գետերն ունեն ձնաանձրևային սնում, վարարում են գարնանը։ Մառցակալում են 1–2 ամիս։ Դանուբ, Լաբա, Վլտավա (ստորին հոսանքում) գետերը նավարկելի են։ Լճերը Փոքր են, ունեն գերազանցա– պես լեռնասառցադաշտային և տեկտո– նական ծագում։ Կան բազմաթիվ լճակներ (50 հզ․ հա ընդհանուր տարածությամբ), որոնք օգտագործվում են ձկնաբուծու– թյան և ջրամատակարարման համար։ Հողերը։ Գերակշռում են գորշ և լեռնա– անտառային գորշ հողերը։ Լեռներում՝ անտառային գոտու վերին մասում, տա– րածված են լեռնապոդզոլային և լեռնա– մարգագետնային հողերը, անտառից զուրկ վայրերում՝ ճմային գորշ, ճմակար– բոնատային հողերը։ Միջին Չեխիայի և Հվ․ Մորավիայի հարթավայրերում զար– գացած են սևահողանման հողերը, գե– տահովիտներում՝ ալյուվիալ հողերը։ Բուսականությունը։ Մինչև 300 й բարձ– րությունները տիրապետում են հերկված տաՓաստանները՝ կաղնու ն սոճու ոչ մեծ պուրակներով։ Անտառատափաստա– նը պահպանվել է միայն մշակության հա– մար ոչ պիտանի հողատարածություննե– րում և արգելավայրերում, մինչև 600– 1200 է/ բարձրությունները տարածված են կաղնու, հաճարենու, բրգաձև սոճու, ավե– լի բարձր (մինչև 1500 t/)՝ ասեղնատերև (48%–ը՝ եղևնի) անտառները։ Անտառնե– րը լավ են պահպանվել Կարպատներում և Չեխական զանգվածում։ 1500–1700 մ բարձրություններում տարածված են կո– րաբուն անտառները, ավելի բարձր՝ թը– փուտները, ենթալպյան և ալպյան մար– գագետինները։ Կենդանական աշխարհը։ Կաթնասուն– ներից կան գորշ արջ, գայլ, լուսան, աղ– վես, կզաքիս, կնգում, եղջերու, կինճ, այծյամ, սկյուռ, ոզնի, թռչուններից՝ խլա– հավ, կաքավ, արագիլ, արծիվ ևն։ Գետերն ու լճակները հարուստ են ձկներով։ Չ–ում 170 հզ․ հա տարածություն վերց– ված է պահպանության տակ։ Նշանավոր են Տատրայի ժողովրդական պարկը, Կրկոնոշեի և Պենինների ազգային պար– կերը։ Կան արգելանոցներ և բազմաթիվ բնական հուշարձաններ։ 2000-ից ավելի քարանձավներից 21-ը սարքավորված է տուրիզմի համար։ Հատկապես դիտար– ժան են Մացոխա (Մորավական կրաս), Ագտելեկյան (Դոմիցա), Դեմենովյան քարանձավները։ IV․ Բնակչությունը Հիմնական բնակիչները չեխերն (61,3 %) ու սչովակներն (30,5%) են։ Բնակվում են նաե հունգարներ (3,8%), գերմանացի– ներ, լեհեր, ուկրաինացիներ, ռուսներ և այլք* Հավատացյալների 2/3-ը կաթոլիկ– ներ են։ Կան նաև այլ եկեղեցիներ ու կրոն– ներ, բողոքական, ունիատական և ուղղա– փառ համայնքներ։ Պաշտոնական լեզու– ները չեխերենն ու աովակերենն են, տո– մարը՝ գրիգորյանը։ 1976-ին բնակչու– թյան 62% –ը բանվորներ Էին, մոտ 29%-ը՝ ծառայողներ, 9%–ը՝ կոոպերատիվի ան– դամներ (գյուղացիներ և արհեստավոր– ներ), 0,3%–ը՝ մենատնտեսներ և ազատ զբաղմունքի տեր մարդիկ։ ժող․ տնտե– սության մեջ զբաղվածների 80,6%-ը ընդ– գրկված է նյութական արտադրության, 19,4%-ը՝ ոչ արտադրական ոլորտում։ Բնակչության միջին խտությունը 1 կմ2-ւ վրա 120 մարդ Է, ՉՍՀ–ում՝ 130, ՍՍՀ–ում՝ 102 մարդ։ Խոշոր քաղաքներն են Պրա– գան, Բրատիսլավան, Բռնոն, Օստրավան, Կոշիցեն, Պլզենը, Օլոմոուցը։ У․ Պատմական ակնարկ Չ–ի տարածքը բնակեցվել է դեռևս հին քարի դարում։ Մ․ թ․ ա․ մոտ IV դ․ Չ–ի տա– րածքում բնակություն են հաստատել կեչ– աերը, մ․ թ․ սկզբին ներխուժել են գերմ․ ցեղերը։ I հազարամյակի կեսին այստեղ բնակություն են հաստատել սլավ, ցեղերը։ YII դ․ Չ–ի տարածքը մտել է Սամո պետու– թյան, IX դ․–X դ․ սկզբին Մեծ Մորավա– կան տերության կազմի մեջ։ X դ․ սկզբին Մեծ Մորավական տերության արլ․ մասը, որ համապատասխանում է ներկայիս Սչո– վակիայի տարածքին, նվաճել են հունգ․ քոչվոր ցեղերը և XI դ․ 1-ին կեսին միաց– րել հունգ․ պետությանը։ Դրանով ընդհատ– վել է չեխամորավական և սլովակ ցեղերի՝ մեկ միասնական ժողովրդի կազմավոր– ման ընթացքը։ Չեխիայի տարածքում ցե– ղային իշխանությունների միավորումն (X դ․) ավարտվել է հին Չեխ․ պետության կազմավորումով՝ Պրժեմիսլովիչների իշ– խանական տոհմի գլխավորությամբ։ 1029-ին Չեխ․ պետության մեջ է մտել Մորավիան։ Չ–ի տարածքում սկսել (են կազմավորվել երկու ժողովուրդներ՝ չեԼ խերը (ներառյալ մորավացիները) և սլո– վակները։ X–XII դդ․ Չեխիայում և Մլո– վակիայում շարունակել են զարգանալ ֆեոդ, հարաբերությունները, ձևավորվել են ֆեոդ, հողատիրության բնորոշ բոլոր, գծերը, գյուղացիության մեծ մասը դար– ձել է կախյալ։ XIII դ․ 40-ական թթ․ Հվ–Արմ․ և Հվ–Արլ․ Ալովակիան և Մորավիան են– թարկվել են մոնղոլ–թաթարների հարձա– կումներին։ Չեխ․ թագավորությունը Կարլ IV–ի (որպես չեխ․ թագավոր՝ Կարլ I, 1346–78, Լյուքսեմբուրգների դինաաոիա– յից) օրոք վերածվել է հզոր ֆեոդ, դասա– յին միապետության։ Սլույակիայում կենտ– րոնական ուժեղ իշխանություն հաստատ– վել է XIV դ․՝ Անժուական դինաստիայի տիրապետության օրոք։ Չեխ․ գյուղացիու– թյան ֆեոդ, շահագործման ուժեղացումը աշխարհիկ և հոգևոր ֆեոդալների կող– մից, գերմ․ աճող ճնշումը, կաթոլիկ եկե– ղեցու կաշառակերությունը XIV դ․ վեր– ջին – XV դ․ սկզբին առաջ են բերել ժող զանգվածների դժգոհությունը, որը վերած– վել է սոցիալ–հեղափոխական, ազգային– ազատագրական և հակակաթոլիկական հուսյան շարժման (տես Հուսյան հեղա– փոխական շարժում), որը լուրջ ազդեցու– թյուն է ունեցել Սլովակիայում ազատա– գրական պայքարի զարգացման վրա։ 1526-ին չեխ․, իսկ 1547-ին սլովակ, հողերի (XVII դարից ամբողջ Ալովակիան) մի մասը անցել է Հաբսբուրգների տիրապե– տության տակ։ Չեխիան կորցրել է քաղ․ ինքնուրույնությունը, Չեխիայում և Սլո– վակիայում ծայր են առել ֆեոդալ–կաթո–