Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/698

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


լիկական ռեակցիան, կրոն, հետապըն– դումները, ուժեղացել է գյուղացիների շա– հագործումը։ XYII–XYIII դդ․ տեղի են ունեցել բազմաթիվ հակաֆեոդ․ գյուղա– ցիական ապստամբություններ (1672, 1680, 1697, 1775 ևն)։ XYIII դ․ վերջին Չե– խիայում և Սլովակիայում կապիտալիս– տական հարաբերությունների զարգացու– մը նպաստել է ազգային–ազատագրական պայքարի վերելքին, չեխ և սլովակ ազ– գերի ձևավորմանը, ազգ․ վերածննդին։ Հաբսբուրգների ֆեոդալաճորտատիրա– կան հարստահարմանը լուրջ հարված հասցրեց 1848–49-ի հեղափոխությունը, որի բարձրակետը եղավ Չեխիայում Պրա– գայի ապստամբությունը, Սլովակիայում՝ գյուղացիների զանգվածային ելույթները։ XIX դ․ 60-ական թթ․ վերշին չեխ․ հողե– րում ավարտվեց արդ․ հեղաշրշումը։ XIX դ․ 2-րդ կեսին կազմավորվեցին կապիտա– լիստական հասարակարգի հիմնական դասակարգերը՝ ազգ․ բուրժուազիան և պրոլետարիատը։ Մոտ 1860-ին հիմնադըր– վեց Չեխ․ բուրժ․ ազգ․ կուսակցությունը, աշխուժացավ նաև սլովակ, ազգ․ շարժումը։ 1867-ին Հաբսբուրգների կայսրությունը վերածվեց դուալիստական Ավստրո–Հուն– գարական պետության, որի կազմի մեշ մտան նաև Չեխիան և Սլովակիան։ 1878-ին հիմնադրվեց Չեխա–սլավոնական ս–դ․ բանվորական կուսակցությունը, 1890-ական թթ․ ստեղծվեցին արհմիութե– նական կազմակերպություններ, XIX դ․ վերշին՝ Չեխիայի մի շարք չեխ․ քաղ․ կու– սակցություններ, որոնք արտահայտում էին ազգ․ բուրժուազիայի տարբեր խմբե– րի շահերը։ 1916-ին չեխ․ քաղ․ կուսակցու– թյունների մեծ մասը միավորվեց Չեխ․ միության և Ազգ․ կոմիտեի մեշ։ 1917-ի Փետրվարյան բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունը և Հոկտեմբերյան սո– ցիալիստական մեծ հեղափոխությունը Ռուսաստանում հզոր լիցք հաղորդեցին չեխ և Սլովակ ժողովուրդների ազգային– ազատագրական պայքարին (որին ակ– տիվորեն մասնակցում էր բանվոր դասա– կարգը), որն ավարտվեց 1918-ին չեխերի և սլովակների միասնական պետության ստեղծումով։ Սկսված ազգային–ազատա– գրական և հեղափոխական շարժման վե– րելքի ու Ավստրո–Հունգարիայի անկման պայմաններում 1918-ի նոյեմբ․ 14-ին ժա– մանակավոր ազգ․ ժողովը Չ․ հռչակեց հանրապետություն, պրեզիդենտ ընտըր– վեց Թ․ Մասարիկը։ Չ–ի սահմանները որոշ– վեցին Վերսալի (1919), Սեն–ժերմենի (1919) և Տրիանոնի (1920) պայմանագրե– րով, որ կնքվեցին հաղթող պետություննե– րի և Գերմանիայի, Ավստրիայի ու Հուն– գարիայի միջև։ 1920-ի փետրվարին ժա– մանակավոր ազգ․ ժողովը ընդունեց սահ– մանադրություն, որն իրավաբանորեն ամ– րապնդեց Չ–ի բուրժուա–դեմոկրատական հանրապետության կարգը։ 1919-ի ապրիլին չեխոսլովակ․ զորքերը մասնակցեցին Հունգարիայի սովետական հանրապետության դեմ Անտանտի կազ– մակերպած զինված ինտերվենցիային։ Հունգ․ կարմիր բանակը կանգնեցրեց ին– տերվենտներին և անցնելով հակահար– ձակման մտավ Արլ․ Ալովակիայի տարած– քը, ուր 1919-ի հունիսի 16-ին հռչակվեց սովետական իշխանություն (տես Ս%ովա– կիայի սովետական հանրապետություն /9/9)։ Սակայն Սլովակիայի սովետական հանրապետությունն ընկավ։ Ալովակիայի տարածքը գրավեցին չեխոսլովակ․ բուրժ․ կառավարության զորքերը։ Չ–ի աշխատավորների հեղափոխական պայքարը (ղեկավարում էին Կ․ Գոտվաի դը, Ս․ Զապոտոցկին, Բ․ Շմերալը) գլխա– վորեց 1921-ին հիմնադրված Չեխոսչովա– կիայի կոմունիստական կուսակցությու– նը (ՉԿԿ)։ 1920–21-ին Ֆրանսիայի հովա– նավորությամբ ստեղծվեց Չ–ի, Ռումինիա– յի և Հարավսլավիայի ռազմաքաղ․ դա– շինքը՝ Փոքր Անտանտը։ 1930-ական թթ․ համաշխարհային ճգնաժամն ընդգրկեց նաև Չ․։ Գերմանիայում ֆաշիստների իշ– խանության գլուխ անցնելով աշխուժա– ցավ Չ–ում ֆաշիստական կազմակերպու– թյունների գործունեությունը։ 1930-ական թթ․ կեսին աշխուժացավ հիտլերյան Գեր– մանիայի կողմից Չ–ի անկախությանը սպառնացող վտանգը։ ժող․ զանգվածների ճնշման տակ Չ–ի կառավարությունը 1934-ին դիվանագիտական հարաբերու– թյուններ հաստատեց ՍՍՀՄ–ի հետ, իսկ 1935-ի մայիսի 16-ին Փոխօգնության պայ– մանագիր կնքեց։ Սակայն Չ–ի կառավարող շրջանները երկրի արտաքին քաղաքակա– նության հիմքը նախկինի պես համարում էին դաշինքը արմ․ տերությունների՝ Անգ– լիայի և Ֆրանսիայի հետ։ 1938-ի աշնա– նը պրեզիդենտ Բենեշը մերժեց ՍՍՀՄ–ի օգնության առաշարկը նախապատրաստ– վող ագրեսիայի դեմ և ընդունեց Մյուն– խենի համաձայնագրի պայմանները, որով Չ–ի տարածքը անդամահատվում էր (տես Մյունխենի համաձայնագիր 1938)։ Չե– խիայի և Մորավիայի սահմանամերձ շըր– շանները (այսպես կոչված Մուդետյան մարզը) օկուպացրեց հիտլերյան Գերմա– նիան, Լեհաստանը զավթեց Տեշինյան Աիլեզիան, իսկ Հունգարիան՝ Ալովակիա– յի և Անդրկարպատյան Ուկրաինայի հվ․ շրջանները։ 1938-ի հոկտ․ 21-ին Չ–ի կա– ռավարությունն արգելեց ՉԿԿ գործունեու– թյունը, իսկ դեկտ․ 27-ին հայտարարեց կոմկուսի արձակման մասին։ 1939-ին Բեռլինի համաձայնությամբ ստեղծվեցին «Անկախ սլովակյան պետություն» և «Բո– հեմիայի ու Մորավիայի պրոտեկտորատ»։ Հաստատվեց դաժան օկուպացիոն կարգ։ Չ–ի ժողովուրդը, ընդհատակում գտնվող կոմկուսի գլխավորությամբ, հերոսական պայքար մղեց ֆաշիստական զավթիչների դեմ։ 1941-ին ՍՍՀՄ–ի տարածքում Լ․ Մվո– բոդայի գլխավորությամբ կազմավորվե– ցին չեխոսլով․ զորամասեր։ 1944-ի սլովակ ․ ազգ․ ապստամբությունը (տես Մչովակ– յան ապստամբություն 1944) հանդիսա– ցավ երկրում ազգ․ դեմոկրատական հեղա– փոխության սկիզբ։ Չեխերի և սլովակնե– րի Ազգային ճակատի առաշին կառավա– րության ծրագիրը (տես Կոշիցեի ծրագիր), որ մշակել էր կոմկուսը, ձևակերպեց ազ– գային–ազատագրական պայքարն ավար– տելու հիմնական խնդիրները և ժողո– վըրդա–դեմոկրատական պետության ստեղծման սկզբունքները։ Ջախջախելով հիտլերյան զորքերը և աջակցելով Պրա– գայի ու այլ քաղաքների ապստամբ աշ– խատավորներին՝ սովետական բանակը 1945-ի մայիսին ավարտեց Չ–ի ամբողջ տարածքի ազատագրումը։ Չ–ում հաս– տատվեց ժողովրդա–դեմոկրատական կարգ։ 1946-ի մայիսի 26-ին տեղի ունեցան Սահմանադիր ազգային ժողովի ընտրու– թյունները, որտեղ հաղթանակ տարավ ՉԿԿ, կազմվեց նոր կառավարություն ՉԿԿ նախագահ Կ․ Գոտվալդի գլխավո– րությամբ։ 1948-ի Փետրվարին ժողովրդա– դեմոկրատական կարգը տապալելու բուր– ժուազիայի փորձերն անցան ապարդյուն, Չ–ի աշխատավորները հակահարված տվե– ցին հետադիմությանը (տես Փետրվար– յան դեպքեր 1948)։ 1948-ի մայիսի 9-ին ընդունվեց հանրապետության սահմանա– դրությունը։ 1949-ի մայիսին որպես կու– սակցության գլխ․ ուղղություն ՉԿԿ առաշ քաշեց սոցիալիզմի կառուցման ծրագիրը։ ժող․ տնտեսության վերականգնման և շինարարության երկամյա (1947–48) պլա– նի հաջող կատարումից հետո, իրակա– նացնելով սոցիալիստական ինդուստրա– ցումը, ՉԿԿ և Չ–ի կառավարությունը սկը– սեցին իրագործել գյուղի սոցիալիստական վերավւոխման ծրագիրը։ 1960-ի հուլիսի 11-ին ժող․ ժողովը հաստատեց նոր սահ– մանադրություն, որն իրավաբանորեն ամ– րապնդեց Չ–ում սոցիալիզմի հաղթանա– կը։ Չ․ կոչվեց Չեխոսլովակիայի Սոցիա– լիստական Հանրապետություն։ Սոցիալիզմի կառուցման տարիներին Չ–ի աշխատավորները, ՉԿԿ–ի գլխավորու– թյամբ զգալի հաջողությունների հասան տնտեսության, գիտության և մշակույթի զարգացման, ժողովրդի կենսապայման– ների բարձրացման ուղղությամբ։ Սակայն թույլ տրվեցին նաև առանձին սխալներ (անհրաժեշտ ուշադրություն չդարձվեց կուսակցության գաղափարական աշխա– տանքին, թուլացավ բուրժ․ գաղափարա– խոսության և մանր բուրժ․ հայացքների դեմ մղվող պայքարը), որոնք նպաստե– ցին ռևիզիոնիստական հայացքների տա– րածմանը կուսակցության ներսում։ Միա– ժամանակ ուժեղացավ բուրժ․ պրոպա– գանդայի և օտարերկրյա իմպերիալիստ– ների քայքայիչ գործունեությունը ՉՍՍՀ–ի դեմ։ ՉԿԿ ԿԿ–ի 1968-ի հունվարյան պլե– նումը պահանջեց կուսակցության և նրա ղեկավարության գործունեության մեջ վե– րացնել այն ամենը, ինչը խանգարում էր սոցիալիստական հասարակության հետա– գա զարգացմանը, ժող․ տնտեսության հա– սունացած խնդիրները լուծելուն։ Բայց ՉԿԿ նոր ղեկավարության մեջ, որ ընտըր– վել էր պլենումում (ԿԿ առաջին քարտու– ղար Ա․ Գուբչեկ), գերակշռեցին աջ օպոր– տունիստները։ Ձևավորվեց աջ օպորտու– նիստական և հակասոցիալիստական ուժե– րի խմբավորում, որը Արևմուտքի իմպե– րիալիստական շրջանների աջակցությամբ նախապատրաստում էր հակահեղափոխա– կան հեղաշրջում՝ բուրժ․ կարգերը վերա– կանգնելու նպատակով։ 1968-ի օգոստո– սին երկիրը գտնվում էր քաղաքացիական պատերազմի շեմին։ Այդ պայմաններում հազարավոր կոմունիստներ և անկուսակ– ցական քաղաքացիներ, ՉԿԿ ԿԿ և կա– ռավարության շատ անդամներ, Ազգ․ ժո– ղովի դեպուտատներ, գիտակցելով, որ ներքին ուժերով այլևս անհնար է կանխել աճող հակահեղափոխությունը, դիմեցին