Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/699

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


սոցիալիստական երկրների կառավարու– թյուններին U եղբայրական կուսակցու– թյունների ղեկավար մարմիններին՝ չե– խոսլով․ ժողովրդին ինտերնացիոնալ օգ– նություն ցույց տալու խնդրանքով։ Այդ– պիսի օգնություն ցույց տվեցին դաշնակից սոցիալիստական երկրները (ՍՍՀՄ, ԲԺՀ, ՀԺՀ, ԳԴՀ, ԼԺՀ) 1968-ի օգոստոսին։ Կու– սակցության մեջ և երկրում արմատական բեկում տեղի ունեցավ ՉԿԿ ԿԿ 1969-ի ապրիլյան պլենումից հետո, երբ ընտըր– վեց կուսակցության նոր ղեկավարու– թյուն՝ Գ․ Հասակի գլխավորությամբ։ 1969-ի հունվ․ 1-ից ՉԱԱՀ երկու իրավա– հավասար ժողովուրդների՝ չեխերի U սլո– վակների ֆեդերացիա է։ 1968–75-ին ՉՍՍՀ պրեզիդենտն էր Լ․ Ավոբոդան, 1975-ից պրեզիդենտը և ՉԿԿ ԿԿ գլխ․ քարտուղարն է Գ․ Հուսակը։ Չ․ ՄԱԿ–ի հիմնադիր պետություննե– րից է։ ՏՓԽ–ի անդամ (1949-ից), 1955-ից՝ Վարշավայի պայմանագրի կազմակեր– պության անդամ։ Չ․ ավելի քան 54 կարեոր միջազգային կազմակերպությունների ան– դամ է։ Սոցիալիստական մյուս պետու– թյունների հետ հանդես է գալիս միշազ– գային լարվածության թուլացման և խա– ղաղության ամրապնդման օգտին։ VI․ Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և հասարակական այլ կազմակերպություններ Չեխոսլովակիայի կոմու– նիստական կուսակցություն (ՉԿԿ)։ Հիմնադրվել է 1921-ին, ունի 1532 հզ․ անդամ և թեկնածու (1981-ի հունվ․ 1-ի դրությամբ)։ Ալովակիա– յի կոմունիստական կուսակ– ց ու թ յ ու ն (ԱԿԿ), ՉԿԿ–ի տերիտորիալ կազմակերպություն Ալովակիայում։ Ունի 390 հզ․ անդամ և թեկնածու (1981–ի հունվ․ 1-ի դրությամբ)։ ՉՍՍՀ սահմանադրու– թյան համաձայն, ՉԿԿ երկրի կառավարող կուսակցությունն է։ Չեխոսլովա– կիայի սոցիալիստականկ ու– ս ա կ ց ու թ յ ու ն։ Ստեղծվել է 1948-ին՝ 1897-ին ստեղծված Ազգ․ սոցիալիստական կուսակցության ձախ թեի հիման վրա։ Ունի ավելի քան 17 հզ․ անդամ (գլխավո– րապես ծառայողներ և մտավորականներ)։ Չեխոսլովակիայի ժողովըր– դ ա կ ա ն կ ու ս ա կ ց ու թ յ ու ն։ Ըս– տեղծվել է 1948-ին՝ 1918–22-ին հիմնված նույնանուն կուսակցության վերակազմու– մից հետո։ Ունի մոտ 66 հզ․ անդամ։ Միա– վորում է գյուղացիության մտավորականու– թյան ոչ մեծ մասին։ Մլովակյան վերածննդի կուսակցություն, հիմնադրվել է 1948-ին։ Ունի 1,6 հզ․ ան– դամ ։ Ազատ ու թյան սլովակ– յան կուսակցություն։ Հիմնա– դրվել է 1946-ին։ Ունի ավելի քան 800 անդամ։ Հեղափոխական արհ– միութենական շարժ ու մ։ Մ ըտ– նում է ԱՀՖ–ի մեջ։ Ունի 7,2 մլն․ անդամ։ Երիտասարդ ու թյան սոցիա– լիստական միություն (ԵՍՄ), ունի մոտ 2,3 մլն անդամ։ Կանանց չեխոսլովակյան միություն, ունի 800 հզ․ անդամ։ Չեխոսլովա– կ ա–ս ովետական բարեկամու– թ յ ա ն մ ի ու թ յ ու ն, ունի 2,5 մլն ան– դամ։ ՉՍՍՀ–ի Ազգային ճակատ, միավորում է երկրի քաղ․ կուսակցություն– ները և հասարակական կազմակերպու– թյունները։ Ազգ․ ճակատում ղեկավար դերը պատկանում է ՉԿԿ–ին։ VII․ Տնտեսաաշխարհագրական ակնարկ ՉՍՍՀ բարձր զարգացած ինդուստրիալ երկիր է ինտենսիվ գյուղատնտեսությամբ։ Տալիս է համաշխարհային արդ․ արտա– դրանքի 1,7%-ը և Տ<№-ի (Տնտեսական փոխօգնության խորհրդի) երկրների արդ․ արտադրանքի մոտ 5%-ը։ Արդ․ արտա– դրանքի ծավալով ՉՍՍՀ աշխարհում գրա– վում է 11–12-րդ տեղը։ 1970-ական թթ․ ազգ․ եկամտի 2/3-ը բաժին էր ընկնում արդյունաբերությանը, 1/10-ը գյուղատըն– տեսությանը։ 1976-ին սոցիալիստական սեկտորի բաժինը ազգային եկամտում կազմել է 99,6%, հիմնական ֆոնդերում՛ 99%, գյուղատնտեսության համախառն արտադրանքում՝ 96,8%։ Սոցիալիստա– կան շինարարության և սոցիալ–տնտ․ ար– մատական վերափոխումները Չ–ում կա– տարվել են մի քանի Փուլերով, որոնք արտահայտվել են ժող․ տնտեսության երկամյա և հնգամյա պլանների իրակա– նացմամբ։ ՉԿԿ համագումարների որո– շումներին համապատասխան երկրի տնտ․ քաղաքականության առանցքը եղել է ար– դյունաբերության վերակառուցումն ու մո– դեռնացումը (արդիականացումը) և սո– ցիալիստական խոշոր գյուղատնտ․ ար– տադրության ստեղծումը։ Առանձնահա– տուկ ուշադրություն է դարձվել ծանր ար– դյունաբերության (հատկապես մեքենա– շինության) և քիմիայի զարգացմանը։ Սո– ցիալիստական շինարարության խոշորա– գույն նվաճումներից է նաև Ալովակիայի ին– դուստրացումը և Չեխիայի ու Ալովակիա– յի Սոցիալիստական Հանրապետություն– ների միաձուլումը ժող․ տնտեսության միասնական համակարգում։ Արդյունաբերությունը։ Ետպատերազմ– յան տարիներին Չ–ում առավել արագ տեմ– պերով զարգացան քիմ․ արդյունաբերու– Կոմառնոյի նավաշինարանում թյունը, մեքենաշինությունը, էլեկտրոնի– կան, էլեկտրա– և վակուումային տեխնի– կայի, ճշգրիտ մեխանիկայի, հաշվողա– կան տեխնիկայի միջոցների արտադրու– թյունը։ Արմատական փոփոխություններ կրեցին թեթե և սննդի արդյունաբերու– թյան ճյուղերը։ Ստեղծվեցին տնտ․ խո– շոր միավորումներ։ 1945–70-ին կառուց– վեցին ավելի քան 2000 արդ․ ձեռնարկու– թյուն և առանձին օբյեկտներ։ Մեկ շնչին ընկնող արդ․ արտադրանքի կարեոր տե– սակների (թուջ, պողպատ, գլոցվածք, մետաղահատ հաստոցներ, մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ) քանակով ՉՍՍՀ ՏՓ1ս–ի երկրների մեջ և աշխարհում գրավում է առաջնակարգ տեղ։ Արդյունահանող արդյու– նաբերությունը և էներգետի– կան։ Չ–ի վառելիքաէներգետիկ և մի– ներալային հումքի բազան սահմանա– փակ է։ էներգետիկան հիմնված է ածխի Արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակների արտադրությունը Արտադրանքի տեսակը 1937 1948 | 1960 1980 էլեկտրաէներգիա, մլրդ կվւռ ժ 4,1 7,5 24,5 72,7 Քարածուխ, մլն ա 16,7 17,7 26,4 27,7 Գորշ ածուխ, մլն ա 18,0 23,6 57,9 92,5 Թուշ, մլն ա 1․7 1,6 4,7 9,8 Պողպատ, մլն in 2․3 2,6 6,8 15,2 Գլոցվածք (առանց խողովակների), մլն, ա 1,6 1,8 4,5 9,8 Բեռնատար ավտոմոբիլներ, հզ․ հատ 2,0 7,2 16,3 45,7 Մարդատար ավտոմոբիլներ, հզ․ հատ 12,6 18,0 56,2 183,8 Տրակտորներ, հզ․ հատ 0,2 9,1 32,5 33,3 Սառնարաններ, հզ․ հատ – 7,6 132,4 381,9 Հեռուստացույցներ, հզ․ հատ –– – 262,9 389 Ցեմենտ, մլն ա1,3 1․7 5,1 10,5 Ծծմբական թթու (100%-անոց), մլն ա 165,0 215,0 553,0 1,3 Ազոտական պարարտանյութեր, հզ․ ա 25,0 29,4 139,9 6181 Ֆոսֆորական պարարտանյութեր, հզ․ տ 61,0 54,3 147,0 3611 Քիմ․ մանրաթել, հզ․ m 4,0 22,5 62,3 165,1 Թուղթ, հզ․ ա 246,0 260,0 438 893,5 Բամբակե գործվածքեղեն, մլն է£3 377,0 236,0 453 561,6 Մետաքսե և կիսամետաքսե գործվածքեղեն, 88* մլն t/3 31․0 26,0 71,0 Բրդյա գործվածքեղեն, մլն է/3 33,0 40,0 74,0 59 Կոշկեղեն (բոլոր տեսակի), մլն զույգ 55,0 64,4 96,2 127,5 Շաքար ււաֆինացված, հզ․ ա 669 517 881 779 Գարեջուր, մլն hi 8,3 8,2 14,1 23,4 1 Մաքուր կշռով։ 2tԱռանց կորդի