Գոտվալդովի «Սվիտ» կոշիկի ֆաբրիկայի
արտադրամաս
(վառելիքաէներգետիկ ռեսուրսների
90% –ը) և գլխավորապես ՍՍՀՄ–ից ներ–
մուծվող նավթի ու բնական գազի բազայի
վրա։ 1980-ին արտադրվել է 72,7 մլրդ
կվա–ժ էլեկտրաէներգիա։ Արդյունահան–
վող քարածխի 85% –ը կենտրոնացած է Օստրավա–Կարվինայի ավազանում։
Օտրակովիցեի
«Կրասնի օկտյա–
բըր» ավտոդողերի
գործարանի ար–
տադրամաս
Արագ տեմպերով է աճում գորշ ածխի ար–
դյունահանումը (Հյուսիս–Չեխական և Սո–
կոլովյան ավազաններ)։ Կա նավթի և բնական գազի աննշան արդյունահանում։
էլեկտրաէներգիան արտադրվում է հիմ–
նականում ՋԷԿ–երում (հզորությունը
13,3 Գվտ), որոնք աշխատում են գորշ
ածխի, մասամբ քարածխի բազայի վրա։
Պիսեկի «Իտեկս»
գործվածքային
ֆաբրիկայում
Վլտավա և Վահ գետերի վրա կան ՀԷԿ–երի
կասկադներ 21 հիդրոկայաններով։ ՀԷԿ–ե–
րի ընդհանուր հզորությունը 2,2 Գվտ է։
Գործում են ԱԷԿ–ներ (ընդհանուր հզորու–
թյունը՝ 990 Մվտ)։ Երկրի միասնական
էներգահամակարգը միացված է «Միր»
համակարգին։ Չ–ի տարածքում արդյու–
նահանում են ատոմային հումք, մագնե–
զիտ, ծարիր, կաոլին, երկաթի, պղնձի,
կապարի, ցինկի հանքանյութ։
Մշակող արդյունաբերու–
թ յ ա ն առաջատար ճյուղը սև մետալուր–
գիան է, հիմնված տեղական ածխի և բե–
րովի (գլխավորապես ԱՍՀՄ–ից) երկաթի
հանքաքարի բազայի վրա։ Մետալուր–
գիական խոշոր կոմբինատներ կան Օստ–
րավայում և Կոշիցեում, որակյալ պող–
պատի արտադրության գործարաններ՝
Կլադնոյում, Պլզենում, Միջին Սլովակիա–
յում, գունավոր մետալուրգիա՝ ժար և Մերեդ քաղաքներում։
Երկրի արդյունաբերության առաջատար
ճյուղերը մեքենաշինությունն ու մետա–
ղամշակումն են։ Գերակշռում է միջին և մանրսերիական արտադրանքի թողարկու–
մը։ Զարգացած է էներգետիկ, գլոցված–
քային, քիմ․, տեքստիլ սարքավորում–
ների, մետաղահատ հաստոցների արտա–
դրությունը։ Ստեղծվել են ժամանակակից
բազմաթիվ ճյուղեր, նավաշինություն,
տրակտորաշինություն։ Մեքենաշինու–
թյան կառուցվածքում առաջատար է տրանսպորտային միջոցների արտադրու–
թյունը։ Մեքենաշինական արտադրանքի
մոտ 1 /2-ը թողարկվում է Պրագայի, Բռնո–
յի և Պլզենի արդ․ ագլոմերացիաներում։
Ավտոմոբիլաշինությունը Չ–ի ավանդա–
կան ճյուղն է։ «Տատրա», «Շկոդա» և
Պրագայի (այժմ Գոտվալդի անվ․) գործա–
րանները մարդատար և բեռնատար ավ–
տոմեքենաներ են թողարկել դեռես XIX դ․
վերջերին։ Չ–ի արդյունաբերության հիմ–
նական ճյուղերից է քիմ․ արդյունաբերու–
թյունը, որի կարևոր շրջաններն են Միջին
Պոլաբիեն և Ստորին Պոլաբիեն։ Արտա–
դրում են ծծմբական թթու, սոդա, պլաստ–
մասսա, սինթետիկ խեժ, քիմ․ մանրաթել,
սինթետիկ կաուչուկ, քիմ․ պարարտա–
նյութեր ևն։ Երկրի ամենախոշոր նավթա–
վերամշակման գործարանը («Սլովնավթ»)
գտնվում է Բրտտիսլավայում։ Զարգա–
նում է շինանյութերի արտադրությունը։
Չ–ի հնագույն և ավանդական ճյուղերից է ապակու արտադրությունը (հիմնական
կենտրոններն են Ցաբլոնեցը, Կարլովի
Վարին, ճենապակունը՝ Հորնի Բրժիզան),
որն աշխատում է տեղական հումքի (բարձ–
րորակ կաոլին) բազայի վրա։ Փայտա–
մշակման արդյունաբերությունը մեծ մա–
սամբ հիմնվում է տեղական հումքի վրա։
Մեծ զարգացում են ստացել կահույքի և
մատիտների արտադրությունը։ Թաղան–
թանյութի–թղթի և անտառարդյունաբե–
րության կարևոր ձեռնարկությունները
կենտրոնացած են Հս․ և Հվ․ Չեխիայում,
Միջին և Արլ․ Մլովակիայում։ Զարգացած
են տեքստիլ, կարի, կաշվի–կոշիկի ար–
դյունաբերությունը։ Բնակչության մեկ
շնչին ընկնող կոշիկի արտադրանքով Չ․
աշխարհում գրավում է առաջին տեղը։
Մննդի արդյունաբերությունը աշխատում
է գլխավորապես տեղական հումքի բա–
զայի վրա և հիմնականում ապահովում է երկրի ներքին պահանջները։ Ավանդա–
կան ճյուղերից են շաքարի և գարեջրի ար–
տադրությունը։ ճակնդեղաշաքարի ար–
տադրությամբ Չ․ աշխարհում գրավում է առաջնակարգ տեղ։ Համաշխարհային ճա–
նաչում ունի չեխական գարեջուրը, որի ար–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/700
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
