Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/701

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

աադրության հիմնական կենտրոններն են Պլզենը, Պրագան և Չեսկե Բուդեյովի– ցեն։ Գյուղատնտեսությունը։ Չ–ի գյուղա– տնտեսությունը բնութագրվում է բարձր ինտենսիվությամբ։ Մշակվում է երկրի հո– ղային ֆոնդի ավելի քան 40%–ը (6,8 մլն հա, որի 71 % –ը վարելահողեր)։ Սո– ցիալիստական սեկտորը զբաղեցնում է գյուղատնտ․ հանդակների ավելի քան 95%–ը։ 1980-ին երկրում կար 1722 գյու– ղատնտ․ կոոպերատիվ և 200 պետ․ տըն– տեսություն։ Ստեղծվել են գյուղատնտ․ ագրարային–արդ․ համալիրների տարբեր ձեեր։ Իրականացվում է գյուղատնտեսու– թյան ինդուստրացումը։ Մեկ շնչին ընկ– նող գյուղատնտ․ արտադրանքի արժեքով Չ․ Եվրոպայում զբաղեցնում է 5–6-րդ տեղը։ Գյուղատնտեսությունը հումքով ապահովում է երկրի պարենի հիմնական տեսակների և թեթև արդյունաբերության պահանջները։ Գյուղատնտեսության հա– մախառն արտադրանքի մեջ անասնապա– հությունն ու հողագործությունն ունեն համարյա հավասար բաժին։ Ընդարձակ– վում են տեխ․ և կերային կուլտուրաների ցանքատարածությունները։ Մշակում են հացահատիկային, տեխ․ և կերային կուլ– տուրաներ (առավելապես շաքարի ճակըն– դեղ), ընդավորներ, եգիպտացորեն, յու– ղատուներ, հատկապես՝ գոնգեղ (ռապս), վուշ, կարտոֆիլ, գայլուկ ևն։ Զբաղվում են նաև այգեգործությամբ և պտղաբուծու– թյամբ։ Գյուղատնտեսական հիմնա– կան կուլտուրաների համա– խառն բերքը Բերքը հզ․ m 1934- 19381 1961 – 19651 1980 Ցորեն Տարեկան Գարի Վարսակ Եգիպտացորեն Շաքարի ճակնդեղ Կարտոֆիլ 1513 1577 1109 1212 225 4664 9635 1779 897 1556 792 474 6277 5635 5386 570 3575 4012 745 7255 2695 1 Մեկ տարվա միջինը։ 2 1979 Անասնապահ ու թյ ու նը։ 1981-ին երկրում կար 5002 հզ․ խոշոր եղջերա– վոր անասուն, 910 հզ․ ոչխար։ Խոշոր եղջերավոր անասնապահությունն ունի մսակաթնատու ուղղություն։ Անասնապա– հության կարեոր ճյուղերից են նաև մսա– տու խոզաբուծությունը (7890 հզ․) ու թըռչ– նաբուծությունը (47,28 մլն)։ Անտառը երկրի կարեոր բնական հա– րըստությունն է։ Տարեկան մթերվում է 15 մլն մ3 անտառանյութ։ Զարգանում են որսորդական տնտեսությունն ու լճակա– յին ձկնաբուծությունը։ Տրանսպորտը։ Չ․ ունի ճյուղավորված երկաթուղային ցանց։ Երկաթուղիների եր– կարությունը 13,1 հզ․ կմ է (մոտ 2,9 հզ․ կմ–լ էլեկտրիֆիկացված)։ Կոշտ ծած– կով ավտոմոբիլային ճանապարհների եր– կարությունը 73,8 հզ․ կմ է։ Գործում է Պրագա–Բրատիսլավա ավտոուղին։ Ար– տաքին սանտրի բնագավառում կարեոր դեր ունի գետային տրանսպորտը։ Ջրա– յին ներքին ուղիների երկարությունը 475 կմ է։ Գլխավոր նավահանգիստներն են Բրատիսլավան, Կոմառնոն (Դանուբի ավփն) և Դեչինը (Լաբայի աՓին)։ Չ․ լեհ․ Շչեցին նավահանգստում ունի ոչ մեծ (12 նավ) նավատորմ։ Գլխ․ խողովակաշարերի երկարությունը 1,5 հզ․ կմ է։ Չ–ի տարած– քով են անցնում «Դրուժբա» նավթամուղը և <Բրատստվո>, «Սոյուզ» գազամուղները։ Երկրի խոշոր քաղաքներն իրար հետ կապ– ված են ավիագծերով։ Միջազգային օդանավակայաններ կան Պրագայում, Ռոլզինեում և Բրատիսլա– վայում։ Արտաքին տնտեսական կապերը։ Սո– ցիալիստական երկրների շարքում ար– տաքին առետրի շրջանառության ծավա– լով Չ․ գրավում է երկրորդ տեղը (ԳԴՀ–ից հետո)։ Արտահանում է ամբողջ արդ․ ար– տադրանքի մոա 1/5-ը (մեքենաներ, արդ․ սարքավորում, սարքեր, քիմ․, թեթե ար– դյունաբերության արտադրանք, ապակի)։ Արտաքին առետրի շրջանառության ավե– լի քան 2/3-ը բաժին է ընկնում Տ<№ երկըր– ներին (1/3-ից ավելին ՍՍՀՄ–ին)։ Չ․ առետրական կապեր ունի նաև զարգա– ցած կապիտալիստական և զարգացող երկրների հետ։ Զարգացած է տուրիզմը։ 1980-ին Չ․ է այցելել 18,5 մլն տուրիստ (17,3 մլն՝ սոցիալիստական երկրներից)։ Դրամական միավորը կրոնն է, 100 կրո– նը=է 12 ռ․ 50 կ․ (1982)։ VIII․ Զինված ուժերը Չեխոսլովակիայի ժող․ բանակը (ՉԺԲ) ենթարկվում է Ազգ․ պաշտպանության մի– նիստրությանը։ Գերագույն գլխ․ հրամա– նատարը պրեզիդենտն է։ Բանակը համալրվում է համընդհանուր զինապարտության օրենքի հիման վրա։ Զինծառայության ժամկետը 2 տարի է։ ՉԺԲ ապահովված է ժամանակակից հրա– ձգային, հակատանկային, հրթիռային և զենիթա–հրթիռային զինվածությամբ, հրե– տանիով, տանկերով, զրահատանկերով և այլ մարտական տեխնիկայով։ IX․ Բժշկաաշխարհագրական բնութա– գԻրօ 1976-ին ծնունդը կազմել է 1000 բնակ– չին՝ 19,2, մահացությունը՝ 11,4, մանկա– կան մահացությունը՝ 1000 ողջ ծնվածին՝ 20,8։ Կյանքի միջին տեողությոլնը՝ 70,3 տարի։ Գերակշռում են սիրտ–անոթային, շնչառական համակարգերի հիվանդու– թյունները, չարորակ նորագոյացություն– ները։ Վարակիչ հիվանդություններից հանդիպում են քութեշը, կարմրուկը, հա– մաճարակային լյարդաբորբը են։ Խիստ նվազել է տուբերկուլո զով հիվանդների թիվը։ Լրիվ վերացվել է պոլիոմիելիտը։ Չ–ում գոյություն ունի առողջապահության պետ․ համակարգ։ 1980-ին կար 229 հի– վանդանոց, տուբերկուլո զային 22 առող– ջարան և բժշկ․ այլ հիմնարկ (10 հզ․ բնակ– չին՝ 190 մահճակալ), վերականգնողական թերապիայի 3 ինստ․, շտապ օգնության 14 և սանհամաճարակային 136 կայան։ Արտահիվանդանոցային օգնություն են կազմակերպել 436 պոլիկլինիկա, 2,8 հզ․ տեղամասային ամբուլատորիա, կանանց 75 և մանկական՝ 2,4 հզ․ կոնսուլտացիա։ 1980-ին աշխատում էին 49,5 հզ․ բժիշկ (309 բնակչին՝ 1 բժիշկ), 1,1 հզ․ ատամնա– բույժ, 6,1 հզ․ դեղագործ, 105,6 հզ․ (1973) միջին բուժաշխատող։ Գործում են բժշկ․ 10, դեղագործական 2 ֆակուլտետ, բժիշկ– ների, դեղագործների և միջին բուժաշխա– տողների կատարելագործման 4 ինստ․, միջին բուժաշխատողների պատրաստման 78 բժշկ․ դպրոց։ 1976-ին առողջապահու– թյան ծախսերը կազմել են պետ․ բյուջեի և ազգային կոմիտեների բյուջեի 7%–ը։ 1980-ին Չ–ում գործում էր 134 կուրորտ (34,8 հզ․ մահճակալով)։ Բալնեոլոգիա– կան կուրորտներից հայտնի են Կարչովի Վարին, Մարիանսկե Լազնեն, Տեպլիցեն, Պոդեբրադին, Ցանսկե Լազնեն, Ցախիմո– վը, Լուգաչովիցեն, բալնեո–ցեխաբուժա– կան՝ Ֆրանւոիշկովի Լազնեն, Պյեշտյա– նին, կլիմայական՝ Շտրբսկե Պլեսոն, Տատրանսկա Լոմնիցեն են։ X․ Լուսավորությունը Չեխիայում և Մորավիայում եկեղեցի– ներին կից դպրոցների գոյության մասին առաջին գրավոր վկայությունները վերա– բերում են X դ․, Սլովակիայում՝ XII դ․ սկզբին։ Քաղաքային դպրոցները հիմնվել են XII – XIII դդ․։ 1348-ին Պրագայում հիմնադրվել է Կարլի համալսարանը (տես Պրագայի համաչսարան)։tXV–XVI դդ․ ուսուցումը տարվել է լատ․։ Միայն չե– խական եղբայրների համայնքի դպրոց– ներում է ուշադրություն դարձվել մայրենի լեզվին։ Այդ համայնքի լուսավորական աշխատանքի հետ է կապված 6․ Ա․ Կո– մենսկու գործունեությունը։ Ավստրո–Հուն– գարական կայսրության գերիշխանության շրջանում դպրոցական համակարգը կա– ռուցվել և զարգացել է որպես ավստրիա– կանի բաղադրամաս, ուսուցումը տարվել է գերմ․։ 1774-ի դպրոցական ռեֆորմի հա– մաձայն առաջին անգամ սահմանվել է 6–12 տարեկանների պարտադիր ուսու– ցում, և մտցվել են դպրոցների հետնյալ տիպերը, սովորական (1–2-ամյա տար– րական), գլխավոր (3-ամյա, հետագա ուսուցման նախապատրաստող) և նոր– մալ (3–4 ամյա, գլխավոր դպրոցների ընդլայնված ծրագրով)։ 1869-ին օրենք է ընդունվել 6–14 տարեկանների 8-ամյա պարտադիր կրթության մասին։ Եկեղեցին զրկվել է դպրոցի վրա վճռական ազդեցու– թյուն ունենալուց։ Բուրժ․ հանրապետու– թյան ստեղծումից (1918) հետո դպրոցա– կան համակարգը քիչ է փոփոխության ենթարկվել, պահպանել է դասակարգա– Դպրոցի շենք (1963) Պրագայի Ռիբնիչկի միկ– րոշրջանում