Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/702

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

յին բնույթը (1930–31 ուս․ տարում միջ– նակարգ դպրոցներում սովորել են բան– վորների երեխաների միայն 11%-ը)։ Գեր– մանա–ֆաշիստական օկուպացիայի տա– րիներին միջնակարգ դպրոցների զգալի մասը փակվել է։ 1939-ի նոյեմբ․ 17-ին փակվել են նաև բոլոր բուհերը։ Ազատա– գրվելուց (1945) և սոցիալիստական շի– նարարության անցնելուց հետո ստեղծվել է միասնական պետ․ կրթական համա– կարգ, արմատապես փոխվել են ուսուց– ման նպատակներն ու խնդիրները։ 1948-ի օրենքի համաձայն բոլոր ուս․ հաստատու– թյունները ազգայնացվել են, դպրոցն ան– ջատվել է եկեղեցուց։ ժողկրթության ժա– մանակակից համակարգի մեջ մտնում են մանկամսուրները (մինչե 3 տարեկաններ), մանկապարտեզները (3–5 տարեկաններ), պարտադիր ուսուցում է սահմանված 6– 16 տարեկան երեխաների համար։ 8-ամյա հիմնական դպրոցը (6–14 տարեկաններ) ունի 2 փուլ՝ տարրական (1–4 դասարան) հ ոչ լրիվ միջնակարգ (5–8 դասարան)։ Հիմնական դպրոցի հիմքի վրա գործում են լրիվ միջնակարգ (4-ամյա գիմնազիա), մասնագիտական (2–4-ամյա) և միջնա– կարգ մասնագիտական (3–4 ամյա) դըպ– րոցներ։ Բարձրագույն կրթության համա– կարգում են համալսարանները, ինսա–նե– րը, բարձրագույն դպրոցները և 4–6-ամյա ուսումնարանները։ Խոշորագույն բուհե– րից են․ Պրագայի, Բրատիսլավայի (1919), Բռնոյի (1918), Օլոմոուցի (1576), Կոշիցեի (1959) համալսարանները, Պրագայի (1707), Բրատիսլավայի (1938), Բռնոյի (1899) բարձրագույն տեխ․ ուս․ հաստա– տությունները, Պրագայի (1952), Պարդու– բիցեի (1950) քիմիկա–տեխնոլոգիական բարձրագույն դպրոցները, Պրագայի (1953), Բրատիսլավայի (1940) տնտեսա– գիտ․ բարձրագույն դպրոցները, Պրագա– յի (1906), Բռնոյի (1919), Նիտրեի (1946), գյուղատնտ․ բարձրագույն դպրոցները, ինչպես նան Արվեստի, Կերպարվեստի (Պրագա), Լ․ Ցանաչեկի անվ․ երաժշտ․ արվեստների (Բռնո) ակադեմիաները, Կերպարվեստի բարձրագույն դպրոցը (Բրատիսլավա)։ Գրադարաններից են ՉՍՍՀ պետ․ (հիմ– նադրվել է 1958-ին, 4600 հզ․ գիրք), ՉՍՍՀ ԳԱ (1952, 700 հզ․ գիրք), Ազգային թան– գարանի (1818, 2400 հզ․ գիրք), Քաղաքա– յին (1891, 2048 հզ․ գիրք), Պետ․ տեխնի– կական (1707, 724 հզ․ գիրք), Պետ․ ման– կավարժական (1919, 363 հզ․ գիրք, բո– լորը Պրագայում) ն մի շարք համալսա– րանական գրադարաններ։ ՉՍՍՀ–ում կա 246 թանգարան (259 մասնաճյուղերով) ն 40 պատկերասրահ։ Թանգարաններից են․ Ազգ․ թանգարանը, Պրագա մայրաքաղա– քի, Վ․ Ի․ Լենինի, Կ․ Գոտվալդի, ազ– գագրական, գյուղատնտ․ մարդաբանա– կան, Ցա․ Կոմենսկու մանկավարժական, Բ․ Սմետանայի, Ա․ Դվորժակի թանգա– րանները (Պրագա), Ազգ․ պատկերասրա– հը (Պրագա), Ազգային թանգարանը, Ազ– գային պատկերասրահը, Քաղաքային թանգարանը (Բրատիսլավա), Մորավիա– յի, գեղարվեստա–արդյունաբերական, Քաղաքային (Բռնո), ինչպես նաև մի շարք մարզային գավառագիտական թանգա– րաններ։ XI․ Գիտությունը U գիտական հիմ– նարկները 1․ Բնական U տեխնիկական գիտու– թյունները Միջին դարերում ժամանակակից Չ–ի տարածքում զարգացել են հիմնականում քաղաքային արհեստները (մահուդի պատ– րաստում, մետաղի մշակում են), շինարա– րությունը, մետալուրգիան, լեռնային գոր– ծը։ XIII–XIV դդ․ հայտնաբերվեցին ար– ծաթի, պղնձի և այլ օգտակար հանածոնե– րի հանքավայրերը։ XIV դ․ Չեխիայում գիտության զարգացումը կապված էր Կար– լի համալսարանի հետ (այժմ՝ Պրագայի համալսարան)։ 1467-ին Բրատիսլավայում հիմնվել է Ալովակիայի առաջին համալ– սարանը (ակադեմիա), որը գոյատևել է մինչև 1591-ը։ 1468-ից հետո Պլզենում հիմնադրվել է առաջին չեխ․ տպարանը։ Չեխիայում առաջին տպագրված գրքերից մեկը եղել է բժշկության վերաբերյալ Ալբիկի «Vetularius»-^ XVI–XVII դդ․ ի հայտ եկան գործնա– կան նվաճումներն արտացոլող աշխա– տանքներ։ Յախիմովում ապրող Գ․ Ագրի– կոլայի «Լեռնային գործի և մետալուր– գիայի մասին» աշխատանքը մոտ 2 դար մնաց որպես տեխնիկայի վերաբերյալ դասագիրք և տեղեկատու ձեռնարկ։ Պրա– գայի Գրադչանների «Երգող շատրվաննե– րի» հեղինակ Վ․ Կրիժիչկան չեխերեն գրել է ձեռնարկ ձուլման գործի մասին։ Խոշոր բժիշկներ են եղել Ցա․ Կամենից– կին, Կլաուզինբուրկցի Ցորդանը և ուրիշ– ներ։ XVI դ․ վերջում և XVII դ․ սկզբներին կազմակերպվել է եվրոպ․ նշանակության գիտ․ կենտրոն, որտեղ աշխատել են Տ․ Բրաձին և Ցո․ Կեպլերը։ 1554-ին պատ– րաստվել է «Չեխական կոսմոգրաֆիան», որը պարունակում էր աշխարհագրական տեղեկություններ աշխարհի բազմաթիվ երկրների մասին։ 1576-ին համալսարան է բացվել Օլոմոուցում։ Չեխիայի քաղ․ ան– կախության կորուստը արգելակեց գիտու– թյան հետագա զարգացումը։ 1654-ին Կար– լի համալսարանը վերակառուցվեց և միա– ձուլվեց ճիզվիտական կոլեգիային։ Այդ ժամանակներից հայտնի են Ցո․ Մարցին, որը զբաղվել է օպտիկայի հարցերով (տվել է ծիածանի բացատրությունը) և բժիշկ Ցա․ Դոբրենսկին, որր Չեխիայում կլինիկական բժշկագիտության դասա– վանդման սկզբնավորողն էր։ XVII դ․ 20–30-ական թթ․ լեռնային գործում կի– րառվեց վառոդը։ Ցո․ Ատեպլինգի ակտիվ մասնակցությամբ Պրագայում կառուցվեց (1751) աստղադիտարան։ 1763-64-ին Մլովակիայում (ք․ Բանսկա Շտյավնից) հիմնադրվել է աշխարհում առաջին լեռ– նային բարձրագույն դպրոցը (1770-ից լեռ– նային ակադեմիա)։ XVIII դ․ վերջին տասնամյակը և XIX դ․ 1-ին կեսը համարվում է Ազգ․ վերածննդի դարաշրջան։ 1784-ին Պրագայում ստեղծ– վել է չեխ․ գիտ․ (1790-ից՝ թագավորական) ընկերությունը, 1806-ին՝ թագավորական դասային տեխ․ ուսումնարանը (հետագա– յում պոլիտեխնիկական ինստ–ը), 1807-ին՝ անտառային տնտեսության և անտառա– գիտության բարձրագույն դպրոցը։ Գիտ, ուժերի համախմբման համար մեծ դեր ունեցավ չեխ․ թագավորական թանգարա– նը (1818, այժմ Ազգ․ թանգարան) և չեխ․ Մատիցա կուլտուր–լուսավորչական ըն– կերությունը։ Այս շրջանում չեխ և սլովակ գիտնականներն ունեցան մի շարք նվա– ճումներ․ Ֆ․ Ռեուսը առաջիններից սկսեց Չեխիայի լեռնային շրջանների միներա– լոգիական և բալնեոլոգիական հետազո– տություններ կատարել։ Ցա․ Կրեյչին ճա– նաչվեց որպես չեխ․ գիտ․ երկրաբանու– թյան հիմնադիր։ Ցա․ Պրեսլը (եղբոր՝ Կ․ Պրեսլի հետ) հրատարակեց «Չեխա– կան ֆլորա» գիրքը (1819) և ֆունդամեն– տալ աշխատանք միներալոգիայի վերա– բերյալ, որով սկիզբ դրվեց չեխ․ բնագի– տական գրականությանը։ 1821-ին Ցա․ Պրեսլը նախաձեռնեց հրատարակել (Ցո․ Ցունգմանի հետ) չեխ․ առաջին հան– րագիտարանի հրատարակումը։ Ցո․ Պրո– խասկան դարձավ ռեֆլեքսային տեսու– թյան հիմնադիրներից մեկը։ Ցա․ Պուր– կինեի աշխատանքները մեծ ազդեցություն ունեցան բջջաբանության, անատոմիայի, սաղմնաբանության վրա։ Բ․ Բոլցանոն առաջինը տվեց մաթեմատիկական վեր– լուծության մի շարք կարևորագույն հաս– կացություններ։ Ի․ Բորնը (XVIII դ․ վերջ) առաջարկեց արծաթի և ոսկու ստացման եղանակը։ Ցո․ Ռեսերն առաջարկեց և փորձարկեց (1826) նավերի պտուտակա– յին շարժիչը։ XIX դ․ 20-ական թթ․ կառուց– վեց ձիատար երկաթուղին, իսկ 1845-ին բացվեց առաջին երկաթգիծը Պրագայից Օլոմոուց։ 1871-ին Լիպտովսկ–Գրադոկ քաղաքում բացվեց գյուղատնտ․ դպրոցը, 1875-ին՝ Կրուկոտինի արդ․ դպրոցը։ 1856-ին Բրատիսլավայում ստեղծվեց բժիշկների և բնախույզների ընկերությու– նը։ 1863-ին հիմնադրվեց սլով․ Մատի– ցան։ Չեխիայում առաջացան գիտ․ ընկե– րություններ․ չեխ բժիշկների, մաթեմա– տիկոսների (2-ն էլ՝ 1862-ին), քիմիկոսնե– րի (1871), երկրաբանների (1894), աշ– խարհագրագետների (1854)։ 1863-ին Պրա– գայի պոլիտեխ․ ինսա–ը բաժանվեց գերմ․ և չեխ․ ինստ–ների։ Չեխ․ ինստ–ը առաջին բարձրագույն հաստատությունն էր, որ– տեղ դասավանդումը սկսեց տարվել չե– խերեն։ Նույն սկզբունքով Պրագայի հա– մալսարանը բաժանվեց 2 համալսարան– ների։ 1890-ին կազմակերպվեց չեխ․ գի– տությունների և արվեստի ակադեմիան։ Երկրաբանության բնագավառի հաջողու– թյունները կապված են Ցո․ Բարանդի (Պետերբուրգի ԳԱ արտ․ թղթ․ անդամ 1877-ից) աշխատանքների հետ, որի 24 հատորանի մենագրությունը ճանաչվել է որպես XIX դ․ դասական հնէաբանական աշխատանք։ Ց․ Պուրկինեն և Ցո․ Դանեզը չեխական գեոմորֆոլոգիայի հիմքը դրե– ցին։ Կ․ Կորժիստկին կազմեց Չեխիայի մեծ մասի աշխարհագրական քարտեզնե– րը։ Կենսաբանության գծով հայտնի դար– ձան բուսաբան Լ․ Չելակովսկին, կենդա– նաբաններ Ա․ Ֆրիշը և Ֆ․ Վեյդովսկին։ Բռնոյի վանքում իր փորձերն էր կատա– րում գենետիկայի հիմնադիր Գ․ Մենդելը։ 1866-ին բնախույզների տեղական ընկե– րության տեղեկագրում նա հրատարակեց իր դասական աշխատությունը «Փորձեր բուսական հիբրիդների վրա», որը հա– մաշխարհային ճանաչում ստացավ XX դ․։ Քիմիայի զարգացմանը նպաստեցին