Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/703

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Բ․ Բրաուների Վ․ Շաֆարժիկի և ուրիշնե– րի աշխատանքները։ Համաշխարհային նշանակություն ունեցան չեխ բժիշկ Ցա․ Ցանսկու նկարագրած արյան խմբերը (1907)։ Մաթեմատիկայի բնագավառում հայտնի դարձան էդուարդ և էմիլ Վեյր եղբայրների, Ֆ․ Ստուդնիչկու, Մ․ Լորխի հետազոտությունները։ Օգտակար հանա– ծոների արդյունահանման պրոբլեմների լուծման գործում մեծ ավանդ ունեն ին– ժեներներ է․ Գորժովսկին և Ցո․ Գրաբա– կը։ Ֆ․ Կրիժիկը կառուցեց Չեխիայի առա– ջին էլեկտրակայանը (1888), էլեկտրա– կան երկաթուղին (1903)։ Ինքնուրույն չեխոսլով․ պետության կազմավորումից հետո Պրագայում կազմակերպվեցին պետ․ ԳՀԻ–ներ։ Կարլի համալսարանին կից սկսեցին գործել մի քանի ԳՀԻ–ներ և ւաբորատորիաներ։ Չեխ․ համալսարան հիմնադրվեց Բռնոյում (1919), որտեղ բնա– կան գիտությունների ֆակուլտետը բաց– վեց 1920-ին, վերստեղծվեց սլով․ Մատի– ցան։ Բրատիսլավայում կազմակերպվեց Ցա․ Կոմենսկու անվ․ համալսարան (1919)։ Գիտության մեջ մեծ հաջողությունների հասավ քիմիան։ Ցա․ Հեյրովսկին (ՍՍՀՄ ԳԱ արտ․ ան– դամ, 1966-ից) առաջարկեց պոլյարոգրա– ֆիայի մեթոդը (նոբելյան մրցանակ, 1959)։ Հայտնի դարձան անալիտիկ քիմիայի և շաքարների քիմիայի վերաբերյալ է․ Վո– տոչեկի աշխատանքները։ Մաթեմատիկոս է․ Չեխը հայտնի է որպես պրոյեկցիոն– դիֆերենցիալ երկրաչափության ստեղծող– ներից։ Զգալի հաջողություններ եղան կենսբ․, բժշկագիտական, աշխարհագրա– կան, երկրբ․ գիտությունների բնագավա– ռում։ 1945-ից հետո, սովետական բանակի կողմից ազատագրվելուց և հատկապես 1948-ին աշխատավորների հաղթանակից հետո, գիտության առջե ծառացան սկըզ– բունքային նոր խնդիրներ՝ կապված սո– ցիալիզմի նյութատեխ․ բազայի ստեղծ– ման և հասարակական կյանքը սոցիալիս– տական հիմքերի վրա դնելու հետ։ Վերա– կանգնվեցին նախկին բուհերը, կառուց– վեցին նորերը։ 1952-ին ստեղծվեց ՉԳԱ, 1953-ին Սլովակյան ԳԱ Գիտահետազո– տական և նախագծա–կոնստրուկտորային կազմակերպություններ ստեղծվեցին Բըռ– նոյում, Օստրավայում, Գոտվալդում, Կո– շիցեում և այլուր։ Աշխուժացան գիտահե– տազոտական աշխատանքները ԳՀԻ–նե– րում և բուհերում։ 1957-ին շարք մտավ առաջին չեխ․ միջուկային ռեակտորը Ռժե– ժում։ Ուսումնասիրվում են միջմոլորակա– յին նյութերը, արեգակի, աստղերի և աստղային համակարգի ֆիզիկայի պրոբ– լեմները։ Երկրաբանության գծով հե– տազոտվում են միներալներն ու հանքա– նյութերը, մշակվում տեկտոնիկայի պրոբ– լեմները (Վ․ Զոուբեկ, ՍՍՀՄ ԳԱ արտ․ ան– դամ, 1963)։ Ստեղծվել է ՉՍՍՀ երկրբ․ քարտեզ, հրատարակվել է ՉՍՍՀ Ազգ․ ատլաս։ Հաջողությամբ զարգանում են կենսբ․ և բժշկ․ գիտությունները, հատկա– պես նյարդաբանությունը (Ցա․ Գրբեկ, ՍՍՀՄ ԲԳԱ արտ․ անդամ 1969-ից), վի– րաբուժության որոշ ճյուղեր (Կ․ Շիլկա, ՍՍՀՄ ԳԱ անդամ 1971-ից, ՍՍՀՄ ԲԳԱ արտ․ անդամ 1969-ից), Ֆ․ Բուրիան և ուրիշներ։ Տեխ․ գիտություններից առավել զարգացած են մեքենաշինությունը, կի– րառական մեխանիկան, նյութագիտու– թյունը, շինարարական մեխանիկան։ Ստեղծվել է չեխ․ հաշվողական տեխնի– կա։ Բարձր տեխնիկայով են ապահովված արդյունաբերության որոշ ճյուղեր՝ մեքե– նաշինությունը, կապի միջոցները, տեքս– տիլ և կաշվի–կոշիկի արտադրությունը։ Լայնորեն ծավալվում է չեխոսլով․ գիտ– նականների և ինժեներների համատեղ աշխատանքը սովետական և սոցիալիստա– կան այլ երկրների մասնագետների հետ։ 1978-ի մարտին չեխ առաջին տիեզե– րագնաց Վ․ Ռեմեկը մասնակցեց «Մալ– յուտ–6» և «Սոյուզ» ուղեծրային կոմպլեք– սի թռիչքին, որտեղ կատարվեցին ՍՍՀՄ և ՉՄՍՀ գիտնականների համատեղ մշա– կած մի շարք գիտավւորձեր։ ՉՍՍՀ գիտ– նակաները մասնակցել են մի շարք մի– ջազգային ծրագրերի՝ Հանգիստ արեի միջազգային տարի, Միջազգային կենսա– բանական ծրագիր, Միջազգային ջրաբա– նական տասնամյակ են։ 2․ Հասարակական գիտություններ Փիլիսոփայություն։ Չեխ․ փիլ–յան զարգացման վաղ շրջանը կապված էր սխոլաստիկայի տիրապետության հետ, որի հաղթահարումը սկսվել է հուսյան հեղափոխական շարժմամբ (XV դ․)։ Հե– տագայում չեխ․ փիլիսոփայություն են ներթափանցել ռեֆորմացիայի և հումա– նիզմի գաղափարները, որոնց արտահայ– տությունը եղավ Ցա․ Կոմենսկու ստեղ– ծագործությունը։ Սլովակիայում նույն– պես XV դ․ փիլիսոփայությունը զարգացել է ռեֆորմացիայի ազդեցությամբ։ XVII դ․ 2-րդ կեսին ծագել է պրեշովյան դպրոցը (Ցա․ Բայեր և Ի․ Ցաբան), որը կրել է Ֆ․ Բեկոնի և Պ․ Գասենդիի ազդեցությու– նը։ XVIII դ․ կեսից սլով․ փիլիսոփայու– թյան կենտրոններ են դարձել Տրնավայի և Կոշիցեի համալսարանները։ Սլովակ մտածողները պայքարել են ընդդեմ կրոն, նախապաշարմունքների, տարածել դեիզ– մը, էմպիրիզմը և կանտականությունը (Ցա․ Լաուրենցի, Ցա․ Ֆեյշի, Մ․ Շտեյգել)։ XVIII դ․ վերջին –XIX դ․ 1-ին կեսին տա– րածվել է չեխ․ լուսավորական գիտությու– նը (Ցո․ Դոբրովսկի, Ցո․ Պրոխասկա)։ Չեխ․ և սլով․ ազգ․ վերածնման գաղա– փարախոսությանը հատկանշական է Ցո․ Գ․ Հերդերի, Ֆ․ Շելինգի, Գ․ Հեգելի դիալեկտիկական ըմբռնումների օգտա– գործումը։ Գիտության տրամաբանական հիմքերի մեթոդաբանական վերլուծությու– նը զարգացրել ԷԲ․Բոլցանոն։ Բուրժուա– դեմոկրատական մտածողները մշակել են ազգի պատմության, արվեստի փիլ–յան, ազատության և սոցիալական ուտոպիայի գաղափարները (Լ․ Շտուր, Ց․ Գուրբան, Ֆ․ Կլացել, Ա․ Մմետանա)։ Արմատական դեմոկրատները առաջ են քաշել առաջա– դիմական սոցիալ–քաղ․ պահանջներ (է․ Առնոլդ, Կ․ Մաբինա, Կ․ Ֆրիչ)։ XIX դ․ 2-րդ կեսին Չեխիայում և Սլովակիայում նկատելի է հետաքրքրությունը Ցո․ Գ․ Հերբարթի ուսմունքի և պոզիտիվիզմի նկատմամբ, այս իմաստով հատկանշա– կան են Թ․ Մասարիկի հայացքները։ Մարքսիստական գաղափարները չեխ․ բանվորական շարժում են ներթաՓանցել 1870-ական թթ․, սլովակյան՝ 1880-ական թթ․, որոնց տարածողներն են եղել Ց․ Պեց– կան, Լ․ Զապոտոցկին։ Բուրժ․ հանրապե– տության շրջանում չեխ և սլովակ մարք– սիստները Կ․ Գոտվալդի ղեկավարու– թյամբ մշակել են մարքսիստական փիլ–յան և սոցիոլոգիայի պրոբլեմները (Զ․ Նեեդ– լին և Լ․ Շտոլլը՝ Չեխիայում, Լ․ Սանտոն և Ա․ Սիրացկին՝ Սլովակիայում)։ Արդի մարքսիստ փիլիսոփաները (Ի․ Գրուշովս– կի, Ռ․ Ռիխտա, Վ․ Դումլ, Լ․ Սվոբոդա և ուրիշներ) հետազոտում են սոցիալիստա– կան հասարակարգի զարգացման, գի– տատեխ․ հեղափոխության, գիտության Փիլ․ և տրամաբանական խնդիրները, պայքարում բուրժ․ արդի գաղափարախո– սության և ռևիզիոնիզմի դեմ։ Չ–ի փիլիսո– փաները և սոցիոլոգները սերտորեն հա– մագործակցում են ՍՍՀՄ–ի և սոցիալիս– տական մյուս երկրների գիտնականների հետ։ Փիլ–յան և սոցիոլոգիայի բնագավառում գիտահետազոտական աշխատանքներ տարվում են Չեխոսլովակիայի և Ալովա– կիայի ԳԱ–ների փիլ–յան բաժանմունք– ներում, ՉԿԿ ԿԿ–ին կից բարձրագույն կու– սակցական դպրոցում, մարքսիզմ–լենի– նիզմի ինստ–ներում, Պրագայի, Բրատի– սլավայի և Բռնոյի համալսարանների փիլ․ ֆակուլտետներում։ Հրատարակվում են «Filosoficky casopis» (1953-ից), «Socio- logicky casopis» (1965-ից), «Novd mysl» (1947-ից), Սլովակիայում՝ «Slovensky fi- lozoficky casopis» (1946-ից, 1966-ից՝ «Fi- lozofia»), «Socioldgice» (1969-ից) փիլ․ և սոցիոլոգիական ամսագրերը։ Պատմական գիտությունը։ Չեխ և սլո– վակ․ վաղ ֆեոդ․ պատմ․ գրականությունը սկզբնավորվել է IX դ․ վերջին –X դ․ սկզբին, երբ ստեղծվել են սլավ, լուսա– վորիչների՝ Կիրիլի և Մեֆոդիի, առաջին Պրժեմիսլովիչների և այլոց վարքագրու– թյունները (եկեղեցասլավոներենով և լատ–ով)։ Վաղ միջնադարյան չեխ․ լավա– գույն տարեգրությունր Կոզմա Պրագացու «Չեխական ժամանակագրությունն» է (XII դ․ սկիզբ, լատ–ով)։ Չեխերենով առա– ջին պատմ․ երկը Դալիմիլի ժամանակա– գրությունն է (XIV դ․ սկիզբ)։ Հուսյան հե– ղափոխական շարժման շրջանի (XV դ․ 1-ին կես) պատմ․ գրականությանը հատ– կանշական է հեղինակների՝ սոցիալա– կան շրջանի ընդլայնումը, սոցիաւ–տնտ․ և գաղափարական սուր պայքարի արտա– հայտությունը։ XVI դ․ հեղինակներն իրենց ստեղծագործություններում արտահայ– տել են Ռեֆորմացիայի և հումանիզմի գա– ղափարները։ Կաթոլիկական ռեակցիա– յի շրջանում (սկսած XVII դ․ 20-ական թթ․) առաջադիմական պատմագրության ավանդները շարունակել են Պ․ Ստրանս– կին, Պ․ Սկալան, Բ․ Բալբինը։ Ազգ․ վե– րածննդի ժամանակշրջանի սլովակ, պատ– մագրության ներկայացուցիչներն են Մ․ Բե– լը և Ցա․ Կոլլարը (XVIII դ․)։ XVIII դ․ վեր– ջին և XIX դ․ 1-ին կեսին կապիտալիստա– կան հարաբերությունների հաստատումը և զարգացումը նպաստել են պատմ, գի– տության արագ զարգացմանը։ Հ․ Դոբնե– րը, Ի․ Դոբրովսկին, Ֆ․ Պելցլը սկզբնավո– րել են աղբյուրների գիտ․ քննադատությու– նը, ստեղծել ազգ․ ինքնագիտակցության աճին նպաստող առաջին պատմ․ երկերը։