նաչ հորիզոններ» (1962, ռեժ․ Ի․ Նովակ)։ Կատակերգական ֆիլմեր են ստեղծել ռեժիսորներ 0․ Լիպսկին, Բ․ Զեմանը, Վ․ Վորլիչեկը, Զ․ Պոդսկալսկին և ուրիշներ։ Սոցիալիստական դիրքերի ամրապնդման համար պայքարը կինոարվեստում իր դրական արդյունքն է տվել 1970-ական թթ․ սկզբին («Բանալի», 1971, ռեժ․ Վ․ Չեխ, «․․․և ողջունում են ծիծեռնակներին», 1972, ռեժ․ Ցա․ Իրեշ, «Շոգ ամռան խրոնիկա», 1973, ռեժ․ Սեկվենս են)։ Սլովակյան ռեժիսորները ստեղծել են «Պղնձե աշտարակ» (1970, ռեժ․ Մ․ Դոլլի), «Միանգամայն օրինավոր տղաներ» (1972, ռեժ․ Ց․ Ռեժուխա) ևն։ Համաշխարհային մուլտիպլիկացիոն կինոյի զարգացմանը մեծապես նպաստել են ռեժիսորներ Ցի․ Տրնկան, Կ․ Զեմանը, Հ․ Տիրլովան։ Առաջատար դերասաններից են՝~ Ցա․ Մարվանը, Ֆ․ Սմոլիկը, Վ․ Բրոդսկին, Ռ․ Ռուժեկը, Մ․ Վաշարիովան, Վ․ Ֆիալովան և ուրիշներ։ Չ–ում գործում են (1976) «Բարանդով–ֆիլմ» և «Բրատիսլավա*– Կոլիբա» գեղարվեստական, Գոտվալդովի Մանկական, Պրագայի Կարճամետրաժ ֆիլմերի, կինոխրոնիկայի և Չեխոսլով․ ժող․ բանակի կինոստուդիաները։ 1979-ին թողարկվել է 45 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ։ Ստեղծ, կադրեր են կրթվում Պրագայի Արվեստի ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության ֆակուլտետներում (հիմն․ 1946-ին)։ 1946-ից Սիջազգային կինոփառատոներ են անցկացվում Մարիանսկե Լագնեում (մինչե 1949-ը), 1950-ից՝ Կարլովի Վարիում (1958-ից՝ 2 տարին 1 անգամ), 1948-ից՝ նաև մանկական ֆիլմերի կինոփառատոներ։ Պատկերազարդումը տես 576–577-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակներ XIY- XVI։
Գրկ․ История Чехословакии, т․ 1–3, М․, 1956–60; Чехословацкая Социалистическая Республика, М․, 1975; Шмераль Я․ Б», Образование Чехословацкой республики в 1918 г․, М-, 1967; Недорезов А․ И․, Национально-освободительное движение в Чехословакии (1938–1945 гг․), М․, 1961; Ն ու յ ն ի, Аграрные преобразования в на– родно-демократической Чехословакии, М․, 1954; За освобождение Чехословакии, М․, 1965; Гуса В․, История Чехословакии, [пер․ с чеш․], Прага, 1963; Ржига О․, Влияние Октябрьской революции на Чехос– ловакию, пер․ с чеш․, М․, 1960; Б л а- ж е к М․, Экономическая география Чехо– словакии, пер․ с чеш․, М․, 1960; Д а н ь ш и- н а В․ Н․, Экономическое развитие ЧССР, М․, 1977; История философии, т․ 2–5, М․, 1957–61; Марксистско-ленинская филосо– фия и социология в СССР и европейских со– циалистических странах, М․, 1965; Очерки истории чешской литературы XIX–XX вв․, М․, 1963; Бернштейн И․ А․, Литера– тура социалистической Чехословакии, М․, 1965; История словацкой литературы, М․, 1970; Шерлаимова С․ А․, Чешская поэзия XX в․, 20–30–е гг․, М․, 1973; Архи– тектура Чехословакии с древнейших времён до наших дней, Прага, 1965; Ваниц- к и й Я․, Й и р а н е к Я․, К а р а с е к Б․, О чешской музыке, [пер․ с чеш․], М․, 1965; Солнцева Л․ П․, Чешский и словацкий т^атр, в кн․։ История западноевропейского театра, т․ 6, М․, 1976; М и л е ц Б․, Цирк в Чехословакии, «Советский цирк», 1958, No 6(9)․
ՁԵՒՈՍԼՈ4Ա4ԻԱ31* ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ
ԿՈՒՍԱԿՏՈհսՅՈ^Ն (ՉԿԿ), ստեղծվել է 1921-ի մայիսին՝ Պրագայում կայացած Չեխոսլովակիայի ս–դ․ կուսակցության մարքսիստական ձախ թևի համագումարի որոշմամբ։ Միավորել է չեխ, սլովակ, հունգ․ և Անդրկարպատյան–ուկ– րաինական կոմունիստական խմբերն ու կազմակերպությունները։ Ստեղծման օրվանից ՉԿԿ մտել է Կոմինտերնի մեջ։ Միավորիչ համագումարում (հոկտ․ 30– նոյեմբ․ 4) կուսակցության մեջ ներգրավ– վեցին նաև երկրի տարածքում գործող գերմ․ և լեհ․ կոմունիստական կազմակերպությունները։ 20-ական թթ․ ՉԿԿ–ի ներսում աշխուժացան օպորտունիստական տարրերը։ Պայքար ծավալվեց օպորտու– նիզմի հաղթահարման և բոլշևիկյան սկըգ– բունքների հաստատման համար։ Այդ պայքարում կարևոր դեր խաղաց ՉԿԿ V համագումարը (1929), որն ընտրեց կուսակցության նոր ղեկավարություն՝ Կ․ Գոավաւդի գլխավորությամբ։ 30-ական թթ․ 2-րդ կեսին ՉԿԿ պայքարել է իմպե– րիալիստական տերությունների կողմից Չեխոսլովակիայի բուրժ․ կառավարությանը պարտադրված մյունխենյան գործարքի (տես Մյունխենի համաձայնագիր 1938) և հիտլերյան ագրեսիայի դեմ։ Ֆաշիստական Գերմանիայի կողմից Չեխոս– լովակիայի օկուպացումից հետո ՉԿԿ–ի գործունեությունը արգելվել է (1938)։ Կուսակցությունն իր գործունեությունը շարունակել է ընդհատակում։ Երկրի մասնատման պայմաններում, այսպես կոչված Սլովակ, պետությունում հակաֆա– շիստական պայքարի ղեկավարումն ավելի գործարար դարձնելու նպատակով, 1939-ի մայիսին ՉԿԿ–ից առանձնացել են սլովակ, մարզերի կուսակցական կազմա– կերպությունները, և կազմակերպորեն ձևավորվել է Ալովակիայի կոմունիստական կուսակցությունը (ՍԿԿ)։ Օկուպացման ծանր տարիներին 60 հզ․ կոմունիստներ նետվել են բանտեր և համակենտրո– նացման ճամբարներ։ Զոհվել է 25 հզ․։ Այդ տարիներին չեխ և սլովակ կոմունիստները երկրի ազատագրման գլխ․ երաշխիքը տեսնում էին ՍՍՀՄ–ի եղբայրական օգնության մեջ։ ՉԿԿ մեծ ավանդ է ներդրել սովետա–չեխ․ բարեկամության և փոխադարձ օգնության (1943-ի դեկտեմբեր) պայմանագրի կնքման և ՍԱՀՄ–ի տարածքում Լ․ Սվոբոդայի հրամանատարությամբ չեխ․ զինվորական միավորումներ ստեղծելու գործում։ 1944-ի սեպտեմբերի սլովակ, և 1945-ի մայիսի չեխ․ հերոսական ապստամբությունների գլխավոր կազմակերպիչները եղել են կոմունիստները։ Այդ ապստամբությունների շնորհիվ ազգային–ազատագրական պայքարը վերաճեց ազգային–դեմոկրատական հեղա– փոխության։ 1945-ի ապրիլին կոմկուսը մշակեց Կոշիցեի ծրագիրը (չեխերի և սլովակների Ազգային ճակատի առաջին կառավարության ծրագիրը) և մասնակցեց նոր կառա– վարության կազմավորմանը։ Չեխոսլով․ զինվորների և պարտիզանների մասնակցությամբ սովետական բանակի կողմից Չեխոսլովակիան ազատագրելուց հետո ՉԿԿ գլխավորեց սոցիալ–տնտեսական արմատական վերափոխումների (արդյունա– բերության հիմնական ճյուղերի և բանկերի ազգայնացում, ագրարային ռեֆորմ ևն) համար մղած բանվոր դասակարգի պայքարը։ ՉԿԿ VIII համագումարում (1946) կուսակցությունը վերցրեց ազգային–դե– մոկրատական հեղափոխության հետագա խորացման և այն աստիճանաբար սոցիա– լիստական հեղափոխության վերաճելու գիծ։ Դրանով ամրապնդվեցին բանվոր դասակարգի իշխանությունը և կոմկուսի հեղինակությունը ժող․ զանգվածների շըր– ջանում։ 1946-ի մայիսին կայացած Սահ– մանադիր ազգային ժողովի և տեղական ազգային կոմիտեների ընտրություններում կոմունիստները շահեցին ձայների մեծամասնությունը։ Ազգային ճակատի կառավարությունը գլխավորեց ՉԿԿ–ի նախագահ Կ․ Դոտվալդը։ ՉԿԿ–ի ղեկավարությամբ աշխատավորները կանխեցին բուր– ժուազիայի 1948-ի փետրվարի հակահեղա– փոխական հեղաշրջման փորձը և հաստատեցին պրոլետարիատի դիկտատուրա։ Մայիսին ընդունվեց նոր սահմանադրություն, որով ամրապնդվեցին բանվոր դասակարգի և ողջ աշխատավորների ձեռք բերած նվաճումները։ 1948-ի հունիսին, կոմկուսակցության գաղափարական սկըզ– բունքների և կազմակերպական հիմքի վրա, միավորվեցին ՉԿԿ և ս–դ․ կուսակցությունը, իսկ սեպտեմբերին նաև ժամա– նակավորապես առանձնացած ՍԿԿ։ Կ․ Դոտվալդի մահից հետո (1953-ին) ՉԿԿ ԿԿ առաջին քարտուղար ընտրվեց Ա․ Նովոտնին։ Կուսակցության X համագումարը (1954) նշեց, որ I հնգամյա պլանի (1949–53) կատարմամբ երկրում ստեղծվել է սոցիալիստական հասարակության հիմքը։ Համագումարն ընդունեց նոր կանոնադրություն։ 1960-ի հուլիսին կայացած ՉԿԿ–ի համապետական կոնֆերանսը հավաստեց Չեխոսլովակիայում սոցիա– լիստական արտադրահարաբերությունների հաղթանակը, հավանություն տվեց նոր սոցիալիստական սահմանադրության նախագծին (ընդունվել է Ազգային ժողովի կողմից՝ 1960-ի հուլիսին)։ Չնայած ժող․ տնտեսության զարգացման և աշխատավորների կենսամակար– դակի բարձրացման բնագավառներում ձեռք բերած նշանակալի հաջողություններին, ՉԿԿ այդ շրջանի իր գործունեության ընթացքում ունեցավ ոչ քիչ դժվարություններ։ Թույլ տրվեցին առանձին սխալներ (սուբյեկտիվիստական մեթոդներ տնտեսության ղեկավարման բնագավառում, սոցիալիստական օրինականության խախտումներ, գաղափարական անբավարար աշխատանք ևն), որոնք և նը– պաստեցին ռևիզիոնիստական հայացքների տարածմանն ու մանրբուրժ․ գաղա– փարախոսության աշխուժացմանը։ ՉԿԿ XIII համագումարը (1966) որոշեց դժվարությունների հաղթահարման և հասունացած պրոբլեմների լուծման գլխ․ ուղղությունները։ Սակայն ՉԿԿ ԿԿ–ի այդ շրջանի ղեկավարությունը անհրաժեշտ աշխատանք չտարավ համագումարի որո– շումներն իրականացնելու ուղղությամբ, ժամանակին չվերացրեց գոյություն ունեցող թերություններն ու սխալները։ Հետե– վանքը եղավ այն, որ կուսակցության և