Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

մ․ թ․ I հազարամյակի սկիզբ) ավերակ– ները։ Պահպանված միջնադարյան ճարտ․ հուշարձաններից են Սամթավրո վանքա– յին համալիրը (գլխավոր տաճարը, ճա– կատների քանդակային ճոխ հարդարան– քով, XI դ․ խաչաձև–գմբեթավոր կառույց է), Սվետիցխովելի տաճարը [կառուցվել է 1010–29-ին (ճարտ․ Արսուկիսձե) Վրաս– տանում առաջին քրիստոնեական տաճա– րի (IV դ․) տեղում]։ Մ–ի մոտ են գտնվում Ջվարի տաճարը (VII դ․), Զեմո–Ավճաչայի հիդրոէւեկւորակայանը։ Գրկ․ Ломтатидзе Г․ А․, Археологи– ческие раскопки в древнегрузинской столице Мцхета, Тб․, 1955; История Грузии, т․ 1, Тб․, 1962․ Մկրւոումյան ՄՑՈՒ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մոտկանի գավառա– կում։ 1909-ին ուներ 25 ընտանիք հայ բնակչություն։ Զբաղվում էին երկրագոր– ծությամբ և անասնապահությամբ։ Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։

ՄՈՒԱՍԱՆ ԱՆՐԻ (Moissan Henri) (1852– 1907), ֆրանսիացի քիմիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1891), Պետերբուրգի ԳԱ ար– տասահմանյան թղթակից անդամ (1904), Փարիզի բարձրագույն դեղագործական դպրոցի (1887–1900) և համալսարանի (1900-ից) պրոֆեսոր; Առաջինն է ստացել (1886) և ուսումնասիրել ֆտորն ու նրա միացությունները։ Իր ստեղծած էլեկտրա– կան աղեղային վառարանում (1892) ստա– ցել է կալցիումի, կալիումի, նատրիումի և այլ տարրերի կարբիդներ, բորիդներ, մոլիբդեն (1895), վոլֆրամ (1897) ևն։ Կարևոր աշխատանքներ է կատարել էլեկտրամետալուրգիայի և էլեկտրաթեր– միայի բնագավառում։ Նոբելյան մրցա– նակ (1906)։ ՄՈհԱՎԻԱ (ծն․ թ․ անհտ․–680), արաբ խալիֆա 661-ից։ Օմայանների դինաս– տիայի հիմնադիրը։ 639-ից եղել է Ասո– րիքի արաբ կուսակալ, պատերազմել Բյու– զանդիայի դեմ։ 657-ից պայքարել է Ալի խալիֆայի դեմ և գրավել գահը,։ Խալի– ֆայության մայրաքաղաք է հռչակել Դա– մասկոսը, խալիֆայի իշխանությունը դարձրել ժառանգական։ Նրա օրոք արաբ, զորքերը երկու անգամ (669, 674–680-ին) պաշարել են Կ․ Պոլիսը։ Մ–ի՝ Ասորիքի կուսակալ եղած ժամա– նակ արաբները երկու անգամ (640 և 654-ին) արշավեւ են Հայաստան։ 652-ին Մ․ և Հայոց իշխան Թեոդորոս Ռշւոունին կնքել են պայմանագիր (տես Հայ–արա– բական պայմանագիր 652)։ Խալիֆա հըռ– չակվելուց հետո, Բյուզանդիայի դեմ պայ– քարում Հայաստանի չեզոքությունն ապա– հովելու համար, 661-ին Մ․ Հայոց իշխան է ճանաչել Գրիգոր Մամիկոնյանին։ Ա․ Տեր–Ղեոնդյան

ՄՈՒԱՎՐ (Moivre) Աբրահամ դը (1667– 1754), անգլիական մաթեմատիկոս, ծագու– մով ֆրանսիացի։ Լոնդոնի թագավորա– կան ընկերության անդամ (1697)։ Ստացել է կոմպլեքս թիվը ո–աստիճան բարձ– րացնելու և կոմպլեքս թվից ո–աստիճանի արմատ հանելու կանոն՝ այսպես կոչված Մ ու ա վ ր ի բանաձևը՝ zn=[r(coscp+ismtp)]" = rn(cosn<p+isinnqp), j/"z = ՜յ/՜r(cos(p+isincp)= _П/ / ф + 2як ․ ․ ․ ср + 2як -У г (cos––+шп –5–)․ k=0,l,2,․․․,n–1։ Հետազոտել է աստիճանային շարքեր, որոնց անվանել է անդրադարձ շարքեր։ Մ–ին և Ջ․ Մտիռլինգին է պատկանում ո!= 1 • 2• 3․․․ ո–ի ասիմպտոտական ներկա– յացումը (տես աոիուինգի բանաձև)։ Հա– վանականությունների տեսությունում Մ․ ապացուցել է այսպես կոչված Լապլասի թեորեմի մասնավոր դեպքը։ ՄուԲԱՐՏԱԿՌՎ Արսլան Կոտլիահմեաո– վիչ (ծն․ 1908), բաշկիր սովետական դե– րասան և ռեժիսոր։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1955)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ 1931-ին ավարտել է Ուֆայի արվեստի տեխնիկու– մի թատերական բաժինը։ 1928-ից (ընդ– հատումով) Մ․ Գաֆուրիի անվ․ դրամայի բաշկիրական թատրոնի (Ուֆա) դերասան, 1937–39-ին, 1951–54-ին՝ գլխավոր ռե– ժիսոր։ Լավագույն դերերից են՝ Սալավաթ Յուլաև (Բիկբայի «Սալավաթ»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո), Պրոտասով (Լ․ Տոլս– տոյի «Կենդանի դիակ»)։ Ստեղծեյ ԷՎ․ Ի․ Լենինի կերպարը (Պոգոդինի «Հրացանա– վոր մարդը», «Երրորդը՝ պաթետիկակա– նը»)։ Բեմադրություններից են՝ Բիկբայի «Կարլուգաս» (1938), Մինկոյի «Չնշելով ազգանունները» (1953)։ Նկարահանվել է կինոյում։

ՄՈՒԴԱԲԵ Ռոբերտ (ծն․ 1925), Զիմբաբ– վեի (մինչև 1980-ը՝ Հարավային Ռոդեզիա) ազգային–ագատագրական շարժման գոր– ծիչ։ Քաղ․ գործունեությունն սկսել է 1950-ական թթ․։ 1963-ից Զիմբաբվեի աֆ– րիկյան ազգային միության (ԶԱԱՄ) գըլ– խավոր քարտուղար։ 1964–74-ին գտնվել է ազատազրկության մեջ։ 1976-ին ընտրվել է ԶԱԱՄ–ի նախագահ և Զիմբաբվի աֆրի– կյան ժողովրդի միության (ԶԱԺՄ) նա– խագահ Զ․ Նքոմոյի հետ գլխավորել է Զիմբաբվեի Հայրենասիրական ճակատը։ 1980-ի ընդհանուր ընտրություններում ԶԱԱՄ–ի տարած հաղթանակից հետո դար– ձել է պրեմիեր մինիստր։

ՄուԴ, Մուտ, Մութ, բերդաքաղաք Լեռնային կամ Քարուտ Կիլիկիայում, Սելևկիա գետի վտակներից մեկի (Կիրա– մայի հովտում) վրա։ Ուսումնասիրողնե– րից ոմանք նույնացնում են հռոմ․ Կլավ– դիանուպոլսին, այլք՝ սրբազան Ոլբա քաղաքին, ուր կառուցված էր Զևսի (Արամազդի) տաճարը։ Բերդը գտնվում էր քաղաքի հս․ կողմի բլրին, որի պարիսպ– ներն ամրացված էին քառակուսի աշտա– րակներով։ Բերդի արմ․ մասում զետեղ– ված էր կրկնապարիսպ դղյակը։ Այն ուներ բոլորշի, եռահարկ աշտարակ, որի ստո– րին հարկի 14 որմնախորշերը սանդուղք– ներով կապվում էին վերին հարկերին։ Պահպանվել են տաճարներից մեկի կա– մարակապ դռներով սյունաշարը, խա– րիսխներ, շինարարական այլ բեկորներ։ Քաղաքի ավերակները տարածվում են բերդի հվ․ և հվ–արմ․ կողմերում։ Հարա– վային մասում պահպանվել են մեծ դար– պասի մուտքը և յոթ սյուն, հյուսիս–արև– մտյան կողմում՝ գերեզմանոցի ավերակ– ները։ Մ–ից ոչ հեռու՝ հս․ կողմում գտնվում էր Մաղվայո բերդը (հուն․ Մելուոս, այժմ՝ Մաուղա կալեսի), իսկ հս–արմ․ կողմում՝ Պալեապոլիս բերդը (այժմ՝ Պալապոլ)։ Մ․ և հիշյալ բերդերը XIII դ․ սկզբին պատ– կանում էին իշխան կամ պարոն Սահա– կին (Կիռ–Սակ), որը 1217-ին Կապանի պաշարման ժամանակ այլ հայ իշխաննե– րի հետ գերի ընկավ սելջուկյան Քեյ– քաուզ սուլթանի ձեռքը, սակայն հաջորդ տարում փրկագնվեց Լևոն Բ Մեծի ջան– քերով։ Կիլիկյան Հայաստանի կազմում Մ․ եղել է նույնանուն գավառի կենտրոնը և իր անկախությունը պահպանել մինչե 1382-ը, որից հետո նվաճել են թուրք կարամանները, իսկ XVI դարից՝ օսման– յան թուրքերը։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին Մ․ ավանը համանուն գավառակի կենտրոնն էր և ուներ շուրջ 1500 բնակիչ (հիմնականում՝ հայեր)։ Գրկ․ Ա լ ի շ ա ն Ղ․, Սիսուան, Վնւո․, 1885։ Կիլիկիա, Պետերբուրգ, 1894։ Մ․ Կատվալյան

ՍՈՒԴՐՈՍԻ ԶԻՆԱԴԱԴԱՐ 1918, ստորա– գրվել է Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի սուլթանական կառավարության միջև, հոկտեմբերի 30-ին, անգլ․ «Ագամեմնոն» հածանավի վրա, Մուդրոս նավահանգըս– տում (Լեմնոս կղզի), 1914–18-ի առաջին համաշխարհային պատերազմում Թուր– քիայի պարտությունից հետո։ Նախատե– սում էր Անտանտի ռազմանավերի ազատ անցումը սևծովյան նեղուցներով՝ իրա– վունք տալով դաշնակիցներին զավթել Բոսֆորի ու Դարդանելի ամրությունները (հոդ․ 1), թուրք, կայացորների կապի– տուլյացիան Հիջազում, Իրաքում, Սիրիա– յում և Եմենում, ինչպես և զորքերի դուրս բերումը Իրանից, Անդրկովկասից (հոդ․ 11) և Կիլիկիայից (հոդ․ 16)։ Թուրքիան պետք է ցրեր բանակը, դաշնակիցնե– րին հանձներ իր ռազմանավերը, վե– րադարձներ ռազմագերիներին, այդ թվում ներկալված և գերված հայերին (հոդ․ 4)։ Անտանտին իրավունք էր վե– րապահվում՝ գրավել Բաթումը և Բաքուն (հոդ․ 15), ինչպես նաև հայկ․ վեց վիլա– յեթները՝ նրանցից «որևէ մեկում անկար– գություններ ծագելու դեպքում» (հոդ․ 24)։ Մ․ զ․ ըստ էության հակասովետական էր։ Նրա մի քանի հոդվածներ (նեղուցնե– րի բացումը Անտանտի նավատորմների համար, Բաթումի և Բաքվի գրավումը, անդրկովկասյան երկաթուղիների վերա– հսկողությունը ևն) անմիջապես առնչվում էին Սովետական Ռուսաստանի դեմ սկըս– ված օտարերկրյա ինտերվենցիայի հետ։ Ակնհայտ էր նաև Մ․ զ–ի հակահայկական բնույթը։ Դեռ մինչև Մ․ զ–ի կնքելը, նա– խորդած բանակցությունների ընթացքում, պարտված Թուրքիային «հաջողվել էր» զիջումներ կորզել հաղթական Անգլիա– յից՝ դաշնակիցների կողմից գրավման ենթակա հայկ․ 6 վիլայեթներից անջատե– լով հայաբնակ Սիսը, Հաճընը, Զեյթունը և Այնթապը։ Հոդվածների վերջնական ձևակերպումով և՝ Արևմտյան Հայաստա– նը, և՝ Կիլիկիան փաստորեն մնում էին Թուրքիայի լիակատար հսկողության տակ։ Բացի այդ անհասկանալի էր, թե ինչպիսի «անկարգություններ» կարող էին ծագել այնտեղ, երբ այդ տարածքի ամբողջ հայ