ների ընկերությունը, Չ-ի Մշակութային և գեղարվեստական ընկերությունների միությունը Տիաոգրադում։
Թատրոնը։ Թատերականացված հին ծեսերի հետքեր պահպանվել են ժող․ ավանդույթներում, որոնցից շատերը կենցաղավարել են դեռևս XIX դ․—XX դ․ 1-ին կեսին։ Չ-ի թատրոնում նշանակալից ներդրում է դրամատուրգ Պյոտր II Պետրովիչ Նեգոշի ստեղծագործությունը։ Պատմ․ անցյալի սյուժեներով գրված նրա «Լեռնային պսակադրություն» (1847) և «Կեղծ արքա Ստեպան Մալին» (1851) դրամաները բեմադրվել են սիրողական խմբակներում։ Չ․ ֆաշիստական օկուպանտներից ազատագրվելուց (1944) հետո, 1953-ին Տիտոգրադում ստեղծվել է չեռնոգորյան Ազգային թատրոն, որն ունի դրամատիկական և օպերային թատերախմբեր։ Դրամատիկական թատերախմբի խաղացանկում հարավսլավացի և արտասահմանյան դասականների, ինչպես և Պյոտր II Պետրովիչ Նեգոշի, ժամանակակից չեռնոգորյան դրամատուրգներ Վ․ Ռադովիչի, ժ․ Կոմանինի, Հարավսլավիայի այլ հանրապետությունների դրամատուրգների ստեղծագործություններն են։ Բեմադրվում են նաև Գոգոլի, Ա․ Օստրովսկու, Չեխովի, սովետական հեղինակների (Ա․ Արբուզով) պիեսներ։ Դրամատիկական թատերախմբի կազմում են ռեժիսորներ՝ Բ․ էրակովիչը, Ն․ Վավիչը, դերասաններ՝ Վ․ Մանդիչը, Դ՜․ Թոմասը, Զ․ Ռսփչևիչը, Գ․ Լենհոլդը, Զ․ Ստոիմիրովը և ուրիշներ։ Թատրոնի աշխատանքին մասնակցում են նաև Հարավսլավիայի այլ հանրապետությունների ռեժիսորներ։
Գբկ․ Ровинский П․ А․, Черногория в ее прошлом и настоящем, гг․ 1—3, СПБ, 1888—1915; Писарев Ю․ А․, Сербия и Черногория в первой мировой войне, М․, 1968; История Югославии, т․ 1—2, М․, 1963; Алешина Л․ С․, Яворская Н․ В․, Искусство Югославии» М․, 1966; Белоусов В․ Н․, Современная архитектура Югославии, М․, 1973; История зарубежного театра, ч․ 2, М․, 1972․
ՁԵՌՆՈԳՈՐՑԻՆԵՐ, ազգ Հարավսլավիայում։ Ընդհանուր թիվը՝ 509 հզ․ (1978)։ Մեծամասնությունը բնակվում է Չեռնոգորիայում (356 հզ․) և Սերբիայում (125 հզ․)։ Խոսում են սերբա-հորվաթերենի շտոկավյան բարբառով։ Հավատացյալների մեծ մասը ուղղափառներ են․ կան մահմեդականներ։ Մշակույթում և կենցաղում շատ ընդհանրություններ ունեն սերբերի հեւո, սակայն լեռնային պայմաններից բխող մեկուսացվածությունը, օսմանյան լծի դեմ բազմադարյա պայքարը և դրա հետևանքով ռազմականացված կենցաղը դանդաղեցրել են Չեռնոգորիայի հասարակական-տնտ․ զարգացումը և նըպաստել նահապետական-ցեղային հարաբերությունների տևականությանը։ Ավանդական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն է։ 1945-ին Հարավ-սլավիան սոցիալիստական հռչակելուց և Չեռնոգորիայի Հանրապետության ստեղծումից հետո զարգացել են Չ-ի տնտեսությունն ու մշակույթը։ Պատմության, տնտեսության և մշակույթի մասին տես նաև Չեռնոգորիա և Հարավաւսվրա հոդվածներում։
ՉԵՌՆՈՎ Դմիտրի Կոնստանտինովիչ (1839—1921), մետալուրգիայի, մետաղագիտության, մետաղների ջերմային մշակման բնագավառի ռուս գիտնական։ Ավարտել է Պետերբուրգի գործնական տեխնոլոգիական ինսա-ը (1858)։ 1889-ից՝ Միխայլովսկի հրետանային ակադեմիայի պրոֆեսոր։ 1868-ին հայտնագործել է պողպատի ֆազային փոխակերպումների կրիտիկական կետերը (հայտնի են Չ-ի կետեր անվամբ)։ Բացահայտել է ջերմային մշակման ազդեցությունը պողպատի կառուցվածքի և հատկությունների վրա, սահմանել պողպատի ձուլուկի բյուրեղացման տեսություն, ուսումնասիրել բյուրեղների գոյացման և աճման պրոցեսը։ Պողպատի մետալուրգիայի առաջընթացի համար կարևոր նշանակություն ունեցան Չ-ի մետալուրգիական պրոցեսների ինտենսիվացման և արտադրության տեխնիկայի կատարելագործման բնագավառի աշխատությունները։ Աշխատանքներ է կատարել ձուլածո պողպատի արտադրության կոնվերտերային եղանակի կատարելագործման, հրետանային արտադրության զարգացման ուղղությամբ։ Չ․ ժամանակակից մետաղագիտության ռուս մետալուրգների և մետաղագետների խոշոր գիտական դպրոցի հիմնադիրն է։ Ընտըրվել է Ռուսական մետալուրգիական ընկերության պատվավոր անդամ, Երկաթի և պողպատի անգլիական ինստ-ի պատվավոր փոխնախագահ, Լեռնային ինժեներների ամերիկյան ինստ-ի և ռուսական ու արտասահմանյան այլ գիտական հաստատությունների պատվավոր անդամ։
Գրկ․ Д․ К․ Чернов и наука о металлах, Л․-М․, 1950․
ՉԵՌՆՈՎՑԻ (մինչև 1944-ը՝ Չեռնովիցի), քաղաք, Ուկր․ ՍՍՀ Չեռնովցիի մարզի վարչական կենտրոնը։ Գտնվում է Կարպատների նախալեռներում, Պրուտ գետի ափին։ Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է։ Ունի օդանավակայան։ 228 հզ․ բն․ (1982)։ Վարչականորեն բաժանվում է 3 քաղաքային շրջանի։ Առաջատար են արդյունաբերության թեթև, սննդի, մեքենաշինական և փայտամշակման ճյուղերը։ Կա քիմ․ և շինանյութերի արդյունաբերություն։ Չ-ում գործում են համալսարան, բժշկ․ ինստ․, Կիևի առևտրատնտեսագիտական ինստ-ի մասնաճյուղը, 12 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, երաժշտական-դրամատիկական թատրոն, թանգարաններ, հեռուստակենտրոն։ Գրավոր աղբյուրներում Չ․ հիշատակվում է 1408-ից։ XIV դ․ կեսերից մինչև 1774-ը եղել է Մոլդով․ իշխանության, 1775-ից՝ Ավստրիայի (1867-ից՝ Ավստրո-Հունգարիայի), 1918—1940-ը՝ Ռումինիայի կազմում։ 1940-ի հունիսին Հյուսիսային Բուկովինայի հետ մտավ ՍՍՀՄ կազմի մեջ և դարձավ Ուկր․ ՍՍՀ մարզային կենտրոն։ ճարտ․ հուշարձաններից պահպանվել են փայտե եկեղեցիներ (XVII-XVIII դդ․), կլասիցիզմի ոճով շենքեր (այդ թվում՝ քաղաքապետարան, 1843)։
Առաջին անգամ հայերը Չ․ են եկել Մոլդովայի այլ շրջաններից և Լեհաստանից (հատկապես 1418-ին)։ Հայերը հիմնականում զբաղվել են առևտրով։ Մոլդովայի իշխան Շտեֆան Տոմշա II-ի հրովարտակով հայերն ստացել են (1614) ազատ առևտրի իրավունք, որի շնորհիվ Չ․ դարձել է առևտր․ կենտրոն։ Հայերը կազմել են քաղաքի բնակչության մոտ կեսը, ունեցել երկու եկեղեցի (ոչնչացել են 1740-ին, հրդեհի ժամանակ)։ Ավստրիայի տիրապետությանն անցնելուց (1775) հետո Չ-ի հայ համայնքը համալրվել է Մոլդովայի այլ վայրերից և Բոլլղարիայից եկած հայերով։ Առաջացել է հայ կալվածատիրական խավ։ Քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը կոչվել է Հայկական, 1875-ին կառուցվել է Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Չ-ի առաջին քաղաքագլուխը եղել է հայազգի Պետրովիչը։ 1879-ին հիմնադրվել է «Հայ կաթոլիկական արքեպիսկոպոսական Իսահակյան դպրոցը», որտեղ ուսանել են Բուկովինայի, Գալիցիայի և Բեսարաբիայի հայեր։ Չ-ի հայերը խոսել են Սուչավայի բարբառով (տես Աուոիաւի բարբառ)։ XIX դ․ վերջից հայերի թիվը Չ-ում սկսել է նվազել․ 1909-ին մնացել էր 57 ընտանիք (300 հոգի) հայ։ 1913-ին Չ-ում հիմնադրվել է ՀԲԸՄ մասնաճյուղ։ Չ-ում է ծնվել հայազգի նշանավոր կոմպոզիտոր-դաշնակահար Կարլ Միկուլին։ Չ-ի հայկ․ գաղութը գոյությունը պահպանել է մինչև XX դ․ կեսը։
Գրկ․ Տան Տ․, Արևեւյան Հայքի Բուքովինա, վնն․, 1891։ Բուբայան Լ․, Հայերը Մոլդավիայում և Բուքովինայում, Թ․, 1911։ Տայ ժողովրդի պատմություն, հ․ 6, Ե․, 1981։ Ս․ Քոչանջյան
ՉԵՌՆՈՎՑԻԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՈհՍՍՀ), հիմնադրվել է 1875-ին, հոգևոր սեմինարիայի հիման վրա, երեք ֆակուլտետով՝ աստվածաբանական, իրավաբանական, փիլիսոփայության։ Սովետական իշխանության տարիներին համալսարանը դարձել է խոշոր գիտական և մշակութային կենտրոն։ Նրա կազմում կան պատմության, բանասիրական, օտար լեզուների, մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանական, աշխարհագրական, ընդհանուր տեխնիկայի, տնտեսագիտական, որակավորման բարձրացման ֆակուլտետներ, նախապատրաստական բաժիններ, ասպիրանտուրա։ Ունի 51 ամբիոն, բուսաբանական այգի (1877-ից), կենսաբանական կայան, փորձարարական ձկնաբուծարան, սեյսմիկ և օդերևութաբանական կայաններ, պրոբլեմային 2 լաբորատորիա, կենդանաբանական, բուսաբանական, երկրաբանական, համալսարանի պատմության թանգարաններ, գիտ․ գրադարան (ավելի քան 1,7 մլն գիրք)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1975)։
ՉԵՌՆՈՎՑԻԻ ՄԱՐԶ, Ուկրաինական ՍՍՀ կազմում։ Կազմավորվել է 1940-ի օգոստ․ 7-ին։ Գտնվում է Ուկր․ ՍՍՀ հվ-արմ-ում։ Տարածությունը 8,1 հզ․ կմ2 է, բն՝․ 898 հզ․ (1981)։ Բաժանվում է 10 շրջանի, ունի 10 քաղաք, 9 քտա։ Վարչական կենտրոնը՝ Չեռնովցի։ 1958-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Բնությունը։ Չ․ մ-ի հվ-արմ․ մասը գտնվում է Ուկր․ Կարպատների (բարձրությունը՝ մինչև 1565 մ) սահմաններում, կենտրոնական մասը՝ դրանց նախալեռ-