Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3250 մ։ Կազմված է վերին պալեոզոյի մետամորֆային ապարներից։

ՊԱՂԵՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի իյիզան գավառի Սպարկերտ գավառակում։ 1909-ին ուներ 20 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հիմնականում անասնապահությամբ, արհեստներով (հատկապես տարածված էր շալագործությունը), մասամբ՝ երկրագործությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մաս ըզոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավա թիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՊԱՂԵՍՏԻՆ (հուն․ IlaXaiattvri), պատմական մարզ Արմ․ (Առաջավոր) Ասիայում։ Պ․ բնակեցվել է դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանում։ Մ․ թ․ ա․ III հազարամյակում Պ–ի տարածքում հիմնավորվել են քանանացիները։ Մ․ թ․ ա․ XVIII դ․ Պ․ նվաճել են հյուքսոսները։ Մ․ թ․ ա․ XVI դ․ եգիպտացիները ջախջախել են հյուքսոսներին և քաղ․ ազդեցություն հաստատել Պ–ում։ Մ․ թ․ ա․ XIII դարից սկսվել է Պ–ի նվաճումը հին հրեական ցեղերի կողմից։ Մ․ թ․ ա․ XII դ․ Պ–ի ծովափնյա շրջանները զավթել են փղշտացիները (եբր․ փելիշտիմ, որից էլ առաջացել է Պ․ անվանումը)։ Մ․ թ․ ա․ XI դ․ Պ–ի մնացած տարածքում հրեաները Մավուղի գլխավորությամբ հիմնել են Իսրայել–Հուդայի թագավորությունը։ Մ․ թ․ ա․ 928-ին այն տրոհվել է Իսրայեչի թագավորության (Պ–ի հս–ում) և Հուդայի թագավորության (Պ–ի հվ–ում)։ Մ․ թ․ ա․ 722-ին Իսրայելի թագավորության տարածքը նվաճել է Ասորեստանի թագավոր Սարգոն II, մ․ թ․ ա․ 587–586-ին Բաբելոնիայի թագավոր Նաբուգոդոնոսոր II նվաճել է Հուդայի թագավորությունը։ Մ․ թ․ ա․ 539–ից Պ–ի տարածքը մտել է Աքեմենյանների, 332-ից՝ Ալեքսանդր Մակեդոնացու, III–II դդ․ սկզբում՝ Պտղոմեյանների (301-ից), ապա 200-ից՝ Սելևկյանների պետության մեջ։ Մ․ թ․ ա․ 167-ին Հուդայում Սելևկյանների դեմ բռնկել է ժող․ ապստամբություն՝ Հուդա Մակաբեի գլխավորությամբ, որի հետևանքով մ․ թ․ ա․ 142-ին Հուդայի տարածքում առաջացել է Հասմոնեյանների (կառավարող տոհմի անունով) պետությունը։ Մ․ թ․ ա․ I դ․ 1-ին կեսին Պ–ի մի մասը գտնվել է Տիգրան Բ Մեծի գերիշխանության տակ։ Մ․ թ․ ա․ 63-ին Պ–ում հաստատվել է Հռոմի հովանավորությունը, իսկ մ․ թ․ 6-ին Պ․ դարձել է հռոմ․ պրովինցիա։ Հռոմի տիրապետության դեմ բազմիցս բռնկել են ապստամբություն ներ (Հրեական պատերազմ 66–73-ին, ապստամբություններ 132–135-ին, III դ․ ևն)։ 395-ից Պ․ գտնվել է Բյուզանդիայի կազմում (մինչև 640-ը), ապա զավթել են արաբները։ Խաչակրաց I արշավանքի (1096–99) հետևանքով Պ–ին տիրեցին խաչակիրները և ստեղծեցին Երուսաղեմի թագավորությունը։ 1187-ին խաչակիրները պարտվեցին Եգիպտոսի սուլթան Սալահ ադ Դինից․ Պ–ի հիմնական մասն ընկավ Եգիպտոսի էյուբյանների, այնուհետև՝ մամլուքների տիրապետությանտակ։ 1516-ին Պ․ նվաճեցին թուրքերը։

XIX դ․ Պ–ում ուժեղացել է հակաթուրք․ շարժումը (1825-ի ապստամբությունները Երուսաղեմում, Բեթղեհեմում, 1830-ին՝ Նաբլուսում են)։ 1832–41-ին Պ․ գտնվել է Եգիպտոսի փաշա Մուհամմեդ Ալիի իշխանության տակ։ XIX դ․ կեսից, առանձ նապես Սուեզի ջրանցքի գործարկումից հետո, Պ–ի ստրատեգիական և տնտ․ նշանակությունը մեծացել է, սրվել է եվրոպ․ պետությունների միջև պայքարը՝ այդ շրջանում ազդեցություն հաստատելու համար։

XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին Պ–ի համար պայքարում իմպերիալիստական տերություններն օգտագործել են հրեական բուրժուազիայի հետադիմական շովինիստական գաղափարախոսությունը՝ սիոնիզմը, որի նպատակներից մեկը Պ–ի տարածքում հրեական պետություն ստեղծելն էր և տարբեր երկրներից այդտեղ հրեաներ վերաբնակեցնելը։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) ընթացքում Պ․ մտան անգլ․ զորքերը։ 1917-ի նոյեմբ․ 2-ին անգլ․ կառավարությունը հրապարակեց, այսպես կոչված, Բալֆուրի դեկլարացիան, որը խոստանում էր աջակցել Պ–ում «հրեական ժողովրդի ազգային օջախ» ստեղծելուն։ 1920-ի ապրիլին Սան Ռեմոյի կոնֆերանսում Մեծ Բրիտանիան ստացավ Պ․ կառավարելու մանդատը։ 1922-ի սեպտեմբերին Մեծ Բրիտանիան Պ–ի տարածքից առանձնացրեց ենթամանդատային Անդրհորդանան տարածքը (տես Հորդանան, պատմական ակնարկ), որի վրա չէր տարածվում Բալֆուրի դեկլարացիան։

Անգլ․ տիրապետությունը Պ–ում նպաստել է այնտեղ հրեական բուրժուազիայի կապիտալի ներթափանցմանը, հրեաների վերաբնակեցմանը (1919–48-ին Պ․ ներ գաղթեց 452 հզ․ հրեա), սիոնիստական կազմակերպությունների գործունեության ակտիվացմանը։

Սիոնիստական կազմակերպությունների ամրապնդմանը զուգընթաց ուժեղանում էր նրանց ձգտումը՝ ազատվել անգլ․ հովանավորությունից։ Անգլ․ գաղութարարների քաղաքականությունը, որը հենվում էր սիոնիստների հետ համագործակցության վրա, առաջացնում էր արաբների աճող դժգոհությունը, որը վերածվեց ապստամբությունների (1920, 1929, 1933, 1936–39)՝ ընդդեմ գաղութարարների և սիոնիստների։ 1919-ին Պ–ում ստեղծվել է սոցիալիստական բանվորական կուսակցություն (1921-ին վերանվանվել է Պ–ի կոմկուս, ՊԿԿ), որը հանդես էր գալիս բրիտ․ իմպերիալիզմի դեմ հրեա և արաբ աշխատավոր զանգվածների միասնական պայքարի, Պ–ում երկազգային՝ արաբահրեական անկախ պետության ստեղծման օգտին։

Ձգտելով թուլացնել արաբների ազատագր․ շարժումը՝ Մեծ Բրիտանիան հարկադրված էր հայտարարել, որ կդադարեցնի հրեական ներգաղթը, կսահմանափակի սիոնիստական կազմակերպությունների գործունեությունը։ Մեծ Բրիտանիայի այդ քաղաքականությունից դժգոհ սիո նիստները, օգտվելով անգլո–ամեր․ հակասություններից և ամեր․ նավթային մոնոպոլիաների՝ Մերձավոր Արևելքում ամրանալու ձգտումից, կողմնորոշվեցին դեպի ԱՄՆ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո ուժեղացավ Պ–ի ժողովուրդների պայքարը անգլ․ մանդատը վերացնելու համար։ 1947–ին Մեծ Բրիտանիան Պ–ի հարցը հանձնեց ՄԱԿ–ի քննարկմանը։ 1947-ի նոյեմբ․ 29-ին ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան որոշում ընդունեց՝ վերացնել անգլ․ մանդատը, դուրս բերել անգլ․ զինված ուժերը Պ–ից և նրա տարածքում ստեղծել տնտեսապես իրար հետ կապված երկու անկախ պետություն՝ հրեական և արաբական։ Երուսաղեմը առանձնացվում էր իբրև ինքնուրույն, հատուկ վարչական միավոր՝ ՄԱԿ–ի ղեկավարությամբ։

Ելնելով Պ–ում ստեղծված իրադրությունից՝ ՍՍՀՄ քվեարկեց հօգուտ այդ որոշ