Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րում հերքման եղանակը որոշում է դատարանը։ Դատարանի որոշումն անտեսող քաղաքացին տուգանվում է, որը նրան չի ազատում այդ որոշմամբ նախատեսված գործողությունը կատարելու պարտավորությունից։ Պ–ի U արժանապատվության մասին հայց կարող են ներկայացնել տուժողը կամ շահագրգռված այլ անձինք (ընտանիքի անդամները, անչափահասների օրինական ներկայացուցիչները են)։ Պ–ի և արժանապատվության պաշտպանության հարցով դատարան դիմելու համար հայցային վաղեմության չի կիրառվում։

Իարյան, Հ․ Ներսիսյան,

ՊԱՏԿԱՆՅԱՆ Գաբրիել Սերովբեի (1802, Թիֆլիս –14․4․1889, Պետերբուրգ), գրող, մանկավարժ, հասարակական գործիչ։ 1805-ին նրանց ընտանիքը տեղափոխվել է Աստրախան։ Սովորել է հոր՝ Ս․ Պատկանյանի հիմնադրած Աղաբաբյան դպրոցում, ապա ռուս, հոգևոր սեմինարիայում։ Տիրապեւոել է ռուս–ին, անգլ–ին, գերմ–ին։ 1827-ին նշանակվել է Աստրախանի հոգեվոր կոնսիստորիայի ատենադպիր և հոգեոր դպրոցի ուսուցիչ, ձեռնադրվել քահանա։ 1818-ին թարգմանել է Դիոդորոս Սիկիլիացու «Պատմութիւն Մեծին Աղեք սանդրի Մակեդոնացոյ» գիրքը (հրտ․ 1827) և գրել «Վարդապետութիւն ուղղափառութեան Տայաստանեայց եկեղեցւոյ» աշխատությունը։ 1826-ին տեղափոխվել է Նոր Նախիջևան, քաղաքային վարժարանում դասավանդել հայերեն, ռուս․, պատմություն, աշխարհագրություն, աչքի ընկել հասարակական գործունեությամբ։ Պ․ եկեղեցական գումարներով գնված հացահատիկով օգնել է ընչազուրկ գյուղացիներին, առաջ է քաշել եկեղեցական եկամուտների համար հաշվետու լինելու հարցը։ Այս պատճառով 1832-ին հեռացվել է վարժարանից։ 1836-ին բացել է մասնավոր վարժարան, որտեղ նրան աշակերտել են Մ․ Նալբանդյանը, Ռ․ Պատկանյանը և ուրիշներ։ 1847-ին Ն․ Աշտարակեցու հրավերով Պ․ տեղափոխվել է Թիֆլիս, նշանակվել Նորաշեն եկեղեցու վանահայր, 1850-ին կարգվել Ներսիսյան դպրոցի տեսչի պաշտոնակատար, միաժամանակ հրատարակել <Արարատ> աշխարհաբար շաբաթաթերթը։ 1852-ին Նոր Նախիջևանում Հ․ խալիբյանի դեմ կազմակերպված մահափորձին մասնակցելու ամբաստանությամբ Պ․ 7 տարի բանտարկվել է Ռոստովի բանտում։ 1860-ին ազատվել է, բայց կայսերական հրամանով կարգազուրկ է արվել, իսկ 1861-ին Գ․ Այվազովսկու հրամանով ցմահ աքսորվել է Վյատկա։ Հայ հասարակայնության և մասնավորապես իր որդիների՝ Ռ․ և Հ․ Պատկանյանների ջանքերով 1862-ին փոխադրվել է Կոստրոմա, ապա, մեկ տարի անց, Պետերբուրգ, որտեղ զբաղվել է ուսուցչությամբ և գրական աշխատանքով։

Պ․ կազմել է դասագրքեր, բառարաններ, օրացույցներ, գրել տոմարագիտական ու կրոն, աշխատություններ։ Հրապարակախոսական հոդվածներում նշել է աշխարհաբարի առանձնակի դերը ազգի կազմավորման գործում, անդրադարձել հայ ժողովրդի առջև ծառացած այլազան խնդիրների։

Պ․ թողել է հարուստ գրական ժառանգություն։ Նրա «Գողթան երգեր» շարքի «Հարսանիք Արտաշեսի և Սաթինիկայ», «Ցուլունսն Շամիրամայ», «Արի արքայն արքայից», «Վահագն» և այլ բանաստեղծություններ դարձել են ժամանակի սիրված երգերից։ «Օրորոցի երգ գյուղական այրի կնոջ», «Գեղեցիկ Նախիջևան», «Քրտնաջան այգեպան», «Իշխան անխելք և հիմար», «Առ Հայրենիս», «Փունջ հայոց պատմության» բանաստեղծություններում Պ․ արտահայտել է ժամանակի ոգին, ազատագրական պայքարի կոչ արել։ «Վարդնամակ կամ Արկածք Վարդանա», «Դյուցազն մեր ժամանակի» (երկուսն էլ անտիպ) գործերը հայ արկածային վեպի առաջին փորձերից են։ Պ–ի ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում դյուցազներգությունը։ «Շավարշ երկրորդ կամ Նորոգյալ Հայաստան» (1864), «Անուշավան․․․» (1875), «Հռիփսիմե կամ փրկություն Հայաստանի» (1875), «Ցավան և Փառնակ Ա» (1877), «Պարույր կամ Առումն Նինվեի» (1876) և այլ գործերում Պ․ աշխատել է պատմ․ հերոսների անունների տակ ներկայացնել ժամանակի մարդկանց և դեպքեր, ինչպես նաև անցյալի հերոսական կերպարներով ոգեշնչել երիտասարդ սերնդին, արթնացնել ազգ․ ինքնագիտակցությունը։ Գրել է պատմ․ ուսումնասիրություններ՝ «Հայոց ազգի պատմությունը» (1863), «Միջնավեպք Հայոց ազգի պատմութենից» (1863) են։ Մեծ արժեք է ներկայացնում «Հիշատակարան» (անտիպ, ԵՉԳԱԹ, Գ․ Պատկանյանի ֆ․ № 20) աշխատությունը, որն իր ընդգրկումով, փաստերի առատությամբ և գրելաձևի վարպետությամբ դասվում է հայ նոր գրականության նշանակալից երևույթների շարքը։ 1850-ին թարգմանել է Վ․ Շեքսպիրի «Համլետը» (անտիպ), որից պահպանվել են մի քանի տեսարաններ։

Գրկ․ Շահազիզ Ե․, Տեր–Գաբրիել Պատկանյանց, Թ․, 1910։ Նազարյան Շ․, Գաբրիել Պատկանյանի կյանքն ու գրական–հասարակական գործունեությունը (1830–60-ական թթ․), Ե„ 1956*․ Մ․ Սաղյան

ՊԱՏԿԱՆՅԱՆ Միքայել Պետրոսի, տես Ռեսաեն Միքայել։

ՊԱՏԿԱՆՅԱՆ Միքայել Սերովբեի (1814, Աստրախան –1895, Թիֆլիս), հայ դրամատուրգ, թատերական գործիչ, թարգմանիչ։ Սերովբե Պատկանյանի որդին, Գ․ Պատկանյանի եղբայրը։ Նախնական կրթությունն ստացել է Աստրախանի Աղաբաբյան դպրոցում։ 1834-ին ավարտել է Լազարյան ճեմարանը, երեք տարի սովորել Մոսկվայի բժշկավիրաբուժական ակադեմիայում։ 1840-ին տեղափոխվել է Կովկաս, պաշտոնավարել Ստավրոպոլում, էջմիածնում, ապա հաստատվել Թիֆլիսում, ռուսաց լեզու և պատմություն դասավանդել Ներսիսյան դպրոցում։ 1846–1847-ին մասնակցել է «․Կովկաս» շաբաթաթերթի խմբագրման աշխատանքներին։ 1851-ին լույս է տեսել Պ–ի «Պարգև մանկանց» դասագիրքը։ 50-ական թթ․ մասնակցել է արևելահայ թատրոնի կազմակերպման և ստեղծման գործին, դարձել թատրոնի սկզբնավորողներից մեկը Թիֆլիսում։ Թե՝ իր ստեղծած և թե՝ փոխադրած պիեսներում շոշափել է այն հարցերը, որոնք հետագայում արծարծվել են հայ ռեալիստական դրամատուրգիայում։ 1853-ին գրել է առաջին պիեսը՝ «Միջի մարդ կամ մոցիքուլ» (բեմ․ 1853, հրտ․ 1859) կատակերգությունը, որի նյութը թիֆլիսահայ կյանքն է՝ 50-ական թթ․ բնորոշ արտահայտություններով։ «Մեկը նշանած, մյուսը կին», «Սատանի փայ», «Շուշանիկ» (պատմ․ դրամա) պիեսները, որոնք ժամանակին կրքերի բախումներ են առաջ բերել, միայն հատվածաբար պահպանվել են քննադատների հոդվածներում։ Պ․ հանդես է եկել կատակերգության կատարելիք դերի և ընդհանրապես թատեր․ քննադատության մասին հոդվածներով և, լայնորեն օգտագործելով Վ․ Բելինսկու «Գրական երազանքները», փորձել է հայ ընթերցողին ծանոթացնել նրա հայացքներին, հանդես եկել քննադատական ռեալիզմի տարրեր պարունակող գեղագիտական որոշակի ծրագրով։ 1861-ին լույս է տեսել Պ–ի «Կրիտիք Հակոբա Կարենյանց հեղինակության վրա» քննադատական աշխատությունը։ Ռուսերենից և ֆրանսերենից թարգմանել է շատ կատակերգություն–վոդևիլներ և Գալուայի «Ինկվիզիցիայի պատմությունը» (Հ․ Կարենյանի հետ, 1854)։ Թղթակցել է «Մեղու Հայաստանի» և «Կավկազ» թերթերին։

Գրկ․ Թերզիբաշյան Վ․է Հայ դրամատուրգիայի պատմություն, հ․ 2, Ե․, 1964։ Մ․ Սադյան

ՊԱՏԿԱՆՅԱՆ Ռափայել Գաբրիելի, Գամառ Քաթիպա (8․11․1830, Նոր Նախիջևան –26․8․1892, Նոր Նախիջևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ։ Գ․ Պատկանյանի որդին։ Մկզբնական կրթությունն ստացել է հոր դպրոցում, 1843–49-ին սովորել է Լազարյան ճեմարանում։ 1850-ին մեկնել է Թիֆլիս։ Առաջին ստեղծագործությունները՝ «Պանդուխտ հայ ի Փարեզ», «Զարմայր Նահապետի մահը» (պոեմներ), «Առավոտյան երգ շինականաց», «Երեկոյան երգ շինականաց» (բանաստեղծություններ), լույս են տեսել 1850–51-ին «Արարատ» շաբաթաթերթում։ Առաջին պոեմում Պ․ հայ պետականության վերջին ներկայացուցիչ Լևոն IV-ի կերպարը նույնացրել է հայրենիք, ազգ, ազգային ինքնագիտակցություն գաղափարների հետ, առաջ քաշել հայրենիքի անկախության, Հայաստանը օտար լծից ազատագրելու խնդիրները։ Երկրորդ պոեմը, որ անտիկ շրջանի պատմությունից վերցված դրվագ Է, դարձյալ վերածվում է հայրենիքը գովերգող պատգամի։ Նա հայ քաղաքացիական