Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պոեզիայի հիմնադիրներից մեկն է։ 1851-ին Պ․ սովորել է Դորպատի համալսարանում, գրել ուրախության, գինու, վայելքի, ինչպես նաև հեռավոր հայրենիքի փառաբանման տրամադրություններով հագեցած բանաստեղծություններ («Հայոց գինին», «Թիֆլիսի քեֆ»)։ 1851-ին րնդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկ․ ֆակ–ր։ 1852-ին ուսանողներ Գ․ Քանանյանի և Մ․ Թիմուրյանի հետ հիմնել է Գամառ–Քաթիպա րնկերությունը։ Գամառ-Քաթիպայի տետրակները լույս ընծայելու համար 1854-ին տեղափոխվել է Պեւոերբուրգ, ընդունվել տեղի համալսարանի արլ․ ֆակուլտետի հայ–վիրա–թաթարական բաժինը։ 1855-ին լույս է տեսել Գամառ–Քաթիպայի առաջին պրակը «Գրե այնպես, ինչպես որ խոսում են, խոսե այնպես, ինչպես որ գրում են» բնաբանով։ Պ․ ձգտել է իր խոսքին տալ ժողովրդին հարազատ, կենդանի, կենսունակ արտահայտություն։ Նրա լեզվական հայացքներն իրենց արտացոլումն են գտել«Արաքսի արտասուքը» (1856), «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» (1856) ստեղծագործություններում։ 1857-ին Պ․ դարձել է Մ․ Բուդաղյանի ստեղծած «Երիտասարդ Հայաստան» խմբակցության անդամ, որի նպատակն էր Հայաստանի ազատագրումը դարավոր լծից։

1857–62-ին գրել է «Պատմություն Մեծին Պետրոսի․․․», «Նապրլեոն Բոնապարտ», «Մարտին Լյութեր» (անտիպ) աշխատությունները, որոնց օրինակով կամեցել է ոգեշնչել հայ ժողովրդին, «ԴԱ Մրուս», «Քյոռ Օղլու» պոեմները, որտեղ մարմնավորել է անկախության համար պայքարող հայ մարտիկներին։ 1863–64-ին հրատարակել է <Հյուսիս> շաբաթաթերթը, որի էջերում նկարագրել է Զեյթունի հերոսամարտի դրվագները։ 1866-ին մեկնել է Նոր Նախիջևան, որտեղ, ուսումնակրթական աշխատանքներին զուգընթաց, ստեղծագործել է, արտահայտել ազատաբաղձ գաղաՓարներ, որոնք արտացոլվել են Նոր Նախիջևանի բարբառով գրած «Չախու», «Պաց ազպար», «Տիրացինս» (1875), «Կիւլգաաե» պատմվածքներում և «Նոր Նախիջևանի քնար» (1878) ժողովածուում։ 1875-ին թուրք, բռնապետության դեմ Հերցեգովինայում և Բոսնիայում բռնկած սլավոնների ապստամբության լուրը ստեղծագործական նոր լիցք է հաղորդել Պ–ին, և նա գրել է «Ազատ երգեր» բանաստեղծությունների շարքը։ Բեռլինի կոնգրեսից (1878) հետո տիրող ծանր հիասթափության տարիներին Պ․ շարունակել է ստեղծագործել նույն ոգով։

1880-ական թթ․ ստեղծել է «Փառասեր», «Ես նշանած էի», «Տիկին և Նաժիշտ» վիպակները, որոնցից առաջինում ներկայացրել է օտարամոլ, միայն անձնական բարօրության մասին մտածող հային, իսկ երկրորդում գովերգել է ասպետական գծերով օժտված, ազնիվ անձնազոհ հերոսին։ 1880-ին Պ–ի ջանքերով Նոր Նախիջևանում հիմնադրվել է արհեստագործական դպրոց, որը հնարավորություն է ընձեռել չքավոր երեխաներին, տարրական գիտելիքներին զուգընթաց, տիրապեւոելու արհեստների, ստանալու անվճար սնունդ ու հագուստ։ Պ․ մինչև իր կյանքի վերջը եղել է այդ դպրոցի տեսուչը։ Այդ տարիներին նա գրել է մի շարք դասագրքեր («Մայրենի բարբառ», «Այբբենարան հնչական ոճով», «Հայոց պատմություն»), «Մեր տեղի ծակլաբուննհրը» պատմվածքը, որտեղ երգիծել է Բեռլինի կոնգրեսի մասնակից մեծ տերություններին, խարազանել անձնական շահը հայրենիքի ազատությունից գերադասող անձանց։ 1880-ական թթ․ կեսերին Հայաստանում տեղի ունեցող ընդվզումները առիթ են դարձել ստեղծելու «Զոհեր», «Տաճկահայերի օրհասը», «Երդում», «Փեսաներ» բանաստեղծությունները, որոնցում հեղինակը համայն հայությանը կոչ է արել զորավիգ կանգնել հայրենիքի փրկության գործին։

Պ․ Նոր Նախիջևանի բարբառով գրել է նաև երգիծական պատմվածքներ, որոնցում ներկայացրել է բուրժ․ հարաբերությունների զարգացման հետևանքով փլուզվող հայ համայնքի պատկերը («Օձի խածածը», «Շատերեն մեկը», «Խոռթլախը», «Նոր տուն ու հին տուն», «Փորսուխին Ավագը», «Խապաաթը վորինն է» են)։ Երկ․ Ընտ․ երկասիրություններ, հ․ 1–3, ՍՊԸ, 1893–1904։ Երկ․ Ժող․, հ․ 1–8, Ե․, 1963–74։

Գրկ․ Մուրադյան Հ․, Ռափայել Պատկան յան, Ե․, 1956։ Սիմոնյան Ռ․, Ռափայել Պատկանյան։ Գեղարվեստական արձակը, Ե․, 1956։ Վարդունի Լ․ Մ․, Ռաւիայել Պատկանյանի մանկավարժական գործունեությունը և ասույթները, Ե․, 1966։ Սաղյան Մ․, Ռափայել Պատկանյան․ կյանքը և գործը, Ե․, 1980։ Օհանյան Ա․, Ռափայել Պատկանյանի հրապարակախոսությունը, Ե․, 1981։ Մ․ Սաղյան

ՊԱՏԿԱՆՅԱՆ Աերովբե Պետրոսի (1769, Կ․ Պոլիս –1836, Աստրախան), հայ մանկավարժ, բանաստեղծ։ Գ․ Պաականյանի հայրը։ Սովորել է Կ․ Պոլսի Մասխալաճի Հարությունի երաժշտ․, ապա՝ 1783-ից Վենետիկի Մխիթարյանների, 1788-ից՝ Տրիեստի Ս․ Մարտինոսի դպրոցում, վերջինում, այլ առարկաների հետ, կաւոարելագործել է նաև իր երաժշտ․ կրթությունը (ֆլեյտա, ջութակ)։ 1792-ին վերադարձել է Կ․ Պոլիս, Բերայում բացել երաժշտ․ թեքումով դպրոց, որտեղ դասավանդել է հայոց լեզու, պատմություն, իտալ․, երաժշտություն ևն։ Ամբաստանվելով, 1793-ին փախել է Թիֆլիս և վրաց Հերակլ II թագավորի աջակցությամբ հիմնել հայկ․ առաջին դպրոցը (գործել է մինչև 1805-ը), որտեղ հայերի հետ սովորել են նաև վրացի երեխաներ։ Նույն տարում դպրոց է բացել Նոր Նախիջևանում։ 1810–22-ին պաշտոնավարել է Աստրախանի Աղաբաբյան դպրոցում։

1796-ին գրել է «Համառօտ պատմութիւն աւէրեցման Փայտակարան մայրաքաղաքի ի խանէն աղայ Մահմուդի ի 1795 և ի 11 սեպտեմբերի» (հրտ․ 1910) պատմ․ ուսումնասիրությունը, որը շարադրված է ականատեսի վավերականությամբ և փաստերի լայն իմացությամբ։ Պ․ գրել է նաև կրոն, բովանդակությամբ բանաստեղծություններ («Նուագ ի ծնունդն Քրիստոսի», «Նուագ առ ամենաերանեալ կոյսն»), որոնք երգվել են։ 1801 – 15փ բանաստեղծություններում կրոն, բովանդակությանը փոխարինել է կյանքի և պատմ․ իրադարձությունների նկարագրությունը՝ «Սարսեցուցիչն զօրաց երկնից», «Առ Եփրեմ կաթողիկոսն», «Ի յաղթանակ Ցիցիանովի», «Ի մահ Զավադ խանի», «Ի հնգեկի հարուածոն Տփխիսայ» ևն։ Այս գործերը մի նոր աստիճանի բարձրացրին XVIII դարում ծնունդ առած ազգային–քաղ․ բանաստեղծությունը։

Երկ․ Երգք, Մ․, 1857։ Մ․ Սաղյան

ՊԱՏԿԱՆՅԱՆ (Պատկանով) Քերովբե Պետրոսի [4( 16)․5․1833, Նոր Նախիջևան –2(14)․4․1889, Պետերբուրգ], արեվելագետ, աղբյուրագետ, բանասեր, պատմաբան։ Բանասիրական գիտ․ դ–ր (1864), Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր (1871), Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամ (1885)։ Հ․ ԱււսմղարրսԱի թոռը (մոր կողմից)։ Սկզբնական կրթությունն ստացել է Ատավրոպոլի հայկ․ դպրոցում։ 1849-ին ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը՝ աշակերտելով ականավոր հայագետ Մ․ էմինին, 1858-ին՝ Պետերբուրգի գլխ․ մանկավարժական ինստ–ը։ 1861-ից գլխավորել է Պետերբուրգի համալսարանի արլ․ լեզուների ամբիոնը, որտեղ նրա շնորհիվ հայ բանասիրությունը դարձել է համակողմանի ուսումնասիրության առարկա, ձևավորվել հայագիտության պետերբուրգյան դպրոցը (Ն․ Մառ, Ն․ Ադոնց, Հ․ Օրբելի, Ա․ Գրեն, Քր․ Հովհաննիսյան, Կ․ Կուսիկյան, Կ․ Կարապետյան և ուրիշներ)։ 1872-ից վարելով նաև Պետերբուրգի գրաքննչական ատյանի հայ․ հրատարակությունների գրաքննչի պաշտոնը՝ դրական դեր է խաղացել հայկ․ մամուլի, գիտ․ ու գեղարվեստ, գրականության հրատարակման գործում։

Մանկավարժական գործունեությանը զուգընթաց, Պ․ զբաղվել է գիտ․ աշխատանքներով։ Եղել է Վաղարշապատում, Թիֆլիսում, Վիեննայում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում, Մյունխենում, ծանոթացել հայկ․ ձեռագրերին, գիտականգործնական կապեր հաստատել հայ և օտար արևելագետների հետ։ Ուսումնասիրել և հրատարակել է հայ միջնադարյան մի շարք պատմագիրների (Աեբեոս, Անանիա Շիրակացի, Թովմա Արծրունի, Մխիթար Անեցի, Մխիթար Այրիվանեցի, Մաղաքիա Աբեղա և ուրիշներ) երկերը։ Ռուս, թարգմանել և հրատարակել է Մովսես Կաղանկատվացու (1861), Սեբեոսի (1862), Ղևոնդ Երեցի (1862), Մխիթար Այրի վանեցու (1869), Գիլանենցի (1870), Մաղաքիա Աբեղայի (1871), Թովմա Արծրունու (1887) երկերը, Մովսես Խորենացուն վերագրվող հայկ․ Աշխարհացույցը (1877, հայ․ բնագրով հանդերձ)։ Հավաքել, ռուս, թարգմանել և հրատարակել է հայ պատմիչների տեղեկությունները մոնղոլների մասին («Մոնղոլների պատմությունն ըստ հայկական աղբյուրների», հ․ 1–2, 1873–74)։ Պ–ի թարգմանություններին բնորոշ է հարազատությունը բնագրին, գիտ․ բարձր մակարդակը, դրանք ուղեկցվում են լրացուցիչ փաստերով, մեկնաբանություններով ու ծանոթագրություններով։ Հայ պատմիչների թարգմանությունը համարելով միայն քաջահմուտ հայկաբանների գործը՝ Պ․ իր մի շարք գրախոսություններում դատապարտել է