Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պետյան, վարիչ–խմբագիր՝ Ա․ Ալիքսանյան։ 1944–45-ին հբաաարակվել է որպես ստամբուլահայ նոր գրողների պարբերական։ Լուսաբանել է հայ կյանքը, անդրադարձել մշակույթի U գիտության համաշխարհային ընթացքին, սոցիալհասարակական վերափոխումներին։ Առաջին տարիների հրատարակությունները հիմնականում նվիրված են կինոյի նորություններին, ժամանակի նշանավոր դերասաններին։ Գրական բաժնում տեղ են գտել հայ գրողների և համաշխարհային դասականների (Օ․ Ուայլդ, Մ․ Լերմոնտով, Ս․ Ցվայգ և ուրիշներ) ստեղծագործությունները։ Ունեցել է նաև գիտության, երգիծանքի բաժիններ։ 3․ Հրատարակվել է Ատամբուլում, 1926-ին։ Կինոարվեստին նվիրված հայերեն առաջին պարբերականը։ 4․ Լույս է տեսել 1927-ին, ապա միացել է «Անուշապուր» (Ստամբուլ, 1926–27) շաբաթաթերթին և, պահպանելով համարակալումը, շարունակվել է «Անուշապուր–Պատկեր» անունով (1927–28-ին)։ Գ․ Գույումջյան

ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ, պատկերագիտություն, իկոնոգրաֆիա (հուն․ etc6v – պատկեր, կերպար ե․․․ գրաֆիա), կերպարվեստում, անձանց կամ սյուժետային տեսարանների պատկերման խստորոշ սահմանված համակարգ։ Պատկերագրական համակարգերը ծնունդ են առել հնում՝ երբ արվեստի և ծիսակատարության ու կրոն, պաշտամունքի միջև կապ է ստեղծվել։ Պ–յան կանոնների պարտադիր պահպանումը սահմանվել է անձի կամ տեսարանի ճանաչումը հեշտացնելու և կերպարային–դիտողական պատկերման սկզբունքները իշխող աստվածաբանական կոնցեպցիային համաձայնեցնելու նպատակով (քրիստոնեական արվեստում՝ տիրամոր, Քրիստոսի, «տոների», բուդդայական արվեստում՝ Բուդդայի և բոդիսատների Պ․)։ Դարեր շարունակ արվեստը նոր բովանդակությամբ հարստանալուն զուգընթաց փոխվել են պատկերագրական սխեմաները։ Արվեստի հասարակայնացումը, արվեստագետների ստեղծագործական անհատականության և ռեալիզմի զարգացումը (Եվրոպայում՝ Վերածննդի շրջանում) պայմանավորել են ինչպես պատկերագրական սխեմաների մեկնաբանման ազատությունը, այնպես էլ նոր, պակաս խստորոշ կանոնակարգերի ի հայտ գալը։

Արվեստագիտության մեջ՝ Պ․ անձանց (իրական կամ առասպելական), ինչպես և սյուժետային տեսարաններ պատկերելիս ընդունված տիպաբանական հատկանիշների և սխեմաների նկարագրումն ու համակարգումն է։ Պ–յան մեթոդը ձևավորվել է 1840-ական թթ․ Ֆրանսիայում և Գերմանիայում՝ որպես սիմվոլիկայի, այլաբանությունների, ատրիբուտների Անի մեկնաբանման ուղիով միջնադարյան արվեստի, նրա սկզբնաղբյուրների, կրոն, ու գրական երևույթների հետ նրա կապերի ուսումնասիրման միջոց։ XIX դ․ վերջին– XX դ․ սկզբին Ռուսաստանում Պ–յան մեթոդին դիմել է Ն․ Պ․ Կոնդակովը։ Ամեր․ արվեստաբան է․Պանոֆսկին արվեստի ստեղծագործությունների սյուժետային կողմն ուսումնասիրելու այսպես կոչված պատկերաբանական մեթոդի հիմք է ընդունել Պ․։ XX դ․ հայ արվեստաբանության մեջ Պ–յան սկզբունքներից օգտվել են Գ․ Հովսեփյանը, Ս․ Տեր–Ներսեսյանը, Լ․ Ա․ Դուռնովոն և ուրիշներ։ Ոչ ինքնանպատակ, այլ արվեստի սոցիալական և գեղագիտական ասպեկտների բազմակողմանի ուսումնասիրման զուգորդումով Պ–յանը դիմելը գեղարվեստական ստեղծագործությունը ճիշտ ըմբռնելու պայմաններից է։

Պատմագիտության մեջ Պ․՝ որևէ պատմ․ անձի կամ իրադարձության պատկերի վավերականությունը պարզելու, դրանք ճանաչելու և թվագրելու եղանակների համակարգն ու մեթոդիկան է։ XX դ․ պատմագիտական Պ–յան սկզբունքները տարածվում են լուսանկարչական և կինոփաստաթղթերի վրա։

Պ․ է համարվում նաև որևէ անձի պատկերների ամբողջությունը (օրինակ՝ Վ․ Ի․ Լենինի, Ա․ Ա․ Պուշկինի, դեկաբրիստների ևն)։ Պ․ են անվանում արվեստի որևէ դարաշրջանին, ուղղությանը բնորոշ սյուժեների միագումարությունը ևն։

Գրկ. Современное искусствознание за рубежом, М․, 1964; Panofsky Е․, Studies in Iconology, N․ Y․, 1939․

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴՈՒՄ, նկարազարդում, իլյուստրացիա (< լատ․ illustratio – լուսաբանում, դիտողական պատկերում), 1․ տեքստին ուղեկցող և այն լրացնող պատկերներ (գծանկարներ, փորագրություններ, լուսանկարներ, վերատպություններ, քարտեզներ, սխեմաներ ևն)։ 2․ Կերպարվեստի բնագավառ՝ կապված գրական և գիտ․ երկերի պատկերային մեկնաբանման հետ։ Պ–ման զարգացումը սերտորեն առնչվում է գրքի պատմությանը։ Գրքի, լրագրի, հանդեսի գեղարվեստական օրգանիզմի բաղկացուցիչ մասը կազմող Պ․ հարստացվում է ձևավորման գեղարվեստական լրացուցիչ դեկորատիվ տարրերով (գլխազարդեր, գլխատառեր, անվանաթերթեր ևն), որոնք նույպես կարող են լինել բնագրի պատկերային մեկնաբանում։ Ձեռագիր մատյանները պատկերազարդվել են մանրանկարներով (տես Մանրանկարչություն)։ Գրքի տպագրության և փայտագրության գյուտերից հետո Պ․ հիմնականում դարձել է գրաֆիկայի տեսակ։ Չինաստանում այն երևան է եկել VI-VII դդ․, իսկ XVI դ. ստեղծվել է գունավոր փայտագրությունը։ Ճապոնիայում գրքի գրաֆիկան սկզբնավորվել է XVII դ․ սկզբին, ծաղկել XVIII դ․– XIX սկզբին (Մորոնոբուի, Ուտամարոյի, Հոկուսայի և այլոց պատկերազարդումներում տեքստը խաղում է լրացուցիչ դեր)։ XV դ․ սկզբնավորված եվրոպ․ փայտագրական Պ․ ընդօրինակելով մանրանկարչական արվեստի եղանակները, դարձել է կարևոր միջոց կրոն․, հետագայում հումանիստական և ռեֆորմացիայի գաղափարների տարածման համար։ Սկզբում պատկերները տեքստի հետ փորագրվել են մի տախտակի վրա, այնուհետև՝ առանձին, և զետեղվել գրաշարվածքում։ XVI դ․ Պ–ման վարպետները ձգտել են տարածության խորության, գեղանկարչական էֆեկտների։ Վերածննդի նշանավոր պատկերազարդողներից են Ա․ Դյուրերը, Հ․ Բալդունգ Գրինը, Հ․ Հոլբայն Կրտսերը, Լ․ Կրանախ Ավագը և ուրիշներ՝ Գերմանիայում, Լուկաս Լեյդենցին՝ Նիդերլանդներում, Բ․ Աալոմոնը, ժ․ Դյուվեն՝ Ֆրանսիայում, Տիցիանը և ուրիշներ՝ Իտալիայում։ XVI դ․ վերջից Պ–ման մեջ գերիշխել է պղնձի փորագրության տեխնիկան։ Պ․ կատարվել է առանձին թերթի վրա,ներդրվել տեքստում, ֆրոնտիսպիսը (ճակատանկարը) նմանեցվել բարոկկո ոճի հաղթակամարի։ XVII դ․ գիտական գրքի Պ–ման բուռն ծաղկման շրջանն էր։ XVIII դ․ Պ–ման կապը գրքի հետ դարձել է ավելի ամուր։ Մեծ տարածում են գտել ռոկոկոյի ոգով նրբագեղ զարդանկարները (վինետկա)։ Նկարիչները, նրբորեն ներկայացնելով գրական գործող անձանց փոխհարաբերությունները, ընտրել են պատումի կարևոր պահերը, բացահայտել դրանց ներքին կապը։ Այդպիսով զարգացել է պատկերաշարի սկզբունքը (ժ․ Մորոն, Ֆ․ Բուշեն, Օ․ Ֆրագոնարը՝ Ֆրանսիայում, Դ․ Ն․ Իադովեցկին՝ Գերմանիայում, Ու․ Հոգարտը՝ Անգլիայում, Ջ․ Բ․ Պյացետտան՝ Իտալիայում)։ XVIII–XIX դդ․ սահմանագծում ստեղծվել են ավելի ճկուն և էժան պատկերամիջոցներ՝ «պոլիտիպաժ» և վիմագրություն։ XIX դ․ Պ–մանը բնորոշ են ինչպես առանձին էջերի վրա կատարված կոմպոզիցիաները, այնպես էլ տեքստին ուղեկցող ճեպանկարները։ Երգիծական հրատապությամբ են տոգորված հանդեսներ պատկերազարդող նկարիչների ստեղծագործությունները (Օ․ Դոմիեն, Պ․ Գավառնին, ժ․ Ի․ Գրանվիլը՝ Ֆրանսիայում)։ Ռոմանտիկ նկարիչների Պ–ները ներթափանցված են ստեղծագործության հուզական մթնոլորտով (Ու․ Բլեյքը, է, Կալվերտը՝ Անգլիայում, է․ Դելակրուան, ժ․ ժիգուն՝ Ֆրանսիայում, Լ․ Ռիխտերը՝ Գերմանիայում)։ Գրական տեքստը մանրամասն մեկնաբանել են Գ․ Դորեն՝ Ֆրանսիայում, Ա․ Մենցելը՝ Գերմանիայում, Ֆ․ Պ․ Տոլստոյը, Գ․ Գ․ Գագարինը և Ա․ Ա․ Ագինը՝ Ռուսաստանում։ XIX դ․ վերջում պատկերի անսահմանափակ վերատպության շնորհիվ (ֆոտոմեխանիկական վերատպություն) ստեղծվել են Պ–ման տեխնիկայի բազմազան եղանակներ։ Անգլիայում Պ–ման, տպատառի և զարդապատկերի գեղարվեստական միասնության է ձգտել Ու․ Մորիսը (Ու․ Կրեյնի հետ)։ Դեկորատիվ նուրբ ոճավորումով աչքի են ընկել <մոդեռնի> և ազգային ռոմանտիկ հոսանքների ոգով ստեղծագործող նկարիչները (Օ․ Բյորդսլին՝ Անգլիայում, Ե․ Դ․ Պոլենովան, Վ․ Մ․ վասնեցովը, Ի․ Յա․ Բիլիբինը՝ Ռուսաստանում)։ <Միր իսկուստվայի վարպետների (Ա․ Ն․ Բենուա, Մ․ Վ․ Դոբուժինսկի, Ե․ Ե․ Լանսերե) Պ–ները ոճով համապատասխանում են գրական բնագրին, պատկերվող դարաշրջանին։ XX դ․ նշանակալից տեղ է գրավում պատկերազարդողի կողմից գրական տեքստի անհատական մեկնաբանումը (Մ․ Դենին, Ա․ Մայոլը, Ա․ Մատիսը, Պ․ Պիկասսոն՝ Ֆրանսիայում, Ֆ․ Մազերելը՝ Բելգիայում, Ռ․ Գուատուզոն՝ Իաալիայում և ուրիշներ)։ Սովետական գրքի Պ․ գաղափարական և գեղագիտական դաստիարակության