Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

форт М․, Открытая философия и открытое общество, пер․ с англ․, ч․ 2, гл․ 1, М․, 1972; Popper К․, The Poverty of Historicism, L․, 1974․ <,․ Գևորգյան

ՊԱՏՄԱՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գրական երեույթների ուսումնասիրման հատուկ եղանակ։ Ձևավորվել է XIX դ․։ Հիմքում դրված է տարբեր դարաշրջանների և տարբեր ազգ․ գրականությունների ու ժող․ բանահյուսության ընդհանրությունների, նմանությունների ու փոխադարձ կապերի ուսումնասիրությունը։ Այդ կապերը կարող են լինել ինչպես կոնտակտային (փոխառումներ, ուղղակի ազդեցություններ, թարգմանություններ ու գնահատականներ), այնպես էլ տիպաբանական (տարբեր գրականությունների ու հեղինակների ստեղծագործության մեջ հանդես եկող նմանություններ, որոնք բխում են հասարակական կյանքի և արվեստի զարգացման օբյեկտիվ օրինաչափություններից)։ Ռուսաստանում պատմահամեմատական դպրոցի խոշորագույն դեմքը ակադ․ Ա․ Վեսեչովսկին է («Պատմական պոետիկա», 1940 ևն)։ Նախահոկտեմբերյան շրջանում համեմատական մեթոդը (կոմպարատիվիզմ) հաճախ չափազանցում էր գրական փոխառումների և ազդեցությունների դերը, թերագնահատում պատմ․ և ազգ․ գործոնների նշանակությունը գրականության զարգացման մեջ։

Պ․ գ–յան նկատմամբ հետաքրքրությունն ուժեղացել է վերջին տասնամյակներում՝ գեղարվեստական արժեքների միջազգային ակտիվ փոխանակման պայմաններում։ ժամանակակից Պ․ գ–յան սկզբունքները մարքսիստական մեթոդաբանության հիման վրա մշակվել են ակադեմիկոսներ Վ․ ժիրմունսկոլ, Ն․ Կոնրադի, Մ․ Ալեքսեևի և ուրիշների աշխատություններում։ Համեմատական մոտեցումը հնարավորություն է տալիս բացահայտելու փոխադարձ կապերի և ազդեցությունների նշանակությունը՝ ազգ․ գրականության զարգացման և առանձին հեղինակների ստեղծագործության մեջ, ցույց աալոլ գրական երևույթների ոչ միայն նմանություններն ու ընդհանրությունները, այլև ազգ․ և անհատական ինքնատիպության գծերը։

Ներկայումս աշխարհի տարբեր լեզուներով հրատարակվում են Պ․ գ–յան հարցերին նվիրված հանդեսներ ու մատենաշարեր։ 1955-ից գործում ԷՊ․ գ–յան միջազգային ընկերությունը։ Երեք տարին մեկ հրավիրվում են միջազգային կոնգրեսներ, որոնց մասնակցում են նաև սովետական գրականագետները։

Գրկ. Жирмунский В․ М․, Сравнительное литературоведение, Л․, 1979․ է․ Ջրբաշյան

ՊԱՏՄԱՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, Լեզվաբանության բնագավառ, լեզվաբանական գիտակարգերի ամբողջություն, որն ուսումնասիրում է լեզուների ցեղակցական փոխհարաբեությունները և պատմ․ փոփոխությունները։ Պ․ լ․ զբաղվում է ինչպես լեզուների համեմատության ընդհանուր սկզբունքների և պատմ․ զարգացման ընդհանուր օրինաչափությունների, այնպես էլ ցեղակցորեն կապված լեզուների փոխհարաբերության և առանձին լեզուների պատմության հարցերով։ Պ․ լ–յան մեջ, իբրև առանձին գիտակարգեր մտնում են մի կողմից հնդեվրոպական Լեզվաբանությունը, սեմական լեզվաբանությունը, ֆիննա–ուգրական լեզվաբանությունը, թյուրքական լեզվաբանությունը ևն, մյուս կողմից՝ այս կամ այն լեզվի (հայերենի, ռուսերենի ևն) պատմությունը և համեմատական քերականությունը։ Իր հիմնական գծերով ձևավորվել է XIX դ․ սկզբին։ Առանցքային հարցադրումներով, հայեցակարգերով ու հետազոտական եղանակների գործադրումով այն էապես տարբերվում է լեզվաբանական մտքի զարգացման նախորդ շրջանից։ Այսպես՝ ա․ եթե նախորդ շրջանում լեզվաբանական միտքը չէր ձևավորված իբրև ինքնուրույն գիտակարգ, զարգանում էր հիմնականում հարակից գիտությունների (փիլիսոփայության, տրամաբանության, բանասիրության ևն) ընդերքում, ապա Պ․ լ․ հաստատվեց իբրև ինքնուրույն գիտություն, բ․ թեև մինչև XVIII դ․ վերջերը առանձին լեզուների ուսումնասիրությամբ կուտակվել էր փաստական հարուստ նյութ, սակայն լեզվ․ երևույթների դիտարկումները սահմանափակված էին գերազանցապես նկարագրական քերականությունների շրջանակներում, պատմ․ ու համեմատական հայեցակետերը անհրաժեշտ գործադրում չէին ստացել, քերականության ըմբռնումն էլ ավելի լայն էր․ այն ներկայանում էր իբրե մերձավոր գիտաճյուղերի ամբողջություն և հետապնդում էր մեծ մասամբ գործնական, բանասիրական նպատակներ, գ․ նշված շրջանում ուսումնասիրողները չէին կարող ղեկավարվել գիտականորեն մշակված սկզբունքներ ունեցող հետազոտական մեթոդով, որովհետև այդպիսին չկար։ Կուտակված լեզվաբանական նյութը ենթակա էր համակողմանի մշակման, դասդասման, պահանջ ուներ դիտարկման նոր տեսանկյունների, քննության նոր եղանակների։ XIX դ․ սկզբներից որոշակիորեն ուրվագծվել են Պ․ լ–յան հիմնական սկզբունքները, որոնցով և լեզվաբանությունը ձևավորվել է որպես ինքնուրույն գիտություն։ Սակայն Պ․ լ․ միանգամից չի ստեղծվել, այն ունեցել է իր նախապատմությունը։ Արդեն XVII դ․ և մանավանդ XVIII դ․ հայտնի էին «լեզուների ցեղակցություն», «հիմք (մայր) լեզու» գաղափարները, բացահայտ ու ակնառու էին դարձել սեմական, հնդեվրոպական և այլ լեզուների ծագումնաբանական բնույթի շատ ընդհանրություններ (և՝ բառային, և՝ քերականական)։

Լեզվաբանական այս ուսմունքը պատմական է, որովհետև լեզվի փաստերը, իրողությունները նա դիտարկում է ժամանակի և շարժման մեջ, պատմականորեն կրած փոփոխություններով։ Համեմատական է, որովհետև այդ փաստերը նա քննում է, դրանք համեմատության մեջ դնելով այլ փաստերի, մասնավորապես ցեղակից լեզուների համապատասխան իրողությունների հետ՝ վերականգնելով հնագույն (հատկապես նախագրային, գրավոր աղբյուրներով չվկայված) լեզվավիճակներ կամ առանձին նախաձևեր։ Ընդ որում, մեթոդը ելնում է լեզվական ընդհանրությունների գաղափարից։ Մի կողմ թողնելով պատահական զուգադիպությունները և շրջանցելով լեզուների փոխազդեցությամբ գոյացած տարրերը՝ նա հենվում է ծագումնաբանական ընդհանրությունների վրա։ Մրանք լեզուների մեջ եղած այն ընդհանուր տարրերն են (հնչյուններ, ձևույթներ, բառեր, քերականական ձևեր), որոնք սերում, ծագում են մեկ հիմքից, աղբյուրից (ակունքից) և հետևապես միևնույն նախաձևերի պատմական տարբեր զարգացումներն են։ Այսպիսի ընդհանրություններ ունեցող լեզուները համարվել են ցեղակից, իսկ այն լեզուն, որից սերում են այդ լեզուները՝ նախալեզու։ Ցեղակցությամբ միավորված լեզվախմբերը կոչվել են Լեզվաընտանիքներ կամ պարզապես՝ ընտանիքներ, ինչպես հնդեվրոպ․, թյուրք․, իբերա-կովկասյան, սեմ․, չին–տիբեթ․ են։ Պատմահամեմատական մեթոդի հիմնական խնդիրն է՝ բացահայտել լեզուների միջև եղած ծագումնաբանական ընդհանրությունները, դրանով իսկ հաստատել այդ Լեզուների ցեղակցությունը, վերականգնել հնագույն այն լեզվավիճակները, նախաձեերը, որոնք ընկած են նշված ընդհանրությունների հիմքում։ Ծագումնաբանական ընդհանրություններ հաստատելիս այդ մեթոդը ղեկավարվում է որոշակի գիտ․ սկզբունքներով, դիտարկումները կատարում է պատմականորեն՝ ընդգրկելով լեզվի կազմի բոլոր տարրերը, բացահայտում է համեմատվող միավորների լեզվաբանական նույնությունը, պահանջում է, որ դրանք՝ ա․ բովանդակության պլանում իմաստով լինեն ընդհանուր (մերձավոր կամ նույնական), կարողանան հանգեցվել միևնույն նախսփմաստներին, բ․ այսպիսին լինեն նաև արտահայտության պլանում, հնչյունական կազմով, և եթե այստեղ կան տարբերություններ, ապա սրանք մեկնաբանելի լինեն հնչյունական համապատասխանությունների օրենքներով։ Այսպես՝ համեմատելով հայ․ մայր, ռուս, мать (матери), լատ․ mater, գերմ․ Mutter, սանս, matar, հուն, meter բառերի ընդհանրությունը, հաստատում ենք դրանց ինչպես, բովանդակության, այնպես էլ արտահայտության պլանների ծագումնաբանական նույնությունը (սերումը նախալեզվի mater ձևից)։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե հայ․ մայր և լատ․ mater բառերը հնչյունական կազմով ընդհանրություն չունեն, սակայն իբրե տարբերող հատկանիշ երևացող e-ն հայերենում շեշտադրությամբ պայմանավորված սղվում է, իսկ t>յ համապատասխանությունը վավերացվում է այլ բազմաթիվ դեպքերի միջձայնավորային հնչյունադիրքով, ինչպես՝ pater>հայր, frater>եդբայր, կամ՝ հնդեվր․ bhereti>հայ․ բերէ (= բերեյ) են։

Ի տարբերություն դասական կամ բուն պատմահամեմատական մեթոդի, որը Էապես արտաքին վերականգնումներ է հետապնդում (արտաքին վերականգնումների մեթոդ), վերջին տասնամյակներում ձևավորվել է մի նոր մեթոդ՝ ներքին վերականգնումների մեթոդը։ Սա հնարաւխրություն է տալիս տվյալ լեզվի սակավա–