Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


թիվ փաստերի հիման վրա լայն վերականգնումներ կատարելու, մի բնագավառում ստացված արդյունքները տարածելու այլ բնագավառների վրա, ժամանակագրական տեսանկյունից ավելի ուշ կտրվածքներում եղած չհամակարգայնացած ու շեղվող տարրերի հիման վրա որոշելու այլ, ավելի հին շերտերի ձևերը, վերականգնելու հնագույն վիճակներ ու նախաձևեր։ Այսպես, առանց այլ լեզուների փաստեր ներգրավելու4 հայ․ ձեռն, ձեռ(ք), ձերբակալել ձևերի համեմատությամբ, ելնելով ն–ից առաջ ր >ռ հնչյունական անցման օրենքից, կարելի է նախնականի համար իբրև կողմնորոշիչ տարր դիտել ձեր– տարբերակը։

Պ․ լ․ մեծ նվաճում է լեզվի գիտության պատմության մեջ․ XIX–XX դդ․ լեզվաբանական խոշորագույն ձեռքբերումները գերազանցապես կապված են նրա սկզբունքների կիրառման հետ։ Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը միշտ ուշադրությամբ են հետևել լեզվաբանական այդ բնագավառի զարգացմանը։ Այժմ էլ (ինչպես Սովետական Միությունում, այնպես էլ արտասահմանյան շատ երկրներում) մեծ նշանակություն է տրվում այդ ուղղությամբ կատարվող աշխատանքներին։ XX դ․, ինչպես լեզվի գիտության մյուս բնագավառներում, Պ․ լ–յան մեջ ևս առաջ եկան նոր պատկերացումներ, սկզբունքներ, դիտարկման տեսանկյուններ, գոյացան նոր պրոբլեմներ, հին հարցադրումներն ստացան նոր մեկնաբանություններ․ կարելի է նշել մասնավորապես Պ․ լ–յան հետևյալ նոր կողմերը՝ ա) լեզվ․ դիտարկումներում համակարգային վերլուծության գաղափարի հաստատում, լեզվի հորինվածքում տարբերակված գնահատում ստացան ինչպես համակարգայնացած, այնպես էլ չհամակարգայնացած տարրերը, բ) լեզվաբանական նոր նյութի ներգրավմանը զուգընթաց՝ նոր մեթոդների կիրառում, հետազոտության նոր եղանակների գործադրում․ կիրառվեցին մաթեմատիկական–քանակական, լեզվավիճակագրական մեթոդներ, կատարվեցին ներքին վերականգնումներ, լեզվաաշխարհազրական սկզբունքները տեղ գտան հնդեվրոպ․ բարբառների ուսումնասիրության մեջ, սկսեցին համաժամանակյա քննության տեսանկյունները փոխադրել տարաժամանակյա (դիախրոնիկ) պլան, մասնավոր (ներընտանիքային) համեմատություններից անցնել ընդհանուր (միջընտանիքային) համեմատությունների, գ)տարածքային ու ժամանակագրական գործոնների հաշվառում, հնատիպ երևույթները դիտարկվեցին ժամանակագրական տարբեր կտրվածքներում, նախալեզուն դիտարկվեց զարգացման պրոցեսի մեջ․ նրա հին շերտերի վերականգնումները դարձան ավելի հավաստի։

Այս տեսանկյունները արժեքավորվեցին մի շարք լեզվաբանների ուշագրավ ուսումնասիրություններով, դրանցից են՝ Հ․ Հիրտը, Ա․ Կյունին, է․ Րենվենիստը, Ե․ Կուրիշովիչը, Վ․ Պիզանին, Ջ․ Բոնֆանտեն, Վ․ Գեորգինը, Ֆ․ Շպեխտը, Յ․ Պոկոոնինէ Վ․ Պորցիգը, հայ լեզվաբաններից Գ․ Ջահուկյանը և ուրիշներ։

Պ․ լ–յան առաջընթացը նախապես ակնառու էր հնդեվրոպ․ տարածքում, այն աստիճանաբար, հնդեվրոպաբանության հետևողությամբ ու նրա նվաճումների օգտագործումով, տարածվեց նաև այլ լեզուների ու լեզվախմբերի ուսումնասիրության մեջ։ Սակայն դեռևս կան լեզուներ (օրինակ, գվինեական, ավստրալ․, չուկոտա–կամչատյան, մունդա ևն), որոնց ցեղակցական առնչակցությունները համեմատական հայեցակետով հանգամանորեն չեն ուսումնասիրված կամ առայժմ աղոտ են մեկնաբանված։

Գրկ․ Ջահուկյան Գ․ P․, Լեզվաբանության պատմություն, հ․ 1–2, Ե․, 1960 – 62։ Աղայան է․ Բ․, Տայ լեզվաբանության պատմություն, հ․ 1–2, Ե․, 1958–62։ Աճառյան Տ․, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ․ 1–6, Ե․, 1952 – 71։ Տայոց լեզվի համեմատական քերականության հարցեր, Ե․, 1979։ М ейе А․, Введение в сравнительное изучение индоевропейских языков, пер․ с франц․, М․–Л․, 1938; Ն ու յ ն ի, Сравнительный метод в историческом языкознании, пер․ с франц․, М-, 1954; Амирова Т․ А․, Ольховиков Б․ А․, Рождественский Ю․ В․, Очерки по истории лингвистики, М․, 1975․ <,․ Պետրոսյան

ՊԱՏՄԱՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՄԵԹՈԴ, գիտ․ մեթոդ, որը կոչված է իրականությունը ճանաչել մեկից ավելի պատմ․ համակարգերին վերաբերող փաստերի նմանությունների և տարբերությունների ուսումնասիրությամբ։ Պատմ․ համեմատություններ մասամբ օգտագործել են Թուկիդիդեսը, Տերոդոտոսը, Արիստոտելը, Շ․ Մոնտեսքյոն, Զ․ Վիկոն և ուրիշներ։ Սակայն միայն XIX դ․ պատմականության սկզբունքի ազդեցությամբ է Պ․ մ․ ձևավորվել որպես գիտ․ ուսումնասիրության ինքնուրույն միջոց, որը կիրառվել է էվոլյուցիոն մոտեցման (տես ԷվոԱուցիոն դպրոց) հետ սերտորեն կապված։ Առաջին հերթին համեմատական անատոմիայի հաջողությունները խթանեցին հնէաբանության, հնագիտության, պատմական երկրաբանության, ինչպես նաև պատմահամեմատական լեզվաբանության և ընդհանուր լեզվաբանության ձևավորումն ու զարգացումը։ Պ․ մ–ի կիրառումը էվոլյուցիոն մարդաբանության մեջ և պատմ․ սոցիոլոգիայում, առանձնապես պոզիտիվիզմի ազդեցությամբ (Օ․ Կոնտ, Տ․ Ապենսեր, Լ․ Մորգան, է․ Թեյլոր, է․ Դյուրկհեյմն ուրիշներ), թույլ է տվել առանձնացնել տարբեր հասարակություններին բնորոշ հասարակական հաստատությունները, մշակել նախնադարյան պատմության առաջին գիտ․ դասակարգումը, հաստատել մարդկային պատմության առաջադիմության և միասնության գաղափարը։ Հետագայում (XX դ․ 1-ին կես) պատմականության սկզբունքի ճգնաժամի, ինչպես նաև ֆունկցիոնալկառացվածքային մեթոդի տարածման հետևանքով նվազել է Պ․ մ–ի կիրառման բնագավառը՝ բացառությամբ պատմության փիլիսոփայության (Օ․ Շպենգլեր, Ա․ Թոյնբի)։

1950-ական թթ․ Պ․ մ․ վերստին դարձել է պատմության, ազգագրության, բանահյուսության, մշակութաբանության, հնագիտության, պատմահամեմատական գրականագիտության, ինչպես նաև արմ․ սոցիալ–մշակութային մարդաբանության (Ա․ Ռ․ Ռեդկլիֆ–Բրաուն, է․ Էվանս–Պրիչարդ, Զ․ Մերդոք, Մ․ Միդ) հիմնական մեթոդը և մուտք գործել միջմշակութային ուսումնասիրություններ։ ժամանակակից փորձը ցույց է տվել, որ առանձնապես հեռանկարային է Պ․ մ–ի մեկնաբանումը որպես համեմատական–տիպաբանական մեթոդ (սկիզբ է առնում Մ․ Վեբերից)։ Դրա կիրառման անհրաժեշտ պայման է հետազոտվող օբյեկտների նախնական տիպականացումը և համապատասխան մակարդակային տիպերի կառուցումը։ Պատմ․ համակարգերի տիպականացումը և համեմատական ուսումնասիրությունը կարող է բացահայտել ինչպես նրանց ընդհանուր օրինաչափությունները, այնպես էլ անհատական յուրահատկությունները։

Գրկ․ Маркарян Э․ С․, Очерки теории культуры, Е․, 1969; Мелконян Э․ Л․, Проблемы сравнительного метода в историческом знании, Е-, 1981․ է․ Մեչքոնյան

'ՊԱՏՄԻՉ, պատմագիր, պատմ․ երկի հեղինակ հին և միջին դարերում։ Պ․ են կոչվում հասարակական իրադարձությունների ու դեպքերի նկարագրական շարադրողները, ի տարբերություն պատմության գիտ․ ուսումնասիրողների՝ պատմաբանների։ Չնայած շատ Պ–ներ (Տերոդոտոս, Թուկիդիդես, Մովսես Խորենացի և ուրիշներ) քննադատաբար են օգտագործել գրավոր և բանավոր աղբյուրները, փորձել վերլուծել հասարակական իրադարձությունները, հասկանալ պատմ․ երևույթների էությունը, սակայն պատմությունը գիտություն է դարձել միայն ֆեոդալիզմի քայքայման և կապիտալիզմի զարգացման դարաշրջանում (օրինակ, հայ պատմագիտության նախակարապետ է համարվում Մ․ Չամչյանը)։ Տես նաև Պատմագիտություն և Պատմագրություն հոդվածները։

ՊԱՏՄՎԱԾՔ, գեղարվեստական գրականության ժանր, պատմողական բնույթի արձակ ստեղծագործություն։ ժառանգորդական կապեր ունի ժող․ ստեղծագործության սկզբնական ձևերի (առասպել, լեգենդ, առակ, հեքիաթ ևն) հետ։ Պ․ վեպից տարբերվում է ծավալի փոքրությամբ և ընդգրկում է կյանքի ավելի նեղ շրջանակ, ակնարկիցճ սյուժեի կոնֆլիկտայնությամբ և պատկերման առարկայի ստեղծագործական նկարագրությամբ, նովելից՝ բնականոն (վիպական) վերջավորությամբ։ Առկա է Պ–ի, թերևս գիտականորեն առավել ստույգ այն պատկերացումը, ըստ որի՝ Պ․ բաժանվում է վիպական, նովելային և ակնարկային տեսակների։ Հայ գրականության մեջ դասական Պ–ի օրինակներ են Նար–Դոսի «Մեր թաղը» (պատմվածքաշար), Հ․ Թումանյանի «Դիքորը», Ա․ Իսահակյանի «Դարիբալդիականը», Ա․ Բակունցի «Ալպիական մանուշակ»-ը ևն։ ժամանակակից Պ․ հատկանշվում է հոգեբանական վերլուծությունների և «ներքին երկխոսությունների» ուժգնացմամբ, փիլ․ իմաստավորումների փոխաբերականությամբ (այլաբանական Պ․)։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, միջազգային, պետ․ և հասարակական միջոցառումների համակարգ, որի նպատակն է պահպանել ու պաշտպանել մարդկության մշակութային ժառանգությունը։