Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պահպանության են ենթակա ազգ․ և միջազգային է նշանակություն ունեցող գրական և պատմ․ հուշարձանները, ճարտարապետության, կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի գործերը, հնագիտական գտածոները և համալիրները։ Պ․ և կ․ հ․ պ–յան գործունեության ոլորտն ընդգրկում է՝ գիտահետազոտական աշխատանքներ (հուշարձանների ուսումնասիրություն, դասակարգում, քարտագրում և հրապարակում), օրենսդիր ակտերի նախապատրաստում և հրատարակում (այս կամ այն օբյեկտը որպես պատմ․ և մշակույթի հուշարձան ճանաչելը, հուշարձանների վնասելը, քանդելը կամ վերակառուցելը, արտասահման տեղափոխելը են արգելող օրենքներ, գեղարվեստական և պատմ․ արժեքների հաշվառման, պահպանման և վերականգնման հաջորդականության հրահանգների մշակում), կոնսերվացման և վերականգնման աշխատանքներ, հուշարձանների՝ որպես պատմ․ ժառանգության և մշակութային սեփականության մասսայականացումը։

Պ․ և կ․ հ․ պ–յան գաղափարները տարածում են գտել Վերածննդի ժամանակաշրջանում։ Ֆրանս, մեծ հեղափոխության ժամանակ Կոնվենտի դեկրետներով պատմության և մշակույթի հուշարձանները առաջին անգամ հայտարարվել են համաժող․ սեփականություն, ազգայնացվել են մասնավոր հավաքածուներ (դեկրետ Լուվրի թանգարանի ստեղծման մասին, 1791)։ 1795-ին ստեղծվել է հուշարձանների պահպանության պետ․ ծառայություն։ XIX–XX դդ․ սկզբին Եվրոպայի շատ պետություններում պատմ․ և մշակույթի հուշարձանները վերցվել են պետ․ հովանավորության տակ (1834-ին Հունաստանում հրապարակված օրենքը, որն արգելել է արվեստի հուշարձանների արտահանումը), ստեղծվել են պետ․ տեսչություններ (Ֆրանսիայում՝ 1830-ին, Պրուսիայում՝ 1843), հրատարակվել են հուշարձանների պահպանության մասին կանոնադրություններ (Ֆրանսիայում՝ 1887-ին, լրացվել է 1962-ին, Իտալիայում՝ 1902-ին և 1909-ին, լրացվել է 1939-ին, Լեհաստանում՝ 1918-ին և 1928-ին) և օրենքներ, սկսվել են նրանց գիտ․ համակարգման, քարտագրման, կոնսերվացման և վերականգնման աշխատանքները։ 1940–1950-ական թթ․ Պ․ և կ․ հ․ պ–յան ուղղությամբ գործունեությունը ակտիվացել է (երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստները բարբարոսաբար ավերել էին բազմաթիվ քաղաքներ ու հուշարձաններ)։ Հուշարձանների պահպանության մասին կանոնադրություններ են հրատարակվել՝ Լեհաստանում (1945, նորոգվել է 1962-ին), ճապոնիայում (1950), Եգիպտոսում (1951), ԳԴՀ–ում (1952, նորոգվել է 1962-ին), Չեխոսլովակիայում (1958), Հարավսլավիայում (1959), հսկայական աշխատանքներ են տարվել պատերազմից ավերված հուշարձանների վերանորոգման ու վերականգնման ուղղությամբ։ ՑՈԻՆԵՍԿՕ–ի նախաձեռնությամբ Հաագայի կոնֆերանսում (1954) ընդունվել են «Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիա և արձանագրություն։ Պ․ և կ․ հ․ պ–յան հարցերով զբաղվում են Թանգարանների միջազգային խորհուրդը (1946), Մշակութային արժեքների պահպանության և վերականգնմանը միջազգային հետազոտական կենտրոնը (1959), Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհուրդը (1965)։

Ռուսաստանում հին հուշարձանների պահպանության առաջին միջոցառումները ձեռնարկել է Պետրոս I (1722)։ 1838-ի և 1839-ի հրամանագրերի համաձայն հաստատվել է հուշարձանների պետ․ հովանավորությունը, սկսվել են նրանց հաշվառման և քարտագրման աշխատանքները։ Պ․ եկ․ հ․ պ–յան կազմակերպման գործում մեծ ներդրում են ունեցել Կայսերական հնագիտական հանձնաժողովը (1850) և Մոսկվայի հնագիտական ընկերությունը (1864)։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո սովետ․պետությունը իր գոյության առաջին իսկ օրից արվեստի և մշակույթի հուշարձանների պահպանության միջոցներ է ձեռնարկել։ Վ․ Ի․ Լենինի նախաձեռնությամբ 1918–24-ին հրատարակված դեկրետներով (ավելի քան 15) դրվել է հուշարձանների պահպանության սովետ, պետ․ համակարգի հիմքը։ 1922-ից Պ․ և կ․ հ․ պ–յան հարցերը վարել է ՌՍՖՍՀ լուսավորության ժողկոմատը, 1932-ից՝ Համամիութենական Կենտգործկոմին կից Հուշարձանների պահպանության կոմիտեն, 1936-ից՝ ՍՍՀՄ ժողկոմխորհին կից Արվեստի գործերի կոմիտեն։ 1940-ական թթ․ վերջին, 1950-ական թթ, սկզբին Պ․ և կ․ հ․ պ–յան պարտականությունները դրվել են ՄՍՀՄ, միութ․ և ինքնավար հանրապետությունների կուլտուրայի մինիստրությունների, ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների ԳԱ–ների և ՄՍՀՄ Պետշինի սիստեմի քաղաքային և հանրապետական վարչությունների վրա։ 1976-ին ՍՍՀՄ Գերագույն սովետն ընդունել է օրենք՝ «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին», որով է՝լ ավելի բարձր հիմքերի վրա է դրվել հուշարձանների պահպանումն ու օգտագործումը։ Համապատասխան օրենքներ են ընդունել միութենական հանրապետությունների Գերագույն սովետները (ՀՍՍՀ՝ 1977-ի դեկտ․ 21-ին, կիրարկվել է 1978-ի մարտի 1-ից)։ Պետական (տես Պատմության և կոււտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչություն) մարմիններին մեծ օգնություն են ցուցաբերում Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ընկերությունները (տես Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն)։ ՍՍՀՄ–ում պատմության և մշակույթի հուշարձանները համաժող․ սեփականություն են, պահպանվում են պետության կողմից և մեծապես նպաստում աշխատավորների կոմունիստական դաստիարակությանը։

Գրկ. Охрана памятников истории и культуры, Сб․ документов, М․, 1973

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀՄՄՀ ԳԱ, հայ ժողովրդի պատմությունն ուսումնասիրող գիտահետազոտական հաստատություն Երեանում։ Հիմնադրվել է 1943-ին, ՍՍՀՄ ԳԱ հայկ․ մասնաճյուղի (Արմֆան) Պատմության և նյութական կուլտուրայի ինստ–ի (դիրեկտոր Մ․ Գ․ Ներսիսյան) հիման վրա։ Պ․ ի–ի կազմում նախկինում գտնվող մի շարք բաժիններ առանձնացել և դարձել են ինքնուրույն գիտ․ հաստատություններ (1948-ին՝ արվեստի պատմության և տեսության, 1958-ին՝ արեելագիտության, 1959-ին՝ հնագիտության և ազգագրության)։ Այդ փոփոխություններից հետո Պ․ ի․ ունի հետնյալ բաժինները՝ Հին Հայաստանի, միջին դարերի, նոր շրջանի, սովետական հասարակության, հայկ․ գաղթավայրերի (1959-ից), հայ պարբերական մամուլի և հասարակական մտքի (1965-ից), պատմագրության (1970-ից), զարգացած սոցիալիզմի (1974-ից) և հայ–ռուսական հարաբերությունների (1977-ից)։ Հին Հայաստանի պատմության բնագավառում հետազոտվել են հայ ժողովրդի ծագման, հելլենիզմի դարաշրջանի, երկրի սոցիալ– տնտեսական զարգացման ու մշակույթի, պատմության առանցքային նշանակություն ունեցող հարցեր։ Միջնադարյան Հայաստանի պատմության ուսումնասիրության ասպարեզում աշխատանքները ծավալվել են հատկապես ֆեոդալ, հարաբերությունների ձեավորման և զարգացման տարբեր փուլերը բնութագրելու, դրանց առանձնահատկությունները պարզաբանելու ուղղությամբ։ Մշակվել են հայ–բյուզանդական, հայ–արաբական հարաբերությունների, Կիլիկիայի հայկ․ պետության, Հայաստանի սոցիալ–տնտ․, քաղ․ և մշակութային պատմության հարցեր։ Հայ ժողովրդի նոր պատմության պրոբլեմներից հետազոտվել են առանձնապես ազատագրական շարժումների հայ–ռուսական հարաբերությունների, Արեելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելու, հայ հասարակական հոսանքների, բուրժ․ հարաբերությունների ձեավորման ու զարգացման, մարքսիզմի տարածման և հեղափոխական շարժումների պատմության խնդիրները։ Պ․ ի–ի ուշադրության կենտրոնում են եղել Հայաստանում սովետական կարգերի հաստատման, ժող․ տնտեսության վերականգնման, արդյունաբերության, գյուղատնտեսության զարգացման, կուլտուրական շինարարության, Հայրենական պատերազմին հայ ժողովրդի մասնակցության, ետպատերազմյան սոցիալիստական շինարարության խնդիրները։ Զգալի աշխատանք է տարվել հանրապետությունում զարգացած սոցիալիզմի շրջանում կատարված սոցիալ–տնտ եսական տեղաշարժերը, բանվոր դասակարգի, գյուղացիության և մտավորականության պատմությունը գիտականորեն ընդհանրացնելու ուղղությամբ։

Լույս են տեսել հայկ․ գաղթավայրերի պատմությանը նվիրված ուշագրավ ուսումնասիրություններ։ Հրատարակվել են հայ պարբերական մամուլի և հասարակական մտքի պատմությանը, հայ պատմագիտությանը վերաբերող աշխատություններ։ Նկատելի աշխատանք է կատարվել Հայաստանի պատմ․ աշխարհագրության և քարտեզագրության բնագավառում։ Ան–