Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հրաժեշւո ուշադրություն է դարձվել հայ և օտար աղբյուրների ուսումնասիրմանն ու հրատարակմանը («Կանոնագիրք հայոց», XV–XVIII դդ․ ձեռագրաց հիշատակարանները, «Մանր ժամանակագրություններ» են, «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» մատենաշարով՝ ասոր․, հուն․, արաբ․, թուրք, աղբյուրներ)։ Լույս են տեսել տարբեր ժամանակաշրջանների պրոբլեմներին վերաբերող փաստաթղթերի և նյութերի բազմաթիվ ժողովածուներ։ Պ․ ի․ հրատարակում է ակադեմիկոս Հ․ Մանանդյանի երկերի ութհատորյակը, հայ ժողովրդի հնագույն շրջանից մինչե մեր օրերն ընդգրկող պատմության ութհատորյակը։ Աշխատանքներ են տարվում հայ ժողովրդի պատմությունը նաև ռուս, (քառահատոր) հրատարակելու ուղղությամբ։ Պ․ ի․՝ որպես դիրեկտորներ ղեկավարել են Հ․ Օրբելին (1943–47), Ա․ Հովհաննիսյանը (1947–1953), Մ․ Երեմյանը (1953–59), Ա․ Հարությունյանը (1959–63), Գ․ Գալոյանը (1963–79), Հ․ Ավետիսյանը՝ 1979-ից։ Վ․ Բարխուդարյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՏԵՐԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԸՄԲՌՆՈՒՄ, տես Պատմական մատերիալիզմ։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՍՄՀ Մինիստրների խորհրդին առընթեր, կազմակերպվել է ՀԿԿ Կենտկոմի և ՀՍՄՀ Մինիստրների խորհրդի 1978-ի ապրիլի 19-ի որոշմամբ, ՀՍՍՀ Պետշինի Պատմության և կուլտուրայի հուշարձանների վերականգնման ու պահպանման վարչության հիման վրա, գործել է 1979-ի սեպտ․ 20-ից։ Վարչության կազմի մեջ են՝ հուշարձանների վերականգնման հատուկ գիտաարտադրական Երեանի և Լենինականի արվեստանոցները, նախագծային գրասենյակը, էրեբունի, Զվարթնոց, Դիլիջանի ժող․ տների (մասնաճյուղերով), Մեծամոր, Հառիճ, Դվին, Արտաշատ, Մնան հուշարձան–թանգարանները, Կումայրի, էջմիածին պատմամշակութային արգելոցները, ինչպես և հուշարձանների պահպանության, հուշարձանների վերականգնման, կոնսերվացման և բարեկարգման ու այլ բաժիններ։

Պատմության ու մշակույթի հայկ․ հուշարձանների պահպանությունը սկսվել է դեռես Հայաստանում սովետական կարգերի հաստատման առաջին տարիներից։ ՀՍՍՀ Ժողկոմխորհի 1923-ի դեկտ․ 18-ի դեկրետով ՀՍՍՀ լուսժողկոմատի կազմում ստեղծվել է «Հուշարձանների պաշտպանության կոմիտե», 1933-ի հունիսի 2-ից՝ «Հնությունների կոմիտե» ՀՍՍՀ Կենտգործկոմի կազմում, ժողկոմսովետի 1941-ի հունվ․ 25-ի որոշմամբ մտել է Արմֆանի կազմի մեջ, 1945–52-ին՝ կրկին գործել որպես առանձին կոմիտե, իսկ 1953–79-ին՝ ՀՍՍՀ Պետշինի Պատմության և կուլտուրայի հուշարձանների վերականգնման ու պահպանման վարչություն։

Այդ հիմնարկություններում տարբեր տարիներ աշխատել են Ա․ Քալանթարը, Մ․ Մարյանը, Թ․ Թորամանյանը, Ա․ Տեր–Հակոբյանը, Գ․ Ասատոլրը, Ն․ Բունիաթյանը, Ե․ Շահազիզը, Գ․ Լեոնյանը, Մ․ Լիսի ցյանը, Հ․ Օրբելին, Ռ․ Դրամբյանը, Մ․ Տեր–Աբրահամյանը, Կ․ Ղաֆադարյանը, Մ․ Րարխուդարյանը, Ն․ Տոկարսկին և ուրիշներ, պետեր են եղել Ա․ Թամանյանը (1923–33), Հ․ Օրբելին (1943-44), Վ․ Հարությունյանը (1945–52), Կ․ Հովհաննիսյանը (1953–79) և ուրիշներ, 1979-ից՝ Գ․ Հասրաթյանը։ Համաժող․ և պետ․ հոգատարության շնորհիվ վերականգնվել են պատմամշակութային և ճարտ․ այնպիսի կոթողներ, ինչպիսիք են Գառնիի տաճարը, Հաղպատը, Սանահինը, Գոշավանքը, Մարմաշենը, Մելիմի քարավանատունը, Բջնիի, Ամբերդի եկեղեցիները, Դայանեի եկեղեցին, Թալինի կաթողիկեն, Տաթեը, Տեղերը և այլ համալիրներ։

Վարչությունը իրականացնում է պատմության և մշակույթի հուշարձանների լիակատար հաշվառումը, դասակարգումը, առանձին և խմբական հուշարձանների, ժող․ տների, հուշագրական կոթողների վերականգնումը, դրանցում թանգարանների, կուլտուր–լուսավորական կենտրոնների, ինչպես և պատմամշակութային արգելոցների կազմակերպումը, մասնակցում հուշարձանների համահավաք–հանրագիտարանի կազմմանը։

Գրկ․ Թամանյան Ցու․ Ա․, Քարե տարեգրության վերականգնումը, Ե․, 1971։ Հովհաննիսյան Կ․ Լ․, ճարտարապետական հուշարձանների վերանորոգումը Սովետական Հայաստանում, Ե․, 1978։ Գ․ Հասրաթրսն

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ, փիլ․ գիտակարգ, որն ընդգրկում է մարդկային մշակույթի պատմ․ քննությունը և պատմ․ պրոցեսի մեկնաբանությունը։ «Պ․ փ․» տերմինն առաջինն օգտագործել է Ֆ․ վոլտերը, սակայն այդ գիտակարգի արմատները հասնում են միջնադար (Օգոստինոս, Ցոախիմ դե Ֆլորիս): Պ․ փ–յան ծաղկումը կապվում է Վերածնության դարաշրջանի հետ (Պետրարկա), երբ անցյալի իմաստավորման անհրաժեշտությունը դառնում է եվրոպ․ հոգու հանապազօրյա պաթոսը։ Այս անհրաժեշտությունը գագաթնակետին է հասել Զ․ Վիկոյի ուսմունքում, որը համարվում է արդի Պ․ փ–յան հիմնադիրը։ Վիկոյից հետո առաջ են եկել մի շարք ինքնատիպ տեսություններ, և այդ ժամանակից ի վեր Պ․ փ․ կենտր․ նշանակություն է ձեռք բերել հումանիտար գիտությունների համակարգում։ ժ․ Ա․ Կոնդորսեն զարգացրել է առաջընթացի տեսությունը, Շ․Մոնտեսքյոն և ժ–ժ․ Ռուսոն ընդգծել են աշխարհագր․ և հասարակական միջավայրի դերը, 6ո․ Հերդերը հաստատել է պատմ․ զարգացման միասնականությունը և այդ զարգացման օրենքների բացահայտման անհրաժեշտությունը, պատմության ներքին ռիթմերի հզոր դիալեկտիկա է առաջարկել Գ․ Հեգելը, երեան է եկել պատմահամեմատական մեթոդը։ XIX դ․ 2-րդ կեսից հայեցողական ըմբռնումները իրենց տեղը զիջել են էմպիրիկ մոտեցմանը, որին դուրս է մղել քննադատական մեթոդը։ XX դ․ բնորոշ է բոլոր նշված ուղղությունների միաժամանակյա վերածնունդը։ Այսպես, Օգոստինոսի աստվածաբանական տեսակետը, անցնելով գերմ․ հայեցողական մտքի պրիզմայով, վերակենդանացել է քրիստոնեական մետաֆիզիկական Պ․ փ–յան մեջ (Ն․ Ա․ Բերդյաե, ժ․ Մարիտեն, Կ․ Լյովիթ և ուրիշներ)։ Վիկոյի շրջապտույտի գաղափարը խեղաթյուրված մեկնաբանվել է Օ․ Շպենգլերի և Ա․ Թոյնբիի գործերում։ Այս շարքում կարելի է նշել նաև նեոկանտականության Րադենյան դպրոցի առաջ քաշած պատմ․ նյութի մշակման իդիոգրաֆիկական մեթոդը, Վ․ Դիլթեյի «պատմական բանականության քննադատությունը», Հեգելի դիալեկտիկայի հարությունը Բ․ Կրոչեի համակարգում, առաջընթացի գաղափարի բացարձակացումից ելնող (Հ․ Սպենսեր, Օ․ Կոնտ) և հետագայում այդ գաղափարը պատմաբանների բացատրողական հնարքին հանգեցնող (Կ․ Պոպեր) պոզիտիվիզմը են։ Պատմական մատերիալիզմը, որը որոշ իմաստով կարելի է համարել մարքսիստական Պ․ փ․, արմատապես հաղթահարել է Պ․ փ–յան մտահայեցողական մոտեցումը, պատմությունից դուրս մղել գերբնականը և արտապատմականը։ Այն Պ․ փ–յան ըմբռնումներին հակադրում է մարդկանց ստեղծագործական ինքնագործունեությունը, գտնելով, սակայն, որ պատմության հիմքում ընկած են օբյեկտիվ օրինաչափություններ։

Գրկ․ Теръе В․, Философия истории от Августина до Гегеля, М․, 1915; Гулы га А․ В․, Искусство истории, М․, 1980․ Կ․ Սվասյան

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, 1․ բնության և հասարակության ամեն մի զարգացման ընթացք։ Կ․ Մարքսի և Ֆ․ էնգելսի բնութագրմամբ, «Մենք գիտենք միմիայն մեկ գիտություն՝ պատմության գիտությունը։ Պատմությունը կարելի է դիտել երկու կողմից, այն կարելի է բաժանել բնության պատմության և մարդկանց պատմության։ Սակայն այդ երկու կողմերը կապված են անխզելիորեն․ քանի գոյություն ունեն մարդիկ, բնության պատմությունը և մարդկանց պատմությունը փոխադարձաբար իրար պայմանավորում են» (Ընտ․ երկ․, հ․ 1, Ե․, 1972, էջ 7)։ Այս իմաստով օգտագործվում են Տիեզերքի Պ․, Երկրի Պ․, ֆիզիկայի, մաթեմատիկայի, իրավունքի և այլ գիտությունների Պ․ հասկացությունները։ Մարդկային հասարակության վերաբերյալ կիրառվելիս՝ Պ․ բովանդակում է հասարակության զարգացման ընթացքը։

Պ․, որպես հասարակության զարգացման ընթացք, երկրի և բնության Պ–յան բաղկացուցիչ մասն է և շարունակությունը։ Սկիզբ է առել մարդու և մարդկային առաջին կոլեկտիվների երեվան գալու հետ։ Մարդկությունն իր պահանջների բավարարման ճանապարհին ստեղծել է նյութական և հոգեոր արժեքներ, պայքարել բնության վերափոխման համար, հաղթահարել հասարակության ներքին հակասությունները։ Մկսելով քարե գործիքների պատրաստումից՝ մարդկությունն անցել է բրոնզե, ապա երկաթե գործիքների, հետագայում ստեղծել մեխանիկական շարժիչներ, մեքենաներ, հասել արտադրության մեքենայացմանը։ Ճանաչելով բնության օրենքները՝ մարդկու–